Նադեժդա Աբլովա
Նադեժդա Աբլովա բելառուս․՝ Надзея Яўгеньеўна Аблова | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1956 (68 տարեկան) Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Բելառուս |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Բելառուսի պետական համալսարան, Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, Faculty of International Relations of the Belarusian State University? և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Ալմա մատեր | Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (1978) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Նինա Կինյապինա |
Նադեժդա Աբլովա (բելառուս․՝ Надзея Яўгеньеўна Аблова, ապրիլի 18, 1956, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և բելառուս պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2005), Բելառուսի պետական համալսարանի պրոֆեսոր (2008)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նադեժդա Աբլովան ծնվել է 1953 թվականի ապրիլի 18-ին, Մինսկում, զինծառայողների ընտանիքում։ 1978 թվականին ավարտել է Վլադիմիր Լենինի անվան Բելառուսի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 1978-1980 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում[1], 1982 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան՝ «Ռուսաստանի և Անգլիայի քաղաքականությունը Իրանում Ղրիմի պատերազմից հետո։ 1856-1881 թթ.» թեմայով (գիտական ղեկավար՝ Նինա Կինյապինա)։
1982-1994 թվականներին եղել է Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Ռուսաստանի պատմության ամբիոնի դոցենտ, ֆակուլտետի գիտական քարտուղար և երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, 1988-1991 թվականներին՝ երիտասարդ պատմաբանների խորհրդային ասոցիացիայի վարչության անդամ, 1994-2000 թվականներին՝ Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ և գիտական աշխատանքների գծով դեկանի տեղակալ, դիսերտացիաների պաշտպանության խորհրդի գիտական քարտուղար՝ «միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության պատմություն» մասնագիտությամբ։
2005 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան՝ «Չին-արևելական երկաթուղին և ռուսական արտագաղթը Չինաստանում, պատմության միջազգային և քաղաքական ասպեկտները (20-րդ դարի առաջին կես)», նույն տարվանից եղել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի սոցիալ-հումանիտար կրթության ամբիոնի պրոֆեսոր։ 2006 թվականից համարվում է Բելառուսի ԲՈՀ-ի փորձագիտական խորհրդի անդամ՝ պատմական գիտությունների գծով։ Աբլովայի գիտական հետաքրքրությունների մեջ են մտնում ռուսական արտասահմանի պատմությունը, Ռուսաստանի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության զարգացման խնդիրները, ինչպես նաև` դիվանագիտության և քաղաքականության պատմությունը։
Ընտրյալ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дальневосточная ветвь Русского зарубежья / Н. Е. Аблова. — Мн.: Республиканский институт высшей школы, 2007. — 218, [1] с. — ISBN 978-985-500-157-8.
- История КВЖД и российской эмиграции в Китае: Первая половина XX в. — Мн.: БГУ, 1999. — 315, [1] с. — ISBN 985-445-242-5.
- История КВЖД и российской эмиграции в Китае (первая половина XX в.). — Мн.: БГУ, 1999. — 316 с. — ISBN 985-445-242-5.
- КВЖД и российская эмиграция в Китае: международные и политические аспекты истории (первая половина XX в.) / Н. Е. Аблова; РАН, Ин-т Дальнего Востока. — М.: Русская панорама, 2005. — 430, [1] с., [8] л. ил. — (Серия «Страницы российской истории»). — ISBN 5-93165-119-5.
Դիսերտացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- КВЖД и российская эмиграция в Китае: международные и политические аспекты истории (первая половина XX в.): автореф. дис. … доктора ист. наук: спец. 07.00.03 — Всеобщая история / Аблова Надежда Евгеньевна; РАН, Ин-т Дальнего Востока. — М., 2005. — 41 с.
- КВЖД и российская эмиграция в Китае: международные и политические аспекты истории (первая половина XX в.): дис. … доктора ист. наук: 07.00.03: Утверждена 19.04.06 / Аблова Надежда Евгеньевна. — М., 2005. — 555 л.
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Русско-иранские отношения в годы англо-иранской войны (1856—1857 гг.) // Вестник МГУ. Серия 8. — 1982. — № 2. — С.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Аблова Надежда Евгеньевна (род. 18 апреля 1956 г.)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аблова Надежда Евгеньевна // Корзенко Г. В. Историки Беларуси в начале XXI столетия: биобиблиографический справочник / НАН Беларуси, Ин-т истории. — Минск: Белорусская наука, 2007. — С. 8. — ISBN 978-985-08-0855-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте Исторического факультета БГУ Արխիվացված 2019-09-24 Wayback Machine(ռուս.)
|