Մասնակից:Sona Meliksetyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sona Meliksetyan/Ավազարկղ

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե[1] (գերմ.՝ Johann Wolfgang von Goethe, ), գերմանացի բանաստեղծ, բնագետ և քաղաքական գործիչ: Համարվում է գերմանալեզու քնարերգության նշանակալի ստեղծագործողներից մեկը: Հեղինակի աշխատությունները ներառում են էպիկական և լիրիկական պոեզիա, արձակ և չափածո դրամաներ, ինքնակենսագրություն, գրական և էսթետիկ քննադատություններ, տրակտատներ բուսաբանության և անատոմիայի մասին, 4 վեպեր: Բացի դրանից առկա է Գյոթեի ավելի քան 10000 նամակներ ներառող նամակագրությունը և շուրջ 3000 նկարներ:

Գյոթեն սերում էր ականավոր բուրժուական ընտանիքից. նրա մայրական կողմի պապը Ֆրանկֆուրտի արդարադատության բարձրագույն ատյանի պարագլուխ էր եղել, իսկ հայրը կայսերական խորհրդական էր և ուներ իրավագիտության դոկտորի աստիճան: Գյոթեն և նրա քույր Կառոլինան իրենց տարրական կրթությունը ստացել են տնային ուսուցիչների մոտ՝ հոր անմիջական հսկողության ներքո: Հոր խորհրդին հետևելով՝ Գյոթեն Լայպցիգում և Ստրաստբուրգում իրավագիտություն է սովորել և այնուհետև որպես փաստաբան աշխատել Վիցլարում և Ֆրանկֆուրտում: Միաժամանակ ստեղծագործական աշխատանքով զբաղվելով՝ իր «Գյոն ֆոն Բերլինխիգեն» պատմական դրամայով հեղինակը վաղ ճանաչման հասավ գրական աշխարհում: Սաքսոնավայմարական տասնյոթամյա դուքս Կարլ Ավգուստի հրավերով 26-ամյա Գյոթեն 1775 թվականի նոյեմբերի 7-ին մշտական բնակության մեկնեց Վայմար, որտեղ դարձավ դուքսի գաղտնի խորհրդական, ավելի ուշ՝ դքսության առաջին նախարար, իսկ սկսած 1791 թվականից՝ չնայած իր բազմազբաղությանը, շուրջ մեկ քառորդ դար ղեկավարեց նաև Վայմարի թատրոնը:

Վարչական գործունեությամբ զբաղվելու գերակայությունը և ստեղծագործական ունակությունների զարգացմամբ զբաղվելու սակավությունը Վայմարում անցկացրած առաջին տասնամյակից հետո հեղինակի մոտ ներանձնային ճգնաժամ առաջացրին, որին հաջորդեց վերջինիս «փախուստը» դեպի Իտալիա, ինչը հեղինակի ստեղծագործությանը նոր լիցքեր հաղորդեց: Երկու տարի (1786-1788) ապրելով Իտալիայում և մոտիկից շփվելով արվեստի փառաբանված երկրին՝ Գյոթեն Վայմար վերադարձավ ստեղծագործական նոր մտահղացումներով. իրար հաջորդելով տպագրվեցին «Էգմոնդ», «Տորքվատո Տասսո», «Հռոմեական էլեգիաներ», «Վիլհելմ Մայսթեր», «Հերման և Դորոթեա», «Ռայնեկե աղվես», «Հոգեհարազատություն», «Բանաստեղծություն և ճշմարտություն» և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնք հետագայում ամփոփվեցին 40 հատորի մեջ, իսկ Հռոմում ունեցած սիրային պատմությունների շարքին հաջորդեց նրա սերը դեպի Քրիստինա Վուլփիուսը, և միայն 18 տարի հետո այն ամուսնությամբ ավարտվեց:

Վայմար վերադարձից հետո Գյոթեի վարչական պարտավորությունները սկսեցին ներկայացուցչական առաջադրանքներով սահմանափակվել: Գյոթեն «Փոթորիկ և գրոհ» (գերմ.՝ Sturm und Drang) գրական շարժման կարևորագույն ներկայացուցիչ և ջատագով էր: «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը հեղինակին ամբողջ Եվրոպայում հայտնի դարձրեց: Անձամբ Նապոլեոնը Էրֆուրտում իշխանների կոնգրեսի ժամանակ նրանից հանդիպում խնդրեց: Շիլլերի, Հերդերի և Վիլանդի հետ մեկտեղ Գյոթեն Վայմարյան դասականությունն է մարմնավորում: «Վիլհելմ Մայսթեր» շարքը դարձավ գերմանալեզու արվեստագիտական և կառուցողական վեպերի նախատիպը, իսկ Գյոթեի «Ֆաուստը» գերմանանալեզու գրականության ամենանշանակալից ստեղծագործության կոչմանն արժանացավ: Ավելի հասուն շրջանում հեղինակի անունը արտասահմանում որպես Գերմանայի մտավորականության մարմնացման արտացում էր ընկալվում:

Գերմանական կայսրության ժամանակաշրջանում Գյոթեն հռչակվել է գերմանական ազգային գրող և «գերմանական ոգու» քարոզիչ: Նա հայտնի դարձավ ոչ միայն ստեղծագործությունների միջոցով, այլ որպես օրինակելի ապրելակերպի տեր գրող և անհատականություն: Մինչև ասօր Գյոթեի բանաստեղծութությունները, դրամաները և վեպերը համաշխարհային գրականության գլուխգործոցներ են համարվում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը և պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն ծնվել է 1749 թվականի Օգոստոսի 28-ի ներկայիս Գյոթեի տուն թանգարան դարձած շենքում, որը տեղակայված է Ֆրանկֆուրտի Մեծ Հիրշենգրաբեն (գերմ.՝ Großen Hirschgraben) փողոցի վրա՝ քրիստոնեաների՝ բողոքականների ընտանիքում: Նրա Թյուրինգիաից սերող պապը՝ Գորգի Գյոթեն (Göthe, 1657-1730) 1687 թվականին տեղակայվել է Ֆրանկֆուրտում որպես բարձրակարգ դերձակ և հաստատվելու հետ մեկտեղ ազգանունը փոփոխել՝ դարձնելով Goethe[2]: Ավելի ուշ նա կարողացավ իր հյուրատների և գինեգործության միջոցով մեծ կարողություն վաստակել: Նրա որդին՝ Յոհան Կասպար Գյոթեն (1710-1782) գիտական կոչման արժանացած իրավագետ էր, սակայն մասնագիտությամբ չէր աշխատում, այլ ապրում էր իրեն ժառանգված կարողության հաշվին, որը հետագայում նաև իր որդուն թույլ տվեց առանց ֆինանսական դժվարությունների սովորել[3]: Նա բազմակողմանի հետարքրված և զարգացած էր, սակայն նաև խիստ էր, ինչն էլ հետագայում շարունակական բնույթ կրող ընտանեկան կոնֆլիկտների առիթ էր դառնում:

Գյոթեի մայրը՝ Կատարինե Էլիզաբեթ Գյոթեն (Տեքսթոր) (1737-1808), սերում էր բարեկեցիկ և ազդեցիկ ֆրանկֆուրտյան ընտանիքներից մեկից. նրա հայրը քաղաքի իրավաբանական վարչության պարագլուխն էր: 17 տարեկան հասակում նա ամուսնացավ այն ժամանակ 38-ամյա կայսերական խորհրդական Գյոթեի հետ: Մինչ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ծնունդը ընտանիքում ևս 5 երեխա էր ծնվել, որոնցից միայն կրտսերը՝ Կարոլինան ապրեց: Վերջինիս հետ եղբայրը ամբողջ կյանքի ընթացքում մտերիմ և վստահելի հարաբերությունների մեջ էր, ինչի մասին վկայում է կենսագիր Նիկոլաս Բոյլը և հոգեվերլուծաբան Կուրտ Այսլերը[4]:

1756-1758 թվականներին Յոհան Վոլֆգանգը հանրակրթական դպրոց էր հաճախում, սակայն հոր որոշմամբ նրան սկսեց տնային ուսուցիչը դասավանդել: Դասական լեզուններից Գյոթեն լատիներեն, հունարեն, եբրայերեն է ուսումնասիրել, ապա ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն և «հրեաների գերմաներեն» է ուսումնասիրել[5]: Այս կենդանի լեզուները դասավանդվում էին լեզվակիրների կողմից: Դասացուցակի մեջ բացի լեզուներից նաև բնագիտական առարկաներ, կրոն և գծագրություն էին առկա: Բացի այդ կազմակերպվել էին դաշնամուրային, թավջութակի, ձիավարության, սուսերամարտի և պարերի դասեր[6]:

Արդեն վաղ տարիքից Գոթեն առընչվել է գրականության հետ: Դա սկսվել է մոր պատմած հեքիաթներից՝ որոնք աստվածաշնչյան տարրեր էին իրենց մեջ պարունակում` լյութերական-բողոքական եկեղեցու ոգով: Իր տատիկի կողմից խաղալիք տիկնիկային թատրոն ստանալուց հետո նա թատերական դրվագներ էր անգիր սովորում և ընկերների հետ ներկայացումներ էր կազմակերպում: Առաջին գրական քայլերը հեղինակը սկսել է հենց այս տարիքում՝ ըներներին առաջին դեմքով հորինված պատմություններ ներկայացնելով[7]:

Ընտանիքում բավականին շատ էին կարդում. հայրը հարուստ գրադարան ուներ՝ մոտ 2000 գրքերով: Այս ժամանակ էլ Գյոթեն Ֆաուստի պատմությանն է ծանոթացել: 7-ամյա պատերազմի ժամանակ Գյոթեների ընտանիքում ժամանակավոր կացարան է գտնում դուքս Ֆրանսուա Տորանը՝ իր համախոհների հետ և Տորանին ուղեկցող թատերական խմբի միջոցով էլ Գյոթեն ծանոթանում է ֆրանսիական դրամատուրգիայի հետ: Ոգևորվելով սովորած լեզուներից՝ 12 տարեկան հասակում հեղինակը սկսում է բազմալեզու վեպ գրել, որի մեջ նրա իմացած բոլոր լեզուները առկա էին[8]: Գյոթեի կենսագիրներ Նիկոլաս Բոյլը և Ռյուդիգեր Սաֆրանսկին վերջինիս տաղանդավոր երեխա են համարում, սակայն ոչ հրաշամանուկ, ինչպես Մոցարտն էր[9]: Գյոթեն արագ էր օտար լեզուները յուրացնում և «հանգեր հորինելու ավելի հասուն ունակություն ուներ»: Նա կենսուրախ էր, բռնկուն և հաստատակամ բնավորություն տեր[10]:

Ուսուցում և վաղ շրջանի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայպցիգ 1765-1768 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր ցուցմամբ Գյոթեն 1765 թվականի աշնանը Գյոթեն սկսեց իրավագիտություն ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում: Ի հակադրում հին «ֆրանսիական» Ֆրանկֆուրտի, որտեղ այն ժամանակ դեռևս համալսարան չկար, Լայպցիգը կոմսոպոլիտական քաղաք էր և «Փոքրիկ Փարիզ» անունն էր կրում: Ինչպես պրովինցիաներից ժամանած յուրաքանչյուրը, այնպես էլ Գյոթեն երկար ադապտացման պրոցես անցավ՝ մինչ կըդնունվեր իր համաքաղաքացիներ կողմից: Հոր կողմից ամսեկան 100 գուլդեն ֆինանսական աջակցություն ստանալով Գյոթեն սովորում էր ժամանակի ամենաթանկ համալսարաններից մեկում: Գյոթեն Լայպցիգում ապրում էր Նոյմարքթի վրա գտնվող Մեծ Ֆոյերքուգել հյուրատանը:

Չնայած հայրը որդուն պատմության պրոֆեսոր և դատավոր Յոհան Գոթլոբ Բյոմի խնամակալությանն էր վստահել, վերջինս մերժեց Գյոթեի ֆակուլտետը փոխելու խնդրանքը և այդ պատճառով էլ հեղինակը սկսեց պարտադիր ուսուցումը հաճախ բաց թողնել:

Նա սկսեց նախընտրել Քրիստիան Ֆյուխեգոթ Գելլերթի պոեզիայի դասախոսություններին հաճախել. ուսանողները նրան բազմիցս իրենց ստեղծագործական փորձերն էին վստահում, բայց նա քիչ ուշադրություն էր դարձնում այդ փորձերին՝ դրանց ընթերցանումը վստահելով իր տեղակալին:

Նկարիչ Ադամ Ֆրիդրիխ էզերը, որի մոտ Գյոթեն Ֆրանկֆուրտում սկսած նկարչական դասերն են շարունակում, նրան ծանոթացրեց անտիկ աշխարհի նկարչությանը միտված իր աշակերտներից Յոհան Յոհախիմ Վինքելմանի հետ: Էզերը, որը 1764 թվականին կյանքի կոչեց արվեստի ակադեմիա հիմնելու իր միտքը, օժանդակեց Գյոթեին և գնահատական տվեց վերջինիս արվեստագիտական մտքին: Հետագայում, շնորհակալական նամակներից մեկում Գյոթեն գրել էր, որ Էզերի հետ հաղորդակցման արդյունքում ավելին է սովորել, քան համալսարանական կրթության ընթացքում: Էզերի հրավերով 1768 թվականի մարտին Գյոթեն այցելեց Դրեզդեն և այցելեց պատկերասրահ: Սկսած 1765 թվականին Գյոթեն ընկերություն է սկսում Էզերի դստեր՝ Ֆրեդերիկե Էլիզաբեթի (1748-1829), որը նաև հետագայում նամակագրական կապի միջոցով շարունակվեց: Էզերը նույնպես մինչև Գյոթեի Ստրասբուրգ տեղափոխվելը նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ էր և այդ կապը պահպանվեց մինչև մահ: Քուփֆերսթեխեր Յոհան Միխայել Շթոքի մոտ Գյոթեն Լայպցիգում սովորելու տարիներին փայտի վրա փորգրել և օֆորտի տեխնիկաներ է սովորում: Այս ժամանակ է Գյոթեն առաջին անգամ սիրահարվում է: Արհեստավորի և հյուրատան սեփականատիրոջ դստեր՝ Կեթշեն Շյոնքոփֆի հետ սերը 2 տարի տևեց, ապա նրանք փոխհամաձայնության արդյունքում բաժանվեցին: Այս սերը մեծ ազդեցություն ունեցավ նաև Գյոթեի գրական ոճի վրա. մինչ այդ նա ռոկոկոյի ոճով էր շարադրում, ապա սկսեց ավելի ազատ և «գրոհային» ոճի մեջ հանես գալ: Արդյունքում տպագրվեց անակրեոնյան 19 բանաստեղծություններից բաղկացած և Գյոթեի ընկեր Էրնստ Վոլֆգագն Բերհիշի կողմից նկարազարդված «Անետտա» գիրքը: Բանաստեղծությունների հաջորդ փոքրիկ ժողովածուն լույդ տեսավ «Նոր երգեր» վերնագրի ներքո՝ 1769 թվականին: Գյոթեի պատանեկան շրջանի գրական փորձերը ,ըստ Նիքոլաս Բոյլի, «անվերապահորեն էրոտիկ» են և անմիջականորեն վերաբերում են «անհատական ցանկությունների և զգացողությունների հզոր աղբյուրին»:

1868 թվականի հուլիսին Գյոթեն տուբերկուլյոզի հետևանքով արյան զեղումով է տանում: Հազիվ ճանապապարհորդությանը դիմանալու ընդունակ նա, համալսարանական ուսումը անավարտ թողնելով, օգոստոսին վերադառնում է Ֆրանկուրտում գտնվող ծնողական տուն՝ չարդարացնելով հոր հույսերը:

Ֆրանկֆուրտ և Ստրասբուրգ (1768–1771)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքին սպառնացող հիվանդությունը երկար վերականգնողական գործընթաց էր պահանջում և այս ընթացքում Գյոթեն մոր ընկերուհիներից մեկի՝ Քլեթթենբերգի տիրուհի Սուզանա ֆոն Քլեթթենբերգի շնորհիվ պիետիզմի ուսմունքով սկսեց հետաքրքրվել: Իր հասուն կյանքի հատկապես այս շրջանում Գյոթեն քրիստոնեությանը առավելագույնս մոտ էր գտնվում: Բացի դրանից, նա նաև զբաղվում էր միստիկ և ալքիմիական գրվածքներով, որը նա հետագայում «Ֆաուստի» մեջ ներառեց: Այս ժամանակաշրջանում հեղինակը գրեց նաև իր առաջին կատագերգությունը՝ «Մեղսակիցները» (գերմ.՝ Die Mitschuldigen): 1770 թվականի ապրիլից սկսած Գյոթեն ուսուցումը շարունակեց Ստրասբուրգի համալսարանում: Ստրասբուգը բնակիչների թվով գերազանցում էր Ֆրանկֆուրտին (շուրջ 43.000) և Վեստֆալյան հաշտության ֆրանսիական թագարվորությանն էր խոստացվել: Համալսարանում ուսուցումը, սակայն, հիմնականում գերմաներենով էր անցկացվում:

Այս անգամ Գյոթեն նպատակասլացորեն իրեն նվիրեց իրավագիտությանը, սակայն ժամանակ գտավ մի շարք անձնական ծանոթությունների հաստատման համար: Դրանցից կարևորագույնը աստվածաբան, արվեստագետ, գրականագետ Յոհան Գոթֆրիդ Հերդերի հետ հանդիպումն էր: Գյոթեն այս ծանոթությունը համարում էր իր՝ Ստրաստբուրգում ապրած տարիների «կարևորագույն իրադարձությունը»: Լինելով ավագ՝ Հերդերը իր գրեթե ամենօրյա այցելությունների ժամանակ Գյոթեի ուշարդությունը հրավիրեց լեզուների բնօրինակներին տիրապետող հեղինակներին, ինչպիսիք են Հոմերոսը, Շեքսպիրը, Օսսիանը, ինչպես նաև ժողովրդական պոեզիային՝ այսպիսով իմպուլսներ հաղորդելով Գյոթեի հետագա ստեղծագործական ուղու զարգացմանը: Հեղինակի ընկերական, բարեկամական շրջանակին, որին հիմնականում ճաշի հրավերների ժամանակ էր հանդիպում, պատկանում էին նաև հետագայում ակնաբույժ և բանաստեղծ Յունգշթիլլինգինը և բանաստեղծ Յակոբ Միքայել Ռայնհոլդ Լենցը: Չնայած կրոնակապաշտ ընկերներով շրջապատված լինելուն՝ Ստրասբուրգում Գյոթեն վերջնականապես հրաժարվես պիետիզմի գաղափարներից: Իր ուսանողական ընկերներից մեկի միջոցով գրողը բարեկամաական կապեր հաստատում հոգևորական Բրիոն ին Սեսսենհայմի ընտանիքի հետ: Այդ ժամանակ էլ ծանոթանում է հոգևորականի դստեր՝ Ֆրիերիկեի հետ և սիրահարվում վերջինիս: Ստրասբուրգի համալսարանից հեռանալուց հետո Գյոթեն վերջ դրեց հարաբերություններից, ինչը Ֆրեերիկեի համար միայն Ֆրանկֆուրտից ուղարկած նրա նամակից պարզ դարձավ: Ըստ Նիքոլաս Բոյլի Ֆրեերիկեի համար այդ բաժանումը բավականին ծանր քր, քանի որ ի դեմս Գյոթեի նա իր ապագա նշանածին էր տեսնում: Ցնցված Գյոթեն, հետագայում իմանալով աղջկա առողջական խնդիրների մասին, իրեն վերագրեց այդ մեղքը, ինչը դեպքին հաջորդող նամակներից է պարզ դառնում: Ֆրեդերիկեին ուղղված նամակները, որոնք հետագայում որպես «Սեսենհայմյան երգեր» (գերմ.՝ Sessenheimer Lieder) հայտնի դարձան, Կառլ Օտտո Կոնադի կողմից սխալմամբ «Ապրումների քնարերգություն» էին վերնագրվել: Քնարերգության արտաքին ձևը նորույթ չէր պարունակում, սակայն լեզվաբանական արտահայտությունը ամեն դեպքում դուրս էր գալիս սովորական բանաստեղծական լեզվի սահմաններից: Բանաստեղծությունների մեջ առաջին դեմքը իր մեջ անհատական գծեր է ներառում և հակված չէ «հովվերգական դասական օրինակներին»: 1771 թվականին Գյոթեն ընտրեց իր իրավագիտական դեսսերտացիայի թեման, որտեղ խոսքը պետություն և եկեղեցի հարաբերություններն էին: Ստրասբուրգի աստվածաբանները այս թեման սկանդալային անվանեցին. նրանցից մեկը Գյոթեին նույնիսկ «խելահեղ կրոնատյաց անվանեց», իսկ ֆակուլտետի դեկանը առաջարկեց հրաժարվել թեմայից: Այնուամենայնիվ համալսարանը գրողին հնարավորություն տվեց լիցենզիա ստանալու: Այս ավելի ցածր կոչման համար նա պետք է որոշ թեզեր ներկայացներ և պաշտպաներ: 1771 թվականի օգոստոսի 6-ին կայացած Գյոթեի դիսպուտացիայի հիմքում ընկած էին լատիներենով գրված 56 թեզերը, որոնք Positiones Juris անվանումն էին կրում: Վերջին թեզերում հեղինակը անրաառնում էր այն վիճելի հարցին, թե արդյոք հանցագործություն կատարած երեխաները պիտի մահապատժի ենթարկվեն թե ոչ: Այս թեման նա հետագայում գեղարվեստական ոճում կիրառեց՝ իր «Արդարության տրագեդիա» (գերմ.՝ Gretchentragödie) ստեղծագործության մեջ:

Փաստաբան և բանաստեղծ Ֆրանկֆուրտում և Վեցլարում (1771-1775)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Ֆրանկֆուրտ՝ Գյոթեն փաստաբանական փոքր գրասենյակ բացեց, որը նրա հայրը որպես բարձր պաշտոնների հասնելու հարթակ էր դիտարկում: Փաստաբանական գործերի հանսեպ հեղինակը շուտով կորցրեց հետաքրքրությունը և աշխատանքային եռանդը. այսպես շարունակվեց 4 տարի՝ մինչ Վայմար մեկնումը: Այս ժամանակաշրջանում Գյոթեի համար ստեղծագործելը առաջնային էր մասնագիտական գործից: 1771 թվականի վերջին նա 6 շաբաթվա ընթացքում Գոթֆրիդ ֆոն Բեռլիխինգենի պատմությունը թղթին հանձնեց: Որոշակի մշակումից հետո սեփական հրատարակմամբ դրաման 1773 թվականին որպես Գյոթց ֆոն Բելինգխեն անվանմամբ տպագրվեց: Դրամատիկական բոլոր կարծրատիպերը կոտրող այս դրաման համարվում է «Շառաչ և ցասումի» ստղծման մանիֆեստը: 1772 թվականի հունվարին Գյոթեն ականատես եղավ «մռայլ արարողակարգի»՝ երեխայասպան Սուզաննա Մագարետա Բրանդի մահապատժին՝ գլխատման միջոցով:Ւստ Ռյուդիգեր Սաֆրանսկու այս կինը «Ֆաուստի» «Գրեթշենի տրագեդիայի» մարմնավորման նախատիպն է եղել, որի վրա հեղինակը սկսել էր աշխատել 1770-ականների սկզբին: 1773 թվականին Գյոթեի քույր Կոռնելիան ամուսնացավ Յոհան Գեորգ Շլոսսերի՝ եղբոր 10 տարվա ընկերոջ հետ, որը որպես դատախազ էր հանդես եկել երեխայասպան կնոջ դեմ դատական պրոցեսում: Գրողը հաճախակի այցելություններ էր կատարում այս տարիներին նաև Դարմշտադտ՝ մասնավորապես Յոհան Հենրիխ Մերքին. այս ճանապահրորդության համար նա շուրջ 25 կմ էր անցնում: Գյոթեն շատ էր նշանակություն տալիս Մերքի կարծիքին. իր կենսագրության մեջ Գյոթեն հիշատակում է Մերքին, ասելով, որ վերջինս մեծ նշանակություն է ունեցել իր կյանքում: «Գյոթսի» 2 հրատարակումների միջև ընկած ժամանակաշրջանում 1772 թվականին Գյոթեն, կրկին հոր դրդմամբ, ընդունվեց որպես պրակտիկան Կայսերական դատական պալատում: Նրա այնժամյա կոլեգա Յոհան Քրիստիան Կեստները այսպես է նկարագրում Գյոթեին:

Նա ունի այն, ինչը հանճար են անվանում և ունի արասովոր երևակայություն: Նա տարված է իր գործով, ուներ ազնվական մտածելակերպ:[…] Նա սիրում է երեխաներին և նրանց հետ հաճույքով է ժամանակ անցկացնում: Նա տարօրինակ է և իր մեծության մեջ արտաքնապես տարբերվում է, ինչը նրան երբեմն կարող է անբարեհաճ ցույց տալ: Սակայն երեխաների մոտ, կանանց սենյակներում և շատ տեղերում նա բավականին լավ է դրսևորվում: Նա անում է, ինչ իրեն դուր է գալիս՝ առանց անհանգստանալու, թե արդյոք դա ուրիշներին դուր ՝ գալիս թե ոչ, մոդայիկ է թե չէ, ու արդյոք դա կենսակերպը թուլ է տալիս: Նա ատում է բոլոր տիպի պարտադրանքները:[…] Գեղեցիկ արվեստներից և գիտություններից նա իր գլխավոր ստեղծագործությունն է կերտել:

Գյոթեն կրկին իրավագիտության ուսուցմանը քիչ ուշադրություն էր դարձնում, դրա փոխարեն տարված լինելով անտիկ գրողներով: Գյուղական պարերի ժամանակ նա ծանոթանում է Կեստների նշանածի՝ Շարլոտ Բուֆֆի հետ, որը իրեն է սիրահարվում: Գյոթեն աստիճանաբար դարձավ Բուֆֆ ընտանիքի կանոնավոր այցելող և սպասված հյուրը: Այն բանից հետո, երբ Շարլոտան Գյոթեին հայտնեց, որ վերջինս իրենից ընկերությունից բացի ոչինչ չակնկալի, Գյոթեն գիտակցեց իր անհույս վիճակը, և փախուստի մեկնեց Վեթցլար:

Կես տարի անց հեղինակը իր այս կենսափորձը,ինչպես նաև այլ օտար զգացումներ մշակեց «Երիտասարդ Վերթերի տառապանքները» նամակագրական վեպում, որը նա 1774 թվականի սկզբին՝ 4 շաբաթվա ընթացքում գրի առավ: Զգացմունքների առատությամբ առանձնացող վեպը, որը վերագրվում է թե «Շառաչ և ցասում» և թե որպես «սենտիմենտալիզմ» գրական հոսքերի նմուշ, իր հեղինակին բավականին սեղմ ժամանակում Եվրոպայով մեկ հայտնի դարձրեց: Գյոթեն գրքի հսկայական հաջողությունը և դրանից բխող «Վերթերյան տենդը» հետագայում բացատրում էր նրանով, որի պատկերել էր այն ժամանակվա պհանջմունքները: Հեղինակը ինքը Վերթերը գրելու ընթացքում իրեն փրկում էր սեփական ճգնաժամային կյանքի իրավիճակից:

Ես ինձ զգում էի ինչպես գլխավոր ապաշխարությունից հետո, նորից ուրախ և ազատ:

Միառժամանակ նա իր նախկին ջերմ հարաբերություններն է պահպանում Կեստների և Լոթթեի հետ՝ նամակագրական կապի միջոցով:

Վեթցլարից վերադարձի ժամանակ նա նոից հոր կշտամբանքներին է արժանանանում, որովհետև այնտեղ եղած ժամանակը չէր նպաստել որդու մասնագիտական կարիերայի վերելքին: Հետագա Ֆրանկֆուրտում անցկացրած տարիները՝ մինչև Վեցլար մեկնելը համարվում են Գոթեի կյանքի ամենապրոդուկտիվ տարիները: Բացի «Երիասարդ Վերթերի տառապանքները», լույս են տեսնում մեծ հիմներ (u. a. Wandrers Sturmlied, Ganymed, Prometheus und Mahomets Gesang), բազմաթիվ կարճ դրամաներ (u. a. Das Jahrmarktsfest zu Plundersweilern und Götter, Helden und Wieland), ինչպես նաև «Կլավիգո» և «Սթելլա» դրամանները: Վերջինս սիրահարների համար նախատեսված թատերական ներկայացում էր: Հենց այս ժամանակ էլ Գյոթեն առաջին անգամ հանձն է առնում Ֆաուստի մասին նյութի մշակմանը: 1775 թվականին Գյոթեն նշանվում է Ֆրանկֆուտում ապրող բանկիրի դուստր Լիլի Շյոներմանի հետ: Հետագայում՝ իր կյանքի վերջին տարիներին, համաձայն Նիքոլաս Բյոլի, Գյոթեն Էքերմանինին խոստովանել էր, որ Լիլին առաջինն էր, ում հանեպ ինքը «խորը և իսկական սեր է տածել»: Ինչպես կենսագիրն է հայտնում, առաջինը Լիլին է գրողին ամուսնանալու առաջարկ արել ՝ «ամուսնության իրական շանս», սակայն երիտասար գրողին վախեցրել է այս համարձակությունը և նա հետ է կանգնել, քանի որ իր կյանքի ծրագրերի հետ ամուսնությունը համատեղելի չէր: Որպես հետագա խոչընդոտներ հանդսանում էին ծնողների տարբեր խավերին պատկանելն ու տարբեր հավատները: Այս իրավիճակից հեռու գտնվելու համար Գյոթեն հետևեց Քրիստիան և Ֆրիդրիխ Լեոպորլդ եղբայրների հրավերին՝ մեկնել Շթոլբերգ-Շթոլբերգ, որը իրենից մի քանի մասվա ճանապարհրորություն էր ներկայացնում Շվեյցարիայով: Հոկտեմբերին Լիլիի մոր կողմից նշանդրեքը չեղյալ հայտարարվեց, քանի որ հավատների տարբերությամբ ամուսնությունը հեռանկար չուներ: Գյոթեն, որ այս իրավիճակից շատ էր տառապում, ընդունեց 18-ամյա հերցոգ Կառլ Ավգուստի հրավերը և մեկնեց Վայմար:

Նախարար Վայմարում՝ սկսած 1775 թվականիցից[խմբագրել | խմբագրել կոդը]

1775 թվականի նոյեմբերին Գյոթեն Վայմար: Սաքսոնիա- Վայմար- Այզենախ հերցոգության մայրաքաղաքը շուրջ 6000 բնակիչ ուներ, իսկընդհանուր հերցոգությունը շուրջ 100000: Վայմարը հերցոգի մայր Աննա Ամալիայի ջանքերի շնորհիվ վերածվել էր մշակութային կենտրոնի: Արդեն այն ժամանակ, երբ Գյոթեն առանց որևէ որոշակի նպատակի Վայմար մեկնելու հրավեր էր ստացել, նա Եվրոպայով մեկ հայտնի էր: Գյոթեն արագորեն ձեռք բերեց իրենից 8 տարով փոքր, բողոքական ոգով դաստիարակված հերցոգ Կառլ Ավգուստի վստահությունը, որը ոգեշնչված էր իր պապի եղբայր Ֆրիեդրիխ II-ով, որը ընկերական

 Er gewann schnell das Vertrauen des acht Jahre jüngeren, im aufgeklärten Geist erzogenen Herzogs Karl August, der seinen Großonkel Friedrich II. wegen seiner Freundschaft mit Voltaire bewunderte. Wie dieser wollte er sich „einen großen Geist zur Seite stellen“.[47] Der Herzog tat alles, um Goethe in Weimar zu halten; er machte ihm großzügige Geschenke u. a. das Gartenhaus im Park an der Ilm. Als der Herzog ihm vorschlug, bei der Leitung des Staates mitzuwirken, nahm Goethe nach einigem Zögern an. Dabei bestimmte ihn das Bedürfnis nach praktisch-wirksamer Tätigkeit. Einer Freundin aus Frankfurt schrieb er: „Ich werd […] wohl dableiben […]. Wär’s auch nur auf ein paar Jahre, ist doch immer besser als das untätige Leben zu Hause wo ich mit der grössten Lust nichts thun kann. Hier hab ich doch ein paar Herzogthümer vor mir.“[48]
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
  2. So laut Heinrich Düntzer: Goethes Stammbäume – Eine genealogische Darstellung. Salzwasser Verlag, Paderborn 1894, S. 93 ff.. Nicholas Boyle schreibt diesen Schritt jedoch Johann Caspar G. zu. Siehe Nicholas Boyle: Goethe. Der Dichter in seiner Zeit. Band I: 1749–1790. Insel Verlag, Frankfurt am Main 2004, ISBN 3-458-34725-9, S. 69. – Obwohl Goethe seinen Namen stets mit oe schrieb, erschienen während seines ganzen Lebens Veröffentlichungen auch unter dem Namen Göthe.
  3. Nicholas Boyle: Goethe. Der Dichter in seiner Zeit. Band I: 1749–1790. Insel Verlag, Frankfurt am Main 2004, S. 68, 87.
  4. Nicholas Boyle: Goethe. Der Dichter in seiner Zeit. Band I: 1749–1790. Insel Verlag, Frankfurt am Main 2004, S. 76. – Kurt R. Eissler hat bereits in seiner umfangreichen psychoanalytischen Studie von 1963 (amerikanische Erstveröffentlichung) über Goethe von einer „inzestuösen Bindung“ zu seiner Schwester gesprochen, deren „Einfluß auf Goethes Leben und künstlerische Entwicklung […] kaum überschätzt werden“ könnte. Kurt R. Eissler: Goethe. Eine psychoanalytische Studie 1775–1786. Band 1. Deutscher Taschenbuch Verlag, München 1987, S. 74, 167. – Nach Boyle deutet Goethe ein beiderseitiges inzestuöses Verlangen im Sechsten Buch von Dichtung und Wahrheit behutsam an. @zeno.org (abgerufen am 26. Februar 2015).
  5. Karl Otto Conrady: Goethe. Leben und Werk. Neuausgabe in einem Band. Artemis & Winkler, München 1994, ISBN 3-538-06638-8, S. 328.
  6. Nicholas Boyle: Goethe. Der Dichter in seiner Zeit. Band I: 1749–1790. Insel Verlag, Frankfurt am Main 2004, S. 73 f.
  7. Johann Wolfgang Goethe: Aus meinem Leben. Dichtung und Wahrheit. Erster Teil, Zweites Buch @zeno.org (abgerufen am 14. Januar 2015).
  8. Karl Otto Conrady: Goethe. Leben und Werk. Neuausgabe in einem Band. Artemis & Winkler, München 1994, S. 328.
  9. Nicholas Boyle: Goethe. Der Dichter in seiner Zeit. Band I: 1749–1790. Insel Verlag, Frankfurt am Main 2004, S. 74,
    Rüdiger Safranski: Goethe. Kunstwerk des Lebens. Biographie. Hanser, München 2013, ISBN 978-3-446-23581-6, S. 32. – Boyle spricht von „ausnehmend begabt“, Safranski von „hochbegabt“.
  10. Nicholas Boyle: Goethe. Der Dichter in seiner Zeit. Band I: 1749–1790. Insel Verlag, Frankfurt am Main 2004, S. 74.