Մասնակից:Safi-iren/Արցախյան շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախյան շարժում
ԵրկիրՍտեփանակերտ
Ամսաթիվ20.02.1988
Հիմնական նպատակՄիավորել Արցախը Մայր Հայաստանին
ԿողմերՀայաստան, Ադրբեջան


Արցախյան շարժում, ԼՂԻՄ-ի հայկական բնակչության նախաձեռնությամբ սկսված հասարակական շարժում, որի նպատակն էր ԼՂԻՄ-ի դուրս բերումը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից և դրա միացումը Հայկական ԽՍՀ-ին (1980-ականների վերջից մինչև 1990-ականների սկիզբ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսատանում Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո 1917 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախ-Ղարաբաղի մայրաքաղաք Շուշիում ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ, որը 1918 թվականի հուլիսի 22-ին վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի կառավարություն: Նրա վարած արտաքին և ներքին ինքնուրույն քաղաքականությունը արտացոլված և վավերացված է Ղարաբաղի և ժողովրդական ներկայացուցիչների այն ինը համագումարների որոշումներում և հռչակագրերում, որոնք անցկացվել էին 1918 թվականի հուլիսից մինչև 1920 թվականի փետրվարն ընդգրկած ժամանակաշրջանում: Այդ տարիներին ղարաբաղցիների հիմնական պայքարն ուղղված էր 1918 թվականին Բաքվում թուրք օկուպանտների կողմից արհեստականորեն ստեղծված մուսավաթական Ադրբեջանի Հանրապետության նվաճողական քաղաքականության դեմ, որն առաջին իսկ օրից, միջոցների մեջ խտրություն չդնելով, ձգտում էր տեր դառնալ Լեռնային Ղարաբաղին: Սակայն ոչ նրա տասնապատիկ գերազանցող ուժերը, ոչ թուրքական անմիջական օգնությունը չկարողացան հաղթել Արցախ-Ղարաբաղին: Այնուհանդերձ, մուսավաթականները հրահրեցին ազգամիջյան ընդհարումներ, հիմնահատակ կործանեցին հայկական մի շարք բնակավայրեր, հրդեհի ու կողոպուտի մատնեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերը: Ավելի քան 20 հազար շուշեցի հայեր դարձան կոտորածի զոհեր:

Հանրահավաքների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ 1987 թվականին Լեռնային Ղարաբաղում (Արցախ) և Հայաստանում անց էին կացվում հանրահավքներ, որոնց պահանջն էր Լեռնային Ղարաբաղի (Արցախ) միացումը Հայկական ԽՍՀ-ին: 1987 թվականից սկսեցինք ստորագրահավաքներ կազմակերպել: Աաստիճանաբար կապեր հաստատվեցին Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի խմբերի հետ, ընդ որում կապը հաստատվում էր կապավորների միջոցով: Ելնելով անվտանգությունից՝ նպատակահարմար էր, որպեսզի կապավորները շատ տեղեկատվություն չունենային միմյանց մասին[1]: Դեկտեմբերի 1-ին արցախահայության պատվիրակությունը նույն պահանջով ստորագրություններ ուղարկեց ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտե: Ինչպես նշվում է տարբեր աղբյուրներում, խորհրդային ղեկավարությանը հղված ուղերձում եղել է 90 հազար ստորագրություն, որոշվեց պատվիրակություն կազմել եւ դրանք ուղարկել Մոսկվա: Այդ պատվիրակությունները գլխավորում էր հենց Իգոր Մուրադյանը:

1988 թվականի հունվարին գրող Զորի Բալայանի աջակցությամբ և Իգոր Մուրադյանի ակտիվ մասնակցությամբ արցախահայության նոր պատվիրակություն է մեկնում Մոսկվա, սակայն այս անգամ ոչ միայն դիմումներով, այլ նաև Մոսկվա էր տարվել 84 փաստաթուղթ, որոնք կապված էին Լեռնային Ղարաբաղի պատմության, ազգագրության, տնտեսության և մշակույթի հետ: Հայկական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ ունեցավ հայ մտավորականների հետ, հավաքեցինք հայ ուսանողներին, երկրորդ օրը ցույց արեցինք Մոսկվայում: Հանդիպում եղավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի հետ: Պատվիրակության անդամները հանդիպեցին ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարանի վարիչ Ա. Կրիգինի, ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Պյոտր Դեմիչևի, ԽՄԿԿ Կենտկոմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Վոչիսլավ Միխայիլովի հետ[2]: 1988 թվականի փետրվարին ևս մեկ պատվիրակաություն հանդիպեց Վ. Միխայիլովի հետ, իսկ հետո հանդիպում եղավ ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի հետ: Ա. Սուլթանովի հավաստմամբ[3] 1988 թվականի հունվարին ԼՂԻՄ-ում բաժանվել են հետևյալ գրությամբ թռուցիկներ.

Եկել է ժամանակը, որպեսզի կոլխոզներում և սովխոզներում, մարզի ընդհանուր կուսակցական, արհմիութենական և կոմերիտական ժողովների ժամանակ բարձրացվի Ղարաբաղի մայր հայերնիքին վերամիավորվելու հարցը: Հրապարակայնության և ժողովրադավարության ոգին պետք է խթան դառնա այս հարցի բաց և անկեղծ քննարկման համար: Այս հավաքների քաղվածքները վավերացված համապատասխան կնիքներով անհրաժեշտ է ուղարկել ԽՄԿԿ Կենտկոմ

:

Փետրվարի 20-ի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղցիների երկարամյա ազգային-ազատագրական պայքարը՝ 1988 թվականի փետրվարի 20-ին կայացած ԼՂ մարզային խորհրդի պատմական որոշումով, պսակվեց հաջողությամբ: Հենց այդ օրվանից էլ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի ԽՍՀ կազմից և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը և վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով:[4]

Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»: Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության[5]:

ԼՂԻՄ-ի Ադրբեջանի կազմից դուրս գալու որոշումից հետո Բաքվում վիճակը թեժացավ: Բաքվում վիճակը սրվեց հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի Կապանի շրջանից այդտեղ եկան փախստականներ, նրանցից շատերը այցելեցին իրենց բաքվեցի հարազատներին: Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, բայց շատ փախստականներ ենթարկվեցին ծեծի[6]:

Ադրբեջանցի փախստականներ էին տեղավորվել նաև Սումգայիթի շրջանի Ֆաթամի և Սարայի գյուղերում[6]: Փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ:

1988[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպվեցին զանգվածային ցույցեր (կազմակերպիչների թվում էր նաև Իգոր Մուրադյանը[7]): Նպատակ էր դրվել ակտիվացնել հատկապես ուսանողներին: Առաջինը հրապարակ մտան Սովխոզտեխնիկումի ուսանողները:

Հանրահավաքից հետո նույն օրը երեկոյան Արկադի Կարապետյանին իր մոտ կանչեց ԼՂԻՄ առաջին քարտուղար Բորիս Գեւորկովը: Նա եւ Մարատ Մուսայելյանը, ով այժմ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է, միասին գնացինք Գեւորկովի գրասենյակ: Նա ահաբեկված էր: Այն մարդը, ումից ուրիշներն էին վախում, խեղճացել էր: Գեւորկովը մեղադրեց Ա. Կարապետյանին հանրահավաքը կազմակերպելու համար, խնդրեց դադարեցնել հանրահավաքները՝ նշելով, որ պետք չէ «խաղ անել» ադրբեջանցիների հետ[8]:

Այդ օրվանից հետո արցախահայությունը հասկացավ, որ անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի գերակայությունից դուրս գալու կամքը: Փետրվարի 20-ին հրավիրվեցինք մարզխորհրդի նիստ, որտեղ էլ պետք է ընդունվեր որոշումը: Մեծ թվով պատգամավորների անգամ «ծեծելով» են բերել նիստի, որպեսզի քվորում  ապահովեն:

Ցույցի պահանջն էր՝ ԼՂԻՄ-ի միացումը Հայաստանին: Հաջորդ օրը գրող Սիլվա Կապուտիկյանը հանրապետության ազդեցիկ հասարակական կազմակերպություններից մեկում՝ Գրողների միությունում հանդես եկավ ի պաշտպանություն արցախահայության[7]: Փետրվարի 16-ից մինչև մարտի 2-ը Ստեփանակերտում ցույցերը գրեթե չդադարեցին:

1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ դարձավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայն բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Հետևելով գործող բոլոր իրավական նորմերին և օգտագործելով կամքն արտահայտելու բացառապես ժողովրդավարական ձևերը, Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը հանդես եկավ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Այդ իրադարձությունները բեկումնային եղան ոչ միայն արցախցիների կյանքում. դրանք, փաստորեն, նախասահմանեցին ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը: 1988թ. փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում՝ ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմի մեջ մտնելու մասին և ԽՍՀՄ ԳԽ՝ այդ դիմումը բավարարելու մասին, հիմնվելով իրավական նորմերի և ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:[9]  

1988 թվականի գարնանը Ստեփանակերտում կարելի էր տեսնել Ռուսաստանից, Ուկրաինայից, Բալթիկայից, նույնիսկ Մոսկվայից ու Լենինգրադից ժամանած շիկահեր մարդկանց խմբեր, որոնք եկել էին ուսումնասիրելու, ապա իրենց մոտ տարածելու Ղարաբաղյան շարժման փորձը: Նրանք ապշել էին ցույցերի ելած մարդկանց կարգապահությունից, զսպվածությունից, հարցերի լուծման դեմոկրատական սկզբունքները պահելու կարողությունից: Այո, արցախյան ազգային ազատագրական հուժկու շարժումը շատ ազգերի համար ընդօրինակման դաս եղավ, նրանց արթնացրեց լեթարգիական քնից, ափնակոծեց Արևելյան Եվրոպան, Մերձբալթիկան, և նրանք անկախություն ձեռք բերեցին[10]:

Արցախյան շարժման ընդհատակյա փուլի կազմակերպիչներից մեկի, հետագայում Արցախի Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հիշողություններով, երբ 1988-ին Արցախում սկսվեցին առաջին հանրահավաքները, մոտ 150 անդամ ընդհատակյա գործունեություն էր վարում: Նրանք պատրաստվում էին ապագա հանրահավաքներին, կուսակցական մարմիններին ու պետական իշխանության մարմիններին ուղղված կոչերի ու դիմումների ստորագրահավաքներ էին կազմակերպում, թռուցիկներ բաժանում ու աշխատում մարդկանց հետ: Ստեփանակերտում առաջին հանրահավաքը փետրվարի 18-ին էր: «Կռունկ» կոմիտեն դուրս եկավ ընդհատակից: Դեռ 1987-ին Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում համընդհանուր ստորագրահավաք սկսվեց՝ պահանջում էին Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Հայկական ԽՍՀ-ին:[11]

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում որոշում ընդունվեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին: Դրան նախորդել էին շրջանային խորհուրդների համանման որոշումները: Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն 1988 թվականի փետրվարի 21-ին ընդունեց ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքներին հակասող որոշում: Փորձ արվեց հիմնահարցի քաղաքական լուծումը փոխարինել սոցիալ-տնտեսական միջոցառումներով, ինչն էլ հարուցեց մարզի բնակչության խիստ դժգոհությունը: Օգտվելով երկրի բարձրագույն քաղաքական մարմնի անվճռական դիրքորոշումից` Ադրբեջանի կոմունիստական իշխանությունները երկու ժողովուրդների պատմությունը կեղծելու և զանգվածային լրատվամիջոցներով ազգայնական հիստերիա հրահրելու ճանապարհով, խաղաղ լուծում պահանջող հարցը տեղափոխեցին ազգամիջյան հակամարտության հարթություն: Ադրբեջանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի վարչական մարմինների բաժնի վարիչ Ասադովը սպառնում է մարզի տարածք «հարյուր հազար զինված ադրբեջանցիների» հնարավոր ներխուժումով:[12]

Վիճակագրական թվերը, պատմական փաստերը կեղծում և ստում են ոչ միայն գիտնականները, գրողները, լրագրողները, պետական, կուսակցական գործիչները, այլև դիվանագետները: Բերեմ մի օրինակ: Մոսկվայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Փաշա Ռուստամզադեն մոսկովյան թերթերում տպագրած իր հարցազրույցներում ճամարտակում է, թե իբր Ստեփանակերտից դուրս են քշել 18 հազար ադրբեջանցիների: Մինչդեռ, համաձայն 1988 թվականի հունվարի 1-ի տեղեկությունների, Ստեփանակերտում բնակվում էր 4.5 հազար ադրբեջանցի: Ադրբեջանի սուտասան լիազոր ներկայացուցիչը լռում է, չի խոսում 208 հազար բաքվեցի հայերի ողբերգության մասին: Չի նշում, որ Ադրբեջանից արտագաղթած հայերը 2.8 անգամ ավելի շատ էին, քան Հայաստանից փախած ադրբեջանցիները: Չի նշում, որ 1988-90 թթ. Ադրբեջանից հեռացած հայերը թողել են 103.7 հազար բնակարան, 1322 հայկական գյուղեր կամ 8 հազար քառ կմ. տարածք, իսկ ադրբեջանցիները Հայաստանում ունեին 27.6 հազար բնակարան:[13]

1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Աղդամ շրջկենտրոնի մոտակայքում, թուրք-ազերի ահաբեկիչները հարձակվել են Հադրութի շրջանի Մեծ Թաղերի պետտնտեսության՝ Ստեփանակերտ խոշոր եղջերավոր անասուններ մսամթերման տանող ավտովարորդ Ռաֆիկ Ալթունյանի «Գազ-53», 81-06 ԱԳՅԱ համարանիշի ավտոմեքենայի վրա, քարկոծելով ջարդել առաջամասի ապակին, հարկադրել կանգնեցնելու ավտոն, բարձրացել շարժիչի ծածկոցի ու ոտնակի վրա, դանակի ծանր հարված հասցրել վարորդին, ուշագնացության աստիճան ծեծել զոոտեխնիկ Անդրանիկ Մելքումյանին, քշել-տարել անասունները, ապա շրջել ավտոն ու վառել... Եվ բեռնատարի կմախքը առ այսօր էլ պահվում է որպես Հեյդար Ալիևի «ազգային կտրիճների» բարբարոսության ու անպատվության ցուցանմուշ[14]:

Կային գողական խմբեր, որոնց հանձնարարված էր կատարել նաև ահաբեկչություններ, հայերի սպանություններ, հայկական տնտեսություններին պատկանող արտադրական շենքերի ավերումներ, հրկիզումներ, ավտովթարներ, և այլ կարգի հանցագործություններ:

Իրավիճակը կտրուկ փոխվեց Ղարաբաղյան հզոր շարժումի պոռթկումից, այսինքն 1988 թվականի փետրվարի 20-ից հետո: Ադրբեջանի ղեկավարները նորամուծություններ մտցրեցին գողական-ահաբեկչական կազմավորումների ծրագրերում. նրանք ընդգրկվեցին օմօնականների զինված խմբավորումների մեջ: Իսկ վայրագ գործողությունները համակարգելու համար Բաքվից Ղարաբաղ էին ուղարկվել ավելի փորձառու, արտասահմանյան ահաբեկչական հանգրվաններում մարզված տասնյակ մասնագետներ, որոնք հասցրել էին սերտ կապեր հաստատել թուրքական «Գորշ Գայլեր»-ի , արաբական «Համազ» և աֆղանական «Մոջահեդ» կազմավորումների հետ: Զինված զանազան զենքերի նորագույն տեսակներով և պայթուցիկ նյութերով՝ նրանք սկսեցին լայնածավալ հարձակումներ կատարել հայկական գյուղերի, ֆերմաների վրա: Սպանում, պատանդ էին վերցնում հայ անասնապահներին և անտեր մնացած հոտը, նախիրը քշում-տանում ադրբեջանական գյուղերը, շրջանները: Ճանապարհներին գրավում էին հայերին պատկանող ավտոմեքենաները, զինված հարձակում գործում ավտոբուսների վրա, գնդակահարում ուղևորներին: Միաժամանակ կտրտում, հրդեհում էին հայերին պատկանող այգիները, ցորենի արտերը, որպեսզի ղարաբաղցիներին ծնկի բերեն նաև սովի ճիրաններում:[15]

1992 թվականին Ադրբեջանի Ազգային մեջլիսը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը վերացնելուց անմիջապես հետո հապշտապ անվանափոխեց, այսինքն՝ թուրքացրեց Արցախի հայկական անուն ունեցող բոլոր բնակավայրերը:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[Շարժում 1988/25]. Արկադի Կարապետյան` փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպեցինք առաջին հանրահավաքը». http://www.mediamax.am. Փետրվար 28, 2013. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. 18 лет назад, в январе… Интервью с Дж. Мартиросяном. Азат Арцах, 17 января 2006 г.
  3. Султанов Ч. А. Последний удар Империи
  4. Մկրտչյան, Շահեն (2003). Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի իրականացրած ցեղաասպանության անատոմիան. Ստեփանակերտ: Ազատ Արցախ. էջ 14.
  5. «[Շարժում 1988/25]. Աշոտ Սարգսյան ՝ Շարժումը սկսվեց տարերայնորեն». http://www.mediamax.am. Մարտ 6, 2013. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  6. 6,0 6,1 Том де Ваал. «Чёрный сад». Глава 2. Февраль 1988 года: Азербайджан
  7. 7,0 7,1 Том де Ваал. «Чёрный сад». Глава 1. Февраль 1988 года
  8. «[Շարժում 1988/25]. Տիգրան Սարգսյան` նոր էլիտայի ձեւավորման համար ժամանակ էր պետք». http://www.mediamax.am. Մարտ 14, 2013. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  9. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԺՄԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». http://www.nkr.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  10. Մարության, Հարություն. «Ղարաբաղյան շարժման կամ հայկական հեղափոխության հիմնական առանձնահատկությունները». http://andin.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  11. «Ղարաբաղյան շարժում. Ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ին Հադրութի հանրահավաքից». http://panarmenian.net/arm/. 12 փետրվարի 2014. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  12. «Արցախյան ազատագրական շարժումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը». http://geopolitics.am. 14/09/2017. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  13. Ուլուբաբյան, Բագրատ (1993). Արցախյան գոյապայքարը. Երևան: Գիր Գրոց.
  14. «[Շարժում 1988/25]. Էմիլ Աբրահամյան՝ Շարժման սկիզբը դրվեց Հադրութում». http://www.mediamax.am. Մարտ 4, 2013. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  15. Մկրտչյան, Շահեն (2003). Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի իրականացրած ցեղաասպանության անատոմիան. Ստեփանակերտ: Ազատ Արցախ. էջ 137.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:Հայ-ադրբեջանական հարաբերություններ]] [[Կատեգորիա:ԽՍՀՄ փլուզում]] [[Կատեգորիա:Արցախի պատմություն]] [[Կատեգորիա:Արցախյան պատերազմ]]