Jump to content

Մասնակից:Մարինա Էվոյան/Ավազարկղ29

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Էվոյան/Ավազարկղ29

Ջենիֆեր Հոուքինս ()[1], ավստրալացի մոդել և հեռուստահաղորդավար, ավելի շատ հայտնի է որպես «Միսս Տիեզերք 2004»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենիֆերը ծնվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Հոլմսվիլ քաղաքում, ներկայումս բնակվում է Սիդնեյում: Սովորել է Ուոլսենդի միջնակարգ դպրոցում։ Ունի երեք եղբայր և քույր։ Հոուքինսը եղել է «Newcastle Knights»[2] ռեգբիի թիմի և բասկետբոլի հավաքականի չիրլիդերը, աշխատել է նաև որպես մոդել։ Դառնալով «Միսս Տիեզերք Ավստրալիա» և հաղթելով «Միսս Տիեզերք 2004» գեղեցկության մրցույթում՝ ավարտել է մոդելի կարիերան[3]։ Հոուքինսը եղել է նաև հիփ հոփ և բալետ մասնագիտացմամբ պարի խմբակի խորեոգրաֆ[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս Տիեզերք 2004» գեղեցկության մրցույթում Ավստրալիայի ներկայացուցիչ դառնալուց հետո Հոուքինսը զրուցել է «Միսս Տիեզերք Ավստրալիայի» նախորդ հաղթող Էշլի Թալբոթի հետ՝ նախքան Էկվադոր մեկնելը նրանից սովորելով իսպաներենի հիմունքները[1]։

«Միսս Տիեզերք 2004» գեղեցկության մրցույթն անցկացվել է Կիտոյում 2004 թվականի հունիսի 1-ին։ Եզրափակիչ մրցույթից մեկ շաբաթ առաջ Հոուքինսը զբաղեցրել էր վեցերորդ հորիզոնականը և դարձել մրցույթի ֆավորիտը[5]։ 1993 թվականից ի վեր՝ նա առաջին ավստրալացին է, որը հասել է մրցույթի եզրափակիչ փուլ։ Դրանից հետո մասնակցել է երեկոյան հագուստներով մրցույթի, որտեղ հագել է անսովոր վինտաժային պղնձե գույնի զգեստ, որը նախագծել էր Բորը։ Զգեստն արժեր 25,000 ավստարալական դոլար[6]։ Լողազգեստով մրցույթից հետո Հոուքինսը հինգ մասնակցի հետ դուրս է եկել եզրափակիչ փուլ և նվաճել «Միսս Տիեզերք» տիտղոսը[4]։ Մյուս հինգ աղջիկները Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից և Կարիբյան երկրներից էին։ Նրանց թվում էին Շանդի Ֆինեսին («Միսս ԱՄՆ», որը դարձավ առաջին վիցեմիս), Ալբա Ռեյեսը՝ Պուերտո Ռիկոյից (2-րդ վիցեմիս), Յանինա Գոնսալեսը (Պարագվայ, 3-րդ վիցեմիս), Դանիել Ջոնսը (Տրինիդադ և Տոբագո, 4-րդ վիցեմիս)[4]։ Հոուքինսն առաջին հաղթողն էր Օվկիանիայից՝ Լորեյն Դաունսից հետո (Նոր Զելանդիա, 1983) և առաջին ավստրալացին՝ Քերի Էն Ուելսից հետո (1972):

Հոուքինսը «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում իր թագը ստացել է Ամելյա Վեգանից այն բանից հետո, երբ հաղորդավար Բիլի Բուշը հայտարարել է հաղթողի անունը[7]։ Մրցույթի սեփականատեր Դոնալդ Թրամփը հարցազրույցի ժամանակ Հոուքինսին որակել է որպես «Միսս Տիեզերք մրցույթի՝ բոլոր ժամանակների իր տեսած ամենագեղեցիկ մասնակիցը»[4]։

Հոուքինսն արժանացել է «Mikimoto»-յի կողմից ստեղծված «Միսս Տիեզերք» թագի, որը պատված էր 250 000 դոլար արժողությամբ թանկարժեք քարերով, ինչպես նաև մի շարք մրցանակների։ Հոուքինսը դարձել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի թագին արժանացած առաջին շիկահերը նիդերլանդացի Անգելա Վիսերից հետո (1989)։

Ըստ ծրագրի՝ «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը շուրջ մեկ տարի աշխատում է «Միսս Տիեզերք» կազմակերպությունում: Ջենիֆեր Հոուքինսը աշխատել է կազմակերպությունում իր գործընկերներ «Միսս Երիտասարդ ԱՄՆ» Շելի Հենիգի և «Միսս ԱՄՆ» Շանդի Ֆինեսի հետ։

«Միսս Տիեզերքում» աշխատելու տարիներին Հոուքինսը մեկնել է Կորեա, Բահամյան Կղզիներ, Բրազիլիա, Չեխիա, Գերմանիա, Հունաստան, Սինգապուր, Ինդոնեզիա, Ռուսաստան, Տրինիդադ և Տոբագո, Կուբա, էկվադոր, Մեքսիկա, Պուերտո Ռիկո, մի քանի ուղևորություն է կատարել դեպի Թաիլանդ և Ավստրալիա։ Տիտղոսը կրելու ընթացքում նա բնակվում էր Նյու Յորքի Ռիվերսայդի բնակարանում, որը ստացել էր «Միսս Տիեզերք» կազմակերպության կողմից։ Այդ ժամանակ նա հայտարարել է, որ ցանկություն ունի աշխատել որպես մոդել և հեռուստահաղորդավար։

«Միսս Տիեզերք 2004» դառնալուց քիչ ժամանակ անց Ավստրալիայի Ուեստֆիլդ Միրանդա առևտրի կենտրոնում նորաձևության ցուցադրության ժամանակ Հոուքինսը հայտնվել է տհաճ իրավիճակում։ Նա սայթաքել է հագուստի փեշի պատճառով և կիսամերկ վիճակում հայտնվել զարմացած ամբոխի առջև։ Հետագայում Հոուքինսը ներողություն է խնդրել ծիծաղելով և ավելացրել, որ «ցանկանում էր ավելի լավ ներքնազգեստ հագնել»: Այս դեպքը ավստրալական «Nine Network»-ի կողմից համարվել է «Ավստրալիայի հեռուստատեսությամբ ցուցադրված ամենաանհարմար պահը»[8]։

Հոուքինսը Վիետնամում եղել է «Միսս Տիեզերք 2008» գեղեցկության մրցույթի ժյուրի։

Հեռուստատեսային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին՝ «Մելբուրնի գավաթի» շրջանում, Հոուքինսը պայմանագիր է կնքել «Seven Network»-ի հետ։ Նա իր առաջին ելույթում եղել է որպես հրավիրված հաղորդավար և «Great Outdoors» ցանցի շրջանակներում, որտեղ նա հանդիսատեսին ներկայացրել է իր շրջագայությունները: Որպես «Միսս Տիեզերք» թագակրումն ավարտելուց հետո դարձել է շոուի հերթական հաղորդավար՝ արդյունքում ստանալով «Լոգի 2006» մրցանակը՝ որպես ամենահայտնի նոր տաղանդավոր կին։ Այս մրցանակը չեղարկվել է 2009 թվականին՝ բարձր բյուջեի և տնտեսական ճգնաժամի պատճառով:

Հոուքինսը եղել է Ավստրալիայի «Դարձրու քեզ սուպերմոդել» շոուի առաջին ժյուրին։ Շոուն մեկնարկել է 2008 թվականի օգոստոսի 6-ին։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոուքինսն Ավստրալիայում մասնակցել է «Պարիր աստղերի հետ» շոուի չորրորդ եթերաշրջանին և եղել է հինգերորդ հայտնի անձը։ 2006 թվականի փետրվարի 15-ին նա մասնակցել է «Պարիր աստղերի հետ» շոուին (ավստրալական տարբերակ) և շահել 2000 դոլար։

Հոուքինսը նկարագրվում է որպես ավստրալացի նկարիչ և լուսանկարիչ Գայ Սեբաստիանի մուսա, որը «Սեր վերելակ» սինգլի հիման վրա նկարահանել է երաժշտական տեսահոլովակ։ Հետագայում նա նկարահանել է երրորդ ալբոմը՝ «Ավելի մոտ արևին»։

Հոուքինսը նկարահանվել է Դոնալդ Թրամփի հետ «Աշակերտ» ֆիլմում՝ ունենալով ոչ մեծ դեր։ Նկարահանող անձնակազմի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով նա հրաժարվել է մարմնավորելու Սոֆի Սոլանդրեսին «Վարդագույն հովազ 2» ֆիլմում։ Արդյունքում այդ դերը տրվել է «Միսս Աշխարհ» և Բոլիվուդյան աստղ Այշվարիա Ռային[9]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականի հուլիսին Հոուքինսը սկսել է աշխատել «Lux» ապրանքանիշի անձնական ​​հիգիենայի և մաշկի խնամքի միջոցների գովազդում, և նրա դեմքը օգտագործվել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում գովազդելու համար[10]։
  • 2006 թվականի սեպտեմբերին Հոուքինսը կնքել է 3-ամյա պայմանագիր «Lovable Australia» հետ, որտեղ նա գովազդել է ներքնազգեստ որպես ավստրալական «դեմք»[11]։
  • 2006 թվականի օգոստոսին նա դարձել է «Grand Waterfront-ի» դեսպանը Հոնկոնգում «Henderson Land Development-ի» և նրա գործընկերոջ՝ «The Hong Kong-ի» և «China Gas Company Limited-ի» միջև[12]։ Նրա գունավոր լուսանկարները հայտնվել են գովազդներում՝ որպես հիմնական մոդել։
  • 2006 թվականին Ջենիֆերը կնքել է շահավետ գործարք և դարձել ավստրալական դիմահարդարման առաջին դեմքը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որի շնորհիվ ընկերությունը EBay-ից ստացել է շահույթ՝ հատուկ թողարկման վաճառքի համար և փոխանցել Կրծքի քաղցկեղի ազգային հիմնադրամին[13]։
  • 2007 թվականի հունվարին հայտարարվել է, որ Հոուքինսը 4 միլիոն ավստարալական դոլար արժողությամբ (AUD) պայմանագիր է կնքել ավստրալական Myer խանութների ցանցի հետ:
  • 2007 թվականի օգոստոսի 9-ին նրան առաջարկվել է 50,000 ԱՄՆ դոլար տղամարդկանց «Zoo Magazine» ամսագրում մերկ նկարահանվելու համար, որից նա հրաժարվել է։
  • 2010 թվականի հունվարի 6-ին Հոուքինսի մերկ լուսանկարները հայտնվել են «Marie Claire» ամսագրի փետրվար ամսվա շապիկին՝ ի աջակցություն «Butterfly Foundation» հիմնադրամի և մարմնի նկատմամբ դրական վերաբերմունքի խրախուսման[14]։

Հասարակական իմիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության կողմից հաջող ընդունելություն ստանալուց հետո Հոուքինսը սկզբում ընդունել է դասընկեր Դանիել Դիբլիի հրավերը, որը 2006 թվականի օգոստոսին նրան հրավիրել է իրեն ուղեկցել ավարտական ​​երեկոյի 12-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Բատերստ քաղաքում[15]։ Ավելի ուշ նա հրաժարվել է՝ չցանկանալով գրավել մյուս զույգերի ուշադրությունը: Այնուամենայնիվ, ավելի ուշ համաձայնել է գնալ նրա հետ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին ատաղձագործ Ջեյքը, ծանոթանալով Ջենիֆերի հետ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում նրա հաղթանակից քիչ ժամանակ առաջ, շարունակել է նրա հետ հարաբերությունները Հոուքինսի՝ Նյու Յորքում անցկացրած մեկ տարի անց Ավստրալիա վերադառնալուց հետո[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gadd, Michael (2004-05-10). «The Universe Is Her Oyster». The Newcastle Herald. {{cite news}}: Unknown parameter |Language= ignored (|language= suggested) (օգնություն)
  2. «Jenny's universal appeal». Sunday Telegraph. 2004-05-16.
  3. Jameson, Julietta (2004-06-03). «Aussie charm conquers universe». The Courier Mail.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Hayes, Monte (2004-06-02). «Surprised Miss Australia wins Miss Universe 2004 pageant». Associated Press.
  5. «On top of the world». MX (Australia). 2004-05-25.
  6. «Jennifer's dress to turn heads». Gold Coast Bulletin. 2004-05-25.
  7. Gadd, Michael (2004-06-03). «Miss Universe win puts Jennifer over the moon». Sydney Morning Herald. Վերցված է 2007-01-12-ին. {{cite news}}: line feed character in |title= at position 41 (օգնություն)
  8. on the 20 to 1 episode Most Embarrassing Moments
  9. Jen Hawkins would pose nude | The Daily Telegraph
  10. «Jennifer stars in a real soap opera». The Sunday Mail. 2005-07-31.
  11. «Lovable Signs Jennifer Hawkins as "Miss Lovable"» (Press release). Loveable Lingerie. Վերցված է 2006-09-08-ին. {{cite press release}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  12. Edmonds, Mike (2005-08-26). «Jennifer a commercial asset». Herald Sun.
  13. «Jennifer Hawkins launches leather laptops». CNET.com.au. 2006-11-27. Արխիվացված է օրիգինալից 2007-01-07-ին. Վերցված է 2006-11-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Jennifer Hawkins Bares All For marie claire». Marie Claire. Yahoo!. 3 Jan 2010. Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին. Վերցված է 3 Jan 2010-ին.
  15. «Miss Universe gives Daniel a formal 'yes'». Herald Sun. 2006-08-27. Արխիվացված է օրիգինալից 2006-09-19-ին. Վերցված է 2006-09-08-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Edmonds, Mike (2005-06-28). «Jen goes to the Wall». Herald Sun.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]