Մալայկա Միհամբո
| Մալայկա Միհամբո | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Malaika Mihambo |
| Մականուն(ներ) | Mali[1] |
| Մասնագիտացում | թեթևատլետ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 1994[2][3][1][…] (32 տարեկան) |
| Ծննդավայր | Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[1][4] |
| Ակումբ | Q65240132?[5][6][1][…] |
| Հասակ՝ | 170 սանտիմետր[1] |
| Քաշ | 55 kg[1] |
| Ստորագրություն | |
Մալայկա Միհամբո (գերմ.՝ Malaika Mihambo, փետրվարի 3, 1994[2][3][1][…], Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[1][4]), գերմանացի հեռացատկորդուհի, 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն (2019, 2022), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2018, 2024), 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից, Գերմանիայի վեցակի չեմպիոնուհի (2016[11], 2018-2022)։ Գերմանիայի փակ առաջնության հնգակի չեմպիոն (2018-2022):
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1994 թվականի փետրվարի 3-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Հայդելբերգ քաղաքում։ Նրա մայրը գերմանուհի է, իսկ հայրը տանզանիացի է Զանզիբարից[12]։ Միջազգային ասպարեզում իր նորամուտը նշել է 2011 թվականին Լիլում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում, որտեղ զբաղեցրել է 9-րդ տեղը։ 2013 թվականին Ռիետիում հաղթել է Եվրոպայի պատանիների առաջնությունում, իսկ 2015 թվականին՝ Տալլինում կայացած Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ 2016 թվականին Ամստերդամում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր, այնուհետև իր դեբյուտային Օլիմպիական խաղերում 6,95 մ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը՝ դրանով իսկ թարմացնելով անձնական ռեկորդը[13]։
2021 թվականի մարտին Լեհաստանի Տորուն քաղաքում անցկացված Եվրոպայի փակ առաջնությունում 6,88 մ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել հեռացատկում՝ 4 սմ զիջելով ուկրաինացի Մարինա Բեխ-Ռոմանչուկին։
2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում 7,00 մ արդյունքով ոսկի է շահել, որը ցույց է տվել եզրափակչի վերջին փորձում։
Հիմնական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցություն | Անցկացման վայր | Տեղ | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2011 | Աշխարհի պատանեկան առաջնություն | Լիլ, Ֆրանսիա | 9 | 5,81 մ |
| 2012 | Աշխարհի պատանեկան առաջնություն | Բարսելոնա, Իսպանիա | 7 (q2) | 6,15 մ |
| 2013 | Աշխարհի առաջնություն | Մոսկվա, Ռուսաստան | 8 (q2) | 6,49 մ |
| Եվրոպայի պատանեկան առաջնություն | Ռիետի, Իտալիա | 6,70 մ | ||
| 2014 | Եվրոպայի առաջնություն | Ցյուրիխ, Շվեյցարիա | 4 | 6,65 |
| Եվրոպայի թիմային առաջնություն | Բրաունշվայգ, Գերմանիա | 6,90 մ | ||
| 2015 | Եվրոպայի երիտասարդական առաջնություն | Տալլին, Էստոնիա | 6,73 մ | |
| Աշխարհի առաջնություն | Պեկին, Չինաստան | 6 | 6,79 մ | |
| 2016 | Եվրոպայի առաջնություն | Ամստերդամ, Նիդերլանդներ | 6,65 մ | |
| Ամառային օլիմպիական խաղեր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | 4 | 6,95 մ | |
| 2018 | Աշխարհի փակ առաջնություն | Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա | 5 | 6,64 մ |
| Եվրոպայի առաջնություն | Բեռլին, Գերմանիա | 6,75 մ | ||
| 2019 | Եվրոպայի փակ առաջնություն | Գլազգո, Մեծ Բրիտանիա | 4 | 6,83 մ |
| Աշխարհի առաջնություն | Դոհա, Քաթար | 7,30 մ | ||
| 2021 | Եվրոպայի փակ առաջնություն | Թորուն, Լեհաստան | 6,88 մ | |
| Ամառային օլիմպիական խաղեր | Տոկիո, Ճապոնիա | 7,00 մ | ||
| 2022 | Աշխարհի առաջնություն | Յուջին, ԱՄՆ | 7,12 մ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Olympedia — 2006.
- 1 2 Mihambo, Malaika / German National Library
- 1 2 World Athletics database
- 1 2 Munzinger Sport (գերմ.)
- ↑ Mihambo Malaika (գերմ.) / Hrsg.: Universität Mannheim
- ↑ Malaika Mihambo (գերմ.) / Hrsg.: European Athletic Association
- 1 2 https://www.sportler-des-jahres.de/index.php/punktelisten-submenue/punktelisten-sportlerin
- ↑ tagesschau.de (գերմ.) — 1996.
- ↑ https://www.leichtathletik.de/nationalmannschaft/auszeichnungen/leichtathleten-des-jahres/
- ↑ Süddeutsche Zeitung (գերմ.) — M: Süddeutscher Verlag, 1945. — ISSN 0174-4917
- ↑ «Malaika Mihambo». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Wolfgang Scheerer: « Toleranz, Teamgeist, Erfolg» Արխիվացված 2019-09-27 Wayback Machine In: Südwest Presse, 28 August 2015.
- ↑ «Malaika Mihambo: «Ich kann über sieben Meter springen»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.