Ճապոնական խաղաղության զանգ
Ճապոնական խաղաղության զանգ, Միավորված ազգերի կազմակերպության խաղաղության խորհրդանիշ։ Ձուլվել է 1952 թվականի նոյեմբերի 24-ին և 1954 թվականի հունիսի 8-ին ընծայվել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ որպես ճապոնական ժողովրդի պաշտոնական նվեր։ Խաղաղության այս խորհրդանշական զանգը ՄԱԿ-ին նվիրվել է այն ժամանակ, երբ Ճապոնիան դեռևս պաշտոնապես ընդունված չէր դրա կազմում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնական Թադա գործարանը զանգը պատրաստել է Միավորված ազգերի կազմակերպության օրը։ Այն ձուլել է Չիյոջի Նակագավան Ուվաձիմա քաղաքի տաճարի Խաղաղության Բանզայի զանգի նմանությամբ[1][2][3]։ Նակագավան հետագայում հիմնել է Խաղաղության զանգի համաշխարհային ասոցիացիան[4][5]։ Կարճ ժամանակով զանգը տեղափոխվել է Օսակա քաղաք՝ Էքսպո 70 տոնավաճառին ներկայացվելու համար, որից հետո վերադարձվել Նյու Յորքում 42-րդ փողոցի ու Առաջին պողոտայի վրա իր մշտական տեղը։
ՄԱԿ-ին զանգը նվիրել է ՄԱԿ-ի ճապոնական դիտորդ Ռենզո Սավադան։ Նա մեկնաբանել է, որ «Զանգը մարմնավորում է ո՛չ միայն ճապոնացիների, այլ նաև ամբողջ աշխարհի բոլոր ժողովուրդների խաղաղության ձգտումը։ Այսպիսով, այն խորհրդանշում է ՄԱԿ-ի համընդհանրությունը»[փա՞ստ]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զանգը կշռում է 116 կգ, ունի 1 մ բարձրություն և հիմքի 0․6 մ տրամագիծ։ Ձուլման համար անհրաժեշտ մետաղն ստացվել է 1951 թվականին Փարիզում անցկացված ՄԱԿ-ի 13-րդ գլխավոր համագումարի 60 ազգերի պատգամավորների հանգանակած մետաղադրամներից։ Պատգամավորներից գումարը երեխաներն են հավաքել։
Զանգի մեկ կողմում ճապոներեն տառերով արձանագրություն կա՝ «Կեցցե կատարյալ խաղաղությունն աշխարհում» 世界絶対平和萬歳։
1977 թվականին ՄԱԿ-ին նվիրվել է նաև փայտե մուրճ, իսկ սինտոիստական քահանաների կողմից օրհնված զանգի լարը նվիրվել է ՄԱԿ-ին 1990 թվականի մարտի 20-ին՝ Երկրի օրը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ճապոնական խաղաղության զանգը տեղադրված է նոճիների փայտից պատրաստված սինտոիստական տաճար հիշեցնող կառույցի մեջ։ Կառույցի քարե պատվանդանը նվիրել է Իսրայելը։
Իրադարձություններ և գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զանգի հնչեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդաբար ճապոնական խաղաղության զանգը հնչեցվում է տարվա մեջ երկու անգամ․ գարնան առաջին օրը՝ գիշերահավասարին, Երկրի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ և երկրորդ անգամ՝ ամեն սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի բացման օրը, որը համընկնում է 1981 թվականին Գլխավոր ասմբլեայի կողմից ընդունված Խաղաղության միջազգային օրվա հետ։ Զանգը հնչել է 1966 թվականի հոկտեմբերի 4-ին սուրբ Ֆրենսիսի տոնին, որը խորհրդանշում էր Հռոմի պապ Պողոս VI-ի՝ ՄԱԿ կատարած պաշտոնական այցելության մեկ տարին։ Զանգը հազվադեպ է հնչում այլ կարևոր առիթներով։
Երկրի օրվա տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն տարի Երկրի օրը Ջոն ՄքՔոնելի հիմնած կազմակերպությունը պատասխանատու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում անցկացվող Երկրի օրվան նվիրված տոնակատարությունների համար։ Ամեն տարի տարբեր մարդիկ են արժանանում տոնակատարության մաս կազմող զանգը հնչեցնելու պատվին[6][7]։
Խաղաղության զանգը հնչեցնելու պատվին արժանացածների ցուցակ[6][խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Զանգը հնչեցնելու պատվին արժանացածներ |
---|---|
1971 | Ու Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |
1972 | Կուրտ Վալդհայմ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |
1973 | Ս․Վ․ Նարասիմհան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջգերատեսչական հարցերի և համակարգման ենթահանձնաժողովի կաբինետի ղեկավար |
1974 | Բրադֆորդ Մորզե, ադմինիստրատոր, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր |
1975 | Գենիչի Ակատանի,ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար |
1976 | Ռոբերտ Ջ․ Ռայան, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական |
1977 | Մարգարետ Միդ, աշխարհահռչակ մարդաբան |
1978 | Մարգարետ Միդ, Երկրի օրվա նախագահ |
1979 | Դր․ Էստեֆանիա Ալդաբա-Լիմ, հատուկ ներկայացուցիչ, (Գլխավոր քարտուղարի օգնական), ՄԱԿ |
1980 | Դր․ Էդվարդ Գիբսոն, Ամերիկացի գիտնական-տիեզերագնաց, Skylab 4-ի գիտնական-օդաչու |
1981 | Դր․ Արվիդ Պարդո, Մալթա, ՄԱԿ-ի դեսպան, «Ծովային օրենք» կոնֆերանսի հիմնադիր |
1982 | Տիկին Ռենե Դյուբո, անվանի գիտնական, հումանիստ և Ռոքֆելլեր համալսարանի պրոֆեսոր էմերիտուսի կինը |
1983 | Պատվելի Պերցիվալ Բրաուն, Երրորդության եկեղեցի, Ուոլ սթրիթ, Նյու Յորք |
1984 | Փոլ ՄքՌե, Պառլամենտի անդամ, վարչապետ Պիեռ Թրյուդոյի ներկայացուցիչ, Կանադա |
1985 | Դր․ Ռոբերտ Մյուլլեր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական |
1986 | Դր․ Ռոբերտ Մյուլլեր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական |
1987 | Չեստեր Նորիս, Նախարարի խորհրդական, ԱՄՆ պատգամավոր ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում |
Վալենտին Կարիմով, ավագ խորհրդական, ԽՍՀՄ | |
Խեյխ Ալի Մուխտար, Մուսուլմանական համաշխարհային լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ, Մեքքա, Սաուդյան Արաբիա | |
1988 | Էդվարդ Աբրամսոն, Երկրի օրվա նախագահ |
Պատվելի Ումբերտո Մուլար | |
Ֆրենսիս ՄքՔուլոու, կարդինալ, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա | |
1989 | Դր․ Նոել Բրաուն, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիր |
1990 | Դեյվիդ Դինկինս, քաղաքապետ, Նյու Յորք |
Սինտիա Լենոն, արվեստագետ, Միացյալ Թագավորություն | |
1991 | Անտուան Բլանկա, ՄԱԿ-ի զարգացման և միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր տնօրեն |
1992 | Ջոզեֆ Սիքսիպիո, նախկին պատանդ Բեյրութում, Ամերիկյան համալսարանի նախկին գործող համակարգող |
Անիսետաս Սիմուտիս, դեսպան, Լիտվա | |
Այվարս Բաումանիս, դեսպան, Լատվիա | |
Պոլ Լուեդիգ, խորհրդական, ներկայցնում էր Էստոնիայի դեսպան Էրնստ Ջաաքսոնին | |
1993 | Ռիգոբերտա Մենչու, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների ակտիվիստ, Գվատեմալա |
1994 | Նասիր Օբեյդ, փոքրիկ տղա Պաղեստինից |
Դաֆնե Թենե, փոքրիկ աղջիկ Իսրայելից | |
1995 | Էդվինա Սանդիս, նկարչուհի, Միացյալ Թագավորության հանգուցյալ վարչապետ սըր Ուինստոն Չերչիլի թոռնուհին |
1996 | Ռիչարդ Բաթլեր, դեսպան, Ավստրալիա |
Աննա ՄքՔոնել, Երկրի օրվա հիմնադիր Ջոն ՄքՔոնելի կինը | |
1997 | Ռազալի Իսմայիլ, դեսպան, Մալայզիա, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ |
1998 | Ջիլիան Սորենսեն, ՄԱԿ-ի Արտաքին հարաբերությունների գլխավոր քարտուղարի օգնական |
Քենսակու Հոգեն, ՄԱԿ-ի Կապի և հանրային տեղեկատվության գծով քարտուղարի օգնական | |
1999 | Եղբայր Իգնատիո Հարդինգ, քահանա, Տիբեթ |
2000 | Գերհարդ Պֆենզելթեր, դեսպան, Ավստրիա |
2001 | Մարի Քեթրին Բեյթսոն, գրող, Մարգարեթ Միդի և Գրեգորի Բեյթսոնի դուստրը |
2002 | Տիկին Լիզբեթ Պալմե, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Շվեդիայի կոմիտե, Շվեդիայի հանգուցյալ վարչապետ Ուլոֆ Պալմեի կինը |
2003 | Փիթ Սիգեր, լեգենդար ժողովրդական երաժիշտ և բնապահպան |
2004 | Ջոն ՄքՔոնել, Երիկրի օրվա հիմնադիր և Earth Society Foundation-ի համահիմնադիր |
2005 | Այ Այ Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի դուստրը |
Դոն ՄաքՔեյ, դեսպան, Նոր Զելանդիա, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար | |
Էդուարդո Ջ․ Սեվիլլա սամոզա, դեսպան, Նիկարագուա | |
2006 | Լարս Հջալմար Ուայդ, դեսպան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի Նախագահի գրասենյակի ղեկավար |
Դեսպան Շինիչի Կիտաոկա, ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցչի տեղակալ | |
2007 | Այ Այ Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի դուստրը |
2008 | Անվարալ Չոուդհուրի, դեսպան, Բանգլադեշ |
2009 | Փիթ Սիգեր, լեգենդար ժողովրդական երաժիշտ և բնապահպան |
2010 | Երեխաներ, այդ թվում՝ Երկրի օրվա հիմնադիրների ու վաղ շրջանի աջակիցների երեխաներն ու թոռները |
2011 | Սոլանժ Մյուլլեր, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, հանգուցյալ դոկտոր Ռոբերտ Մյուլլերի դուստրը |
Այ Այ Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի դուստրը | |
Նաիմա Չիխի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ | |
2012 | Դեսպան Անվարալ Չոուդհուրի, Բանգլադեշ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ավագ հատուկ խորհրդական |
2013 | Նիխիլ Սեթ, Կայուն զարգացման բաժնի տնօրեն, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչություն |
2014 | Հելեն Գարլանդ, Earth Society Foundation և «Թարումի ջութակահարների երեխաներ» ընկերությունների ատենապետ |
2015 | Նյու Յորքի Earth Society Foundation ընկերության անդամներ |
2016 | Ռիկարդո դե Գուիմարես Պինտո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատու |
Հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարելիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին հատուկ արարողությամբ նշվել է ճապոնական խաղաղության զանգի քառասուներորդ տարելիցը։ Արարողության ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին կրկնել է, որ
- «Երբ էլ որ այն հնչել է, այս ճապոնական խաղաղության զանգը պարզ ուղերձ է հղել։ Ուղերձը հղվել է ամբողջ մարդկությանը։ Խաղաղությունն անգին է։ Խաղաղություն փափագելը բավական չէ։ Խաղաղությունն աշխատանք է պահանջում՝ երկար, ծանր, դժվարին աշխատանք։»
Տպագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիացի Ուլ Հեմանի նախագծած ճապոնական խաղաղության զանգի դրոշմանիշների շարք է թողարկվել 1970 թվականին։ Դրոշմանիշները տպագրվել են Տոկիոյի կառավարության տպագրական բյուրոյի կողմից։
Ճապոնական այլ խաղաղության զանգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Համաշխարհային խաղաղության զանգի ասոցիացիայի» կողմից ամբողջ աշխարհին նվիրվել են խաղաղության զանգի ավելի քան քսան կրկնօրինակներ․
- Սոյա հրվանդան, Հոկայդո, Ճապոնիա, 1988
- Իսիգակի կղզի, Օկինավա, Ճապոնիա, 1988
- Անկարա, Թուրքիա, 1989
- Բեռլին, Գերմանիա, 1989
- Վարշավա, Լեհաստան, 1989 (գողացվել է 2002 թվականին, վերատեղադրվել 2015 թվականին)
- Օսակա, Ճապոնիա, 1990
- Թաքուբայա, Մեխիկո, Մեքսիկա, 1990
- Քոուրա, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա, 1992
- Ուլան Բատոր, Մոնղոլիա, 1993
- Կեսոն-սիթի, Ֆիլիպիններ, 1994
- Վիեննայի միջազգային կենտրոն, Ավստրիա, 1995
- Օտտավա, Օնտարիո, Կանադա, 1996
- Բրազիլիա, Բրազիլիա, 1997
- Բուենոս Այրես, Արգենտինա, 1998
- Կիտո, Էկվադոր, 1999
- Լոս Անջելես, ԱՄՆ, 2001
- Ալկոբենդաս, Մադրիդի ինքնավար համայնք, Իսպանիա, 2003
- Տաշքենդ, Ուզբեկստան, 2003
- Ամագասակի, Ճապոնիա, 2005
- Քրայսթչըրչ, Նոր Զելանդիա, 2006
- Խիեյ լեռ, Օթսու, Ճապոնիա, 2007
- Սան Ֆրանցիսկո, Արգենտինա, 2014
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՄԱԿ-ի արվեստի հավաքածու
- Համաշխարհային խաղաղության զանգ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «World Peace Bells»։ World Peace Bell Association։ Վերցված է հոկտեմբերի 8, 2014
- ↑ «A World Peace Bell for Christchurch, New Zealand»։ resources.ccc.govt.nz։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-26-ին։ Վերցված է հոկտեմբերի 8, 2014
- ↑ Margaret Bell Thomson։ New Zealand - Country Of Peace։ Xlibris Corporation։ էջ 60։ ISBN 978-1-4797-1263-2Կաղապար:Self-published inline
- ↑ «International Day of Peace celebrated with Peace Bell ceremony in Ankara»։ United Nations Newsletter, Turkey։ United Nations։ Վերցված է հոկտեմբերի 8, 2014
- ↑ Wallach Ruth։ «The World Peace Bell»։ Public Art in Los Angeles։ USC Libraries։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-18-ին։ Վերցված է հոկտեմբերի 8, 2014
- ↑ 6,0 6,1 «Earth Society Foundation - Peace Bell Honorees»։ earthsocietyfoundation.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-24-ին։ Վերցված է 2019-11-09
- ↑ «Earth Society Foundation - SourceWatch»։ www.sourcewatch.org։ Վերցված է 2019-11-09
- Brief History Of The Original Peace Bell In New York City
- Japanese Peace Bell, United Nations, UN.org, 2001
- Kitaro Shikoku Peace Bell Project
- Bells & Gongs for Peace