Ճապոնական գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճապոնական գիր, հիերոգլիֆներից (մոտ 15 հազար) բաղկացած գրային համակարգ, որոնցով նշանակում են մեկ կամ մի քանի համանիշ ձևույթներ և վանկային այբուբենի երկու տարբերակի հիրագանա, կատականա, առաջինը՝ օժանդակ ձևույթների ու նմանաձայնությունների, երկրորդը՝ նորագույն փոխառությունների գրության համար։ Ճապոնական գիրը զուգակցում է գաղափարագրության ու հնչյունագրության սկզբունքները։ հիերոգլիֆները 6-7-րդ դարերին չինական փոխառություններ են։ ճապոնական գիրը Նախապես գրել են չինարեն, ապա սկսել են նշանակել ճապոներեն բառեր, ձևույթներ։ Ցուրաքանչյուր բառ կարող էր գր-վել 5-20 ցանկացած համանիշ նշանով։ 12-րդ դարին մնացել են համեմատաբար պարզ կտրվածքներով վանկագրերը (կատականա) և դյուրագիծ բոլորգրերը (հիրագանա1946-ին մամուլում օգտագործվող հիերոգլիֆների թիվը կրճատվելով հասել է 1800-ի, 700-ի գրությունը պարզեցվել է։ Նկատվում է գաղափարագրությունից հնչյունագրության անցնելու միտում։ Բառերը չեն սահմանազատվում։ Գրությունը՝ վերից վար, աջից ձախ, երբեմն նաև՝ ձախից աջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 68 CC-BY-SA-icon-80x15.png