Հույները Հայաստանում և Արցախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հույները Հայաստանումից)
Jump to navigation Jump to search
Հայաստանի հույներ
Flag of Greece.svg
Հունաստանի դրոշը
Ընդհանուր քանակ

10.000

Բնակեցում
Հայաստան Հայաստան 1.000
Հունաստան Հունաստան
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Վրաստան Վրաստան
ԼՂՀ ԼՂՀ 100
Լեզու(ներ)
Հունարեն, հայերեն,
Հավատք(ներ)
Հունական Ուղղափառ եկեղեցի
Հույն-հայկական հարաբերություններ
Հունաստան և Հայաստան

Հունաստան

Հայաստան

Հույները Հայաստանում, Հայաստանում և Արցախում բնակվող հույները։

Հունական համայնքի շենքը Ալավերդիում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հույները բնակվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, երբ վերջինս գաղթեցրեց նրանց Կիլիկիայից Տիգրանակերտ։ Սակայն հույների մեծ ներհոսք եղավ ավելի քան 2 հարյուր տարի առաջ՝1760-ականներին, երբ Իրակլի թագավորի հրավերով Օսմանյան կայսրությունից մեծ թվով հույն հանքափորներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանի՝ վրացական ազդեցության տակ գտնվող բնակավայրերում[փա՞ստ]։ Հիմնականում հույների ուժերով է կառուցվել նախ Ախթալայի արծաթաձուլական, իսկ 1770 թվականին՝ Ալավերդու, այնուհետև՝ Շամլուղի պղնձաձուլական գործարանները։

Aquote1.png Ինչպես ողջ Անդրկովկասի, այնպես էլ Հայաստանի հույները խոսում են հունարենի պոնտական բարբառով, որը հնագույն հունարենի` իոնական հունարենի տարաձևությունն է։ Շատերը Տրապիզոնից և Կարսի մարզից 19-20-րդ դարերում գաղթացծներ են (ինքնանվանում` Ռոմեյուս): Հայաստանի բոլոր հույները վարժ խոսում են և հայերեն և հունարեն: Ներկայումս Հայաստանում բնակվում է 6.000-7.000 հույն և ևս 100-ը ԼՂՀ-ում։[1] Aquote2.png


Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Հայաստանում կա մեկ հունական եկեղեցի՝ Այոս Գեորգիոս Սուրբ Գևորգ, որը գտնվում է Հանքավանում[2]։ Քննարկում են Երևանում, Ալավերդիում կառուցել հունական վանքեր։

Բնակության վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հունական համայնքներ կան Ախթալայում, Ալավերդիում, Լոռվա մարզում, Երևանում, Հանքավանում և Գյումրիում, ինչպես նաև Ստեփանավան, Նոյեմբերյան և Վանաձոր քաղաքներում[3]։ Ներկայումս Հայաստանի միակ հունական գյուղը Յաղդանն է[4]։

Մադան (Լենհանքեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

20 տարի առաջ ազգությամբ հույն 800 բնակիչ ունեցող Մադանն այլևս ոչ թե առանձին գյուղ է, այլ 5 կմ հեռավորության վրա գտնվող Ալավերդի քաղաքի մի թաղամասն է, ընդամենը՝ 75 բնակչով։ Ընդ որում, Մադանում ապրող 40 ընտանիքներից միայն 5-ն է հունական՝ հիմնականում ծեր թոշակառուներից բաղկացած։ Մադանում չկա հունական-ուղղափառ եկեղեցի։

Aquote1.png Մադանը մեր ցավն է. լրիվ հունական գյուղ էր, հիմա հազիվ 3-4 ընտանիք է մնացել։ Մեծահասակներ են։ Գյուղը, կարելի է ասել, քանդված է, տեր ու տիրական չկա` կարծես պատերազմից հետո մտնես։
- Հայաստանի հունական հասարակական կազմակերպությունների նախագահ Արկադի Խիտարով
Aquote2.png


Թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական տվյալներով Հայաստանում 2011 թ. բնակվում էր 6,560 հույն

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հույների մի մասը Պոնտացիների ժառանագներն են և խոսում են հունարենի պոնտական բարբառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի փոքրամասնությունները, Գառնիկ Ասատրյան, Վիկտորիա Առաքելովա։
  2. http://www.azg.am/AM/2006090120
  3. Հունաստանի արտաքին գործերի նախարարություն (անգլ.)
  4. «Այցելություն դեպի Յաղդան. Հայաստանի վերջին հունական գյուղը»։ Վերցված է մայիսի 19, 2012