Հորդանանի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առաջավոր Ասիայի երկրների քարտեզը արբանյակից: Միջպետական սահմանները առանձնացված են ուրվագծերով

Հորդանանի աշխարհագրություն (արաբ․՝ جغرافيا الأردن‎‎), Հորդանանի թագավորության ռելիեֆի, կլիմայական պայմանների, ներքին ջրերի և էկոլոգիական խնդիրների ուսումնասիրության առարկան:

Հորդանան պետությունը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Արաբական թերակղզու կենտրոնական հատվածում՝ Հորդանան գետի ափին։ Զբաղեցնում է ընդհանուր հաշվով 89 հազար քառակուսի կիլոմետր տարածք[1]:

Հարավում Հորդանանի թագավորությունը սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը։ Հորդանան գետը նաև համարվում է Իսրայելի և Հորդանանի միջպետական սահմանի բաժանարար գիծ:

Երկրի տարածքի հիմնական մասը (տոկոսային հարաբերությամբ կազմում է 90 %-ը) զբաղեցնում է անապատային սարահարթը: Երկրի արևմուտքը լեռնային է: Հորդանանի արևմտյան մասում գերակշռում են բարձր լեռները և բլուրները:

Հորդանանի տարածքի հիմնական մասը անապատային է: Հորդանանում գերիշխում է միջերկրածովային կլիման։ Կարմիր և Մեռյալ ծովերում ջրի ջերմաստճիանը +21 °C ցածր չի լինում։

Տարածք և սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի թագավորությունը զբաղեցնում է 89,213 կմ² տարածք: Երկրի տարածքի մեծ մասը՝ 88 884 կմ²-ն ցամաք է, իսկ 329 կմ²-ը՝ ջրային է:

Հարավում Հորդանանը սահմանակցում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը, հյուսիսում՝ Իրաքին, արևելքում և հարավում՝ Սաուդյան Արաբիային, իսկ արևմուտքում սահմանակցում է Իսրայելին:

Միակ մերձծովյան վարչատարածքային միավորը Ակաբայի մարզն է: Կարմիր ծովի ափին գտնվում է Հորդանանի միակ նավահանգստային քաղաքը՝ Ակաբան, որը Ակաբայի մարզի վարչական կենտրոնն է՝ 188 160 մարդ բնակչությամբ:

Սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 1619 կմ: Ամենաերկար սահմանը Սաուդյան Արաբիայի հետ սահմանն է, որը կազմում է 728 կմ: Ափագծի ընդհանուր երկարությունը կազմում է 26 կմ: Ամենացածր կետը Մեռյալ ծովի իջվածքն է՝ -427 մետր ծովի մակարդակից ցածր: Երկրի ամենաբարձր կետը Ջաբալ ում ալ Դամի լեռն է՝ 1854 մետր բարձրությամբ:

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի տարածքի մեծ մասը զբաղեցնում է անապատային և լեռնային սարահարթը, որը գտնվում է ծովի մակարդակից 700-ից 1200 մետր բարձրության վրա:

Երկիրը դեպի ծով ելք ունի մի փոքր հատվածում: Գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: Հորդանանի տարածքի հյուսիսային մասը գտնվում է Ալպ-հիմալայան գեոսինկլինալային գոտում, հետևաբար այս տարածքներում դեռևս չեն ավատվել լեռնակազմական գործընթացները:

Չնայած գեոսինկլինալային անհարթ մակերևույթի և սեյսմիկ ակտիվ լինելու հանգամանքին՝ Հորդանանի տարածքում վերջին հարյուր տարիների ընթացքում երկրաշարժեր տեղի չեն ունեցել:

Հորդանանի հարավային տեղանքը զբաղեցնում է Աֆրիկյան հնագույն պլատֆորմը: Բնորոշ է անապատային տեղանքը և ռելիեֆը: Մակընթացությունները և տեղատվությունները տարածված երևույթներ չեն համարվում: Երկրի տարածքը հատում է Սիրիական ընդարձակ անապատը, որը համարվում է Արաբական անապատի մի մաս:

Անապատի հյուսիսային հատվածը հարուստ է բազալտի և լավայի շերտերով: Հորդանանի հարևանությամբ է գտնվում Մեռյալ ծովի իջվածքը, որը հանդիսանում է երկրի մակերևույթի ամենախորը հովիտը:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանին բնորոշ է միջերկրածովյան կլիման: Երկրի արևմտյան մասը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, իսկ հարավը և արևելքը՝ անապատային: Միջերկրական ծովին մոտ գտնվելը կարևոր նշանակություն ունի երկրի կլիմայի ձևավորման գործում: Ամբողջ Հորդանանի տարածքում գերակշռում են արևմտյան և հարավարևելյան քամիները:

Բնորոշ են տաք և փոշոտ քամիները: Այդպիսի քամիները այստեղ հայտնի են խամսին անունով: Նրանք սովորաբար սկսվում են ամռան սկզբին և ավարտվում օգոստոսի կեսերին:

Մայրաքաղաք Ամմանում օդի ամսական միջին ջերմաստիճանը կազմում է 8-ից 26 °C: Ակաբա նավահանգստային քաղաքում այդ ցուցանիշը կազմում է 16-ից 33 °C:

Հորդանան գետի մոտ տեղումների քանակը կազմում է 400 մմ: Երկրի հարավ-արևելքում այն կազմում է 100 մմ:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հորդանան, հոդվածը «Բրիտանիկա» անգլալեզու հանրագիտարանում