Տրանսպորտը Հորդանանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հորդանանի տրանսպորտից)
Ամմանի միջազգային օդանավակային ներսում
Ամմանի արևելքն ու արևմուտքը միացնող Աբդուն կամուրջը
65 ավտոմայրուղին (Մեռյալ ծովի ավտոմայրուղին) անցնում է Մեռյալ ծովի մոտով:
Գնացքը Վադի Ռամ անապատում՝ ավտոմայրուղի 15-ին («Անապատային ավտոմայրուղի») կողքին
Աքաբայի նավահանգիստ

Տրանսպորտը Հորդանանում ներկայանում է հանրային և մասնավոր տրանսպորտի զարգացած համակարգով, սակայն երկաթուղային տրանսպորտը միակ ուղին է Հիջազի երկաթուղու հորդանյան հատվածում։ Երկիրն ունի միջազգային երեք օդանավակայաններ և ավտոմոբիլային ճանապարհների ցանց։

Ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի տվյալներով Հորդանանում ասֆալտապատ ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը կազմում էր 7891 կմ։ Հորդանանի հիմնական ավտոմայրուղիներն են՝

  • Ավտոմայրուղի 15 («Անապատային ավտոմայրուղի»)՝ միացնում է սիրիական սահմանը Ամմանի և Աքաբա նավահանգստային քաղաքի հետ։ Համարյա ամբողջ երկարությամբ՝ սիրիական սահմանից մինչ Պետրայի շրջադարձը, քառուղի է։
  • Ավտոմայրուղի 35 («Արքայական ավտոմայրուղի»)՝ երկրի հյուսիսային մասում միացնում է Իրբիդը Աքաբայի հետ։ Անվանումը ստացել է ի պատիվ հնագույն առևտրային երթուղու։ Քառուղի է Իրբիդից Ամման ընկած հատվածը։
  • Ավտոմայրուղի 65 («Մեռյալ ծովի ավտոմայրուղի»)՝ Աքաբան կապում է Հորդանանի հյուսիս-արևմուտքի հետ։
    • Ճանապարհի առաջին հատվածը (Սաֆի-Աքաբա) կառուցվել է 1978 թվականին որպես «Կարմիր ծով- Մեռյալ ծով» երթուղու մի մաս։ Կապում է Մեռյալ ծովի հարավում գտնվող Սաֆին Կարմիր ծովի հյուսիսում գտնվող Աքաբայի հետ։
  • Հորդանանյան ավտոմայրուղի՝ Ամմանի շուրջը գտնվող շրջանցիկ ճանապարհ, որը կապում է մայրաքաղաքը Ջարաշի և Իրբիդի հետ։

Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի տվյալներով՝ Հորդանանում երկաթուղու ընդհանուր երկարությունը 507 կմ է։ Ռելսամեջը հիմնականում նեղ է՝ 1050 մմ: Հորդանանում գործում են երկաթուղային ընկերություններ՝

Հեռանկարային զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր երկաթուղային երթուղիների համար հողատարածքների գնմանը։ Ըստ BNP Paribas ընկերության նախագծային ուսումնասիրության արդյունքների՝ պատրաստված էր երեք երթուղի, որոնք առաջարկվում էին մրցույթի ներկայացնել 2010 թվականի ավարտին։ Երթուղիները հետևյալն են[1]՝

  1. Սիրական սահմանից Էզ-Զարուքի միջով դեպի Սաուդյան Արաբիայի սահմանը. մասնակիորեն կփոխարինի Հիջազի երկաթուղուն։
  2. Առաջին երթուղուց ճյուղավորում դեպի Աքաբան, Էլ-Մաֆրաքի միացում Իրբիդին, որը կփոխարինի նաև Հիջազի երկաթուղու հատվածին։
  3. Ճյուղավորում դեպի Իրաքի հետ սահմանը։

Բայց 2010 թվականի վերջում կառավարությունը հայտարարեց տնտեսական մեղմացումների միջոցառումների մասին և 2011 թվականին տեղի ունեցած հուզումներից հետո ազգային երկաթուղու ցանցում եռամյա պլանում կապիտալ ներդրումների ծավալը կրճատվեց 72 %-ով, որպեսզի ազատ միջոցներն ուղղվեն կիրառվող միջոցառումների ֆինանսավորմանը[2]։ Այսպիսով, երկաթուղային ցանցի վերականգման և ընդլայնման նախագծի կատարման ժամկետները դարձան անորոշ։

Խողովակային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանով անցնում է 473 կմ գազամուղ և 49 կմ նավթամուղ։

Ծովային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքաբայի նավահանգիստը Աքաբա ծովածոցում Հորդանանի միակ նավահանգիստն է։

Առևտրային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի առևտրային նավատորմը կազմված է ավելի քան 1000 տ ջրատարողությամբ 7 նավերից, ընդամենը 42 746 տ/59 100 տ դեդվեյթ։ 1999 թվականի դրությամբ տորմիղի կազմի մեջ մտնում էին՝

Հորդանանի, Եգիպտոսի և Իրաքի կառավարությունները համատեղ  սեփականությամբ կառավարում են Arab Bridge Maritime ընկերությունը, որն ամենախոշոր ուղևորատար տրանսպորտային ընկերությունն է Կարմիր ծովում։

Օդանավակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դրությամբ Հորդանանն ուներ 18 օդանավակայան, այդ թվում՝ 16-ը բետոնային ծածկով։ Կա 1 ուղղաթիռակայան։

Հիմնական օդանավակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Railway Gazette: Ambitious strategy ready to start». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. Obeidat, Omar (2011 թ․ մարտի 14). «Budget deficit prompts cuts in three-year development plan». The Jordan Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.