Հյուսիսափայլ (նկար, Չըրչ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Էդվին Չըրչ |
տարի | 1865 |
բարձրություն | 142,5575 սանտիմետր[1] |
լայնություն | 212,09 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Նյու Յորք |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | luminism? և Հուդզոն գետի դպրոց |
ժանր | բնանկար[2] և ծովանկար[2] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարան |
հավաքածու | Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Հյուսիսափայլ» (լատին․՝ Aurora Borealis), ամերիկացի նկարիչ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի (Frederic Edwin Church, 1826-1900 թվականներ) նկարներից։ Նկարիչը կտավը վրձնել է 1865 թվականին։ Կտավի չափերն են՝ 142,3 × 212,2 սմ [3]: Այսօր «Հյուսիսափայլ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վաշինգտոնի Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանում[3][4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հյուսիսափայլ» նկարը ստեղծելիս Ֆրեդերիկ Էդվին Չըրչը օգտագործել է հրեա նկարիչ Այզեկ Իսրայել Հայեսի «Չըրչի պիկ, Արկտիկա» (անգլ.՝ Church's Peak. Arctic Regions) նկարը։ Այզեկը այն ստեղծել էր այն ժամանակ, երբ բևեռային էքսպեդիցիա էր կատարել 1860-1861 թվականներին[5]։ Համաձայն Հայեսի մանրամասն նկարագրի, որը կարդում ենք նրա «Բևեռային բաց ծովը» (անգլ.՝ The Open Polar Sea)[6] գրքում, իսկ ավելի ուշ Չարլզ Թոմլիսոնի գրքում[7], Չըրչի պիկը գտնվում է Էլսմիր կղզու արևելյան ափերին՝ Քենեդու նեղուցի կողմից, որը բաժանում է Հյուսիսային կանադական կղզիներն ու Գրենլանդիան։
Անձամբ Չըրչը 1864 թվականի դեկտեմբերի 23-ին ականատես է եղել բևեռափայլի երևույթին, որը տեսանելի է նաև Կանադայի Մեն նահանգի Մաունթ Դեզերտ կղզուց։ Նա հիանալով այդ երևույթով, ստեղծում է իր «Հյուսիսափայլ։ Մաունթ Դեզերտ կղզի։ Բար հարբորից։ Մեն» (անգլ.՝ Aurora Borealis. Mt Desert Island. From Bar Harbor, Maine) կտավը։ Շատ ամերիկացիներ, դիտելով նրա «Հյուսիսափայլ»-ը, ընդունեցին որպես Հյուսիսի հաղթանակի նախանշան, քանի որ, տակավին, դեռ շարունակվում էր քաղաքացիական պատերազմը։ Ու արդյունքում, հենց այս հաղթանակի խորհրդանիշով ճանաչվեց «Հյուսիսափայլ» կտավը, որը Ֆրեդերիկ Էդվին Չըրչն ավարտին հասցրեց 1865 թվականին[5][8]։
1911 թվականին Էլեանոր Բլոջետը (Eleanor Blodgett) «Հյուսիսափայլ» ստեղծագործությունը նվիրեց Վաշինգտոնի Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանին[3]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չըրչի պիկը, Արկտիկա (1860)

«Հյուսիսափայլ» կտավում պատկերված է արկտիկական բնատեսարան, որը բաղկացած է սառույցներից և քարերից։ Ամբողջ երկնակամարում երևում է բևեռափայլը։ Առջևի մասի ձախ կողմում երևում է Այզեկ Իսրայել Հայեսի (Isaac Israel Hayes) երկկայմ առագաստանավը, որը կոչվում էր «United States »: Նրա հետնամասում գտնվում են մթին ժայռոտ լեռները, իսկ ավելի հեռվում ուրվագծվում է Չըրչի պիկը (անգլ.՝ Church's Peak), որն անվանվել է այսպես, ի պատիվ Այզեկի ընկերոջ՝ նկարիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի[8][9][10]։
Այլ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեդերիկ Էդվին Չըրչի մեկ այլ առավել հայտնի նկարը, որը կրկին կապված է բևեռային թեմատիկայի հետ, կոչվում է «Սառցասարեր»։ Այն նկարվել է 1861 թվականին։ Այսօր «Սառցասարեր» կտավը Դալլասի արվեստի թանգարանի սեփականությունն է հանդիսանում[11]։ Չըրչը ևս մի քանի նկարներ ունի, որտեղ սառցասարեր են պատկերված։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://americanart.si.edu/collections/search/artwork/?id=4806
- ↑ 2,0 2,1 http://www.americanart.si.edu/collections/search/artwork/?id=4806
- ↑ 3,0 3,1 3,2 «Aurora Borealis, 1865, Frederic Edwin Church» (HTML)։ Smithsonian American Art Museum — www.americanart.si.edu։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-26
- ↑ «Aurora Borealis, 1865, Frederic Edwin Church» (PDF)։ Smithsonian American Art Museum — www.americanart.si.edu։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-26
- ↑ 5,0 5,1 Frederic Edwin Church — An Exhibition Organized by the National Collection of Fine Arts Smithsonian Institution, Washington, D.C.. — Smithsonian publication 4657, 1966.
- ↑ Isaac Israel Hayes The Open Polar Sea: a Narrative of a Voyage of Discovery Towards the North Pole: In the Schooner "United States". — Hurd and Houghton, 1867. — 454 с.
- ↑ Isaac Israel Hayes Winter in the Arctic regions and Summer in the Antarctic regions. — 1872. — С. 256. — 370 с.
- ↑ 8,0 8,1 Kevin J. Avery։ «Rally ‘round The Flag — Frederic Edwin Church and the Civil War» (PDF)։ www.antiquesandfineart.com։ Արխիվացված օրիգինալից 2013-07-03-ին։ Վերցված է 2013-07-01
- ↑ Martin A. Berger Sight Unseen: Whiteness And American Visual Culture. — University of California Press, 2005. — 236 с. — ISBN 978-0-520-24459-7
- ↑ Russell A. Potter։ «The Voyage of the Icebergs: Frederic Edwin Church's Arctic Masterpiece, by Eleanor Jones Harvey» (HTML)։ Rhode Island College — www.ric.edu։ Արխիվացված օրիգինալից 2013-07-03-ին։ Վերցված է 2013-07-01
- ↑ «The Icebergs, 1861, Frederic Edwin Church (American, 1826-1900)» (HTML)։ Dallas Museum of Art։ Վերցված է 31.10.2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
---|---|
![]() |
Podcast: The Civil War and American Art, Episode 3, Smithsonian American Art Museum |
- The Smithsonian American Art Museum page offers a zoomable view of the painting and photographs of the installation.
- Research Notes, Smithsonian American Art Museum, December 2011.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյուսիսափայլ (նկար, Չըրչ) կատեգորիայում։ |