Հանս Էռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Էռնի
շվեյց. գերմ.՝ Hans Erni
Ծնվել էփետրվարի 21, 1909(1909-02-21)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուցերն, Շվեյցարիա[4]
Վախճանվել էմարտի 21, 2015(2015-03-21)[5][2][3][…] (106 տարեկան)
Մահվան վայրԼյուցերն, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Շվեյցարիա[6]
ԿրթությունԼյուցեռնի արվեստի և դիզայնի դպրոց, Ժյուլիանի ակադեմիա և Միացյալ Նահանգների կերպարվեստի և կիրառական արվեստի դպրոցներ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ, փորագրիչ, վիմագրող, փոստային բացիկների դիզայներ, նկարազարդող և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն[7], գրաֆիկա[7], իլյուստրացիա[7], քանդակագործություն[7], փորագրություն[7] և Փոստային նամականիշ[7]
Պարգևներ
ԱնդամակցությունԲելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա[8], Շվեյցարիայի աշխատանքային ասոցիացիա և Allianz
ԱմուսինԳերտրուդ Էռնի-Բոհներտ և Դորիս Էռնի
ԶավակներՍիմոնե Էռնի
Կայքhans-erni.ch(գերմ.)
 Hans Erni Վիքիպահեստում

Հանս Էռնի (գերմ.՝ Hans Erni, փետրվարի 21, 1909(1909-02-21)[1][2][3][…], Լյուցերն, Շվեյցարիա[4] - մարտի 21, 2015(2015-03-21)[5][2][3][…], Լյուցերն, Շվեյցարիա[4]), շվեյցարացի նկարիչ և քանդակագործ։ Հայտնի է որմնանկարչությամբ, գունավոր վիմագրերով, գոբելենների, կերամիկայի նկարազարդումներով և փոստային նամականիշերի գծանկարչությամբ[10]։

Հանս Էռնիի թանգարանը, որը գտնվում է Շվեյցարական տրանսպորտի թանգարանի տարածքում՝ Լյուցեռնում, ներառում է արվեստի գործերի մեծ հավաքածու․ Էռնին նաև ստեղծել է կերամիկական աշխատանքներ, թատրոնի զգեստներ։ Նա նախագծեր է արել շվեյցարական թղթադրամների համար 1940-ականներին, բայց թղթադրամներն արդեն տպագրվելուց հետո չեն հրատարակվել, քանի որ Լյուցեռնի պետական խորհրդի անդամը քննադատել է Էռնիին, նրան համարելով կոմունիստ։ Այնուամենայնիվ, Էռնին երբեք որևէ քաղաքական կուսակցության անդամ չի եղել։ 2004 թվականին նրան շնորհվել է Լյուցեռն քաղաքի պատվավոր քաղաքացիություն։ 2009 թվականի հունվարի 10-ին նա ստացել է Շվեյցարական մրցանակ՝ կյանքի ընթացքում ունեցած վաստակի համար։

Կարիերայի ընթացքում Էռնին ստեղծել է մոտ 300 պաստառ և մի քանի որմնանկարներ, այդ թվում՝ 1980 թվականին Ժնևի Ավտոմոբիլային միջազգային սրահի, Կարմիր Խաչի, Միջազգային օլիմպիական կոմիտե-ի, ՄԱԿ-ի և ԻԿԱՕ-ի համար։

Էռնին նկարազարդել է մոտ 200 գիրք և ստեղծել 90 փոստային նամականիշ և 25 մեդալներ[11][12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Էռնին ծնվել է Լյուցեռնում, շոգենավի մեքենավարի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է դպրոցում և պատրաստվել հողշինարար դառնալ, սակայն մերժել է այդ մտադրությունը՝ շինարարական ընկերությունում գծագրող դառնալու համար։ 1927-1928 թվականներին սովորել է Լյուցեռնի դեկորատիվ և կիրառական արվեստի դպրոցում։ 1928-1929 թվականներին ապրել է Փարիզում, որտեղ որոշ ժամանակ սովորել է Ժյուլիանի ակադեմիայում, ապա մեկնել Բեռլին[13], որտեղ սովորել է Ազատ և կիրառական արվեստի պետական ուսումնարանում։ Բեռլինից հեռացել է, քանի որ Գերմանիան կանգնած էր նացիզմի շեմին, որտեղ բախվել է արվեստից հեռու, իր համար անհասկանալի քաղաքական խնդիրների։

Էռնին վերադարձել է Լյուցեռն և հաճախ մեկնել է Փարիզ, որտեղ ներգրավվել է ստեղծագործական կյանքի հորձանուտի մեջ։ Ուսումնասիրել է հին վարպետների ստեղծագործությունները և սովորել ժամանակակից նկարիչների գործերից, որոնք նման չեն եղել 16-18-րդ դարերի նախակարապետներին։

50 ֆրանկանոց ոսկե մետաղադրամ, 2009, նախագծված Հանս Էռնիի կողմից
Հանս Էռնիի դեկորատիվ շատրվան Ռապպերսվիլի բուրավետ վարդերի այգում

Առաջին ստեղծագործությունները և առաջին ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնին սկսել է մասնակցել ցուցահանդեսներին 1933 թվականից։ Նկարչի վրա մեծ ազդեցություն են թողել Պաբլո Պիկասոյի, Ժորժ Բրաքի աշխատանքները[14], աբստրակցիոնիստների, հետագայում սյուրռեալիստների ստեղծագործությունները։ Իրենց հետևանքներն են ունեցել նաև Էռնիի հրապուրանքը, գծագրերի, մեքենաների և ընդհանրապես մեխանիզմների նկատմամբ։ Էռնին փորձել է իր ստեղծագործություններում ներառել տեխնիկական սխեմաներ, երկրաչափական պատկերներ և այլն։ Դա փորձերի և սեփական ոճի որոնումների ժամանակն է եղել («Տեխնիկական գործառույթ», 1936, «Էմանսիպացիա», 1938)։ Ձևերի և գույների հետ կապված փորձերը նկարչի ստեղծագործությանը բնորոշ են դարձել նրա ողջ կյանքի ընթացքում։ Այդ շրջանին են պատկանում նաև պատերը նկարազարդելու նրա փորձերը («Նկարիչ-Ստեղծագործող», 1933 թվական, որմնանկարչություն Լյուցեռնի մարզական ակումբում)։

Սյուրռեալիզմի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Էռնիի վրա իրենց ազդեցությունն են թողել նաև Սալվադոր Դալիի և Իվ Տանգիի ստեղծագործությունները։ Բայց Էռնին իր սյուրռեալիստական ստեղծագործություններում չհրաժարվեց նշանակալից և նույնիսկ փիլիսոփայական թեմաներից («Հնգանկյուն», 1939, «Թերթիկ ուրբանիստի օրագրից», 1941)։ «Ուրբանիստի թերթիկում» նա նկարել է իր ինքնադիմանկարը, որը նման է անատոմիական նկարի, իսկ դրա կողքին բուսաբանական ճշգրտությամբ պատկերել է բույսեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է վարորդ և կամուֆլյաժի նկարիչ, բայց նա աչքաթող չի արել իր ստեղծագործական աշխատանքը։ Մարդկային հասարակությունից հիասթափությունը նրան ուղղորդել է դեպի բնապատկերներ։ Նկարել է խստաշունչ և վեհաշուք Ալպերը, բայց առանց մարդկանց ու նրանց այդտեղ գտնվելու հետքերի։ Այդ շրջանի նկարներում գերակշռել է ամայությունը։

Այդ շրջանին են պատկանում Էռնիի պաստառները, գրքերի նկարազարդումները։ 1945 թվականին նա պատվեր է ստացել Բազելի արդյունաբերական ցուցահանդեսի մեքենաների տաղավարի որմնանկարների (տեմպերա պատի վրա) կատարման հետ կապված։ Գրքերի նկարազարդումներից առանձնանում են Չ. Կանևաշինիի «Մարդկային աշխատանքը դարերի ընթացքում» (1943) ժողովածուի համար կատարված աշխատանքները։

Դեկորատիվ և կիրառական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնիի կողմից նախագծված 50 ֆրանկ թղթադրամ, հակադարձ երես

Ֆրանսիայում Ժան Լյուրսան (1892-1966) վերսկսել է գոբելենների արտադրությունը։ Հանս Էռնին ստեղծել է նաև գոբելենների համար իր սեփական ուրվագծերը։ Նա ընդլայնել է գոբելենների թեմաները և լրացրել ինչպես նոր թեմաներով, այնպես էլ նոր արտահայտչամիջոցներով։ Հին հունական «Արիադնայի թելը (Մինոտավրոսի լաբիրինթոսը)» առասպելի սյուժեի ուրվագիծը Էռնիի ձեռքբերումն է արվեստի այդ բնագավառում։ Նա իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական կերամիկայի արտադրության բնագավառում։ Էռնին ստեղծել է նաև փոստային նամականիշների ուրվագծեր («Լիխտենշտեյնի Իշխանության 250 տարին», 1969, «Ձմեռային օլիմպիական խաղեր 1972 Սապորո», «Ամառային օլիմպիական խաղեր 1972 Մյունխեն»), ինչպես նաև փոստային նամականիշներ ՄԱԿ-ի և Շվեյցարիայի պատվերով, նկարիչների կամ գիտնականների՝ այդ թվում՝ Ալբերտ Այնշտայնի, Պաուլ Կլեեի, Թոմաս Մանի, Հերման Հեսսեի, Շառլ Էդուար լը Կորբյուզիեի, Ռայներ Մարիա Ռիլկեի և այլոց դիմանկարներով։

Գունավոր վիմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Էռնին հայտնի է նաև որպես գունավոր վիմագրության վարպետ։ Նա ստեղծել է աշխատանքների ամբողջական շարքեր, որոնք միավորված են «մարդը և ստեղծագործությունը», «մարդը և կենդանիները», «մարդկային սերը», «կնոջ գեղեցկությունը», «երիտասարդություն», «կենդանիներ» թեմաներով։ Հանս Էռնին գունավոր վիմագրության տեխնիկան օգտագործել է նաև գրքերի նկարազարդման համար («Գծանկարիչը», Չարլզ Ռոսների «Հանս Էռնիի գրաֆիկական աշխատանքները» մենագրության շապիկ, 1957)։

Էռնին շարունակել է փորձեր կատարել նաև սև ու սպիտակ վիմագրության տեխնիկայում։ Նրա հին հունական թեմայով՝ «Բաքոսը խաղողի այգում» (սպիտակ ներկ սև ֆոնի վրա, 1955) վիմագրությունը դարձավ աշխարհահռչակ ստեղծագործություն։ Այդ վիմանկարը ստեղծվել է սպիտակով սև ֆոնի վրա, մինչդեռ ավանդական փորագրության կամ օֆորտի դեպքում՝ գծանկարը, պատկերը ստեղծվում է սև կամ մուգ գծերով։

Հանս Էռնիի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Էռնին Տրանսպորտի թանգարանի ռեժիսոր Ալֆրեդ Վալդիսի հետ (1969)

Հանս Էռնին Կոմունիստական կուսակցության կամ որևէ ձախակողմյան կուսակցության անդամ չի եղել, բայց համակրել է նրանց։ Հանս Էռնին ստեղծել է Շվեյցարիայի և ԽՍՀՄ մշակութային կապերին նվիրված պաստառ։ Նկարիչը հրաժարվել է կոմունիստական գաղափարներին հավատարիմ մնալուց՝ 1956 թվականին Հունգարիա խորհրդային զորքեր մտցնելուց և ապստամբությունը ճնշելուց հետո։ Սակայն, չեն մոռացվել կոմունիստներին նրա նվիրվածությունը, և կապիտալիստական երկրներում Էռնիի ստեղծագործությունների տարածման վրա քաղաքական արգելք է դրվել։ Այդ արգելքը կիրառվել է նաև չեզոք Շվեյցարիայում։ Հանս Էռնիի ստեղծագործությունները (ի տարբերություն արտասահմանյան թանգարանային հաստատությունների) երկար ժամանակ պետական թանգարանները հայրենիքում չեն գնել։

Իրավիճակը փոխվել է նկարչի միջազգային ճանաչումից հետո։ 1979 թվականի սեպտեմբերին Լյուցեռնի տրանսպորտի թանգարանը ցուցադրական տարածք է հատկացրել, որտեղ հիմնվել է Հանս Էռնի թանգարանը։ Թանգարանը ստացել է հեղինակային կերամիկա, տարբեր տեխնիկայի գրաֆիկական աշխատանքներ, մեդալիոնային իրեր, գոբելենի ուրվագծեր։ Էռնին թանգարանում հերթական որմնանկարն է ստեղծել լատիներեն Panta Rhei («Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է») ասացվածքի թեմայով, որի տարածքը կազմում է 30 մ²։

Էռնին շատ հետաքրքրված է եղել սպորտով և 1989 թվականին արժանացել է Միացյալ Նահանգների սպորտային ակադեմիայի տարվա սպորտային արտիստի մրցանակին։ 1993 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Սան Ֆրանցիսկոյի Պենս պատկերասրահում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսը երկու անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կինը՝ Գերտրուդ Բոհներտը (շվեյցարացի նկարչուհի), մահացել է 1948 թվականին, ձիավարության ժամանակ տեղի ունեցած վթարից։ Առաջին ամուսնությունից ունեցել է դուստր՝ Սիմոնե Ֆորնարա Էռնին։ Մեկ տարի անց՝ 1949 թվականին, Հանսն ամուսնացել է քարտուղար Դորիս Քեսսլերի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր և մեկ որդի[15]։ Դուստրերից մեկը մահացել է յոթ տարեկան հասակում՝ լեյկոզից։

Հանս Էռնին նշել է իր ծննդյան 100-ամյակը 2009 թվականին։ Նրա քույրը՝ Մարիա Ստրեբի-Էռնին (հունվարի 14, 1907 - հունվարի 29, 2014), մահացել է 107 տարեկան հասակում[16]։

Հանս Էռնին մահացել է 2015 թվականի մարտի 21-ին, Լյուցեռնի Սուրբ Աննա կլինիկայում (ըստ այլ տվյալների՝ մահացել է 1978 թվականին)[17]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ханс Эрни // Современное изобразительное искусство капиталистических стран. — М.: Советский художник, 1961.
  • Konrad Farner. Hans Erni: Weg und Zielsetzung des Künstlers. Arbeiten aus den Jahren 1931 bis 1942. — Zürich: Amstutz, Herdeg & Co, 1943.
  • Konrad Farner. Hans Erni. Ein Maler unserer Zeit. Mundus (Erbe und Gegenwart 48). — Basel, 1945.
  • Walter Rüegg. Hans Erni. I. Das malerische Werk. Hrsg. von Ernst Scheidegger. — Bern: Edition Erpf, 1979.
  • John Matheson. Hans Erni. Das zeichnerische Werk und öffentliche Arbeiten. — Zürich: Ex Libris, 1983.
  • Hans Erni. Werkverzeichnis der Lithographien. — Zürich: ABC, 1993. — ISBN 3-85504-141-5.
  • Jean-Charles Giroud. Hans Erni. Die Plakate 1929–1992. — Bern: Benteli, 1993.
  • Andres Furger. Ateliergespräche mit Hans Erni. — Zürich: Neue Zürcher Zeitung, 1998. — ISBN 3-85823-739-6.
  • Karl Bühlmann, Marco Obrist. Hans Erni. Dialog. Arbeiten im öffentlichen Raum. — Bern: Benteli, 2002. — ISBN 3-7165-1285-0.
  • Karl Bühlmann. Zeitzeuge Hans Erni. Dokumente einer Biografie von 1909 bis 2009. — Zürich: Neue Zürcher Zeitung, 2009. — ISBN 978-3-03823-505-7.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Konrad Farner, Hans Erni, Weg und Zielsetzung des Künstlers. Arbeiten aus den Jahren 1931 bis 1942. Amstutz, Herdeg & Co. 1943, Zürich 1943 (գերմաներեն)։
  • Konrad Farner, Hans Erni. Ein Maler unserer Zeit. Mundus (Erbe und Gegenwart 48), Basel 1945, (գերմաներեն)։
  • Josef Rast, Grafiker als Maler, Hans Erni, Alfred Pauletto, Celestino Piatti, Hugo Wetli, Kurt Wirth. Kunstverein Olten, Olten, 1962, (գերմաներեն)։
  • Claude Roy, Hans Erni, La Guilde du Livre, num. H. C., Lausanne, 1964, (ֆրանսերեն)։
  • Catalogue raisonné de l'œuvre lithographie et grave de Hans Erni, Caillier, Geneva, 1969, (ֆրանսերեն)։
  • Jot Singh, Hans Erni, Éditions de la Tribune, Geneva, 1979, (ֆրանսերեն)։
  • Walter Ruegg, Hans Erni, peintures, Éditions Erpf, Berne, 1980, (ֆրանսերեն)։
  • John Matheson, Hans Erni. Das zeichnerische Werk und öffentliche Arbeiten, Ex Libris, Zurich, 1983, (գերմաներեն)։
  • Fondation Pierre Gianadda, Erni, vie et mythologie, Martigny, 1989, (ֆրանսերեն)։
  • Hans Erni. Werkverzeichnis der Lithographien, ABC, Zurich 1993, (գերմաներեն) 3-85504-141-5
  • Jean-Charles Giroud, Hans Erni. Die Plakate 1929–1992, Benteli, Berne, 1993, (գերմաներեն)։
  • Enrico Ghidelli, Kunst im Kleinen. Die philatelistischen und numismatischen Werke von Hans Erni, Multipress, Reinach, 1995, (գերմաներեն) 3-9520837-0-4
  • Jean-Charles Giroud, Hans Erni. Catalogue raisonné des livres illustrés, Geneva, 1996, (ֆրանսերեն)։
  • John Matheson (Hrsg.), Hans Erni gestaltend – Hans Erni à l'œuvre – Hans Erni at work. ABC, Zurich, 1996, (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) 3-85504-161-X
  • Karl Bühlmann, Geächtet – geachtet. Die Geschichte des Hans Erni-Museums im Verkehrshaus der Schweiz in Luzern. Eine Dokumentation, Hans Erni-Stiftung, Lucerne, 1997, (գերմաներեն)։
  • Andres Furger, Ateliergespräche mit Hans Erni, NZZ, Zurich, 1998, (գերմաներեն) 3-85823-739-6
  • Karl Bühlmann, Marco Obrist, Hans Erni. Dialog. Arbeiten im öffentlichen Raum, Benteli, Berne, 2002, (գերմաներեն) 3-7165-1285-0
  • Karl Bühlmann, Zeitzeuge Hans Erni. Dokumente einer Biografie von 1909 bis 2009, NZZ, Zurich, 2009, (գերմաներեն) 978-3-03823-505-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hans Erni (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118530879 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Hans Erni — 2006.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 https://www.kvab.be/sites/default/rest/?q=leden/id/246&_=popup&width=768&height=720&iframe=true
  9. 9,0 9,1 https://www.stadtluzern.ch/_docn/3798158/Ehrennadeln_Liste_Stand_Juni_2022.pdf
  10. Hans Erni mit 106 Jahren gestorben
  11. Benezit Dictionary of Artists
  12. Grove Art Online
  13. (de) Sikart.ch
  14. «artnet News Interviews 105-Year-Old Hans Erni». artnet News (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. «Swiss artist Hans Erni dies aged 106». The Guardian. 2015 թ․ մարտի 22.
  16. «Maria Strebi-Erni, Luzern (1907 - 2014)». Traueranzeigen. 2014 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  17. «SRF zwei wirft James Bond für Hans Erni raus» (գերմաներեն). www.20min.ch. 2015 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Էռնի» հոդվածին։