Հանս Էպինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հանս Էպինգեր
Ծնվել էհունվարի 5, 1879(1879-01-05)[1]
ԾննդավայրՊրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էսեպտեմբերի 25, 1946(1946-09-25)[1][2] (67 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[1]
Մահվան պատճառpoison?
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունԳրացի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, ներքին հիվանդությունների բժիշկ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրՎիեննայի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան և Կյոլնի համալսարան
ԱնդամակցությունԼեոպոլդինա
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

Հանս Էպինգեր կրտսեր (գերմ.՝ Hans Eppinger junior, հունվարի 5, 1879(1879-01-05)[1], Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - սեպտեմբերի 25, 1946(1946-09-25)[1][2], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[1]), ավստրիացի բժիշկ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է նացիստների կողմից մարդկանց վրա բժշկական փորձարկումներին:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Էպինգերը ծնվել է Պրահայում՝ բժիշկ Հանս Էպինգեր ավագի ընտանիքում: Կրթությունը ստացել է Գրացում և Ստրասբուրգում: 1903 թվականին Գրացում դառնում է բժիշկ և աշխատում հիվանդանոցում: 1908 թվականին տեղափոխվում է Վիեննա, որտեղ մեկ տարի անց՝ 1909 թվականին սկսում է մասնագիտանալ ներքին հիվանդությունների ուղղությամբ, հատկապես սկսում է ուսումնասիրել լյարդը: 1918 թվականին Հանսը դառնում է պրոֆեսոր, որից հետո 1926 թվականին դասավանդում է Ֆրայբուրգում, իսկ 1930 թվականին՝ Քյոլնում:

1936 թվականին այցելում է ԽՍՀՄ՝ Մոսկվա, որպեսզի բուժի Իոսիֆ Ստալինին[3]: 1937 թվականին մեկնում է Միացյալ Թագավորություն՝ Էդինբուրգի դքսուհի Մարիային բուժելու:

Բժշկական փորձարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պրոֆեսոր Վիլհելմ Բայգլբյոկի հետ կատարել է բժշկական փորձարկումներ Դախաու մահվան ճամբարի կալանավորների վրա: 90 գնչու կալանավորի հետ թեստ է կատարել՝ նրանց որպես հեղուկ տալով բացառապես ծովի ջուր[4]: Փորձերի պատճառով կալանավորների օրգանիզմը այն աստիճան է ջրազրկվում, որ սկսում են նույնիսկ նոր լվացած հատակները լիզել՝ հույսով որ մի քիչ ջուր կխմեն: Փորձի հիմնական նպատակն էր պարզել, թե կալանավորները որևէ լուրջ ֆիզիկական բարդացումներ կստանան, թե՞՝ կմեռնեն: Յուրաքանչյուր փորձարկման տևողությունը կազմել է վեցից տասներկու օր:

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բժիշկը թույն ընդունելով՝ ինքնսպանություն է գործում: Դա կատարվեց Նյուրնբերգյան գործողությունից մեկ ամիս առաջ, որտեղ պետք է վկայություն տար: Նրա գործընկեր Վիլհելմ Բայգլբյոկին դատապարտում են 15 տարվա ազատազրկման:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. 2. Auflage. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 2007, ISBN 978-3-596-16048-8.
  • Eppinger Hans d. J.. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 1, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1957, S. 258.
  • Ernest Rissel: Eppinger, Hans. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 4, Duncker & Humblot, Berlin 1959, ISBN 3-428-00185-0, S. 551 f.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]