Հայաստանի Հանրապետության մարզպետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 10 մարզերի։ Մարզպետներն իրականացնում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից։ Մարզպետները օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում։ Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետներն իրականացնում են մարզպետարանների աշխատակազմերի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով։

Մարզ Մարզկենտրոն Մարզպետ Կուսակցություն Սկիզբ
Արագածոտն Աշտարակ Դավիթ Գևորգյան Անկուսակցական 2018
Արարատ Արտաշատ Գարիկ Սարգսյան Քաղաքացիական Պայմանագիր հունիսի 1, 2018
Արմավիր Արմավիր Համբարձում Մաթևոսյան Անկուսակցական 2018
Գեղարքունիք Գավառ Գնել Սանոսյան Քաղաքացիական Պայմանագիր 2018
Լոռի Վանաձոր Անդրեյ Ղուկասյան Քաղաքացիական Պայմանագիր 2018
Կոտայք Հրազդան Ռոմանոս Պետրոսյան Քաղաքացիական Պայմանագիր հունիսի 1, 2018
Շիրակ Գյումրի Տիգրան Պետրոսյան Քաղաքացիական Պայմանագիր փետրվար, 2019
Սյունիք Կապան Հունան Պողոսյան Անկուսակցական 2018
Վայոց Ձոր Եղեգնաձոր Տրդատ Սարգսյան Քաղաքացիական Պայմանագիր 2018
Տավուշ Իջևան Հայկ Չոբանյան Քաղաքացիական Պայմանագիր փետրվար, 2019

[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կառավարություն - Մարզեր - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]