Հակոբ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Բագրատունի
Իշխան Հակոբ Գերասիմի Բագրատունի
Jaques Bagratuni.jpg
Դրոշ
Կենտրոնական կասպիական բռնապետության նավատորմի ռազմածովային կոմիսար
Օգոստոս - Սեպտեմբերի 16, 1918
Դրոշ
Հայոց ազգային խորհրդի (Թիֆլիս) անդամ
Նոյեմբեր, 1918 - 1920
Դրոշ
Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Անգլիայում
1920
Նախագահ ՀՀ Խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյան
 
Կրթություն՝ Կիևի առաջին ռազմական ուսումնարան,
Կայսերական Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր օգոստոսի 25, 1879(1879-08-25)
Ծննդավայր Ախալցխա, Թիֆլիսի նահանգ
Վախճանի օր դեկտեմբերի 23, 1943(1943-12-23) (64 տարեկանում)
Վախճանի վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Թաղված Բրոմփթոնի գերեզմանատուն
Դինաստիա Բագրատունիներ
Հայր Գերասիմ Բագրատունի
 
Ռազմական ծառայություն
Պատկանելություն՝ Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն,
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Զորքի տեսակ՝ բանակ
Կոչում՝ Ռուսաստանի դրոշը Գեներալ-մայոր,
Հայաստանի դրոշը Բանակի գեներալ
հրամանատար էր՝ վաշտի, կորպուսի, ռազմական օկրուգի
 
Պարգևներ

Order of Glory Ribbon Bar.png RUS Order św. Stanisława (baretka).svg

Order of Saint Anne Ribbon.png
1rightarrow.png  Տե՛ս նաև Բագրատունի 

Իշխան Հակոբ Գերասիմի Բագրատունի (ռուս.՝ Я́ков Гера́симович Баграту́ни, օգոստոսի 25 1879, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ - դեկտեմբերի 23 1943, Լոնդոն), ռուսական և հայկական բանակի ռազմական և պետական գործիչ - ռուսական բանակի գեներալ-մայոր, բանակի գեներալ Հայկական բանակում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Բագրատունին ծնվել է 1879 թվականի օգոստոսի 25-ին Ախալցխայում, հայկական ազնվական ընտանիքում, սերում է Բագրատունիների հայ իշխանական տոհմից։ 1898 թվականին, ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան ոսկե մեդալով, ապա՝ 1900 թվականին Կիևի առաջին ռազմական ուսումնարանը, առաջիններից է եղել շրջանավարտների մեջ ում անունը փորագրվել է մարմարե պատվո սալաքարին, իսկ 1907 թվականին՝ Կայսերական Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան։

Ռուսական բանակի սպա[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականից եղել է Կեկսհոլմի լեյբ գվարդիայի գնդում պոդպորուչիկ։ Նա հաջողությամբ ավարտել է հետախուզական կարևոր առաջադրանքը Պարսկաստանում։ 1904 թվականից եղել է պորուչիկ։ Նույն տարում մտել է Գլխավոր շտաբի Ակադեմիա, բայց 1905 թվականին ընդհատել է ուսումը և գնացել է ռուս-ճապոնական պատերազմի ճակատ։ Ղեկավարել է Արևելա-Սիբիրական գնդի 19-րդ վաշտը։ 1905 թվականի փետրվարի 25-ին Պուխե գյուղի մարտերում վիրավորվել է և ստացել սալջարդ, բայց շարունակել է ղեկավարել վաշտը։ Ռազմական արժանիքների համար պարգևատրվել է սբ. Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով՝ մակագրությամբ «Արիության համար» և սբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանի սրերով և ժապավենով շքանշանով։

1907 թվականից եղել է շտաբս-կապիտան, ղեկավարել է վաշտ, Կեկսհոլմի լեյբ գվարդիայի գնդում։ 1908 թվականի նոյեմբերի 26-ից եղել է կապիտան, Թուրքեստանյան ռազմական օկրուգի շտաբի ավագ ադյուտանտի օգնական։ Դրանից հետո ղեկավարել է օկրուգի շտաբի 4-րդ (հետախուզական) բաժանմունքը։ Ըստ նրա կենսագիր, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի՝

Հակոբ Բագրատունին կատարել է գաղտնի ռազմագիտական և գործնական առաջադրանքներ Մոնղոլիայում, Տիբեթում, Կորեայում, Աֆղանստանում, Միջինասիական Բուխարա, Կաշգար, Կերմիշում, Կուշկայում, Մերվ, Տաշքենդ քաղաքներում: Բացահայտել է պանթյուրքիստական էմիսարների դավադրությունը Թուրքեստանի գեներալ-նահանգապետության Տաշքենդ և այլ քաղաքներում: Նրա այս սխրագործությունը նշանավորվեց սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանի պարգևատրմամբ: Նա դարձավ Փոխգնդապետ:

Մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Հակոբ Բագրատունին 1919թ.

Իշխան Հակոբ Բագրատունին Ակտիվորեն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է շտաբս-սպա Թուրքեստանյան առաջին բանակային կորպուսի շտաբում։ 1914 թվականի սեպտեմբերին աչքի է ընկել Հյուսիս-Արևմտյան ճակատի, Լիկայի շրջանի մարտերում, գերազանցության համար պարգևատրվել է սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրերով շքանշանով և սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրերով և ժապավենով շքանշանով։ 1914 թվականի հոկտեմբերից մինչև 1915 թվականի հունվար ժամանակավոր կատարել է Թուրքեստանյան առաջին բանակային կորպուսի շտաբի պետի պարտականությունները։ 1915 թվականի հունվարից մինչև 1916 թվակականի նոյեմբեր եղել է շտաբի պետ՝ 76-րդ հետևակային դիվիզիայում, Թուրքեստանյան երկրորդ հրաձգային բրիգադում, Թուրքեստանյան հրաձգա-հրետանային բրիգադում։ 1915 թվականի դեկտեմբերի 6-ից գնդապետ։ Մարտերը գերազանց կատարելու համար պարգևատրվել է սբ. Գևորգի 4-րդ աստիճանի շքանշանով, սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշանով և սբ. Աննայի 2-րդ աստիճանի թրերով շքանղանով։ 1916 թվականի նոյեմբերի 22-ից 8-րդ Թուրքեստանյան հետևակային գնդի հրամանատար։

Հայկական ռազմական պատվիրակությունը ԱՄՆ-ում 1919թ.

Գործունեությունը 1917 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարյան հեղափոխությունից հետո պատկանել է բանակում ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին։ Եղել է ընտրված պատվիրակ Համառուսական համագումարի սպաների մեջ, որը տեղի է ունեցել 1917 թվականի մայիսին, Պետերբուրգում։ 1917 թվականի հունիսից ծառայել է ռազմական և ծովային նախարար Ալեքսանդր Կերենսկիի կառավարությունում։ 1917 թվականի հուլիսի 12-ից եղել է Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի պետ։ 1917 թվականի օգոստոսի 30-ից գեներալ-մայոր։ Դեմ է եղել գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ Կոռնիլովին, Բառանովսկիի հետ ստեղծել է «բոլորին, բոլորին, բոլորին» ռադինոն, Կոռնիլովի դավաճանության և նրան գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից հանելու համար։

Եղել է հայկական զորամասերի ստեղծման առաջին կազմակերպիչներից մեկը ռուսական բանակում։ 1917 թվականի օգոստոսին, միառժամանակ շարունակելով ռազմական օկրուգի շտաբի պետի պաշտոնը, ընտրվել է Հայկական զինվորական կոմիսար և Հայկական ռազմական խորհրդի նախագահ։ Ակտիվորեն զբաղվել է Հայկական կորպուսի կազմավորմանը։

Մինչ Բոլշևիկների իշխանության գալը՝ զորքերի համակենտրոնացման քայլեր է ձեռնարկել, հավատարիմ Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը՝ հրամայել է Հյուսիսային ճակատի շտաբին Պետրոգրադ ուղարկել հատուկ զինվորական զորամաս (այդ հրամանը չի իրականացվել)։ Արդյունքում Բագրատունուն հաջողվել է հավաքել միայն քիչ քանակության ռազմական ուժ։ 1917 թվականի նոյեմբերի 7-ին Ժամանակավոր կառավարության նախարար Նիկոլայ Կիշկինը, ստանալով իրավասություն վերականգնել կարգը քաղաքում, անհստակության համար ազատել է պաշտոնից Պետրոգրադի ռազմական օկրուգի հրամանատար գնդապետ Գեորգի Պալկովնիկովին և նրա տեղը նշանակել ավելի աշխատունակ գեներալ Հակոբ Բագրատունուն։ Բայց նա նույնպես չկարողացավ հակադարձել իրավիճակի բացասական զարգացմանը։ Շտաբըը բոլշևիկներին հանձնելուց հետո նա թողեց պաշտոնը և ձերբակավեց Ձմեռային պալատի մոտ։ Նա բանտարկվել էր և գտնվում էր Պետրոպավլովյան ամրոցում, ազատ է արձակվել 1917 թվականի դեկտեմբերի 15-ին և հաջորդ օրը կրկին ստանձնել Հայկական զինվորական կոմիսարի պաշտոնը։

Իշխան Հակոբ Բագրատունին գեներալ Անդրանիկ Օզանյանի, Հովհաննես Քաջազնունու և Հայկական զինվորական անձնակազմի հետ Միացյալ Նահանգներում, 1919 թ.

Հայ գեներալ և դիվանագետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Հակոբ Բագրատունին Գեներալ Անդրանիկ Օզանյանի հետ

1917 թվականի վերջում և 1918 թվականի սկզբում շարունակել է Հայկական կորպուսի ստեղծման աշխատանքները և զինծառայող հայերին ուղարկել Կովկաս։ 1918 թվականի մարտին ժամանել է Բաքու, բայց արդեն մարտի 15-ին սպանության փորձ է արվել նրա դեմ, որն էլ հանգեցրել է նրա ոտքերի անդամահատման։ Ուշադրություն չդարձնելով ծանր վերքերին, մասնակցել է Մարտի իրադարձություններին և Բաքվի պաշտպանությանը թուրքական և թաթարական միացյալ ուժերից։ 1918 թվականի ամռանը, մինչև աշնան սկիզբ, Հակոբ Բագրատունին Կենտրոնական կասպիական բռնապետության կառավարության կողմից նշանակվել է ռազմական նախարար։ Կովկասյան Իսլամական բանակի Բաքվի ճակատամարտում մղված հաղթանակից հետո, 1918 թվականի սեպտեմբերի 15-ին հայկական զինված խմբերի և փախստականների հետ միասին ստիպված է եղել թողնել Բաքուն և տեղափոխվել Էնզելի (Հյուսիսային Պարսկաստան)։ Թուրքերի Բաքվից հեռանալուց հետո և անգլիական բանակի մուտք գործելուց հետո 1918 թվականի նոյեմբերին հետ է եկել և կրկին վերընտրվել Հայոց Ազգային Խորհրդում։

1919 թվականին մտել է Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմի մեջ, որպես խորհրդատու։ 1919 թվականի օգոստոսից եղել է Հայաստանի ռազմական պատվիրակության նախագահ, ուղարկված ԱՄՆ բանակցելու պաշտպանական ոլորտում համագործակցելու համար։ 1919 թվականի նոյեմբերին պատվիրակությունը ժամանել է Նյու-Յորք։ Հանդիպել բազմաթիվ ամերիկյան քաղաքական և հասարակական գործիչների հետ, մասնակցել ցույցերին, պնդել է Հայաստանին ցուցաբերել աջակցություն և պաշտոնապես ճանաչել հայկական պետությունը։ Չնայած դրան, որ 1919 թվականի դեկտեմբերից մինչև 1920 թվականի հունվարը Բագրատունին ընդունվել էր ԱՄՆ-ի ռազմական նախարարի և պետքարտուղարի կողմից, այնուամենայնիվ ամերիկյան իշխանությունները հրաժարվեցին տրամադրել ռազմական օգնություն երկրին, որը պաշտոնական ճանաչում չունի։

Պատվիրակության առաքելության ավարտից հետո վերադարձել է Ֆրանսիա, 1920 թվականին նշանակվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, որտեղ էլ շարունակել է ապրել օտարության մեջ։

Մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 23-ին Լոնդոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]