Ալեքսանդր Կերենսկի
Ալեքսանդր Կերենսկի ռուս.՝ Александръ Ѳедоровичъ Керенскій | |
![]() | |
Կուսակցություն՝ | Սոցիալ-հեղափոխական կուսակցություն և Trudoviks? |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | ապրիլի 22 (մայիսի 4), 1881 կամ մայիսի 2, 1881[1] |
Ծննդավայր | Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանի օր | հունիսի 11, 1970[3][4][5][6][7][8] (89 տարեկանում) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Գերեզման | Putney Vale Cemetery |
Թաղված | Putney Vale Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ Aleksándr Fiódorovich Kérenski |
Հայր | Fedor Kerensky? |
Ամուսին | Lydia Tritton? |
Զավակներ | Օլեգ Կերենսկի |
Ինքնագիր | ![]() |
Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկի (ռուս.՝ Алекса́ндр Фёдорович Ке́ренский, ապրիլի 22 (մայիսի 4), 1881 կամ մայիսի 2, 1881[1], Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 11, 1970[3][4][5][6][7][8], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ռուս քաղաքական գործիչ և ռուսական Ժամանակավոր կառավարության երկրորդ վարչապետը մինչև Լենինի ընտրությանը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Սիմբիրսկ քաղաքում, ազնվականի ընտանիքում։ Հայրը՝ Ֆեոդոր Կերենսկին, ուսուցիչ էր, և մայրը՝ Նադեժդա Ադլերը՝ ազնվականի դուստր[9]: Ութ տարեկանում, Կերենսկու ընտանիքը տեղափոխվել է Տաշքենդ ուր նա երկրորդական դպրոցից ավարտել է 1899 թվականին։ Նույն տարին, նա հաճախել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը ուր սովորել է պատմություն և լեզվաբանություն։ Հաջորդ տարի, իրավաբանություն է սկսել սովորել և կոչում է ստացել 1904 թվականին։ Նույն տարին, նա ամուսնացել է ոմն ռուս գեներալի դստեր հետ[10]:
Փետրվարյան հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Պետրոգրադի սովետի նախագահի տեղակալ և դումայի ժամանակավոր կոմիտեի անդամ։ Նույն տարվա ընթացքում, Կերենսկին նաև ընդգրկվել է Ժամանակավոր կառավարության կազմում՝ արդարադատության (մարտ-մայիս) և ռազմական ու ծովային մինիստր (մայիս-սեպտեմբեր), հուլիսի 21-ից՝ նաև մինիստր-նախագահ (պրեմիեր) և գերագույն գլխավոր հրամանատար սեպտեմբերի 12-ից։
1917 թվականի հոկտեմբերի 25-ին, Պետրոգրադի հոկտեմբերյան զինված ապստամբության օրը, փախել է ռազմաճակատ, գլխավորել Կերենսկի-Կրասնովի խռովությունը, որի ջախջախումից հետո վտարանդվել է Ֆրանսիա (1918), ապա՝ ԱՄՆ (1940)։ Մասնակցել է սպիտակ վտարանդիության հակախորհրդային գործունեությանը, խմբագրել է «Դնի» («Дни») թերթը (1922-32)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118721909 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 Nationalencyklopedin — 1999.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 8,0 8,1 8,2 Brockhaus Enzyklopädie
- ↑ Encyclopedia of Cyril and Method (ռուսերեն)
- ↑ http://www.stanfordalumni.org/news/magazine/2001/janfeb/features/kerensky.html «Կերենսկու կենսագրությունը». Ստենֆորդի համալսարան
|