Հադի Էն'ջայ
Հադի Էն'ջայ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | բուկմոլ՝ Mona Haddy Jatou N'jie |
Ծնվել է | հունիսի 25, 1979 (43 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, հեղինակ-կատարող, լրագրող, գրող և ձայնային դերասանուհի |
Կրթություն | Oslo Private Gymnasium? (1998) և Oslo University College? |
Ամուսին | Trond Giske?[1] |
Պարգևներ |
Հադի Ջաթու Էն'ջայ (հունիսի 25, 1979, Օսլո, Նորվեգիա[2], Օսլո), նորվեգացի երգիչ, երգահան, գրող և լրագրող։ Հայրը գամբիացի է, մայրը՝ նորվեգացի[2][3]։ Մեծացել է Օսլոյի մոտակայքում գտնվող Կոլբոտն բնակավայրում։ Ընտանիքի հինգ երեխաներից ավագն է[4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էն'ջայը որպես թղթակից աշխատել է «Dagsrevyen» հեռուստահաղորդման համար, ինչպես նաև սանդղակագիր է «Dagbladet» թերթում[4]։ Էրիկ Սոլբաքենի և Նադյա Հասնաուի հետ միասին վարել է Եվրատեսիլ 2010 երգի մրցույթը[2]։ 2009, 2010, 2011 և 2013 թվականներին նորվեգական NRK 1 հեռուստաալիքի եթերում վարել է ամենամյա հեռուստամարաթոնը[3]։
Բացի այդ, Էն'ջայը վարել է Նորվեգիայում 2011 թվականի ահաբեկչական գործողությունների 77 զոհերին նվիրված հիշատակի ազգային օրվա հեռուստատեսային հաղորդումը, ինչպես նաև 2012 թվականի հուլիսի 22-ին կազմակերպված հիշատակի համերգը։
2011 թվականին Էրիկ Սոլբաքենի, իսկ 2012 և 2013 թվականներին Աննե Ռիմմենի հետ Համարի օլիմպիական ամֆիթատրոնից վարել է հեղինակավոր «Idrettsgallaen» սպորտային մրցանակաբաշխությունը։ Շոուն ցուցադրվում էր NRK հեռուստաալիքով։
Էն'ջայը բազմիցս այցելել է Նորվեգիա թե՛ որպես սոլո արտիստ, և թե՛ որպես «Queendom» երգիծական խմբի անդամ, որը բաղկացած էր նրանից և ևս չորս սևամորթ նորվեգացի կանանցից, որոնք բոլորն էլ ունեին աֆրիկյան ծագում[3]։
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝![]() Անդրեյ Մալախով Եզրափակիչ՝ Ալսու և Իվան Ուրգանտ |
Եվրատեսիլ երգի մրցույթի մեկնաբան (Նադյա Հասնաուի և Էրիկ Սոլբաքենի հետ համատեղ) 2010 |
Հաջորդող՝![]() |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էն'ջայը թողարկել է երեք սոլո ալբոմ[2].
- «Սպիտակ ստեր» (անգլ.՝ White Lies) - թողարկվել է 2005 թվականի սեպտեմբերի 16-ին[5],
- «Բարի գալուստ տուն» (անգլ.՝ Welcome Home) - թողարկվել է 2009 թվականի հունիսի 1-ին[6],
- «Ազատության աշխարհը» (անգլ.՝ World of the Free) - թողարկվել է 2010 թվականի հունվարի 25-ին[7]։
Էն'ջայը նաև Mitt lille land ալբոմի (2011) համահեղինակ է։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին տասներկու տարվա ընկերությունից հետո Էն'ջայն ամուսնացել է Ֆրեդերիկ Պեդերսենի հետ, սակայն երկու տարի անց զույգը խզել է հարաբերությունները[8]։
2014 թվականին Էն'ջայը հաստատեց, որ հարաբերությունների մեջ է «Labour Party» կուսակցության քաղաքական գործիչ Թրոնդ Գիսկեի հետ[9]։ 2015 թվականի սեպտեմբերին երգչուհին հայտարարեց իր հղիության մասին, իսկ նրանց դուստրը ծնվեց 2016 թվականին[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.dagbladet.no/kjendis/gjestene-ankommer-bryllupet/71139997
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bakker Sietse (մարտի 10, 2010)։ «Nadia, Haddy and Erik to host 2010 Eurovision Song Contest»։ European Broadcasting Union։ Վերցված է մարտի 11, 2010
- ↑ 3,0 3,1 3,2 Wamwayi, Cynthia (նոյեմբերի 16, 2010)։ «Haddy N'jie: The African face of Norwegian TV»։ CNN։ Վերցված է նոյեմբերի 16, 2010
- ↑ 4,0 4,1 Paulsen Cathrine Th (սեպտեմբերի 17, 2008)։ «Portrettet: Haddy N'jie»։ Psykiskhelse։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 24, 2011-ին
- ↑ «White Lies»։ iTunes Store Norway
- ↑ «Welcome Home»։ iTunes Store Norway
- ↑ «World of the Free»։ iTunes Store Norway
- ↑ Hekkli Lina (դեկտեմբերի 26, 2012)։ «Brudd etter to år»։ Se og Hør (Norwegian)։ Վերցված է հուլիսի 15, 2014
- ↑ Klokk Ida (հուլիսի 1, 2014)։ «Bekrefter at de er kjæreste»։ Side2 (Norwegian)։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-02-ին։ Վերցված է հուլիսի 15, 2014
- ↑ Maiken Svensen (1 April 2016) Haddy N'Jie og Trond Giske har fått barn VG.
|
|