Ահաբեկչական գործողություններ Նորվեգիայում (2011)
Ահաբեկչական գործողություններ Նորվեգիայում (2011թ.) Terrorangrepene i Norge 2011 | |
---|---|
![]() Տեսարան դեպի կառավարական թաղամաս անմիջապես պայթյունից հետո | |
Տեսակ | պայթոյւնների շարք |
Երկիր | Նորվեգիա |
Գրոհի վայր | Օսլո[1] Ությոա, Նորվեգիա[1] |
Տեղադրանք | Օսլո և Utøya? |
Գրոհի նպատակ | Government of Norway?, Workers' Youth League? և Խաղաղ բնակչություն |
Տարեթիվ | Հուլիսի 22 2011 ժ.15:25:22 Օսլո, ժ 17.22 — 18.35 Ությոա[2] |
Գրոհի միջոց | Ականապատ ավտոմեքենաներ |
Զենք | Ruger Mini-14, Glock 17 |
Զոհվածներ | 77[3][4] |
Վիրավորներ | 319[5][6][7] |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | Անդերս Բրեյվիկ[8][9] |
![]() |
Ահաբեկչական գործողություն Նորվեգիայում 2011 թվականի հուլիսի 22-ին, ահաբեկչական գործողությունների շարք, որը տեղի է ունեցել նույն օրը մայրաքաղաք Օսլոյում և Ությոա կղզում։ Ոստիկանության գնահատականի համաձայն՝ ահաբեկչությունների միջև եղել է կապ[1]։
Ահաբեկչությունների առնչությամբ ձերբակալվել է Նորվեգիայի 32-ամյա քաղաքացի Անդերս Բրեյվիկը[10] ձերբակալվել է Ությոայում իրականացրած հրաձգության կապակցությամբ[8][9][11]։ Բրեյվիկը ընդունել է, որ ահաբեկչությունները ինքն է կազմակերպել[12]։
Նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռք բերված տվյալների համաձայն Բրեյվիկը իր գաղափարների մասին սկսել է խոսել 2009 թվականի ամռանցի համացանցային հարթակներում։ Ահաբեկչական գործողություններին նա սկսեց պատրաստվել արդեն 2009 թվականի աշնանից[13]։ Այդ ժամանակ նա այցելեց Հունգարիա իր ընկեր Պիտերին հյուր՝ հայտնաբերելով, որ հունգարուհիները բավականին գրավիչ են։ Սակայն հրաժարվեց շփումներից, քանի որ կարծում էր, թե այդ կապը կարող է խանգարել իր «մեծ գործերին»[14]։ 2010 թվականին նա նաև այցելել էհայտնի բրիտանացի բլոգեր, իսլամի հակառակորդՓոլ Ռեմին։ Ենթադրաբար Բրեյվիկը ոգեշնչվել է Ռեմի՝ բլոգում արտահայտած գաղափարներից։ Չնայած Բրեյվիկի հետ հանդիպմանը՝ Ռեմը հրաժարվել է Բրեյվիկին ավելացնել իր ֆեյսբուքյան ընկերների ցանկում, քանի որ իրեն դուր չի եկել Բրեյվիկի արտաքին տեսքը[15]։ Համաձայն հետաքննության տվյալների՝ կա ենթադրություն, որ Բրեյվիկը սեր կապեր է ունեցել բրիտանական ծայրահեղականների հետ։ Ինչպես հայտնում է Foreign Policy -ն, 2002 թվականին նա տաս այլ անձանց հետ միասին հիմնադրել է «Տաճարի իշխաններ» կազմակերպությունը, որի նպատակն էր «արևմտաեվրոպական երկրների գրավումը և պահպանողական քաղաքական ծրագրի ներդրումը»։ Ինչպես նշում է The Guardian պարբերականը՝ հենց այդ ժամանակ էլ Բրեյվիկը հանդիպեց իր գաղափարական առաջնորդին, ում անունը Ռիչարդ էր[16]։
Զենքի ձեռքբերման փորձը Չեխիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի օգոստոսին Բրեյվիկը 6 օր անցկացրեց Պրահայում, որտեղ փորձում էր գնել ինքնաձիգ զենք։ Այնուամենայնիվ, իր ասելով, մի փոքր վախեցել է ճանապարհորդությունից, քանի որ կենտրոնական Եվրոպայում ապրում են ամենացինիկ և դաժան հանցագործները[17]։ Իր այցելության երկրորդ օրը նա ձեռք բերեց օգտակար հանածոների հավաքման ուղեգիր, որպեսզի ոչ ոք իրեն չկասկածի ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Նա պատրաստվում էր գնել Կալաշնիկովի ինքնաձիգ և Glock 17 ատրճանակ, ինչպես նաև ձեռքի նռնակներ[17]։ Նա նաև իր հետ վերցրել էր ոստիկանության վկայական ու համազգեստ, որը հագել էր ահաբեկչության օրը։ Համազգեստը ձեռք էր բերել համացանցի միջոցով անօրինական կերպով[18]։ Այնուամենայնիվ Բրեյվիկին չհաջողվեց իրականացնել իր ծրագրերը Չեխիայում և ստիպված եղավ վերադառնալ Նորվեգիա։
Բրեյվիկը զենքի ձեռքբերման փորձ կատարեց նաև Բեռլինում և Բելգրադում, սակայն չի կարողացել իրականացնել իր ծրագրերը։ Ընդհանուր առմամբ նա ահաբեկչության նախապատրաստման նպատակով նա այցելել է 20 երկիր[19]։
Զենքի ձեռքբերման փորձը Նորվեգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զենքի ձեռքբերման հարցում արտասահմանում հաջողության չհասնելով՝ նա որոշում է գնել ինքնաձիգ և ատրճանակ Նորվեգիայում պատվիրելու պայմաններով[20]։ Իրավական տեսանկյունից այդ քայլը որևէ խնդիր չի առաջացրել, քանի որ նա չի ունեցել դատվածություն, ունեցել է որսոդրական թույլտվություն, ինչպես նաև ունեցել է «Benelli Nova» որսորդական հրացան արդեն 7 տարի[13]։ Թույլտվություն ստանալուց հետո Բրեյվիկը 2010 թվականի աշնանը 1300 եվրոյով գնում է Ruger Mini-14 հրացան։ Ատրճանակի թույլտվություն ստանալը ավելի դժվար էր, քանի որ անհրաժեշտ էր, որ գնորդը ուսումնական նպատակներով այցելի հրաձգարան[17]։ 2010 թվականի աշնանից մինչև 2011 թվականի սկիզբը Բրեյվիկը այցելել է Օսլոյում գտնվող հրաձգարան, ինչից հետո ստացել Glock 17 տեսակի ատրճանակի ձեռքբերման իրավունք[21]։ Վարժանքների ժամանակ նա նաև պարապում էր Call of Duty: Modern Warfare 2 համակարգչային խաղի միջոցով[22]։
2011 թվականի մարտին Բրեյվիկը համացանցի միջոցով գնում է պայթուցիկ պատրաստելու համար անհրաժեշտ մեծ քանակությամբ նյութեր Լեհաստանի Վրոցլավ քաղաքից։ 2009 թվականի մայիսի 18-ին նա գրանցել էր գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող «Breivik Geofarm» ընկերություն և մեծ քանակությամբ նյութեր գնելը պատճառաբանել էր այդ հանգամանքով[23]։
2011 թվականի ապրիլի 27-ին Բրեյվիկը հավաքեց իր առաջին պայթուցիկ սարքը։ Մայիս-Հունիս ամիսների ընթացքում նա հավաքեց տարբեր հզորության 20 պայթուցիկ սարք։ 2011 թվականի հունիսի 13-ին Օսլոյի արվարձաններից քիչ հեռու՝ ամայի վայրում, առաջին անգամ փորձարկեց իր պայթուցիկ սարքը։ Նույն թվականի հուլիսի 15-ին վարձակալական հիմունքներով վերցրեց Volkswagen Crafter ավտոմեքենա։ Հուլիսի 18-ին մեքենայի մեջ տեղադրեց իր հավաքած ամենահզոր պայթուցիկ սարքը[24]։ Հուլիսի 21-ին 2000 եվրոյով պատվիրեց մարմնավաճառի, ում հետ անցկացրեց ամբողջ գիշերը։ Հուլիսի 2-ի առավոտյան այցելեց Օսլոյի եկեղեցի[17]։
Ահաբեկչական գործողությունները Օսլոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի 22-ին տեղական ժամանակով ժամը 15:25:22-ին Օսլոյի կառավարական թաղամասում տեղի ունեցավ պայթյուն[25][26][27]։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «Volkswagen Crafter» մակնիշի ավտոմեքենայում գտնվող հեռակառավարվող ռումբը ունեցել է 500 կգ քաշ[28] և պատրաստված է եղել ամոնյակային սելիտրայով ու դիզվառելիքով[29]։
Պայթյունի մասին առաջին ահազանգը ոստիկանությունը ստացավ մի քանի րոպե անց՝ ժամը 15:26-ին: Երկու րոպե անց դեպքի վայր ժամանեցին ոստիկանության և շտապօգնության առաջին մեքենաները[30]։
Պայթյունի հետևանքով տեղում մահացավ 7 մարդ, ևս մեկը մահացավ ստացած վնասվածքներից մահացավ հիվանդանոցում։ 209 մարդ ստացան վնասվածքներ, որոնցից 15-ը՝ ծանր[31][32]։ Վիրավորների թվում էին նաև կառավարության անդամներ[33]։ Պայթյունից հետևանքով վնասվեցին հարակից շենքերը, այդ թվում՝ Նավթի արդյունաբերության նախարարության և «Verdens Gang» հրատարակչության շինությունները։ Հարակից շենքերից մեկում հրդեհ բռնկվեց։ Ոստիկանությունը շրջափակեց պայթյունի վայրը և խնդրեց քաղաքացիներին հնարավ որության դեպքում հեռանալ քաղաքի կենտրոնից[34]։
Ությոայի սպանդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին պայթյունից մի քանի ժամ անց՝ մոտավորապես տեղական ժամանակով ժամը 15:00-ին Անդերս Բրեյվիկը հասավ Ությոա կղզու լաստանավային փոխադրումների կայան[35]։ Այդ ժամանակ Նորվեգիայի աշխատավորական կուսակցության կողմից կղզում անցկացվում էին ավանդական երիտասարդական միջոցառումներ[36], որոնց մասնակցում էին 14-25 տարեկան 655 մարդ[37][38]։ Ոստիկանության համազգեստ հագած Բրեյվիկը անցագրային կետում ներկայացրեց կեղծ վկայական և հայտնեց մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված անվտանգության հրահանգավորման անհրաժեշտության մասին։ Ժամը 17:22-ին, իր շուրջը հավաքելով մի քանի տասնյակ սոցիալ-դեմոկրատ երիտասարդների, նա նշանառությամբ կրակ բացեց վերջիններիս վրա[39], որի հետևանքով սպանվեց 67 մարդ[40], այդ թվում՝ Վրաստանի 1 քաղաքացի և Նորվեգիայի թագուհու եղբայրը[41]։ Կրակահերթերը շարունակվեցին մոտ 73 րոպե[42]։ Առաջացած խառնաշփոթի և խուճապի հետևանքով շատերը նետվեցինբ ջուրը։ Երկու երիտասարդ խեղդվեցին՝ փորձելով լողալու միջոցով հեռանալ կղզուց։ Տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ ոչ հրազենային, ստացավ 110 մարդ։ Հայտնի է երկու դեպ, երբ Բրեյվիկը խնայել էիր զոհերի կյանքը։ Այդպես 11-ամյա տղան, ում հորը Բրեյվիկը քիչ առաջ սանել էր, և 22-ամյա երիտասարդը, ով աղաչում էր նրան խնայել իր կյանքը, փրկվեցին։
Beredskapstroppen հակաահաբեկչական ստորաբաժանման՝ կղզի ժամանելուց 2 րոպե հետո՝ ժամը 18:35-ին Բրեյվիկը հանձնվեց[2]։ Ձերբակալությունից հետո Բրեյվիկի առաջին բառերը հետևյալն էին՝ «Ես ավարտեցի…»[43]: Հրաձգության ամբողջ ընթացքում Բրեյվիկը ականջակալերով երաժշտություն էր լսում[44]։ Ոստիկանությունը նաև կասկածում էր, որ Բրեյվիկը տեսագրել է սպանդը[45]։
Հետաքննություն և դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 24-ին նորվեգական դատարանը ճանաչեց մեղսունակ և մեղավոր 77 մարդու սպանության համար և դատապարտեց 21 տարվա ազատազրկման[46]։ Ինքը՝ Բրեյվիկը հույս չունի, որ երբևէ դուրս կգա բանտից[47]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Норвежская полиция: взрыв Осло и стрельба на Утейе – части одной акции. (ռուս.)
- ↑ 2,0 2,1 Lenta.ru: В мире: Полиция объяснила промедление с задержанием норвежского террориста.(ռուս.)
- ↑ BBC News — Norway: Anders Behring Breivik claims 'two more cells'. (անգլ.)
- ↑ Опубликованы первые фамилии погибших в двух терактах в Норвегии.(ռուս.)
- ↑ Norway massacre: Breivik 'planned to kill politicians'. (ռուս.)
- ↑ Oslo government district bombing and Utøya island shooting July 22, 2011: The immediate prehospital emergency medical service response.(անգլ.)
- ↑ Læring for bedre beredskap; Helseinnsatsen etter terrorhendelsene 22. juli 2011 - Helsedirektoratet.no. Archived 2013-10-29 at the Wayback Machine.(նորվ.)
- ↑ 8,0 8,1 В убийстве 91 человека в Норвегии обвиняют ультраправого экстремиста.
- ↑ 9,0 9,1 Британский телеканал назвал имя подозреваемого в нападении на лагерь. Archived 2013-04-30 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ Москвичи несут цветы к посольству Норвегии на Поварской улице.
- ↑ Выжившие рассказывают об убийствах на острове. (ռուս.)
- ↑ Брейвик сознался в совершении терактов в Норвегии. (ռուս.)
- ↑ 13,0 13,1 Praha je moc bezpečná, pušku tu neseženu, litoval norský zabiják.
- ↑ Norway’s Breivik Likes Hungary, Journal Shows — Emerging Europe Real Time — WSJ.
- ↑ Lenta.ru: Террор: Британский блогер-исламофоб рассказал о знакомстве с Брейвиком.
- ↑ Lenta.ru: В мире: Британских радикалов допросят по делу Брейвика.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 «Zbraně pro své smrtící tažení chtěl Breivik nakoupit v «nebezpečné Praze» — Novinky.cz.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-08-ին։ Վերցված է 2016-11-23
- ↑ Slik skaffet han politiuniformen — Norge — NRK Nyheter.
- ↑ Lenta.ru: В мире: При подготовке к терактам Брейвик посетил 20 стран.
- ↑ «Oslo killer sought weapons from Prague’s underworld | Czech Position.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2016-11-23
- ↑ Suspect focused on buying specific weapons — FT.com
- ↑ Oslo Terrorist Used Modern Warfare 2 as «Training-Simulation», World of Warcraft as Cover/.
- ↑ Breivik Geofarm — 994089269 — Firmapresentasjon.
- ↑ [1] http://www.novinky.cz/zahranicni/evropa/239906-zbrane-pro-sve-smrtici-tazeni-chtel-breivik-nakoupit-v-nebezpecne-praze.html Archived 2012-03-08 at the Wayback Machine.]
- ↑ «Полиция Осло признала взрыв в правительственном квартале терактом.»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է 2016-11-23
- ↑ Норвежский убийца может получить всего 21 год тюрьмы.
- ↑ «jordskjelv.no — Siste jordskjelvsmeldinger.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-17-ին։ Վերցված է 2016-11-23
- ↑ Lenta.ru: Террор: Взорванная Брейвиком бомба весила около 500 килограммов.
- ↑ «Норвежский стрелок»: новые штрихи к портрету.
- ↑ «Breivik forberedte terror i ni år — NRK.»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2016-11-23
- ↑ Константин Бенюмов. За гранью понимания.
- ↑ Lenta.ru: В мире: Норвежская полиция пересчитала жертв Брейвика.
- ↑ В Осло погибли члены правительства.
- ↑ en:2011 Norway attacks#cite note-28.
- ↑ Police: At least 87 dead in mass shooting, bombing in Norway.
- ↑ От стрельбы в лагере Норвегии пострадали 80 человек.
- ↑ Число жертв терактов в Норвегии достигло 91 человека.
- ↑ Survivors of Norway shootings return to island of Utøya | World news | The Observer.
- ↑ Was there a SECOND gunman? Survivors tell police of attacks in two different areas on Norwegian island.
- ↑ Норвежская полиция пересчитала жертв Брейвика.
- ↑ Lenta.ru: Грузия: В Норвегии подтвердили гибель грузинки на острове Утойя.
- ↑ Террорист Брейвик допрошен: он считает свои действия зверскими, но необходимыми.
- ↑ Lenta.ru: Террор: Стали известны первые слова Брейвика после задержания.
- ↑ Расстреливая детей, Брейвик слушал музыку.
- ↑ Lenta.ru: В мире: Полиция заподозрила Брейвика в видеосъёмке бойни.
- ↑ АНДЕРС БРЕЙВИК ПРИГОВОРЕН К 21 ГОДУ ТЮРЬМЫ.
- ↑ Норвежский террорист решил провести остаток жизни в тюрьме.
![]() |
Նորվեգիայի ահաբեկչություն Վիքիպահեստում |
---|