Նադյա Հասնաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադյա Հասնաու
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1963(1963-06-10)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՆորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա[2] և  Մարոկկո[3]
Մայրենի լեզուլիբիա-բերբերական լեզուներ
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և լրագրող
ԱմուսինԿիմ Հաուգեն
Պարգևներ և
մրցանակներ
 Nadia Hasnaoui Վիքիպահեստում

Նադյա Հասնաու (արաբ․՝ نادية حسناوي‎‎, հունիսի 10, 1963(1963-06-10)[1], Նորվեգիա), նորվեգացի հեռուստամեկնաբան, ծնունդով մարոկացի։ 2010 թվականին Էրիկ Սոլբաքենի և Նըջի Հադիի հետ վարել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած Եվրատեսիլ 2010 երգի մրցույթը։

Հասնաուն ծնվել է Մարոկկոյում[4]․ մայրը՝ նորվեգուհի է, հայրը՝ մարոկացի։ Մորական կողմի պապը Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ռագնար Ֆրիշն է։ Երբ 4 տարեկան էր, ծնողներն ամուսնալուծվեցին, և նա մոր հետ տեղափոխվեց Նորվեգիա։ Օսլոյում հաճախում էր կաթոլիկ ֆրանսիական խիստ մանկապարտեզ, այնուհետև ֆրանսիական դպրոց մինչև 4-րդ դասարանը։ 18 տարեկանում դարձավ Նորվեգիայի քաղաքացի։ 1991 թվականին ամուսնացավ դերասան Քիմ Հոգենի հետ[5]։

1980-ականներին պարուհի էր։ 1993-2004 թվականներին աշխատում էր TV2 հեռուստատեսությունում՝ հյուրընկալելով God morgen, Norge and Jakten på det gode liv հաղորդումները։ 2003 թվականին Հասնաու հեռուստաշոուի հաղորդավարուհին էր[6]։ 2004 թվականին միացավ Նորվեգիայի հեռարձակողների միությանը՝ վարելով Kvitt eller dobbelt շոուն, ինչպես նաև այլ շոուներ՝ կապված Եվրատեսիլ երգի մրցույթի հետ[6]։ Խոսում է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և նորվեգերեն։

Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասնաուն առաջին անգամ առնչվեց Եվրատեսիլին 1992 թվականին, երբ Նորվեգիայի հեռարձակողների միության ռադիոյին մեկնաբանություններ էր տալիս 1992 թվականի մրցույթի մասին։

2004 թվականին Հասնաուն վարում էր Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում։ Հասնաուն վարել է նաև այնպիսի փառատոններ, ինչպիսին է Երիտասարդական Մելոդի Գրան Պրին։

2005 թվականին Հասնաուն Նորվեգիայի կողմից Յան Թեյգենի հետ շնորհավորեց Եվրատեսիլ երգի մրցույթի 50-ամյակի կապակցությամբ։

Հասնաուն 2010 թվականի մայիսին Էրիկ Սոլբաքենի և Հեդի Նիեի (Haddy Jatou N'jie) հետ վարում էր Եվրատեսիլ երգի մրցույթը Բերում կոմունայում[7]։ Նա ներկայացնում էր նաև Նորվեգիայի քվեն 2011 և 2012 թվականի մրցույթներին.[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. http://journals.cambridge.org/tri/eurovision
  3. http://morocco.usembassy.gov/embassyevents2013/moroccan-american-friendship.html
  4. «Nadia Hasnaoui: Jegeren etter det gode liv». Coop Mega. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  5. Bjånesøy, Kjartan Brøgger (2004 թ․ փետրվարի 9). «Fortsatt glimt i øyet». Dagbladet.
  6. 6,0 6,1 Smith-Meyer, Trond (2009 թ․ նոյեմբերի 9). «Nadia Hasnaoui». Store norske leksikon.
  7. Bakker, Sietse (2010 թ․ մարտի 10). «Nadia, Haddy and Erik to host 2010 Eurovision Song Contest». European Broadcasting Union. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  8. «Running order for the voting tonight». European Broadcasting Union. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին. Due to an unknown reason as yet, Georgia did not reveal their votes, leaving only 41 countries voting in total.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադյա Հասնաու» հոդվածին։