ՀԽՍՀ տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀԽՍՀ տնտեսություն, ԽՍՀՄ տնտեսության բաղկացուցիչ մաս, որը տարածվում էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում։ Մտել է Հարավկովկասյան տնտեսական շրջանի կազմում։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության առաջատար ճյուղերն էին․

  • մեքենաշինություն և մետաղամշակում,
  • քիմիական և նավթաքիմիական արդյունաբերություն,
  • թեթև արդյունաբերություն,
  • սննդի արդյունաբերություն,
  • գունավոր մետալուրգիա,
  • շինանյութի արտադրություն։

Հանրապետության էներգետիկ բազաներն են Հրազդանի Սևան-Հրազդան կասկադը, Հրազդան ՋԷԿ-ը, Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը, Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը և այլն։ Մեքենաշինական արդյունաբերության ոլորտում զարգացած էին էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, ռադիոտեխնիկական ճյուղերը, գործիքաշինությունը և հաստոցաշինությունը (Երևան, Կիրովական, Լենինական և այլն)։ Քիմիական արդյունաբերության հաստատությունները արտադրում էին սինթետիկ կաուչուկ, սինթետիկ խեժ և պլաստիկ նյութեր, ծծմբաթթու, քիմիկական մանրաթել և այլն (Երևան, Կիրովական, Ալավերդի)։ Գունավոր մետալուրգիան ներկայացված է եղել պղնձի, ալյումինի, մոլիբդենի կոնցենտրատներով և այլ հանքանյութերով (Ալավերդի, Քաջարան, Կապան, Ագարակ)։ Շինանյութի արդյունաբերության ոլորտում համամիութենական նշանակություն է ունեցել բնական քարից քարանյութի արտադրությունը (բազմագույն տուֆ, մարմար, ցեմենտ և այլն)։ Սննդի արդյունաբերության կարևոր ճյուղեր են հատիկավորների, պահածոյի և ոգելից խմիչքների (գինի, կոնյակ) արտադրությունը։ Թեթև արդյունաբերության ոլորտում առանձնացվել են տեքստիլ, կաշվի և կոշկեղենի արտադրության ճյուղերը։

Խորհրդային Հայաստանի բենզինի և մյուս վառելանյութերի պաշարների կեսից ավելին մատակարարվել է Ադրբեջանից։ Խորհրդային իշխանությունները մերժել են Երևանի առաջարկը՝ հանրապետության տարածքում սեփական նավթամշակման գործարանի կառուցման առաջարկը[1]։

70-ական թվականների առաջին կեսին միութենական կենտրոնը հրաժարվել է Հայաստանի և Նախիջևանի ԻԽՍՀ-ի տարածքով անցկացնել խորհրդա-իրանական գազամուղը, որն առաջարկում էին Երևանը և Թեհրանը[1]։

ՀԽՍՀ արդյունաբերական արտադրությունն ըստ տարեթվերի

Արտադրատեսակ միավոր 1913 1940 1950 1965 1970
Էլեկտրաէներգիա մլրդ. կվտ/ժամ 0,005 0,395 0,949 2,900 6,083
Հանքանյութեր հազար տոննա 103 253
Անվադողեր հազար տոննա 195 1180
Կտրող մետաղական գործիքներ հազար հատ 0,904 9,159 11,5
Ուժային տրանսֆորմատորներ հազար կիլոամպեր 609 4810 4804
Շարժական էլեկտրակայաններ հազար կիլովատտ 0,1 640
Պոմպեր հազար հատ 2,7 61,1 83,6
Կոմպրեսորներ հատ 468 3006
Ցեմենտ հազար տոննա 95 151,5 619,5
Երկաթ-բետոնային կոնստրուկցիաներ և դետալներ մլն. մ³ 0,596 0,780
Բամբակյա գործվածքներ մլն. մ² 26,8 34,6 88,3 94,5
Բրդե գործվածքներ մլն. մ² 0,017 0,551 3,827 5,189
Մետաքսե գործվածքներ մլն. մ² 0,201 1,529 7,951 12,082
Գուլպագործական արտադրություն մլն․ զույգ 9,785 14,767 49,3
Հագուստի տրիկոտաժ մլն. հատ 3,033 7,5 40,8
Կաշվե կոշկեղեն մլն. զույգ 0,943 2,029 7,3 10,3
Կենցաղային ժամացույցներ մլն․ հատ 0,183 2,783 3,239
Պահածոներ մլն․ անոթ 1,0 17,3 31,4 131,5 241,4
Գինի հազար դեկալիտր 188 239 772 4847 8000
Կոնյակ հազար դեկալիտր 48 63 96 386
Ծխախոտ մլն․ հատ 4 1084 2579 6160

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի բերքահավաք Խորհրդային Հայաստանում, ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1950 թվական։

1986 թվականին հանրապետությունում հաշվվում էր 505 խորհրդային տնտեսություններ և 281 կոլեկտիվ տնտեսություններ։ Գյուղատնտեսական հողերի ընդհանուր ծավալը կազմել է 1,3 միլիոն հեկտար, որից՝

  • վարելահողերը կազմում են 0,5 միլիոն հեկտար,
  • արոտավայրերը՝ 0,6 միլիոն հեկտար։

Ոռոգվող հողերի մակերեսը կազմել է 0,305 միլիոն հեկտար (1986 թվականի տվյալներով)։

Հողագործությունն ապահովել է գյուղատնտեսության ընդհանուր համախառն արտադրանքի 53 %-ը։ Հողագործությունը հիմնականում կենտրոնացված է եղել Արարատյան դաշտում, Շիրակի սարահարթում և Սևանա լիճ հարակից տարածքներում։ Բուսաբուծության հիմնական ճյուղերն են խաղողագործությունը (1986 թվականի տվյալներով բերքահավաքը կազմել է 240 000 տոննա) և պտղաբուծությունը, տեխնիկական (ծխախոտ, շաքարի ճակնդեղ, խորդենի) և բանջարբուծական կուլտուրաների մշակումը։ Անասնաբուծությունը հիմնականում մասնագիտացված է անասնապահությունը և այծաբուծությունը։ 1987 թվականի տվյալներով՝ խոշոր եղջերավոր կենդանիների թիվը կազմել է 0,9 միլիոն գլուխ, իսկ ոչխարների և այծերի թիվը՝ 1,9 միլիոն գլուխ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտի հիմնական տեսակներն էին երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտը։ 1987 թվականի տվյալներով՝ երկաթուղային գծերի երկարությունը կազմել է 0,87 հազար կմ, իսկ ավտոճանապարհների երկարությունը՝ 7,6 հազար կմ (այդ թվում հաստ մակերևույթով՝ 7 300 կիլոմետր)։

Գազամուղները երկիր են մտել Ադրբեջանի ԽՍՀ-ից և Հյուսիսային Կովկասից (Թբիլիսիի միջոցով)։

Խորհրդային Հայաստանը Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը և ՌԽՍՖՀ-ին կապում էր միակ երկաթուղային գիծը, որն անցնում էր Թբիլիսիի միջով։ Սակայն, 70-ական թվականների վերջին կառուցվեց երկրորդ գիծը, որն անցնում էր Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միջով[1]։ Երևանի երկաթուղային կապն Իրանի և երկրի կենտրոնական ու հարավային շրջանների միջև անցնում էր Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միջով[1]։

Չիրականացած նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում առաջարկվել են տարբեր նախագծեր՝ ստեղծելու Հայաստան-Վրաստան- ՌԽՍՖՀ լրացուցիչ երթուղի, Գյումրի-Բաթումի երկաթուղի և «միջհայկական» պողպատե երթուղին (Լենինական – Երևան – ԶանգեզուրԳորիսՂափանՄեղրի), որը ձգվելու էր Իրանի սահման։ Այդուհանդերձ, 60-80-ականների այդ նախագծերի մեծ մասը մերժվում էին ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության կողմից[1]։

Երևանը ձգտում էր նոր երկաթուղային գիծ կառուցել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միջով (ՂափանԳորիսԼաչինՍտեփանակերտԱղդամԵվլախ)։ Սակայն, տնտեսական վերլուծաբան Ալեքսեյ Բալիևի կարծիքով, «ադրբեջանական իշխանությունները հաջողությամբ կարողանում էին համոզել կենտրոնական իշխանություններին արգելք դնել այդ նախագծերի իրականացման վրա»[1]։

Մագնիսական երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին հաստատվել է այն պետական պլանը, որով նախատեսվում էր ՀԽՍՀ-ում կառուցել մագնիսական երկաթուղու համակարգ, որն ունենալու էր 3,2 կիլոմետր երկարություն։ Նախատեսվում էր նախագիծն ավարտել 1990 թվականին[2]։

Այդ ճանապարհը պետք է Աբովյան քաղաքի միջով իրար կապեր Երևանը և Սևանը, սակայն 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը, Արցախյան գոյամարտը դարձան նախագծի սառեցման պատճառ։ Գնացքները պետք է զարգացնեին մինչև 250 կմ/ժ արագություն։ Արդյունքում կառուցվեց միայն ուղանցը[3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]