Jump to content

Կրիստինե Օպոլաիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիստինե Օպոլաիս
Բնօրինակ անունլատիշ․՝ Kristīne Opolais
Ծնվել էնոյեմբերի 12, 1979(1979-11-12)[1] (44 տարեկան)
Ռեզեկնե, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր Լատվիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
ԱմուսինԱնդրիս Նելսոնս
Կայքkristineopolais.com
 Kristīne Opolais Վիքիպահեստում

Կրիստինե Օպոլաիս (լատիշ․՝ Kristīne Opolais, նոյեմբերի 12, 1979(1979-11-12)[1], Ռեզեկնե, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լատիշ օպերային երգչուհի (սոպրանո)։ Նրա բացառիկ կիրքը Պուչինիի օպերաներն են, և նա իր ստեղծագործական աշխատանքում հանրաճանաչ դերեր է ունեցել աշխարհի առաջատար օպերային թատրոններում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպոլաիսը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 12-ին Ռեզեկնե քաղաքում, Լատվիայի ԽՍՀ, ԽՍՀՄ[3], երաժշտական ընտանիքում. մայրը երգիչ էր, հայրը՝ փողհար[4]։ Բարձրագույն կրթությունը ստացել է Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայում (պրոֆեսոր Ռ.Ս. Ֆրինբերգի դասարան, կոնց.՝ Մարգարիտա Գրուզդևա[5])[6]):

Կրիստինե Օպոլաիսի օպերային դեբյուտը տեղի է ունեցել 2001 թվականին Լատվիայի ազգային օպերայում, 2003 թվականից նա հանդիսանում էր թատրոնի մեներգչուհին։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնու՝ դիրիժոր Անդրիս Նելսոնսի հետ[6]։ 2006 թվականին, Բեռլինի պետական օպերայում իր առաջին ելույթից հետո, Կրիստինին մեծ ճանաչում ստացավ։ Այնուհետև, հետևեցին առաջին ելույթները Միլանի Լա Սկալա թատրոնում, ինչպես նաև Վիեննայի պետական օպերայում 2008 թվականին, իսկ Բավարիայի պետական օպերայում՝ 2010 թվականին, որտեղ նա հանդես է եկել Անտոնին Դվորժակի Ջրահարս օպերայում գլխավոր պարտիայով, Մարտին Կուշեյի բեմադրությամբ։

2011 թվականին Կրիստինե Օպոլաիսը Կովենտ գարդեն արքունական թատրոնում ելույթ ունեցավ Չիո-Չիո Սան պարտիայով Ջ. Պուչինիի Մադամ Բատերֆլայ օպերայում, Անդրիս Նելսոնսի բեմադրությամբ[7]։ Նույն տարում տեղի ունեցավ նրանց հարսանիքը[8]։ 2013 թվականին Կրիստինան հանդես է եկել Ալբերտ թագավորական սրահում անցկացվող The Proms համերգների շարքի շրջանակներում, որտեղ նա Բիրմինգհեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Ջ. Վերդիի և Պ. Չայկովսկու արիաները[7]։

2014 թվականի ապրիլի 5-ին Կրիստինե Օպոլաիսը առաջին անգամ ելույթ է ունեցել Մետրոպոլիտեն օպերայում, Ջ.Պուչինիի Բոհեմ ներկայացմամբ[9], փոխարինելով հիվանդ Անիտա Հարթիգին Միմիի պարտիայով[9]։ Քննադատները այս դեբյուտը համարեցին թատրոնի պատմության մեջ որպես ռեկորդ, քանի որ Կրիստինեն կարողացավ մեկ օրվա մեջ երկու ելույթներում միաժամանակ ելույթ ունենալ. նախօրեի երեկոյան նա հանդես է եկել Ջ. Պուչինիի մեկ այլ՝ Մադամ Բատերֆլայ օպերայի գլխավոր պարտիայով[10]։ Բացի այդ, «Բոհեմ»-ի ելույթը «The Met: Live in HD» ֆիլմի կինոհեռարձակման շարքում նրա համար առաջին ելույթ էր։ Ի վերջո, Կրիստինեն Մետրոպոլիտեն օպերայում շարունակում է կատարել երկու պարտիաները հաջորդ սեզոնում[9]։ Մետրոպոլիտեն օպերայի հետ շարունակական համագործակցության ընթացքում 2017 թվականին Կրիստինեն Անտոնին Դվորժակի «Ջրահարս» օպերայում հանդես է եկել գլխավոր պարտիայով[11]։

2013/2014 սեզոնում Կրիստինե Օպոլաիսը հանդես է եկել նաև Պուչինիի Մանոն Լեսկո օպերայում գլխավոր պարտիայով Կովենտ գարդենում, 2016 թվականին այս ներկայացումը տեղափոխվել է Մետրոպոլիտեն օպերա[12][13][14]։

Քննադատություն Օպոլաիսի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մետրոպոլիտեն օպերայում Կրիստինե Օպոլաիսի դեբյուտը ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից։ The New York Observer թերթը հատուկ նշեցլ է «հզոր ձայնը և թափանցող թատերական ներկայությունը, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում Չիո-Չիո Սան պարտիայի «ամենաարժանահավատ կատարումը»[15]։
  • Commdiginews քննադատը նշել է Մետրոպոլիտեն օպերայում Կրիստինե Օպոլաիսի Մումիի դեբյուտում հատուկ մեղմությունը և վոկալային տեմբրի երիտասարդությունը, որը չի պահանջում նրբերանգների լրացուցիչ ճշգրտում[16]։
  • Ռեզեկնեի պատվավոր քաղաքացի (2016)[17]։
  • Ամուսին՝ Անդրիս Նելսոնս (2011-2018 թվականներ)[8], Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր (2013 թվականից)[18].
  • Դուստր՝ Ադրիանա Աննա (ծնվ. 2011 թվականի դեկտեմբերին)[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
  3. Anda Burve, Inese Lūsiņa: Laimīga? Apmierināta! In: Diena, 21 January 2006. Retrieved 11 October 2012 (in Latvian).
  4. Gesangswettbewerb Neue Stimmen, 2007(չաշխատող հղում), abgerufen am 9. Mai 2016.
  5. Կաղապար:Tīmekļa atsauce
  6. 6,0 6,1 «Kristine Opolais». Zemsky Green Artists Management. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  7. 7,0 7,1 «Opera's double act: Kristine Opolais and Andris Nelsons». The Independent. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  8. 8,0 8,1 Christopher Morley (2011 թ․ հունիսի 17). «Orchestral manoeuvres for Andris Nelsons». Birmingham Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 9,2 Cooper, Michael. «For Soprano, From 'Butterfly' to 'Bohème,' in a Flash». New York Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  10. ТАСС: Культура — Впервые в истории Метрополитен-опера певица за сутки дебютировала в двух ролях
  11. Jorden, James (2017 թ․ փետրվարի 3). «At the Met, Rusalka Serves Up Fishy Unrealness». New York Observer. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  12. «Kristine Opolais». www.roh.org.uk. Royal Opera House. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  13. «In Met's 'Manon Lescaut,' Classic Love Story Gets Noir Twist». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Manon Lescaut Synopsis». metopera.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  15. «This 'Butterfly' Has Wings: Kristine Opolais is Met's Best Cio-Cio-San Since Diana Soviero». New York Observer. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  16. Ponick, Terry. «Kristine Opolais steps in, saves Met's HD 'Bohème' simulcast». CDN. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  17. «Оперная певица Кристина Ополайс стала почётным гражданином города Резекне». baltnews.lv. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  18. Bloom, Ronald (April 5, 2014). «Soprano Kristine Opolais makes Met Opera role debuts as Cio-Cio-San and Mimi within day». U.S. News & World Report. Retrieved April 5, 2014.
  19. Mirko Weber: Die staunenswerte lettische Sopranistin Kristine Opolais. In: Die Zeit, 27 September 2012, pp. 71-72.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստինե Օպոլաիս» հոդվածին։