Կորճոսկր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորճոսկր
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասirregular bone?[1], անհատական ​​անատոմիական կառուցվածք և մարդու ոսկոր
Մասն էextracranial bones of head?
Կազմված էbody of hyoid bone?, greater horn? և lesser horn?
MeSHA02.835.232.409
Foundational Model of Anatomy52749
Terminologia Anatomica 98A02.1.16.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
 Hyoid bones Վիքիպահեստում

Կորճոսկր (/ˈhɔɪd/[3][4]), ձիու պայտի նման ոսկոր, որը գտնվում է պարանոցի առջևում, միջին գծով՝ կզակի և վահանաձև աճառի միջև։ Հանգստի ժամանակ այն գտնվում է ստորին ծնոտի հիմքի և երրորդ պարանոցային ողի միջև։

Ի տարբերություն այլ ոսկորների, կորճոսկորը միայն հեռավար կերպով են կապված այլ ոսկորների հետ՝ մկանների կամ կապանների միջոցով։ Սա մարդու մարմնի միակ ոսկորն է, որը կապված չէ մոտակա այլ ոսկորների հետ։ Կորճոսկրը կախված է մկաններից առաջային, հետին և ստորին ուղղություններով և օգնում է լեզվի շարժմանն ու կուլ տալուն։ Կորճոսկրը վերևից ապահովում է բերանի խոռոչի և լեզվի հատակի մկանների միակցումը, ներքևից՝ կոկորդին, իսկ հետևից՝ մակկոկորդին և կոկորդի հետին հատվածին։

Դրա անունը գալիս է հունարենի էպսիլոն տառի ձևից[5][6]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից՝ կորճոսկրի տեղակայում (կարմիրով), աջից՝ կորճոսկրի տեսքը

Կորճոսկրը համարվում է անկանոն ձևի ոսկոր և բաղկացած է կենտրոնական մասից, որը կոչվում է մարմին և երկու զույգ մեծ և փոքր եղջյուրներից։

Մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը կորճոսկրի կենտրոնական մասն է։

  • Առջևից մարմինը ուռուցիկ է և ուղղված է առաջ և վեր։
  • Վերին կեսում այն բնութագրվում է լավ արտահայտված լայնակի բարձրությամբ՝ փոքր ուռուցիկությամբ  ուղղված դեպի ներքև, շատ դեպքերում ուղղահայաց բարձրությունը ոսկրը բաժանում է երկու կողմնային կեսերի։
  • Լայնակի գծի վերևում գտնվող ուղղահայաց բարձրությունն առկա է մարդկանց մեծամասնության մոտ։
  • Առաջային մակերեսն ապահովում է ստործնոտակորճային մկանների կպումն իր երկարության մեծ մասում ինչպես լայնակի բարձրությունից վեր, այնպես էլ ներքև։ Կորճալեզվային մկանի թելիկները կպչում են ստործնոտակորճային մկանի կպման տեղից կողմնայնորեն։
  • Լայնակի բարձրության տակ տեղակայվում են կրծոսկրակորճային, կզակակորճային և թիակակորճային մկանները։.
  • Հետին մասում կորճոսկրը հարթ է, գոգավոր, ուղղված դեպի ետ և ներքև, մակկոկորդից առանձնացված է ենթալեզվային թաղանթով և փոքր քանակությամբ փուխր շարակցական հյուսվածքով։ Բուրսան սահմանափակվում է դրա և վահանակորճային թաղանթի միջև։
  • Վերին մասում մարմինը կլորացած է և ամրացած վահանակորճային թաղանթին և ստործնոտալեզվային ապոնևրոտիկ թելիկներին։
  • Ներքևում մարմինն ապահովում է միջայնորեն՝ կրծոսկրակորճային, կողմնայնորեն՝ թիակակորճային և մասամբ վահանակորճային մկանների ամրացումը։ Որոշ դեպքերում այն ծառայում է որպես վահանաձև գեղձը բարձրացնող մկանի կպման տեղ, եթե այդ մկանն առկա է։

Եղջյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորճոսկրի մեծ և փոքր եղջյուրները։

Մեծ և փոքր եղջյուրները (լատին․՝ cornua) ոսկրի մասեր են, որոնք դուրս են գալիս մարմնի երկու կողմերից։

Մեծ եղջյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղջյուրները դուրս են գալիս մարմնի դրսային սահմաններից. դրանք հարթեցված են, նեղանում են դեպի վերև, որտեղ ավարտվում են ոսկրային թմբիկներով, որոնց միանում են կողմնային վահանակորճային կապանը։ Մեծ եղջյուրների վերին մակերեսները կոպիտ են և նայում են դեպի դուրս, ինչը հեշտացնում է մկանների կցումը։ Խոշոր եղջյուրների վերին մակերեսին կպչող ամենամեծ մկաններն են լեզվակորճային և ըմպանի միջին սեղմիչ մկանները, որոնք անցնում են եղջյուրների ամբողջ երկարությամբ։ Երկփորանի և կզակակորճային մկանները համեմատաբար փոքր մակերեսով են կպչում։ Վահանագեղձի թաղանթը կպչում է միջին եզրին, մինչդեռ կողմնային եզրի առաջային կեսը ապահովում է վահանակորճային մկանների կպչումը։

Փոքր եղջյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր եղջյուրները շատ փոքր, կոնաձև բարձրություններ են, դուրս են գալիս մարմնի և մեծ եղջյուրների միացման անկյունից։ Դրանք ոսկրի մարմնին կպած են ֆիբրոզ հյուսվածքով, իսկ մեծ եղջյուրներին՝ դիարթրոդիալ կապաններով, որոնք կյանքի որոշ շրջանում ենթարկվում են անկիլոզի։ Փոքր եղջյուրները տեղակայված են մարմնի լայնակի բարձրության գծի երկայնքով և նման են դրա շարունակությանը։ Յուրաքանչյուր եղջյուրի գագաթ հպվում է կզակակորճային կապանին։ Խոնդրոլեզվային կապանը կպչում է դրա հիմքի մեդիալ մասին։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ըմպանային աղեղը, որը կոչվում է նաև կորճային կամար, բարձրանում է կորճոսկրի փոքր եղջյուրից և մարմնի վերին հատվածից։ Երրորդ ըմպանային աղեղի աճառը կազմում է կորճոսկրի մեծ եղջյուրները և ոսկրի մարմնի ստորին մասը։

Կորճոսկրը ոսկրանում է վեց կենտրոններից․ երկուսը՝ մարմնի ներսում, մեկական՝ յուրաքանչյուր եղջյուրում։ Ոսկրացումը սկսվում է մեծ եղջյուրից՝ ներարգանդային զարգացման ավարտին մոտ, շարունակվում է մարմնում, իսկ փոքր եղջյուրներում՝ ծնվելուց հետո առաջին կամ երկրորդ տարվա ընթացքում։ Մինչև միջին տարիքը մարմնի և մեծ եղջյուրի միջև կապը ֆիբրոզ հիմքով է։

Վաղ տարիքում մարմնի արտաքին եզրերը սինխոնդրոզներով միանում են մեծ եղջյուրներին.միջին տարիքից հետո դրանք սովորաբար դառնում են ոսկրային հանգույցներ։

Արյունամատակարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորճոսկրը անոթավորվում է լեզվային զարկերակից․ արյունը լեզվից հոսում է դեպի մեծ եղջյուրներ։ Լեզվային զարկերակի սուպրահիոիդ ճյուղն անցնում է կորճոսկրի վերին եզրով և սնուցում է այստեղ կպած մկաններին։

Ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորճոսկրը տեղակայվում է վահանաճառի վերևում։

Կորճոսկր առկա է շատ կաթնասունների մարմնում։ Սա թույլ է տալիս կատարել լեզվի, ըմպանի և կոկորդի շարժումների ավելի լայն շրջանակ՝ կապելով այս կառույցները միմյանց[7]։ Homo sapiens-ի մոտ այն չի նպաստում ձայների լայն շրջանակի արտաբերմանը[8]։ Կոկորդի ցածր տեղակայման ժամանակ (օրինակ՝ տղամարդկանց մոտ) մարդը չի կարողանում արտաբերել լայն շրջանակի ձայներ, որոնք կարող են արտասանել կանայք և մինչև 2 տարեկան երեխաները։

Իսրայելի Կեբարա քարանձավում հայտնաբերված նեանդերտալցու կորճոսկրի հայտնաբերումը հնագետներին ստիպել է պնդել, որ նեանդերտալացիներն ունեցել են ցածր տեղակայված կոկորդ և, հետևաբար, խոսքի ունակություններ, որոնք նման են ժամանակակից մարդուն[9]։ Այնուամենայնիվ, այլ հետազոտողներ պնդել են, որ կոճոսկրի մորֆոլոգիան կապ չունի կոկորդի դիրքի հետ։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորճոսկրը զգալի մասնակցություն ունի կլլման պրոցեսին։ Ենթադրվում է, որ կաթնասունների կորճոսկրը զարգացել է լակտացիայի զարգացման հետ կապված, որպեսզի թույլ տա երեխաներին ծծել կաթը[10]։ Կարևոր է հաշվի առնել գանգի հիմի, ստորին ծնոտի, պարանոցային ողերի տեղակայումը կորճոսկրի նկատմամբ[11][12]։

Մկանների կպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմպանի և թշի մկաններ
Պարանոցի մկանների կողմնային պատկեր

Կորճոսկրին կպչում են բավականին մեծ քանակով մկաններ․[13]

  • Վերևից
    • Ըմպանի միջին սեղմիչ մկան
    • ԵՆթալեզվային մկան
    • Ստործոնոտալեզվային մկան
    • Լեզվի ներքին մկաններ
    • Վերկորճային մկաններ
      • Երկփորանի մկան
      • Կզակակորճային մկան
      • Ստործնոտակորճային մակն
      • Պտկաձևկորճային մկան
  • Ստորին
    • Վահանակորճային մկան
    • Թիակակորճային մկան
    • Կրծոսկրակորճային մկան
    • Կրծոսկրավահանային մկան

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորճոսկրը կարևոր է մի շարք ֆիզիոլոգիական գործառույթների համար, ներառյալ շնչառությունը, կլլումը և խոսելը։ Ենթադրվում է, որ այն նաև առանցքային դեր է խաղում քնի ընթացքում վերին շնչուղիները բաց պահելու և, որպես այդպիսին, քնի օբստրուկտիվ ապնոէի զարգացման և բուժման գործում[14][15]։ Կորճոսկրի մեխանիկական ներգրավումը քնի օբստրուկտիվ ապնոեի մեջ հաստատվում է բազմաթիվ ուսումնասիրություններով, որոնք ցույց են տալիս, որ կորճոսկրի ցածր դասավորությունը սերտորեն կապված է հիվանդության առկայության և ծանրության հետ[16][17]։ Ենթադրվում է նաև, որ կորճոսկրի շարժումը կարևոր դեր է խաղում վերին շնչուղիների հատկությունների արտահայտման մեջ, ինչը վերջերս ցույց է տրվել համակարգչային մոդելավորման միջոցով[18]։ Վիրաբուժական միջամտության, մասնավորապես կորճոսկրի կարճեցման միջոցով կարելի է հասնել  շնչուղիների հնարավոր ընդլայնման և շնչառության բարելավման։

Իր դիրքի պատճառով կորճոսկրն այնքան էլ հեշտությամբ չի կոտրվում։ Եթե կասկածվում է սպանություն կամ ֆիզիկական բռնություն, կորճոսկրի կոտրվածքը միանշանակ վկայում է խեղդման մասին։ Երեխաների և դեռահասների մոտ (որոնց մոտ  կորճոսկրը դեռ ճկուն է, քանի որ ոսկրացումը դեռ ավարտված չէ), կոտրվածք կարող է տեղի չունենալ նույնիսկ լուրջ վնասվածքից հետո։

Այլ կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորճոսկրը առաջացել է ձկների երկրորդ խռիկների աղեղների ստորին կեսից, որը բաժանում է առաջին խռիկի ճեղքը պարույրից և հաճախ կոչվում է կորճային կամար։ Շատ ողնաշարավորների մոտ այն ներառում է նաև այլ խռիկների կամարների տարրեր և ունի համապատասխանաբար ավելի մեծ թվով եղջյուրներ։ Երկկենցաղների ու սողունների կորճոսկրերը կարող են ունենալ բազմաթիվ եղջյուրներ, մինչդեռ կաթնասունները (ներառյալ մարդիկ) ունեն երկու զույգ, իսկ թռչունները ՝ միայն մեկը։ Թռչունների և որոշ սողունների մոտ կորճոսկրի մարմինը զգալիորեն ձգվում է առաջ՝ լեզվի համար ստեղծելով ամուր ոսկրային հենարան[19]։ Ալուատտա կապիկն ունի պնևմատիկ կորճոսկր։

Փայտփորիկների մոտ կորճոսկրը երկարած է, իսկ եղջյուրները փաթաթվում են գանգի հետևի մասում։ Սա ապահովում է, փորման ընթացքում ուղեղը անվնաս մնա։

Կաթնասունների մոտ կորճոսկրի ձևով է պայմանավորված դրա մռնչալու ունակությունը։ Եթե կորճոսկրը լիովին չի ոսկրանում (օրինակ՝ առյուծների մոտ), դա թույլ է տալիս կենդանուն մռնչալ, բայց ոչ մռմռալ։ Եթե կորճոսկրն ամբողջությամբ ոսկրանում է (օրինակ՝ վագրակատուների մոտ), դա թույլ չի տալիս կենդանուն մռնչալ, փոխարենը թույլ է տալիս նրան մռմռալ և մլավել, ինչպես դա նկատվում է տնային կատուների մոտ (առյուծները, վագրակատուները և տնային կատուները բոլորը պատկանում են կատվազգիների ընտանիքին)[20]:

Գեկկոյի կորճոսկր՝ շնչափողային օղերով։
Գեկկոյի կորճոսկր՝ շնչափողային օղերով։  
Տարբեր թռչունների կորճոսկրեր Վիեննայի բնագիտության պատմության թանգարանում Hyoid bones of various birds in the Natural History Museum, Vienna
Տարբեր թռչունների կորճոսկրեր Վիեննայի բնագիտության պատմության թանգարանում Hyoid bones of various birds in the Natural History Museum, Vienna  

Անասնաբուժական անատոմիայում կորճային ապարատ տերմինը հավաքական տերմին է, որն օգտագործվում է լեզվի ոսկորները բնութագրելու համար։ Մարդկանց մոտ եզակի կորճոսկրը այդ կորճային համակարգի համարժեքն է[21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/45.html
  3. Oxford English Dictionary 2nd edition, 1989.
  4. Entry "hyoid" Արխիվացված 2011-12-29 Wayback Machine in Merriam-Webster Online Dictionary Արխիվացված 2017-09-22 Wayback Machine.
  5. Dorland illustrated medical dictionary
  6. American heritage dictionary for English language
  7. Nishimura, T. (2003). «Descent of the larynx in chimpanzee infants». Proceedings of the National Academy of Sciences. 100 (12): 6930–6933. Bibcode:2003PNAS..100.6930N. doi:10.1073/pnas.1231107100. PMC 165807. PMID 12775758. Descent of the larynx in chimpanzee infants
  8. Nishimura, T.; և այլք: (2006). «Descent of the hyoid in chimpanzees: evolution of face flattening and speech». Journal of Human Evolution. 51 (3): 244–254. doi:10.1016/j.jhevol.2006.03.005. PMID 16730049.
  9. Arsenburg, B. et al., A reappraisal of the anatomical basis for speech in middle Paleolithic hominids, in: American Journal of Physiological Anthropology 83 (1990), pp. 137–146.
  10. Fitch, Tecumseh W., The evolution of speech: a comparative review, in: Trends in Cognitive Sciences, Vol. 4, No. 7, July 2000 («Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link))
  11. Granat; և այլք: (2006). «Hyoid bone and larynx in Homo. Estimated position by biometrics». Biom. Hum. Et Anthropolol. 24 (3–4): 243–255.
  12. Boë, L.J.; և այլք: (2006). «Variation and prediction of the hyoid bone position for modern Man and Neanderthal». Biom. Hum. Et Anthropolol. 24 (3–4): 257–271.
  13. Shaw, S. M.; Martino, R. (2013). «The normal swallow: muscular and neurophysiological control». Otolaryngol Clin N Am. 46 (6): 937–956. doi:10.1016/j.otc.2013.09.006. PMID 24262952.
  14. Amatoury, J; Kairaitis, K; Wheatley, JR; Bilston, LE; Amis, TC (2014 թ․ ապրիլի 1). «Peripharyngeal tissue deformation and stress distributions in response to caudal tracheal displacement: pivotal influence of the hyoid bone?». Journal of Applied Physiology. 116 (7): 746–56. doi:10.1152/japplphysiol.01245.2013. PMID 24557799.
  15. Amatoury, J; Kairaitis, K; Wheatley, JR; Bilston, LE; Amis, TC (2015 թ․ փետրվարի 1). «Peripharyngeal tissue deformation, stress distributions, and hyoid bone movement in response to mandibular advancement». Journal of Applied Physiology. 118 (3): 282–91. doi:10.1152/japplphysiol.00668.2014. PMID 25505028.
  16. Sforza, E; Bacon, W; Weiss, T; Thibault, A; Petiau, C; Krieger, J (2000 թ․ փետրվար). «Upper airway collapsibility and cephalometric variables in patients with obstructive sleep apnea». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 161 (2 Pt 1): 347–52. doi:10.1164/ajrccm.161.2.9810091. PMID 10673170.
  17. Genta, PR; Schorr, F; Eckert, DJ; Gebrim, E; Kayamori, F; Moriya, HT; Malhotra, A; Lorenzi-Filho, G (2014 թ․ հոկտեմբերի 1). «Upper airway collapsibility is associated with obesity and hyoid position». Sleep. 37 (10): 1673–8. doi:10.5665/sleep.4078. PMC 4173923. PMID 25197805.
  18. Amatoury, J; Cheng, S; Kairaitis, K; Wheatley, JR; Amis, TC; Bilston, LE (2016). «Development and validation of a computational finite element model of the rabbit upper airway: simulations of mandibular advancement and tracheal displacement». J Appl Physiol. 120 (7): 743–57. doi:10.1152/japplphysiol.00820.2015. PMID 26769952.
  19. Romer, Alfred Sherwood; Parsons, Thomas S. (1977). The Vertebrate Body. Philadelphia, PA: Holt-Saunders International. էջ 214. ISBN 0-03-910284-X.
  20. SeaWorld https://seaworld.org/animals/all-about/cheetah/communication/
  21. «hyoid apparatus - Definition». mondofacto.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորճոսկր» հոդվածին։