Կզակ
Կզակ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | բերանի սրորաբաժանում[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Դեմք |
Զարկերակ | ստորին ալվեոլյար զարկերակ |
MeSH | A01.456.505.259 |
Foundational Model of Anatomy | 46495 |
Terminologia Anatomica 98 | A01.1.00.011 |
![]() |
Կզակ, ստորին շրթունքից ներքև, ստորին ծնոտի առաջ հրված հատված (0,7 սմ-ից 1,1 սմ)։
Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավ զարգացած կզակի առկայությունը Homo sapiens-ի մորֆոլոգիական բնութագրիչներից մեկն է, որով տարբերվում է մարդկային այլ նախնիներից, ինչպիսիք են նեանդերթալցիները[2][3]։ Կզակի ծագումը ավանդաբար կապված է ատամնաշարի առաջահետին լայնության կրճատմամբ։ Այնուամենայնիվ, դրա ընդհանուր մեխանիկական կամ ֆունկցիոնալ առավելությունները սնվելու ժամանակ, զարգացման ծագումը և կապը մարդու խոսքի, ֆիզիոլոգիայի և սոցիալական ազդեցության հետ խիստ քննարկվում են։
Ֆունկցիոնալ հեռանկարներ
Ռոբինսոնը (1913)[4] ենթադրում էր, որ ծամելու համար կիրառվող դիմակայելու պահանջը հանգեցրել է ոսկրերի հաստացմանը ծնոտի շրջանում և ձևավորել է ընդգծված կզակ։ Ավելին, Դեյգլինգը (1993)[5] կարծում էր՝ կզակը ծամելուն դիմակայելու ֆունկցիոնալ հարմարեցում է։ Մյուսները պնդում էին, որ առաջ ցցված կզակը հարմարեցված է դիմադրելու շրջապատող ուժերին[6], մեջքափորային(վենտրոդորսալ) ուժերին և, ընդհանուր առմամբ, մեխանիկական պատնեշ է՝ դիմակայելոու կողմնային լայնակի ձգմանը և ուղղահայաց ձգմանը պսակային հարթությունում[7]։ Ընդհակառակը, մյուսները ենթադրում են[8], որ կզակի առկայությունը կապված չէ ծամելու հետ։ Համեմատաբար փոքր և հաստ ստորին ծնոտը կարող է ցուցաբերել մեծ դիմադրություն։ Այնուամենայնիվ, դեռ մնում է կզակի հարմարվողական կամ ոչ հարմարվողական լինելու հարցը։
Զարգացման հեռանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացման ընթացքում ծնոտի մորֆոլոգիական փոփոխությունների վերաբերյալ վերջին աշխատանքները ցույց են տվել, որ մարդու կզակը կամ շրջված T-աձև կզակային շրջանը զարգանում է նախածննդյան շրջանում, բայց աչքի է ընկնում մինչև վաղ հետծննդյան շրջանը[8][9][10]։ Հետագայում այս փոփոխությունը տեղի է ունենում ոսկորների վերափոխման գործընթացների միջոցով[11]։
Համապատասխանաբար, այն հանգեցնում է ստորին ծնոտի վերին մասի հետ գնալուն՝ ատամնաշարի հետ շարժմանը համապատասխն։ Ռելիեֆը ձևավոևվում է վաղ տարիքում, իսկ ավելի ուշ՝ աչքի ընկնող կզակը[12]։ Ոսկրածուծի աճի և մոդելավորման այս համակարգված գործընթացները ձևավորում են ծննդաբերության ժամանակ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս,որ այս եզակի հատկանիշի էվոլյուցիան ձևավորվել է ոչ թե մեխանիկական ուժերով, ինչպիսին է ծամելը, այլ էվոլյուցիոն հարմարություններով, որոնք ներառում են դեմքի չափերի փոքրացում և ձևի փոփոխություն։ Հոլտոնը և այլոք պնդում են, որ այս ադապտացիան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեմքը փոքրացել է նախնադարյան մարդկանց համեմատ[13]։
Այլ տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Ֆրանցիսկոսը ավելի մարդաբանական տեսակետ ունի։ Նա կարծում է, որ կզակը ձևավորվել է մարդու ապրելակերպի փոփոխության հետևանքով,մոտավորապես 80.000 տարի առաջ։ Քանի որ որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող հասարակությունները վերածվեցին սոցիալական խմբերի, տարածքային վեճերը նվազեցին, քանի որ նոր սոցիալական կառուցվածքը նպաստում էր ապրանքների և համոզմունքների համակարգերի փոխանակման համար դաշինքների ստեղծմանը։ Ֆրանցիսկոսը կարծում է, որ մարդու միջավայրի այս փոփոխությունը նվազեցնում է հորմոնների մակարդակը, հատկապես տղամարդկանց շրջանում, ինչը հանգեցնում է կզակի բնական էվոլյուցիայի[13]։
Ընդհանուր առմամբ, մարդիկ եզակի են այն առումով, որ նրանք միակ տեսակն են պրիմատների մեջ, ովքեր ունեն կզակ։ «The Enduring Puzzle of the Human Chin» աշխատության մեջ էվոլյուցիոն մարդաբաններ Ջեյմս Փամփուշը և Դեյվիդ Դեյգլինգը քննարկում են տարբեր տեսություններ։ Նրանք եզրակացնում են, որ քննարկված առաջարկներից յուրաքանչյուրը թույլ է կա՛մ էմպիրիկորեն, կա՛մ տեսականորեն. որոշները՝ երկու դեպքում էլ[14]։
Երկատված կզակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկատված կզակ տերմինը [12][15] նույն փոսիկով կզակն է[16][17]։ Այն կզակի վրա Y-աձև ճեղքվածք է,որի հիմքում ոսկրի յուրահատկությունն է[18]։ Մասնավորապես, կզակի ճեղքը կրկնում է ստորին ծնոտի ճեղքը, որն առաջացել է ծնոտի ոսկորի կամ մկանի ձախ և աջ կեսերի թերի միաձուլման արդյունքում՝ սաղմի և պտղի զարգացման ընթացքում։ Այն կարող է զարգանալ նաև ակրոմեգալիայի դեպքում։ Որոշ դեպքերում մեկ ծնոտային թմբիկը կարող է ավելի շատ աճել, քան մյուսը, ինչը կարող է առաջացնել դեմքի ասիմետրիա [15]։
Կզակի ճեղքվածքը մարդու ժառանգական հատկանիշ է, որի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ։ Երկատված կզակը փոփոխական պենենտրանտության դասական օրինակ է[19],որը հնարավոր է ազդի իրական գենոտիպի ֆենոտիպային արտահայտման վրա։ Երկատված կզակ կարող է ունենալ երեխան, ում ծնողներից ոչ մեկը չունի կզակի ճեղքվածք։ Այն տարածված է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում[20]։
Կզակի ճեղքերի հնարավոր գենետիկ պատճառը՝ rs11684042 գենետիկական մարկերն է, որը գտնվում է 2-րդ քրոմոսոմոմ[20]։
Պարսկական գրականության մեջ կզակի փոսը համարվում է գեղեցկության նշան և փոխաբերաբար կոչվում է «կզակի ջրհոր»՝ որի մեջ ընկել և թակարդվել են խեղճ սիրեկանները[21]։
Կրկնակզակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակզակը ծնոտի կամ կզակի տակ գտնվող փափուկ հյուսվածքի հստակության կորուստն է։ Կրկնակզակի երկու հնարավոր պատճառ կա, որոնք պետք է տարբերակել։
- Ավելորդ քաշ ունեցող մարդկանց շրջանում սովորաբար պարանոցի շուրջ ենթամաշկային ճարպային բջջանքի շերտը կախվում է և առաջանում կնճիռներ՝ տալով կրկնակզակի տեսք։ Այս ճարպային շերտը երբեմն հեռացվում է վիրահատական ճանապարհով և ծնոտի տակ գտնվող համապատասխան մկանները կրճատվում են (hyoid lift)[22]։
- Ծնոտի ոսկրային հյուսվածքի անբավարարություն, որն հաճախ դիտվում է նորմալ մարմնի զանգվածի ինդեքս(ՄԶԻ) ունեցող անձանց շրջանում։ Չնայած այս հատվածում ճարպի քիչ քանակության, կարող է թվալ, որ կրկնակզակը կախվում է պարանոցից։ Ոսկրային հյուսվածքի աբավարարության չափը կարող է տարբեր լինել և պահաջում է վիրաբուժական ճանապարհով բուժում։ Եթե հիվանդը տառապում է քնային ապնեով, ծնոտի վաղ առաջ բերումը, միակ պատճառահետևանքային բուժումն է՝ նորմալ կյանքի պահպանման համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ The origin of anatomically modern humans in western Europe. In F. H. Smith & Spencer (Eds.), The origins of modern humans: a world survey of the fossil evidence։ New York։ 1984։ էջեր 51–135
- ↑ «The human chin revisited: what is it and who has it?»։ Journal of Human Evolution 38 (3): 367–409։ March 2000։ PMID 10683306։ doi:10.1006/jhev.1999.0339
- ↑ «The story of the chin»։ Knowledge 36: 410–420։ 1913
- ↑ «Functional morphology of the human chin»։ Evolutionary Anthropology: Issues, News, and Reviews 1 (5): 170–177։ 1993։ doi:10.1002/evan.1360010506
- ↑ DuBrul EL, Sicher H (1954)։ The Adaptive Chin։ Springfield, IL: C.C. Thomas.
- ↑ «Why do humans have chins? Testing the mechanical significance of modern human symphyseal morphology with finite element analysis»։ American Journal of Physical Anthropology 144 (4): 593–606։ April 2011։ PMID 21404235։ doi:10.1002/ajpa.21447
- ↑ 8,0 8,1 «Fetal and infant growth patterns of the mandibular symphysis in modern humans and chimpanzees (Pan troglodytes)»։ Journal of Anatomy 217 (5): 507–20։ November 2010։ PMC 3035859։ PMID 20807267։ doi:10.1111/j.1469-7580.2010.01287.x
- ↑ «Short faces, big tongues: developmental origin of the human chin»։ PLOS ONE 8 (11): e81287։ 2013-11-15։ Bibcode:2013PLoSO...881287C։ PMC 3829973։ PMID 24260566։ doi:10.1371/journal.pone.0081287
- ↑ Coquerelle Michael, Prados-Frutos Juan Carlos, Rojo Rosa, Drake Abby Grace, Murillo-Gonzalez Jorge Alfonso, Mitteroecker Philipp (September 2017)։ «The Fetal Origin of the Human Chin»։ Evolutionary Biology (անգլերեն) 44 (3): 295–311։ ISSN 0071-3260։ doi:10.1007/s11692-017-9408-9
- ↑ Facial growth. 3rd edition։ Philadelphia: Saunders։ 1990
- ↑ 12,0 12,1 Sharks of the world, Vol. 2, p. 143; by Leonard J. V. Compagno, Food and Agriculture Organization of the United Nations, 2001.
- ↑ 13,0 13,1 «Why we have chins: Our chin comes from evolution, not mechanical forces»։ ScienceDaily։ April 13, 2015։ Վերցված է July 28, 2018
- ↑ Pampush James D., Daegling David J. (2016-01-02)։ «The enduring puzzle of the human chin: “The Human Chin”»։ Evolutionary Anthropology: Issues, News, and Reviews (անգլերեն) 25 (1): 20–35։ doi:10.1002/evan.21471
- ↑ 15,0 15,1 Mammalian Phenotype Browser: Cleft chin
- ↑ Rob Roy, p. 229 (in 1872 edition, pub. Osgood); by Sir Walter Scott, 1817.
- ↑ «Myths of Human Genetics: Cleft Chin»
- ↑ Մենդելյան ժառանգում (OMIM) 119000
- ↑ Starr Barry (September 3, 2004)։ «Ask a Geneticist - Other Traits»։ Understanding Genetics։ TheTech։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-12-ին։ Վերցված է 2007-07-01
- ↑ 20,0 20,1 «Cleft Chin | AncestryDNA® Traits Learning Hub»։ www.ancestry.com (անգլերեն)։ Վերցված է 2022-02-26
- ↑ چاه زنخدان the chin well Archived 2014-08-08 at the Wayback Machine.
- ↑ Larkin Dimitrije E. Panfilov ; translated by Grahame (2005)։ Cosmetic surgery today։ Stuttgart: Thieme Medical Publishers։ էջ 64։ ISBN 1-58890-334-6