Պրենատալ զարգացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հղիության ընթացքը բաժանվում է երեք ժամանակահատվածի, յուրաքանչյուրը երեք ամիս տևողությամբ, որը կոչվում է եռամսյակ։ Պտղի ներարգանդային զարգացումը ընդունված է բաժանել երկու շրջանի՝ սաղմնային (էմբրիոնային) և պտղային (ֆետալ)։ Սաղմնային շրջանը սկսվում է պտղաձվի բեղմնավորումով և ավարտվում է հղիության 8-րդ շաբաթում, կամ 10-րդ մանկաբարձական շաբաթում՝ հաշված վերջին դաշտանի օրից։ Էմբրիոգենեզի ընթացքում տեղի է ունենում պտղաձվի բեղմնավորում, սաղմի բաժանում, իմպլանտացիա, գաստրուլյացիա՝ սաղմնային թերթիկների առաջացում, օրգանոգենեզ, պլացենտացիա։ Այդ իսկ պատճառով էմբրիոգենեզը և հղիության առաջին եռամսյակը համարվում են շատ կարևոր, քանի որ ձևավորվում են ապագա երեխայի կյանքի համար անհրաժեշտ կարևոր օրգան համակարգերը։

Պրենատալ զարգացման շրջանի աղյուսակ

Համաձայն Նեգալեի կանոնի, որն օգտագործում են ծննդաբերության ենթադրյալ ժամկետը որոշելում համար, հղիությունը մարդու մոտ տևում է մոտավորապես 40 շաբաթ կամ 280 օրացույցային օր հաշված վերջին դաշտանի առաջին օրից( դաշտանային ցիկլի սկիզբ)[1][2]։ Նորածինը, որը ծնվել է մինչև հղիության 37 շաբաթը համարվում է անհաս, մինչդեռ 43 շաբաթ ժամկետից հետո ծնված նորածինը համարվում է գերհաս[3][4]։

Առաջին եռամսյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-2 շաբաթ ըստ ձվաբջջի բեղմնավորման (3-4 շաբաթ ըստ վերջին դաշտանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպերմատոզոիդը բեղմնավորում է պտղաձուն

Պտղի զարգացումը սկսվում է այն պահին երբ տեղի է ունենում կնոջ պտղաձվի բեղմնավորումը տղամարդու սպերմատոզոիդով։ Բեղմնավորումը հնարավոր է ձվազատման ժամանակ երբ պտղաձուն դուրս է գալիս ձվարանից։ Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում դաշտանային ցիկլի 10-16-րդ օրը, ինչը շատ փոփոխական և անհատական է։ Ձվազատումից հետո ձվաբջիջը ընկնում է արգանդափող և պահմանում է իր կենսականությունը մինչև մեկ օր, սպերմատոզոիդները իրենց հերթին կարող են պահպանել իրենց կենսականությունը սերմնաժայթքումից հետո մինչը 2-3 օր։

Բեղմնավորումը տեղի է ունենում արգանդափողում։ Ձվաբջիջի և սպերմատոզոիդի միաձուլումից հետո առաջանում է նոր բջիջ՝ զիգոտ, որը 3-4 օրվա ընթացքում արգանդափողեվ դեպի արգանդի խոռոչ։ Էմբրիոնի տեղաշարժը արգանդափողով հնարավոր է դառնում ի շնորհիվ արգանդափողային հեղուկի հոսքի, արգանդափողային թավիկների շարժման և մկանների պերիստալտիկ կծկման։ Բեղմնավորումից 26-30 ժամ անց զիգոտը սկսում է բաժանվել ձևավորելով նոր բազմաբջիջ էմբրիոն։ Բեղմնավորումից երկու օր անց էմբրիոնը կազմված է 4 բջջից, երեք օր անց 8 բջջից, չորս օր անց 10-20 բջիջներից, հինգ օր անց մի քանի տասնյակ բջիջներից։ Ձվաբջջի բաժանման պրոցեսը կոչվում է տրոհում քանի որ էմբրիոնի չափերը չեն փոխվում, փոխվում է դուստր բջիջների չափերը, որոնք հետզհետե փոքրանում են։

Զարգացման առաջին չորս օրերի ընթացքում մարդկային սաղմի չափը կազմում է մոտավորապես 0․14մմ։

5-րդ օրից սկսած սաղմը սկսում է մեծանալ, 6-րդ օրը էմբրիոնի չափը մոտավորապես 0․2մմ է։

Զարգացման 4-րդ օրը տրոհվող էմբրիոնը արգանդափողից դուրս է գալիս դեպի արգանդի խոռոչ։ Այդ ընթացքում չկազմակերպվաց բջիջների խմբի տեսք ունեցող էմբրիոնը ձևավորում է սնամեջ գունդ։ Զարգացման այս փուլը կոչվում է բլաստեցիստ։ Առաջին շաբաթվա վերջում բլաստոցիստը ներդրվում է էնդոմետրիումի՝ արգանդի լորձաաղանթի մեջ (այս գործընթացը կեչվում է իմպլանտացիա)։ Էնդոմետրիումը ապահովում է էմբրիոնին անհրաժեշտ սննդարար նյութերով, որը ժամանակի ընթացքում իր վրա է առնում պլացենտան, ինչը այդ ընթացքում դեռևս գոյություն չունի։

Ապագա երեխայի սեռը կախված է սեռական քրոմոսոմներից։ Ձվաբջջի և իր վրա X քրոմոսոմ կրող սպերմատոզոիդի միաձուլման արդյունքում կծնվի աղջիկ, իսկ Y քրոմոսոմ կրող սպերմատոզոիդի հետ միաձուլումից՝ տղա։ Ըստ այդմ ապագա երեծյի սեռը կախված է հայրական սեռական քրոմոսոմներից։ Բնական ճնապարհով զույգ պտղով հղիանալու հավանականությունը կազմում է 1։89[5]։

Նորմալ ընթացող հղիության 7-8-րդ օրերին տեղի է ունենում էմբրիոնի իմպլանտացիա արգանդի պատին (պաթոլոգիական դեպքերում հնարավոր է արտաարգանդային հղիություն,ինչի ժամանակ տեղի է ունենում էմբրիոնի իմպլանտացիա արգանդափողի պատին)։7-րդ օրը տրոֆոբլաստը՝ սաղմինային թերթիկների ներքին շերտը սկսում է արտադրել սպեցիֆիկ հորմոն՝ խորիոնալ գոնադոտրոպին (Մարդու խորիոնալ գոնադոտրոպին)։ Այն մայրական օրգանիզմին <<տեղեկացնում է>> հղիության առկայության մասին և պատրաստում է նրան հետագա ֆիզիոլոգիական փոփոխությունների և վերակառուցման մասին։ Մեզի և արյան մեջ խորոնալ գոնադոտրոպինի առկայության աստիճանով է հնարավոր վորոշել հղիության առկայության փաստը առաջին երկու շաբաթների ընթացքում։

Զույգ պտուղ սպասող կանանց մոտ խորիոնալ գոնադոտրոպինի աստիճանը սովորապար լինում է ավելի բարձր։ Երբեմն դա լինում է միյակ նշանը, որ կինը կրում է մի քանի սաղմ։ Ձվազատումից 18 օր անց խորիոնալ գոնադոտրոպինի քանակը մեկ սաղմի համար կազմում է 70մՄ/լ, իսկ զույգ պտղի համար՝ նույն օրը կազմում է 200մՄ/լ։ Բոլոր դեպքերում սա չի հանդիսանում բազմապտուղ հղիության[6] ախտորոշման ամենահստակ մեթոդը։ Որոշ կանայք իմպլանտացիայի ընթացքում զգում են արգանդի կծկումներ, քսվող բնույթի արյունային արտադրություն, որը կարող են շբոթել դաշտանային արյունահոսության հետ, քանի որ իմպլանտացիան երբեմն համընկնում է սպասվող դաշտանի հետ։ Չնայած դրան իմպլանտացիայի ժամանակ արյունային արտադրությունը լինում է շատ քիչ և տևում է շատ կարճ, բացի այդ այն չի ուղեկցվում ցավային համախտանիշով[7]։

3-4 շաբաթ ըստ ձվաբջջի բեղմնավորման (5-6 շաբաթ ըստ վերջին դաշտանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս շաբաթական էմբրիոնի ուղեղը։

Կնոջ մոտ սկսում է ի հայտ հղիության առաջին նշանները․ դաշտանի ուշացում, հնարավոր է առավոտյան սրտխառնոցի էպիզոդներ, հաճախամիզություն օրվա ընթացքում, բազալ ջերմաստիճանի բարձրացում 37 °C-ից բարձր, գռգռվածություն, լացկանություն։

Զարգացման ընթացքում օրեցօր սաղմի ձևը դառնում է ավելի բարդ։ 3-րդ շաբաթում առաջանում է նյարդային խողովակը, որը անցնում է սաղմի ամբեղջ երկարությամբ, սկիզբ տալով գլխուղեղին և ողնուղեղին։ Սաղմի կենտրոնում առկա ուռուցիկությունը սկիզբ կտա սրտին։ Այդ ընթացքում սկսում է ձևավորվել պլացենտան, պլացենտայի և խորիոնի թավիկների միջոցով է էմբրիոնը ստանում սննդարար նյութեր մորից։

3-րդ շաբաթում էմբրիոնի չափը մոտավորապս 4մմ է։ Այդ ժամանակ էմբրիոնը իրենից ներկայացնում է ձվանման գոյացություն ( այսպես կորված պտղաձու)։ Պտղաձվի մեջ առանձնացնում են սաղմը և այսպես կոչված արտասաղմնային օրգանները՝ ծորիոնը, ամնիոնը և դեղնուցապարկը։

21-րդ օրը սկսսվում է ողնուղեղի և գլծուղեղի ձևավորումը։ Բեղմնավորումից հետո 21-րդ օր սկսում է նաև բաբախել էմբրիոնի սիրտը (սրտային խողովակը ոչ թե սիրտը)

4-րդ շաբաթի վերջում հաստատվում է արյան շրջանառությունը, ամբողջությամբ ձևավորված է պորտալարը, ակնակապճային խորությունները, ձեռքերի և ոտքերի հիմնական տարրերը։ Սկսում է հիմք դրվել կարևորագույն օրգան համակարգերի՝ լյարդի, երիկամների, մարսղական օրգաններ, արտազատական համակարգի առաջացմանը։

Վեզիկուլաները, որոնցից հետագայում ձևավորվում են աչքերը և ապագա լսողական անցուղիները, որոնք կձևավորեն ներքին ականջը տեղ են գտնում գլխի կողքերում։

5-6 շաբաթ ըստ ձվաբջջի բեղմնավորման (7-8 շաբաթ ըստ վերջին դաշտանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած կին 5-6 շաբաթական հղիության ժամկետում պետք է հաճախի կանանց կոնսուլտացիա առողջական խնդիրների ժամանակին բացահայտման համար։ Հայտնի է, որ հղիության 5 շաբաթական ժամկետում ստորորովայնային և գոտկային շրջանում հաճախակի կրկնվող ցավերը, ուղիղ աղու շրջանում ճնշման զգացումը, չափից ավելի առատ արտադրությունը սեռական ճեղքից կարեղ են վկայել սպառնացող վիժման մասին։

Հղիություն փոփոխություններ եմ մտցնում նաև արգանդի վզիկի վիճակի մեջ։ Այս շաբաթում ձևավորվում է լորձային խցանը, որը լցնում է պարանոցային խողովակը և հավելյան պաշտպանական մեխանիզմ է հանդիսանում ապագա երեխայի համար ինֆեկցիաների դեմ։ Այդ խցանը դուրս կգա ծննդաբերությունից մի քանի օր, կամ մի քանի ժամ առաջ (կամ հենց ծննդաբերության ընթացքում)։

5-րդ շաբաթում ձևավորվում է պորտալարը։ Այն հանդիսանում է կապող օղակ պլացենտայի և պտղի միջև ամբողջ հղիության ընթացքում, ապահովելով նրան թթվածնով և սննդարար նյութերով ինչպես նաև դուրս հանելով պտղի նյութափոխության արգասիքները։ Այս ընթացքում շարունակում են ձևավորվել էմբրիոնի մարսողական և շնչառական համակարգերը։

5-րդ շաբաթում էմբրիոնի մոտ հայտնում են ձեռքի թաթերը, որոնք այդ ընթացքում ունեն թիակների տեսք։ Սկսում է ձևավորվել սեռական գեղձերը, հայտնվում են առաջնային սեռական բջիջները։

6-րդ շաբաթում ձևավորվում են դեմքի դիմագծերը, աչքերը, քիթը, ծնոտը ինչպես նաև զարգանում են վերջույթները։ Ֆալանգները այդ ընթացքում նոր-նոր սկսում են ձևավորվել, մինչդեռ ձեռքերը արդեն կարող են սեղմվել բռունցքի, ծալվել արմունկի շրջանում, իսկ ոտքերը ծնկահոդի շրջանում։ Աչքեը դառնում են ավելի նման մարդու աչքերին, քանի որ նրանք սկսում են արտադրել ծիածանաթաղանթի գունային պիգմենտը և նրանցում ձևավորվում է ցանցաթաղանթը։ Աղին դառնում է ավելի երկար և նրան սկսում է չհերիքել տեղը՝ էմբրիոնի որովայնում, այդ իս պատճառով մինչև 10-րդ շաբաթը մասամբ մտնում է պորտալար։

Այս ընթացում էմբրիոնի սեռական օրգանները ձեռք են բերում իրենց հատուկ տեսքը,սակայն նրանք չեն զարգացել այնքան, որ հնարավոր լինի ուլտրաձայնային հետազետությամբ (ՈւՁՀ) հնարավոր լինի որոշել պտղի սեռը։ Սկսում են ձևավորվել ամորձիները։

7-8 շաբաթ ըստ ձվաբջջի բեղմնավորման (9-10 շաբաթ ըստ վերջին դաշտանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու սաղմը 8 շաբաթ գեստացիոն հասակում

7-րդ շաբաթում սաղմի երկարությունը կազմում է 2․3սմ, քաշը 2գ․։ Պոչը, որը գտնվում էր սաղմի ողնաշարի վերջում այս շաբաթում ամբողջությամբ անհետանում է։

Հղիունթյան 7-րդ շաբաթում սկսում է ձևավորվել պլացենտան, սրա հետ միաժամանակ այն սկսում է արտադրել հորմոններ։ Սաղմի սիրտը այս ընթացքում դառնում է քառախոռոչ, ձևավորվում են խոշոր արյունատար անոթներ, տեղի է ոնենում էնդոկրին գեղձերի զարգացում, զարգանում է ուղեղը։ Վերջույթների վրա ամբողջությամբ ձևավորվում են ֆալանգները, էմբրիոնը առաջին անգամ սկսում է շարժվել մայրական մարմնում։

Սաղմի մոտ ձևավորվում է քթի ծայրը։ Մաշկի այն շերտը, որը ծածկում էր աչքերը բաժանվում է վերին և ստորին կոպերի, որոնք դառնում են ավելի նկատելի մոտակա շաբաթների ընթացքում։ Մարսողական համակարգը շարունակում է զարգանալ։ Արդեն ձևավորված է հետանցքը, աղին ավելի երկարած։ Այս ընթացքում սկսում են զարգանալ ռեպրոդուկտիվ օրգանները՝ ձվարանները և ամորձիները։

8-րդ շաբաթում, եթե պտղի գենոտիպում առկա է SRY գենը, որը որպես կանոն գտնվում է Y քրոմոսոմում՝ հրահրվում է ամորձիների ձևավորումը, որոնք սկսում են արտադրել տեստոստերոն կոչվող հորոնը և պտղի մոտ ձևավորվում են արական սեռական նշանները։ Գոնադները լցվում են առաջնային սեռական բջիջներով։ Առաջանում է տեսողական նյարդը[8], երիկամները սկսում են արտադրել մեզ, հայտնվում է սեռական թմբիկը, ուրոգենիտալ և անալ մեմբրանները։ Չնայած նրան որ արական և իգական սեռական օրգանները արագ են ձևավորվում, արտաքին սեռական օրգանները ձևավորվում են 9-րդ շաբաթվա վերջում, իսկ նրանց հստակ տարբերակել հնարավոր է միայն սկսած 12-րդ շաբաթից։

9-10 շաբաթ ըստ ձվաբջջի բեղմնավորման (11-12 շաբաթ ըստ վերջին դաշտանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրական օրգանիզմը սկսում է սեփական նյութափոխանակային գործընթացների վերակառուցման պրոցեսը, որպեսզի ի վիճակի լինի ապահովել պտղին անհրաժեշտ սննդարար նյութերով։ Նյութափողանակային պրոցեսների փոփոխություններին արագ հարմարվելու անկարողությունը հաճախ բերում է տոկսիկոզի, այսպես կոչված հղիների գեստոզի։ Այս վիճակը հղիության առաջին կեսում կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, թքահոսությամբ ինչպես նաև քաշի անկումով։

10-րդ շաբաթում պտղի մոտ ամբղջությամբ ձևավորված է բերանի խոռոչը, դեմքը, գլխուղեղի կիսագնդերը, աղիները, ուղիղ աղին, լեղածորանները։ Ձևավորված է նաև վերին շրթունքը, առաջնում են նաև լեզվի համային ընկալիչները, սկսվում է ուղեղիկի ձևավորումը, որը պատասխանատու է մարդու կոորդինացված շարժումների համար։

Հայտնվում է սեռական օրգանների մաշկի զգայունությունը, աղջիկների մոտ ձևավորվում է ծլիկը, տղաների մոտ՝ առնանդամը։

Պտղի էրիթրոցիտներում հայտնվում են տարբեր ագլյուտինոգեններ (А и В, М и N, Rh), որոնք որոշում են արյան խումբը։

Հաջորդիվ զարգացումը նկարագրվում է մանկաբարձական շաբաթներով։

11-12 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 11-րդ շաբաթից սկսվում է զարգացման պտղային կամ ֆետալ շրջանը։ Նորմայում մայրական օրգանիզմը սկսում է հարմարվել նոր պայմաններին, նրա մոտ անհետանում է սրտխառնոցը և տոքսիկոզի այլ ախտանիշները։ Միաժամանակ բալանսավորվում է տրամադրությունը, անհետանում է չափից ավել հոգնածությունը և գռգռվածությունը։ Բազալ ջերմասիտիճանը նվազում է հասնելով նորմայի՝ 37 °C-ից ցածր։

Ֆիզիոլոգական մակարդակում նկատելի է դառնում արգանդի մեծացումը՝ նրա չափերը մեծանում են հասնելով կնոջ բռունցքի մեծության։

12-րդ շաբաթում թիմուսը (ուրցագեղձ) հիշեցնում է հասուն օրգանի։ Թիմուսում տեղի են ունենում ցողունային լիմֆոիդ բջիջների տարբերակում T լիմֆոցիտների։

Դեմքի զարգացումը շարունակվում է, ականջները գրավում են իրենց հատուկ դիրքը՝ գլխի կողմնային մասերում։

Շարունակում է գոնադների ձևավորումը և դառնում է հնարավոր պտղի սեռի որոշումը, քանի որ ուրոգենիտալ մեմբրանը տարբերակվում է արական և իգական տիպի։ Դառնում են տարբերակվող ամորձիները և ձվարանները։

Տեղի է ունենում անալ բացվացքի ձևավորումը։

13-14 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է 7․5սմ, քաշը 23գ․։ Ամբողջությամբ ձևավորված է պլացենտան, այժմ հենց նա է ապահովում պտղին թթվածնով և սննդարար նյութերով, ինչպես նաև դուրս հանում պտղի նյութափոխանակության արգասիքները։ Պլացենտան արտադրում է նաև պրոգեստերոն և էստրոգեն, որոնք հանդիսանում ե հղիությունը պահպանող հորմոններ։

Մինչ այս պահը պտղի կոպերը փակ են՝ նրանք պաշտպանում են զարգացող աչքերը։ Պտուղը արդեն կարող է մատները տանել դեպի բերան, բայց ծծող մկանները դեռ չեն զարգացել։ Ավարտվում է ձայնալարերի զարգացումը, բերանի խոռոչում գտնվում են ծիլեր 20 ատամի համար։

Արդեն հասունացած են ենթաստամոքսային գեղձը, լեղապարկը և վահանաձև գեղձը, երիկամները արտադրում են մեզ, իսկ ոսկրածուծը՝ լեյկոցիտներ, որոնք ծնվելուց հետո կպայքարեն ինֆեկցիաների դեմ։

Արական սեռի պտղի մոտ սկսում է զարգանալ շագանակագեղձը, ակտիվ բազմանում են սեռական բջիջները (օօգենները) ՝ իգական սեռի պտղի մոտ։ Ծնվելու պահին օօգենների քանակը պրոգրեսիվորեն նվազում է կազմելով ելքային քանակի 4-5%-ը։ Սեռական բջիջների ընդհանուր քանակը ծնվելու պահին կազմում է մոտ 300 000—400 000.

Որոշակի հանգամանքներում՝ օրինակ եթե հղիի տարիքը մեծ է 35 տարեկանից, գինեկոլոգը կարող է խորհուրդ տալ իրականացնել ամնիոցենտեզ։ Ամնիոցենտեզը հետազոտության տեսակ է, որը սովորաբար կատարվում է 15-18 շաբաթների ընթացքում և կարող է հայտնաբերել պտղի զարգացման տարբեր արատներ՝ օրինակ Դաունի համախտանիշ։ Միջամտության ընթացքում կատարվում է հարպտղաջրերի նմուշառում, որովային առջային պատից դեպի պտղապարկ մտցված բարակ ասեղի միջոցով։ Ամնիոցենտեզը համարվում է հղիության ընդհատման ռիսկի գործոն, չնայած նրան, որ այդ ռիսկը մինիմալ է։

14-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է մոտ 9սմ, քաշը 43գ․։ Այս ընթացքում պտղի սեռական օրգանները ամբողջությամբ զարգացաց են, բայց նրանց դեռևս դժվար է տարբերակել ուլտրաձայնային հետազոտությամբ։ Պտղի օրգանիզմում սկսում են արտադրվել թիրեոիդ հորմոնները, քանի որ պտղի մոտ արդեն իսկ ձևավորվել է վահանաձև գեղձը։

14-17 շաբաթից սկսած ոսկրածուծը սկսում է արտադրել արյան բջիջները, լյարդը արտադրում է լեղին, իսկ ենթաստամոքսային գեղձը սկսում է արտադրել ինսուլին։ Պտուղը պատված է թավշյա մազերով, որոնք կոչվում են լանուգո՝ նրանք թափվում են մինչև ննդաբերությունը։

Հղիության 13-14 մանկաբարձակն շաբաթներին պտուղը արտաքնապես նմանվում է փոքրիկ մարդուկի, ավարտված է հիմնական օրգան համակարգերի ձևավորումը։

Ավարտվում է հղիության առաջի եռամսյակ։

Երկրորդ եռամսյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

15-16 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև գիծ

Մելանինի արտադրության մեծացման հաշվին, որը իր հերթին պայմանավորված է էստրոգենների[9][10] քանակության ավելացմամբ, հնարավոր է պտուկների և դրա շուրջ գտնվող մաշկի մգացում, որովայնին հայտնվում է սև միջին գիծ՝այսպես կոչված Linea nigra։

Հիպերպիգմենտացիան անհետանում է ծննդաբերությունից հետո[11]։

15-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է 10սմ, քաշը 70գ․։ Պտուղը սկսում է արտահայտել միմիկաներ, քանի որ իր դիմային մկանները զարգացած են և կծկվում են։ Աղիքը պորտային հատվածից տեղափոխվեց պտղի որովայնի խոռոչ, պտղի լյարդը սկսում է արտադրել լեղի, որը հետագայում կաղեղ է մասնակցել ճարպերի մարսողությանը, իսկ ենթաստամոքսյին գեղձը արտադրում է ինսուլին՝ հորմոն, որը գլյուկոզան վերածում է էներգիայի։ Մինչ այս շաբաթը մաշկային ծածկույթները արդեն ամբողջությամբ ձևավորված են, բայց նրանք այնքան նուրբ ու թափանցիկ են, որ մաշկի տակ հնարավոր է տեսնել արյունատար անոթները։

Շարունակում է հոնքերի և գլխի մազերի աճը։ Պտղի աչքեը արդեն գրավել են իրենց ատուկ դիրքը, բայց նրանք դեռևս բավականաչափ ցածր են տեղակայված դեմքի վրա։ Կմախքի և մկանների զարգացումը շարունակվում են։ Պտուղը կատարում է բազմաթիվ շարժումներ գլխով, բերանով, ձեռքերով, ձեռքի թաթերով, ոտքերով և ոտնաթաթերով։

Լավ լսվում է սրտի բաբախը։ Սիրտը գործում և արտամղում է օրեկան 600մլ արյուն։ Պտղի մոտ հատնվում են քրտնագեղձերը, զարգանում են ատամները, սկսում են գործել թքագեղձերը։

16-րդ շաբաթում պտուղը և պլացենտան հանդիսանում են միասնական համակարգ, պտուղը ազատ լեղում է ամնիոտիկ հեղուկում (հարպտղաջրեր)։ Այս ընթացքում կատարում են ամնիոցենտեզի ինվազիվ միջամտությունը։ Հարպտղաջրերի հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել բնածին և գենետիկ հիվանդությունները։

ՈւՁՀ-ի ժամանակ, արտաքին սեռական օրգանները տեսնելիս հնարավոր է որոշել պտղի սեռը։

Կրծքերի փոփոխությունը հղիության ընթացքում

17-18 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է մոտ 13սմ, քաշը՝ 140գ․։ Այս ընթացքում պտղի քաշը ավելին է քան պլացենտայինը։ Նրա մարմինը ծածկված է բարակ, թավշյա մազերով՝ լանուգայով, որոնք ամբողջ մարմնով տեղակայված են ալիքաձև ինչպես մատնահետքերի նկար։ Մաշկը դեռևս շատ բարակ է, նրա տակ սկսում է տեղակայվել այսպս կոչված գորշ ճարպը, որը մեծ դեր կխաղա ջերմագոյացման պրոցեսներում։ Մոտակա շաբաթներում պտուղը կսովորի շարժել ակնագնդերով։

Պլացենտան մեծանում է պտղի հետ միասին, այս պահին նրա մեջ տեղակաված են հազարավոր արյունատար անեթներ, որոնք բերում են սննդարար նյութեր և թթվածին մայրական օրգանիզմից դեպի պտղի օրգանիզմ։

Մինչև 18-րդ շաբաթը ավարտվում է իմունային համկարգի ձևավորումը։

Հղիության 4-րդ ամսվա վերջում կինը սկսում է զգալ պտղի շարժը։

Կրծքերը տեսանելիորեն փոխվում են, համեմատած նրան թե ինչպիսին էին նրանք հղիության սկզբում։ Հորմոնները պատրաստում են նրանց կաթնարտադրությանը, դեպի կուրծք իրականանում է արյան մեծ հոսք, կրծքագեղձերը չափերով մեծանում են պատրաստվելով կրծքով կերակրմանը։ Ի շնորհիվ դրա կրծքերը կարող են չափերով մեծանալ (որոշ կանանց մոտ մեկ, երկու չափով), իսկ մաշկի տակ սկսում են տեսանելի դառնալ երակները։

18-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է մոտ 14սմ, քաշը՝ 190գ․։ Այնպես ինչպես ավելի վաղ ժամկետներում պտուղը ունակ է լսելու ձայներ ականջի օգնությամբ, որը մինչ այս ուներ շատ պարզ կազմություն, սակայն այս շաբաթում ականջը ամբողջությամբ ձևավորվում է ուղեղի այն հատվածի հետ, որը պատասխանատու է լսողության համար։

Պտուղը հաճախ փոխում է մարմնի դիրքը, ծալում է ոտքերը, ծծում է մատը։

Պտղի ցանցաթաղանթը դառնում է զգայուն լույսի հանդեպ, այժմ նա կարող է արձագանքել արտաքին միջավայրից եկող վառ լույսին։ Աչքերը ձևավորված են, հայտնվում է թարթման ռեֆլեկսը, ականջները զբաղեցնում են իրենց հիմնական տեղը՝ գլխի կողմանյին հատվածներում։ Պտղի ոսկրերը ձևավորված են, բայց նոր-նոր սկսում են ամրանալ։

Հայտնվում է որովայնի և հետույքի մաշկային զգայունությունը։ Ավարտվում է իգական սեռի պտղի արգանդի ձևավորումը։ Կաթնատամների ծիլերը սկսում են պատվել դենտինով (ատամների հիմնական հյուսվածք), տեղի է ունենում հիմնաական ատամների ծիլերի առաջացում։ Ամեն մի հիմանական ատամի ծիլ գտնվում է կաթնատամի ծիլի ետևում։

Պտուղը սկսում է փուլային քնել և շարժվել, բայց ավելի շատ նախընտրում է քնել։

19-20 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության 5-րդ ամիսը անդրադառնում է կնոջ օրգանիզմի վրա մեծ վերակառուցումներով՝ սրտային արտամղումը ելային մակարդակից ավելանում է 40%-ով, մոտ 500մլ-ով ավելանում է շրջանառվող արյան ծավալը, այդ իսկ պատճառով հաճախանում է պուլսը, մեծանում է պլազմայի ծավալը արյան մեջ համեմատած էրիթրոցիտների քանակության հետ, միաժամնակ իջնում է հեմոգլոբինի մակարդակը։

Կնոջ ինքնազգացողությունը կարող է վատանալ։ Առաջանում են ցավեր գոտկատեղում, հնարավոր է ջերմության բարձրացում, ցավոտ միզարձակում, քանի որ մեծացած արգանդը ճնշում է միզապարկին։ Մեզի կանգը կարող է հանգեցնել հղիների պիելոնեֆրիտի, ինչ հանդիսանում է վտանգ պտղի հետագա զարգացման համար։

19-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է մոտ 15սմ, քաշը՝ 240գ․։ Պտուղը մեծացել է ոչ մեծ սմբուկի չափերի։ Նրա մարմինը պատված է սպիտակ, մածուցիկ նյութով, որը կոչվում է vernix caseosa։ Այն պաշտպանում է բարակ և նուրբ մաշկը վնասումներից։ Անհաս երեխաները կարող են պատված լինել այդպիսի քսուքով նույնիսկ ծնվելու ժամանակ։

Իգական սեռի պտղի ձվարանները արդեն պարունակում են ֆոլիկուլներ, որոնք պարունակում են ձվաբջիջներ։ ՈւՁՀ-ն հղիության այս ժամկետում ցույց է տալիս թե ինչպես է պտուղը հպվում պտղապարկի պատերին, դիպչում իր դեմքին, ձեռքերով ձգվում դեպի պորտալար, ծծում մատը։

Պտուղը արդեն կարող է օգտագործել առավելապես աջ կամ հակառակը՝ ձախ ձեռքը։ Նրա ուղեղում ձևավորված են նյարդային բջիջները, որոնք պատասխանատու են հպման, համի, տեսողության, հոտառության և լսողության համար։ Այժմ այս բոլոր համակարգերը կատարելագործվում են։ Բարձր ձայներըարտաքինից կարող են փոխանցվել պտղին։ Պտուղը պատասխանում է սթրեսսին իր ակտիվության մեծացմամբ։ Սկսվում է նյարդերի միելինիզացիայի պրոցեսը, գործւմ է պտղի անհատական արյան շրջանառությունը։ Աղիներում կուտակվում է մեկոնիումը ՝ բջջային մահվան արգասիքները, մարողության արգասիքները խառնված ամնիոտիկ հեղուկով։

20-րդ շաբաթվա վերջում պտղի երկարությունը կազմում է 16սմ, քաշը՝ 300գ․։ Մածուցիկ նյութի պաշտպանիչ շերտի տակ պտղի մաշկը հաստանում է և բաժանվում է շերտերի։

Պտուղը արդեն տարբերակում է գիշերը և առավոտը, կեսօրը և երեկոն և դառնում է ավելի ակտիվ օրվա որոշակի ժամերին։ Ձևավորվում են թարթիչները։

Աչքերը դեռ փակ են, բայց պտուղը կարողանում է լավ կեղմնորոշվել արգանդի խոռոչում՝ օրինակ զույգերը կամ երկվորյակները կարող են գտնել միմյանց դեմքը կամ բռնել ձեռքերով։

Պտուղը ակտիվ շարժվում է մոր արգանդում, սկսում է կուլ տալ հարպտաջրերը։

21-22 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղը ավելացնում է քաշը ևս 100 գրամով, նրա մոտ միաժամանակ արագ աճում են ոսկորները և մկանները։ Հղի կնոջը ցուցված է ավելացնել կալցիումի քանակությունը սնունդի մեջ, որպեսզի պահպանի ատամների առողջությունը և ազատվի ոտքերում առկա սպազմից՝ կալցիումի պակասով պրովոկացված։

Հղիության ընթացքում հաճախ առաջանում է սպիտահոսություն, որը արտահայտվում է հեշտոցամուտքում կարմրությաբ և սպիտակ, հոտով արտադրությունից սեռական ճեղքից։ Դրա բուժում հղիության ընթցքում անհրաժեշտ է խիստ համաձայնեցել բժշկի հետ։

Այս ընթացքում անհրաժեշտ է ստուգել երկաթի պարունակությունը արյան մեջ։ Հղիների մոտ 20 տոկոսը տառապում են անեմիայով։

21-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է մոտ 27սմ, քաշը՝ 360գ․։ Սկսած 21-րդ շաբաթից պտուղը սկսում է քաշ հավաքել։ Նա պարբերապար սկսում է կուլ տալ ամնիոտիկ հեղուկ, օգտագործելով այն որպես սնունդ և ըմպելիք, դուրս է բերում խմածը մեզի միջոցով, շնչում և արտաշնչում է (հարպտղաջրերը թարմացվում են ամեն երեք ժամը մեկ)։

Հոնքերը և թարթիչները ամբողջությամբ ձևավորված են։ Լեզվի վրա ձևավորում են համային պտկիկները։ Թարթիչները դեռ փակ են, բայց աչքերը արդեն ակտիվ են։ Աղին ձևավորված է այնքան, որ նրանում հնարավոր է ոչ մեծ քանակությամբ ածխաջրերի մարսում որոնք հարպտղաջրերից ընկնելով բերան անցնում են ամբողջ մարսողական համակարգով դեպի հաստ աղի։

Մինչ այս պահը պտղի լյարդը և լեղապարկը պատախանատու էին արյան բջիջների արտադրման համար, բայց այժմ այս ֆունկցիան իր վրա է վերցնում ոսկրածուծը (լեղապարկը դադարում է արտադրել արյան բջիջներ մինչև 30 շաբաթը, իսկ լյարդը ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ)։

Կաթնատամների ծիլերի մոտ սկսվում է կրաքարային աղերի նստեցումը և դենտինի վերջնական ձևավերումը։ Ատամի էմալի ձևավորումը սկսվում է ավելի ուշ։

Պտղի ռեպրոուկտիվ համակարգը շարունակում է զարգանալ, արական սեռի պտղի ամորձիները սկսում են իջնել որովայնի խոռոչից։ Իգական սեռի պտղի արգանդը և ձվարանները տեղավորվում են որովայնի ստորին շրջանում, բացի այդ, արդեն ձևավորված է հեշտոցը։

Ողնաշարայի խողովակը պարունակում է 33 ող, 150 հոդ, մոտ 1000 կապան, որոնք նպաստում են պտղի երկարության աճին և քաշի ավելացմանը։

23-24 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածինը ինկուբատորում

Պտղի բոլոր օրգան համակարգերը ձևավորված են, նա կշռում է 500-600գ։ Մինչ 24 շաբաթը ամբողջությամբ հասունանում են նաև թոքերը, ալվեոլները սկսում են արտադրել սուրֆակտանտ՝ այն խանգարում են նրանց կպչելուն շնչառության ժամանակ, սակայն սուրֆակտանտի քանակությունը դեռևս բավարար չէ ինքնուրույն շնչառության համար և վաղաժամ ծննդաբերության դեպքում երեխան պետք է պահվի բարդ ապարատային համակարգ ունեող կուվեզում։ Այնուամենայնիվ եթե նույնիսկ երեխան ողջ մնա մեծ է հաշմանդամության հավանականությունը։

Կարևոր թեստ- հետազոտությունը՝ գլյուկոզայի հանդեպ տոլերանտության որոշումը ավելի հաճախ կատարվում է 24 և 28 շաբաթների միջև։ Այս հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել գեստացիոն դիաբետ հղիի մոտ (դիաբետի ժամանակավոր տիպ, որը առաջանում է հղիության ժամանակ և կարող է առաջացնել խնդիրներ նորածնի մոտ՝ օինակ արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակ)։ Գեստացիոն դիաբետը կարող է նաև պատճառ դառնալ ծննդալուծման՝ պլանային կեսարյան հատման ճանապարհով, քանի որ մոր հիվանդության պատճառով պտղի չափերը ծննդաբերության ժամանակ կարող են լինել բավականին մեծ։

Այս ընթացքում պտուղը ընդգրկում է ամբողջ արգանդի խոռոչը և սկսում է ձգել նրան, արգանդ՝ ինքը գտնվում է պորտի մակարդակին, ցայլային համաճոնից 24սմ բարձր։

Երբ պտուղը շարժվում է կարող է առաջանալ կարճաժամկետ (1-2 րոպե) Բրեկստոն-Հիքսի կծկանքներ։ Դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնում պտղի համար և չեն նշանակում հղիության ընդհատում, հակառակը նրանք պատրատում են արգանդը ծննդաբերությանը, սովորեցնում են նրան կծկվել և թուլանալ։

Քանի որ ներքին ականջ/օգանը, որը պատասխանատու է հավասարակշռության համար արդեն ամբողջովին ձևավորված է, պտուղը կարող է որոշել ո՞ր դիրքում են նա գտնվում, փոխել այն ակտիվ տեղաշարժվելով հարպտղային ջրերում։

Պտղի մաշկը դառնում է պակաս թափանցիկ քանի որ այն սկսում է արտադրել պիգմենտ։ Նրա մոտ ձևավորվում է յուրահատուկ մատնահետքերը՝ որի նմանի չի լինի աշխարհում ոչ մի մարդու մոտ։

Կինը հղիության 26-րդ շաբաթում

25-27 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

25-րդ շաբաթում պտղի քաշը հանում է 700-750 գրամի։ Նրա մոտ կատարելագործվում են գլխուղեղի կառույցները, ձևավորվում է կապ մակերիկամների հետ, որոնք սկսում են արտադրել ադապտացիոն հորմոններ՝ գլյուկոկորտիկոիդներ, իսկ հիպոֆիզը՝ ադրենոկորտիկոտրոպ հորմոն, որը նույնպես խթանում է մակերիկամների ֆունկցիան։

Թոքերում տեղի է ունենում սուրֆակտանտ արտադրող բջիջների ուժեղացված աճ։ Այնուամենայնիվ այս շաբաթում ծնված պտուղը ունակ չէ ինքնուրույն շնչելու։

Չնայած, որ պտղի աչքերը փակ էին վերջին մի քանի ամիսների ընթացքում, նրանք շուտով կբացվեն և նա կսկսի թարթել։ Կախված էթնիկ պատկանելիությունից, որոշ երեխաներ ծնվում են կապույտ կամ կապտամոխրագույն աչքերով (որոնք կարող են փոխել իրենց գույնը կյանքի առաջին տարում), իսկ ոմանք՝ շագանակագույն կամ սև աջքերով։

Թարթիչները և մազերը շարունակում են աճել։

20-ից մինչև 28 շաբաթը պտուղը կրկնապատկում է իր հասակը։

Լսողական ապարատը, որը սկսել էր ձևավորվել 18 շաբաթում, այս ընթացքում ամբողջովին ձևավորված է։ Արական սեռի պտղի մոտ ամորձիները իջնում են դեպի փոշտ։

Մոր մոտ շնորհիվ պլացենտար լակտոգենի արագ մեծանում են կրծքագեղձերը։

Այս ընթացքում ցուցված է սկսել կրծքերի պատրաստումը կրծքով կերակրմանը, լվանալ նրանց սառը ջրով, սրբել կոշտ սրբիչով։ Այնուամենայնիվ կրծքի չափից ավել գրգռումը ցուցված չէ, քանի որ ի շնորհիվ ռեֆլեկտոր կապի այն կբերի արգանդի կծկման։

21-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է մոտ 35սմ, քաշը՝900գ․։ Այն շարունակում է ինտենսիվ աճել, արագ աճում են մկանները, շարժումները ավելի ակտիվ են և հետևում են քնի պարբերությանը։ ՈւՁՀ-ն հղիության այս ժամկետում հաճախ ֆիքսում է թե ինչպես է պտուղը ծծում մատը քնի մեջ կամ ժպտում։

Պտղի մոտ ակտիվ զարգանում են գլխուղեղի կառույցները։

Պտղի մաշկից սկսում են անհետանալ մազերը, բացառությամ ուսերի շրջանի մաշկի։ Ձևավորվում է գլխի մազածածկույթը։ Քթի և ականջի աճառները փափուկ են։ Եղունգները չեն հասնում մատերի ծայրին։

Արգանդի հատակը բարձրանում է ցայլային համաճոնից 28 սմ բարձր, ճնշում է ստոծանին, այդ իսկ պատճառով մոր մոտ կարող է դիտվել դժվարաշնչություն։ Որպեսզի հղին ստանա մեծ քանակությամբ թթվածին նա պետք է շատ զբոսնի մաքուր օդին, որպեսզի կանխարգելի արյան կանգը երակներում և որպես հետևանք վարիկոզ հիվանդության առաջացումը։ Հանգստանալուց ցուցված է պարկել կողքի, կատարել արյան շրջանառության համար անհրաժեշտ հատուկ վարժություններ։

Բացի այդ, 27-28 շաբաթում կատարում են I (0) կամ ռեզուս բացասական մոր արյան հետազոտություն որպեսզի կանխարգելվի հնարավոր հեմատոլոգիական հիվանդությունները նորածինների մոտ։ Դրա համար մորը ներմուծվում է հակառեզուս իմունոգլոբուլին՝ բժշկի ցուցումով, 28 շաբաթում և ծննդաբերությունից հետո առաջին 3 օրը այն դեպքում եթե պտղի ռեզուս գործոնը դրական է։

Երրորդ եռամսյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

28-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է մոտ 37սմ, քաշը՝ 1կգ․։ Հաշվի առնելով այն, որ պտուղը անընդհատ աճում է և գրավում է արգանդի խոռոչը ամբողջությամբ, նրա շարժումները ավելի սուր են զգացվում կնոջ կողմից։

Պտղի զարգացումը 28-րդ շաբաթում պայմանավորված է ներքին օրգանների և իրենց ֆունկցիայի կատարելագործմամբ։

Գլխուղեղի կեղևում ավելանում են ծալքերի քանակը, հստակ տարանջատված են կիսագնդերը։ Գործում են մարսողական օրգանները, կատարելագործվում է աղիների պերիլստալտիկ հատկությունները, ենթաստամոքսային գեղձը արտադրում է ֆերմենտներ, իսկ լյարդը՝ լեղի։ Արյունաստեղծման համար պատասխանատու է ոսկրածուծը՝ նախկինում այդ ֆունկիան կատարում էին լյարդը և լեղապարկը։ Թոքերում ավարտվում է բրոնխիալ խողովակների առաջացումը, շնչառական համակարգը գրեթե պատրաստ է ինքնուրույն գործել, մոր արգանդից դուրս։

Աջքեին հայտնվում են թարթիչները, փոքրիկը ժամանակ առ ժամանակ բացում է կոպերը։ Տեսողական անալիզատորը զարգացած է այնքան, որ պտուղը 28 շաբաթում կարող է կենտրոնանալ մեկ կետի վրա։ Նա զգում է հարպտղաջրերի համը և հոտը, արձագանքում է լույսին և ձայներին։ Պտղի մաշկըի գույնը բացանում է, նախկինում այն կարմիր գույն էր։ Մաշկը պատող քսանյութը դառնում է նկատելիորեն քիչ։ Մարմինը պատվում է ճարպի շերտով, որը պատասխանատու է ջերմափոխանակման համար։

Պտուղը քաշ է հավաքում, հայտնվում են ծալքեր։ Կմաղքի ձևավորումը գտնվում է վերջին ստադիայում, և այս պահից սկսվում է ոսկրային հյուսվածքի ամրացումը։

28-րդ անբարենպաստ պայմանների դեպքում հնարավոր է վաղաժամ ծննդաբերության ռիսկ։ Մեծ մասամբ վաղաժամ ծննդաբերությունը բարենպաստ է ավարտվում պտղի համար, մահացութհան դեպքերը դիտվում են հազվադեպ։

29-30 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանի հատակի բարձրությունի ցայլքից, կազմում է 30սմ։ Մայրը սկսում է դժվար շնչել, մեծանում է պուլսի հաճախությունը, կարող է բարձրանալ զարկերակային ճնշումը։ Կարևոր է խիստ հետրևել մոր քաշին, կանխարգելելու համար պրեէկլամպսիան, որը ուղեկցվում է այտուցներով, զարկերակային ճնշման կրիտիկական բարձրացմամբ, մեզի մեջ սպիտակուցի հայտնաբերմամբ։ Այս ընթացքում մոր քաշը կարող է ավելանալ վոչ ավել քան 50գ օրական, կամ 300գ շաբաթական։ Այս ընթացքի այլ բարդություն է՝ ստորին սիներակի համախտանիշը, որը առաջանում է ստորին սիներակի արգանդով ճնշման հետևանքով։ Համախտանիշը արտահայտվում է հանկարծակի ուշագնացությամբ, նույնիսկ ծանրաբեռնվածության բացակայության պայմաններում։ Որպեսզի կանխարգելվի այդ բարդությունը, ցուցված է հանգստանալ միայն կողքի պարկած դիրքում։

29-րդ շաբաթում պտղի երկարությունը կազմում է մոտ 38սմ, քաշը՝1150գ․։

Այս պահից մինչև ծննդաբերություն ամեն պտուղ քաշ է հավաքում անհատականորեն։ Այս ժամկետում վաղաժամ ծննդաբերության դեպքում նորածինը՝ առանց ուղեկցող ախտաբանության և մանրակրկիտ պրոֆեսիոնալ խնամքի դեպքում կարող է ապրել։ Նրա ուղեղը կարող է ընկալել շնչառության ռիթմը և վերահսկել մարմնի ջերմաստիճանը, այդ իսկ պատճառով վաղաժամ ծննդաբերության դեպքում թոքերի արհեստական օդափոխության կարիքը քիչ հավանական է։

31-32 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիույան այս ժամկետում կարևոր է իմանալ պտղի դիրքը արգանդում։ Շվեդիայում այս պրոցեսը վերահսկում են սկսած 36 շաբաթից։

Պտղի դրությունը արգանդում կարող է լինել՝ երկայնաձիգ, միջաձիգ, թեք։ Ճիշտ է համարվում միայն երկայնաձիգ դրությունը։ Որոշվում է նաև պտղի առաջադրությունը՝ գլխային, հետույքային։ Գլխային առաջադրությունը առավել անվտանգ է ծննդաբերության ժամանակ։ Եթեթ առաջադրությունը հետույքային է, պտուղը ունի դեռևս 8 շաբաթ ժամանակ որպեսզի շրջվի արգանդում։

Գործում են նաև պտղի դիրքը փոխելու այլ մեթոդներ ևս, որը կարող է նշանակել միայն բժիշկը։ Պտղի շրջվելուց հետո, հղի կինը սովորաբար սկսում է կրել որովայնային բանդաժ՝ պտղի գլխային առաջադրությունը ֆիքսելու համար։

32-րդ շաբաթում պտղի քաշը կազմում է 1500-ից 1800 գրամ։ Վաղաժամ ծննդաբերության դեպքում նրա ապրելու հավանականությունը ավելի բարձր է, քան նախորդ շաբաթում։ Այնուամենայնիվ թոքերը դեռ բավականաչափ հասուն չեն և նորածնին անհրաժեշտ կլինի կուվեզ և շնչառական ապարատ։

33-34 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը հղիության 34-րդ շաբաթում

33-34 շաբաթում պտղի երկարությունը հասնում է 40սմ-ի, քաշը՝ 1800-2100գ։

34 շաբաթի վերջում պտղի թոքերը դառնում են ամբողջովին հասուն, նրանք կարող են արտադրել բավարար քանակությաբ սուրֆակտանտ, որպեսզի նա ի վիճակի լինի ինքնուրույն շնչել մոր արգանդից դուրս։ Այնումանենայնիվ վաղաժամ ծննդաբերության դեպքում երեխային անհրաժեշտ կլինի կուվեզ, քանի որ ենթամաշկային ճարպային բջիջները նրա մոտ դեռևս քիչ են։ Չնայած նրան որ այս ժամկետում ծնված երեխաների ողջ մնալու հավանականությունը բարձր է, այնուամենայնիվ մնում է հաշմանդամության ռիսկը։

Նրա մարմինը պատված է մազիկներով և գորշ նյութով, ականջախեցիները դեռ շատ փոքր են, բայց արդեն սկսում են գործել, արական սեռի պտղի մոտ ամորձիները իջնում են փոշտ։ Քսուքը, որը պատում էր պտղի մարմինը դառնում է բարակ, իսկ լանուգոն գրեթե ամբողջությամբ անհետանում է։ Ամբողջ մարմնի մակերեսը դառնում է ավելի զգայուն։

Մայրական օրգազմի ժամանակ գրանցվում է պտղի սրտի բաբախի փոփոխություն։

35-36 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ ինքնազգացողությունը դառնում է անբավարար։ Նա սկսում է դժվար շնչել՝ հատկապես պարկած, կերակուրը բերում է այրոցի և ստամոքսում ծանրության զգացողության, ակտիվությունը հանգեցնում է պտղի ցավոտ խաղին լյարդի շրջանում։ Այս ամենը տեղի է ունենում է քանի որ պտուղով մեծացած արգադը ճնշում է ստոծանին, ստամոքսը և թոքերը։

35-36 շաբաթում պտղի երկարությունը 46սմ է, իսկ քաշը մոտ 2400գ։ Նյարդային և իմունային համակարգերը դեռևս չեն հասունանում, բացի դրանից նա հավաքում է ճարպ որը անհրաժեշտ է թերմոռեգուլյացիայի համար։ Մնացածում՝ գլխի մազերից մինչև ոտքերի եղունգների ծայրը նա ամբողջովին ձևավորված է։

Եթե նա ծնվի այս պահին նա կունենա 99%-ից ավել հավանականություն ապրելու համար։ Այս շրջանում պտուղը հավաքում է շաբաթական 250-350գ քաշ։ Քանի որ պտուղը աճում է և արգանդը նրա համար արդեն նեղ է, շարժումների թիվը կարող է նվազել։

36-րդ մանկաբարձական շաբաթում արգանդի հատակի բարձրությունը հասնում է ամենաբարձր կետին ողջ հղիության ընթացքում։

Գանգի ոսկրերը դեռ շարժուն են, նրանք պետք է դասավորվեն իրար վրա,մինչև գլուխը կանցնի ծննդաբերական ուղիներով։ Այս հատկությունը պտղին թույլ է տալիս լույս աշխարհ գալու։

Զույգ պտուղների մեծ մասը լույս աշխարհ են գալիս հենց այս շաբաթում։

37-38 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 37 շաբաթից հղիությունը համարվում է հասում, պտուղը ավարտում է իր զարգացումը։

37—38-րդ շաբաթում, պտղի երկարությունը հասնում է մինչև 50սմ-ի, քաշը 2,7-ից մինչև 3կգ.

Կնոջ ինքնազգացողությունը փոքր ինչ լավանում է, նա սկսում է հեշտ շնչել քանի որ պտղի գլուխը ֆիքսվում է կոնքամուտքում, իսկ արգանդի հատակը կարողանում է իջնել ավելի ներքև։ Այնուամենայնիվ կարող է առաջանալ ցավ գոտկային շրջանում, իսկ անկանոն կծկանքները դառնում են ավելի հաճախ։

Այս ընթացքում վաղաժամ հոսպիտալացման կարող են դիմել այն կանայք ովքեր նախկինում ունեցել են վիրահատություններ արգանդի վրա կամ, երբ նախորդ ծննդաբերության ժամանակ երեխան մահացել է։

Այս շաբաթում մոր մոտ կարող է դուրս գալ լորձային խցանը, որը ողջ հղիության ընթացքում պաշտպանել է արգանդը ինֆեկցիաներից։ Այն դուրս է գալիս ծննդաբերությունից մի քանի շաբաթ, ժամ առաջ, կամ նույնիսկ հենց ծննդաբերության ընթացքում։ Արտաքին տեսքից խցանը նման է պինդ դոնդողի, այն կարող է լինել թափանցիկ, դեղնավուն, շագանակագույն։ Արգանդի պարանոցը պատրաստվում է ծննդաբերության, և այդ ժամանակ դուրս է գալիս խցանը։

Երեխան կարող է ծնվել ցնկացած պահի, բայց ինչքան երկար ( հղիության ժամկետի շրջանակերում ) է նա մնում արգանդում այնքան երկար ժամանակ նա ունի որպեսզի զարգացնի իր ուղեղը հանգիստ պայմաններում, ջերմության և մթության մեջ։ Մինչ այս պահը նա ունակ է անելու այն ինչ նորածինը, բացառությամբ օդ շնչելու և տակդիրներ կեխտոտոտելու։

Կարիք չկա մինչծննդաբերական կծկանքներ հրահրել ավանդական մեթոդներով։ Խոտաբույսերը և կենսաբանական ակտիվ հավելումները կարող են պարունակել վտանգավոր բաղադրիչներ, իսկ անգրագետ ինքնախթնումը կարող է բերել նորմալ տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատման (ՆՏՊՎՇ), արյունահոսության և այլ ծանր հետևանքների։

Նորածին

39-40 շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղը ևս մի քիչ ավելացրել է քաշը։ Նրա քաշը կարող է գերազանցել 3կգ-ը։

Բոլոր օրգան համակարգերը ամբողջությամբ հասուն են, ենթամաշկային ճարպաբջիջները՝ բավական քանակությամբ են ենթամաշկային, զարգացած են զգայունության օրգնները, երեխայի մաշկի վրա ընդամենը չնչին քսուք գոյություն ունի, որը արդեն չի կարող նրան պաշտպանել հարպտղարջրերից։ Եթե ինչ-ինչ պատճառներով ծննդաբերությունը ուշանում է, այդ դեպքում քսուքի քիչ քանակը կարող է բերել չպաշտպանված հատվածների մացերացիայի, առաջին հերթին հայտնվում են «լոգարանային» ոտքեր և ձեռքեր կամ «լվացարարի ձեռքեր»։ Աղվամազային ծածկույթը պահպանվում է միայն ուսերի շրջանում։ Եղունգները դուրս են գալիս ֆալանգներից։ Արտաքին սեռական օրգաններն արդեն զարգացած են՝ տղաների մոտ ամորձիները փոշտում են, աղջիկների մետ մեծ սեռական շրթերը ծածկել են փոքրերին։

Ծննդաբերական գործունեության սկսման մասին վկայում են կծկանքները, որոնք կրկնվում են ամեն 10 րոպեն մեկ, պտղաջրերի արտահոսքը և արյունային արտադրությունը։

Ծննդաբերությունը բնական ֆիզիոլոգիկան պրոցես է, ինչը ավարտում է հղիությունը, և պայմանավորված է պտղի դուրս գալով արգանդի պարանոցային խողովակով և հեշտոցով՝ այսպես կոչված ծննդաբերական ուղիներով։ Ծննդաբերական գործունեության սկիզբը ազդարարում են կծքանքները։

Առաջին փուլը՝ արգանդի կծկում հստակ ինտերվալներով (կծկանքներ), որը անհաժեշտ է արգանդի պարանոցի հարթման և բացման համար (մինչև 10սմ)։

Երկրորդ փուլ՝ ճիգեր, երբ կծկանքներին միանում են որովայնի մամուլի և միջկողային մկաննեը և ծննդաբերը որովայնի մկանների միջոցով հրում է պտղին ծննդաբերական ուղիներով դեպի դուրս։

Երրորդ փուլի ժամանակ ծնվում է ընկերքը։ Եթե ծննդաբերության ժամանակ կծկանքները չեն պրոգրեսիվում, կամ առողջությանը վտանգ է սպառնում, բժիշկը կարող է արագացնել պրոցեսը կատարելով պտղաթաղանթների հատում, կամ օքսիտոցինային ներերակային ներմուծում։ Այն դեպքում երբ հղիությունը պատկանում է բարձր ռիսկի խմբին կամ կյանքի հանդեպ ռիսկը առաջանում է ծննդաբերության ժամանակ, հնարավոր է առաջանա անհրաժեշտություն ծննդալուծման՝ կեսարյան հատման ճանապարհով, շտապ կարգով։

Պլանավորված ծննդաբերության օրը ծննդաբերում են միայն կանանց 5%-ը, նրանց մեծամասնությունը դառնում են մայրիկներ պլանավորվածից 2 շաբաթ առաջ կամ հետո։

Եթե ենթադրյալ ծննդաբերության օրը անցել է, բժիշկը կարող է հղիին ուղարկել ՈՒՁՀ-ի և պտղի վիճակի մոնիթորինգի, հետո ընտրել հետագա գործելակերպը՝ սպասե՞լ թե կատրել ծննդախթանում։

Լույս աշխարհ գալուց հետո երեխաների գլուխը դեֆորմացված է ծննդաբերական ուղիներով անցնելու հետևանքով, մարմինը պատված է լորձով և արյունով։ Երեխայի մաշկը կարող է լինել գունատ, չորության, ցանի տեղամասերով, այս տարբերակները համարվում են նորմա։ Երեխայի օրգանիզմում մայրական հորմոնների առկայության հետևանքով նրա սեռական օրգանները՝ տղաների փոշտը, աղջիկների սեռական շրթերը կարող են լինել մեծացած։ Սա նորմալ է և անցնում է մի քանի օր անց։

Անմիջապես ծննդաբերությունից հետո բժիշկը կատարում է բերանի խոռոչից և քթից լորձի ասպիրացիա, երեխան կատարում է իր առաջին ճիչը։

Կտրում են երեխայի պորտալարը։

Երեխայի կենսականությունը որոշելու համար բժիշկները կատարում են մի շարք հետազոտությունների, ինչպես օրինակ երեխայի վիճակի գնահատում ըստ Ապգարի սանդղակի, որոշում են նրա քաշը և հասակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Савельева Г. М., Демидкин П. Н., Заичкина Т. С., Ильин И. В., Кнорре А. Г., Курносов К. М., Пыцкий В. И., Смольянинов В. М., Федорова Г. С. Беременность // Большая медицинская энциклопедия : в 30 т. / гл. ред. Б. В. Петровский. — 3-е изд. М. : Советская энциклопедия, 1976. — Т. 3 : Беклемишев — Валидол. — 584 с. : ил.» 
  2. Акушерство: национальное руководство / Под ред. Айламазян, Эдуард Карпович, Кулаков, Владимир Иванович, Радзинский, Виктор Евсеевич, Савельева, Галина Михайловна // М.: ГЭОТАР-Медиа, 2013. — 1200 с. ISBN 978-5-9704-2334-9. С. 99.
  3. Gray, H. Duration of pregnancy (und) // Stanford Medical Bulletin. — 1962. — Т. 20. — С. 24—8. — PMID 13901307.
  4. Dr H. Kieler, O. Axelsson, S. Nilsson, U. Waldenströ The length of human pregnancy as calculated by ultrasonographic measurement the fetal biparietal diameter(անգլ.) : journal. — 1995. — Т. 6. — № 5. — С. 353—357. — doi:10.1046/j.1469-0705.1995.06050353.x — PMID 8590208.
  5. «Другий тиждень вагітності.»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին։ Վերցված է 2012-09-08 
  6. «Анализ крови на ХГЧ»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-09-ին։ Վերցված է 2012-09-09 
  7. «Четвертий тиждень вагітності»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2012-09-08 
  8. «Развитие плода по неделям беременности»։ DaBeremenna.ru (ռուսերեն)։ 2016-05-30։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-24-ին։ Վերցված է 2018-10-23 
  9. George A. O., Shittu O. B., Enwerem E., Wachtel M., Kuti O. The incidence of lower mid-trunk hyperpigmentation (linea nigra) is affected by sex hormone levels(անգլ.) // J Natl Med Assoc : journal. — 2005. — Т. 97. — № 5. — С. 685—688. — PMID 15926645.
  10. «Parents Magazine»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-16-ին։ Վերցված է 2012-09-08 
  11. Estève E., Saudeau L., Pierre F., Barruet K., Vaillant L., Lorette G. Physiological cutaneous signs in normal pregnancy: a study of 60 pregnant women(ֆր.) // Ann Dermatol Venereol. — 1994. — Т. 121. — № 3. — С. 227—231. — PMID 7832550.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Буккер С. М. Патология беременности, Л., 1975.
  • Бодяжина В. И. Акушерская помощь в женской консультации, М., 1987;
  • Говалло В. И. Иммунология репродукции, М., 1987;
  • Думитру И. Физиология и патофизиология воспроизводства человека, пер. с румын., с. 355, Бухарест, 1981;
  • Петченко А. И., Физиологические изменения в организме женщины при беременности, в кн.: Многотомное руководство по акушерской гинекологии, т. 2, — кн. 1, — М., 1963.
  • Радзинский В.Е. Ранние сроки беременности. — Москва: Медиабюро Статус презенс, 2009. — 479 с. — ISBN 978-5-91785-001-6 Արխիվացված է Սեպտեմբեր 20, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  • Савельева Г.М., Кулаков В.И. Акушерство. — Москва: Медицина, 2000. — ISBN 5-225-04549-9
  • Силуянова В. А. и Кавторова Н. Е. Учебное пособие по лечебной физкультуре в акушерстве и гинекологии, М., 1977
  • Тимошенко Л. В., Травянко Т. Д. и Гланц М. Р. Акушерская эндокринология, Киев 1981;
  • Федорова М. Б. и Калашников Е. П. Плацента и её роль при беременности. М., 1986;
  • Шехтман М. М. Экстрагенитальная патология и беременность, Л., 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]