Կլուեյն (ազգային պարկ)
Կլուեյն | |
---|---|
անգլ.՝ Kluane National Park and Reserve | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Կանադա |
Կոորդինատներ | 60°27′13″ հս․. լ. 137°49′45″ ամ. ե.HGЯO |
Կարգավիճակ | Ազգային պարկ |
Տարածք | 21 980 կմ²[1] |
Հիմնադրված է | 1972[2] |
Կայք | parks.canada.ca/pn-np/yt/kluane(ֆր.) և pc.gc.ca/en/pn-np/yt/kluane(անգլ.) |
Kluane National Park Վիքիպահեստում |
Կլուեյն (անգլ.՝ Kluane National Park and Reserve, ֆր.՝ Parc national et réserve de parc national de Kluane, ազգային պարկ Կանադայում։ Գտնվում է Յուկոնի տարածքում` Բրիտանական Կոլումբիայի և Ալյասկայի սահմանին։ Հանդիսանում է համաշխարհային ժառանգության օբյեկտ Կլուենի, Ռանգել Սենտ Էլայասի, Գլեյշեր Բեյի և Թաթշենշինի Ալսեկի պարկերի մաս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկի տարածքում տասը հազար տարուց ավել ապրել են հարավային տուտչոնների հնդկացիական ցեղերը։ Հնդկացիների մշակույթը սերտորեն կապված է այդ շրջանի կլիմայական առանձնահատկությունների հետ։ Սերնդեսերունդ բանավոր փոխանցվում են տեղեկություններ, որոնք վերաբերում են ջերմաստիճանի սեզոնային տատանումներին, կենդանիների թվաքանակի փոփոխությանը, հարմարվողականությանը։ Հարավային տուտչոնները Ալյասկայի հարավում բնակվող տլինգիտների հետ զբաղվել են առևտրով, ինչը, եվրոպացիների հայտնվելով, ավելի է աշխուժացել։ 1903 թվականին պարկի տարածքում ոսկու տենդ է սկսվում` կապված Շիպ Կրիկ (անգլ.՝ Sheep Creek) և Բուլիոն Կրիկ (անգլ.՝ Bullion Creek) գետերի ափերին ոսկու հայտնաբերման հետ[3]։
Այս տարածքում պարկի ստեղծման գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ կառուցվել է ալյասկյան մայրուղին։ 1943 թվականին տարածքում հիմնվում է վայրի բնության արգելոցը, իսկ տեղի բնիկներին վերաբնակեցնում են նրա տարածքից դուրս։ 1972 թվականին ավարտվում են ազգային պարկ հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչը ենթադրում էր բնիկների ներառում։ 1995 թվականին Շամպեյն և Էյշիխիկ միավորված համայնքի, իսկ 2004 թվականին Կլուեն համայնքների հետ կնքվում է համաձայնություն։ Ներկայումս հնդկացիական համայնքները մասնակցում են պարկի կառավարմանը[3][3][4]։
Պարկի անունը ծագել է Կլուեն լճի անունից, որ Յուկոնի ամենամեծ լիճն է։ Լճում շատ ձկներ կան, ինչն էլ արտացոլված է լճի անվանման մեջ. այն նշանակում է «լիճ, որտեղ շատ ձկներ կան»[3][5]։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկի տարածքում են գտնվում Կանադայի ամենաբարձր ու զանգվածեղ լեռները, այդ թվում երկրի բարձրագույն լեռնագագաթը` Լոգանը։ Պարկի տարածքի կեսը զբաղեցնում են սառցադաշտերը, որ սառույցի` մինչև բևեռային սահմանն ընկած ամենամեծ կուտակումներն են[5]։
Հսկայական չափերի, ջերմաստիճանի տատանման, օվկիանոսին մոտ լինելու հանգամանքներով պայմանավորված` պարկի կլիման բազմազան է։ Պարկի տարածքում գերիշխում է չափավոր ցամաքային կլիման, որ պայմանավորված է Սուրբ Իլյայի լեռնաշղթայով։ Պարկի հարավային մասը, լինելով օվկիանոսի ազդեցության շրջանում, սովորաբար աչքի է ընկնում տեղումների մեծ քանակով[5]։
Կենդանական և բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը պահպանում է Ափամերձ լեռների հյուսիսային մասը (անգլ.՝ Northern Coastal Mountains Natural Region), արկտիկական Կորդիլերների էկոտարածքները և Խաղաղ օվկիանոսի ափամերձ շրջանները[5]։
Բուսական աշխարհը ներկայանում է օվկիանոսի ափերին, արևմտյան լեռներին, հյուսիսային տափաստանների բնորոշ տեսակներով։ Լեռնալանջերն ու ցածրադիր հովիտները պատված են անտառներով, որտեղ աճում են կանադական եղևնի, կաղամախի, խոշորատերև բարդի։ Անտառներն ավարտվում են 1050-1200 մ բարձրություններում, որից վերև հանդիպում են միայն ուռենի, լաստենի, գաճաճ կեչի։ 1.400 մ բարձրությունից վերև բուսական աշխարհը ներկայանում է ալպյան տունդրային բնորոշ ավելի քան 200 տեսակներով։ Ամռանը մարգագետիններում կարելի է տեսնել ծաղկած կակաչներ, քարբեկներ, հավամրգիներ, ծվծվուկներ և այլ բուսատեսակներ[5]։
Պարկի տարածքում կաթնասունների շատ տեսակներ կան` լեռնային այծ, խոյ, հյուսիսային եղջերու, գրիզլի, ամերիկյան սև արջ, գայլ, կուղխ, մշկառնետ, արջամուկ, լուսան, կոյոտ, կուղբ և այլն։ Բացի այդ` պարկի տարածքում ապրում է ավելի քան 150 տեսակ թռչուն[5]։
Համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.pc.gc.ca/en/pn-np/yt/kluane/gestion-management/~/media/BA77CFCF253443CCAE7A2E724AF99CD2.ashx — Parks Canada, 2010. — P. 3. — ISBN 978-1-100-15461-9
- ↑ Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Cultural Heritage» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Yukon today» (անգլերեն). Правительство Юкона. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Teacher Resource Centre» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլուեյն (ազգային պարկ)» հոդվածին։ |
|