Բարդի խոշորատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարդի խոշորոտերևից)
Jump to navigation Jump to search
Բարդի խոշորոտերև
Բարդի խոշորոտերև
Բարդի խոշորոտերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Բարդի խոշորոտերև (P. balsamifera)
Միջազգային անվանում
Populus balsamifera
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Բարդի խոշորոտերև (լատ.՝ Populus candicans), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ 25-30 մ բարձրությամբ, 1,5-ից մինչև 2 մ բնի տրամագծով և լայն-ձվաձև սաղարթով։ Բնի կեղևը գորշամոխրավուն է, խոր ճաքճքված։ Ընձյուղները անկյունավոր են, սկզբում մազմզուկապատ, այնուհետև՝ մերկ, ձիթականաչավուն կամ կարմրադարչնագույն։ Բողբոջները հասնում են մինչև 1 սմ երկարության, սուր-կոնաձև են, դեղնագորշավուն, կպչուն։ Տերևները լայն-ձվաձև են, խոր-սրտաձև հիմքով, 7-22 սմ երկարությամբ և 7-18 սմ լայնությամբ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից սպիտակավուն, թարթիչաեզր, անհավասար գեղձաատամնաեզր, թիթեղի հիմքում 2 խոշոր գեղձերով։ Տերևակոթունները գլանաձև են, մազմզուկապատ։ Տերևակիցները երկար են պահպանվում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, արևելյան նահանգներում, գետահովիտներում։ Մեր հանրապետության պայմաններում հավասարաչափ կերպով լավ է աճում ինչպես հարթավայրային, այնպես էլ բարձրլեռնային շրջաններում։ Երևանի բուսաբանական այգում կան խոշոր ծառեր, մինչև 16-18 մ բարձրությամբ և 50-70 սմ բնի տրամագծով, որոնք աչքի են ընկնում արտակարգ արագ աճով ու դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Լավ է աճում Նաև Վանաձոր, Սևանում, Գյումրիում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 270։