Բարդի խոշորատերև
| Բարդի խոշորոտերև | |
Բարդի խոշորոտերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
| Ընտանիք | Ուռազգիներ (Salicaceae) |
| Ցեղ | Բարդի (Populus) |
| Տեսակ | Բարդի խոշորոտերև (P. balsamifera) |
| Միջազգային անվանում | |
| Populus balsamifera | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Բարդի խոշորոտերև (լատիներեն՝ Populus candicans), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառ է՝ 25-30 մ բարձրությամբ, 1,5-ից մինչև 2 մ բնի տրամագծով և լայն-ձվաձև սաղարթով։ Բնի կեղևը գորշամոխրավուն է, խոր ճաքճքված։ Ընձյուղները անկյունավոր են, սկզբում մազմզուկապատ, այնուհետև՝ մերկ, ձիթականաչավուն կամ կարմրադարչնագույն։ Բողբոջները հասնում են մինչև 1 սմ երկարության, սուր-կոնաձև են, դեղնագորշավուն, կպչուն։ Տերևները լայն-ձվաձև են, խոր-սրտաձև հիմքով, 7-22 սմ երկարությամբ և 7-18 սմ լայնությամբ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից սպիտակավուն, թարթիչաեզր, անհավասար գեղձաատամնաեզր, թիթեղի հիմքում 2 խոշոր գեղձերով։ Տերևակոթունները գլանաձև են, մազմզուկապատ։ Տերևակիցները երկար են պահպանվում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, արևելյան նահանգներում, գետահովիտներում։ Մեր հանրապետության պայմաններում հավասարաչափ կերպով լավ է աճում ինչպես հարթավայրային, այնպես էլ բարձրլեռնային շրջաններում։ Երևանի բուսաբանական այգում կան խոշոր ծառեր, մինչև 16-18 մ բարձրությամբ և 50-70 սմ բնի տրամագծով, որոնք աչքի են ընկնում արտակարգ արագ աճով ու դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Լավ է աճում Նաև Վանաձոր, Սևանում, Գյումրիում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 270։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի խոշորատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի խոշորատերև» հոդվածին։ |
| ||||||||||