Քարբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարբեկ
Saxifraga portosanctana, RBGE 2010, 2.jpg
Saxifraga portosanctana
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում

Saxifraga L. (1753)

Տիպիկ տեսակ
Wikispecies-logo.svg
Կարգաբանությունը
Վիկիցեղերում
Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում
GRIN   g:10791

Քարբեկ (լատ.՝ Saxifraga), քարկոտրուկ, քարահերձ, քարբեկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 300 (այլ տվյալներով՝ 350), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ ճահճային քարբեկ (Saxifraga hirculus), մուսկուսային քարբեկ (Saxifraga moschata), կոտրվող քարբեկ (Saxifraga exarata), սիբիրյան քարբեկ (Saxifraga sibirica) և այլն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, խոնավ և ստվերոտ վայրերում, ժայռաճեղքերում, առվակների ափերին և այլն։

Քարբեկ

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքը

Ցողունը մերկ է կամ թավոտ, բարձըր է ՝ 5-50 սմ։ Ցողունի ստորին մասի տերևներն առաջացնում են արմատամերձ խիտ վարդակ, իսկ վերինները մանր են, նեղ, հերթադիր։ Որոշ տեսակների տերևներն ունեն կիր արտադրող գեղձեր։ Կիրը սպիտակ թեփուկների ձևով նստում է տերևների վրա, որոնք մոխրականաչավուն են երևում։ Ծաղկաբույլը վահանանման է կամ հուրանանման, ծաղիկները (հազվադեպ՝ մեկական)՝ դեղին, սպիտակ, կանաչավուն կամ կարմրավուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ, երկեղջյուր տուփիկ է։ Սերմերը մանր են, կլոր, երկարավուն կամ իլիկանման։

Քարբեկը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակների սերմերի ու արմատների պատրաստուկները միզամուղ են, օգտագործվում են նաև մաշկ, հիվանդությունների (քսուք և թրջոց), տերևներինը՝ դեղնախտի ժամանակ։ Գեղագարդիչ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. Երկշաքիլավորներ տաքսոնի օգտագործման պայմանական բնույթի մասին տես երկշաքիլավորներ հոդվածի APG համակարգ բաժինը:
  2. «Entry for Saxifraga L.»։ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0 (անգլերեն)։ International Association for Plant Taxonomy։ last updated Sept 24, 1997։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-07-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 8