Կլոդ Շենոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլոդ Շենոն
Claude Shannon
ClaudeShannon MFO3807.jpg
Ծնվել էապրիլի 30, 1916(1916-04-30)[1][2][3][4][5]
Petoskey, Միչիգան, ԱՄՆ[6]
Մահացել էփետրվարի 24, 2001(2001-02-24)[1][3][4][5] (84 տարեկանում)
Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
բնական մահով
Բնակության վայր(եր)Gaylord?[7]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունմաթեմատիկոս, գաղտնագիր, համակարգչային գիտնական, գյուտարար, հեծանվորդ, համալսարանի պրոֆեսոր, ճարտարագետ և գենետիկ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[8], Բելլի լաբորատորիա[6] և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտհավանականությունների տեսություն, էլեկտրատեխնիկա, ինֆորմացիայի տեսություն, Կիբեռնետիկա և գաղտնագրություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա[9], Լեոպոլդինա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[10], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն[11]
Ալմա մատերՄիչիգանի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[12] (1940), գիտության բակալավր[8] (1936) և գիտության մագիստր[8] (1937)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարՖրենկ Լորեն Հիչքոկ և Vannevar Bush?
Եղել է գիտական ղեկավարԱյվեն Սազերլենդ
Ազդվել էVannevar Bush?[7] և Ralph Hartley?[7]
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ[11] Սթյուարտ Բալանթայնի մեդալ Ջոն Ֆրիցի մեդալ Հարոլդ Պենդերի մրցանակ Հարվիի մրցանակ[13] IEEE պատվո մեդալ Ազգային գիտական մեդալ Գիբսի լեկցիա Ազգային գյուտարարների փառքի սրահ Claude E. Shannon Award? Մորիս Լիբմանի մրցանակ Հիմնական գիտության ոլորտի Կիոտոյի մրցանակ Կիոտո մրցանակ և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Ամուսին(ներ)Betty Shannon?[7]
Claude Shannon Վիքիպահեստում

Կլոդ Իլվուդ Շենոն (անգլ.՝ Claude Elwood Shannon, ապրիլի 30, 1916, Միչիգան, ԱՄՆփետրվարի 24, 2001, Մեդֆորդ, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ և մաթեմատիկ։ Շենոնը հայտնի է նրանով, որ ստեղծել է տեղեկատվական տեսությունը՝ 1948 թվականին[14][15]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենոնը ծնվել է 1916 թվականի ապրիլի 30–ին ԱՄՆ–ի Միչիգան նահանգում։ Նրա հայրը գործարար էր, իսկ մայրը՝ լեզուների ուսուցչուհի։ Շենոնը մինչև 16 տարեկանն ապրել է Միչիգանում և սովորել է տեղի դպրոցում։ Շենոնը դեռ մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել մեղանիկական և էլեկտրական սարքավորումների հանդեպ։ Նրա սիրելի առարկան մաթեմատիկան էր։ Նա տանը կառուցում էր այնպիսի սարքեր, ինչպիսիք են՝ ինքնաթիռների մոդելներ, անլար հեռագրային համակարգ ընկերոջ տնից կես մղոն հեռավորության վրա։ Մինչ մեծանալը նա նաև աշխատել է սուրհանդակ։ Նրա մանկության հերոսներից էր Թոմաս Էդիսոնը։ Հետագայում պարզվեց, որ Թոմաս Էդիսոնը նրա հեռավոր ազգականն էր[16][17]։

Շենոնն ապաքաղաքական աթեիստ էր[18]։

Բուլիան տեսությունը և նրա սահմաններից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին Շենոնը ընդունվել է Միչիգանի համալսարան, որտեղ նա մասնակցեց Ջորջ Բուրի կազմակերպած դասընթացին։ Ավարտել է 1936 թվականին ՝ էլեկտրական ինժեներության և մաթեմատիկայի ֆակուլտետները , ստանալով բակալավրի երկու աստիճան։ Նա շուտով սկսեց իր ուսումնասիրությունները Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ նա աշխատում էր Վաննեվար Բուշի դիֆերենցիալ անալիզատորով, որը հանդիսանում էր համակարգիչների նախատիպը[19]։

Երբ աշխատում էր այդ անալիզատորով, Շենոնը նկատեց, որ Բուլի կոնցեպցիաները կարելի է օգտագորխել որպես սպասարկող ծրագիր։ 1938 թվականին «Transactions of the American Institute of Electrical Engineers» թերթում տպվեց 1937 թվականին նրա պաշտպանած մագիստրոսի թեզից մի էջ, որը կոչվում էր «A Symbolic Analysis of Relay and Switching Circuits»։ Դա նրան բերեց Նոբելյան մրցանակ, 1939 թվականին։ Հաուըրդ Գարդները կոչեց Շենոնի թեզը «ամենաանհրաժեշտը և ամենաճանաչվածը այս դարի թեզերից»։

Մոսկվայի համալսարանից Վիկտոր Շեստակովը ավելի վաղ առաջադրել էր էլեկտրական անջատիչների տեսությունը հիմնված Բուլիանի տրամաբանության հիման վրա, քան Շենոնը 1935 թվականին, բայց առաջին անգամ Շեստակովի արդյունքները տպվեցին 1941 թվականին՝ Ամերիկայում Շենոնի թեզի տպագրությունից հետո։

Նախասիրությունները և հայտնագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ակադեմիական հետաքրքրություններից դուրս, նա սիրում էր ձեռնածություն, շախմատ։ Նա աստեղծեց բազմաթիվ սարքեր, թռչող սարքեր, շարժիչով թռչող պոգո փայտ և այլն։ Նրա ստեղծած սարքերից մեկը մի փոքրիկ տուփ էր, որը գտնվում էր նրա սեղանի վրա, որը կոչվում էր «վերջնական մեքենա», հիմնված Մարվին Մինսկի գաղափարի վրա։ Երբ միացնում էին սարքը, մեխանիկական ձեռքը այնտեղից դուրս էր գալիս։ Այս սարքի մեխանիզմը օգտագործվել է YouTube –ի մեջ։ Նա մի սարք ստեղծեց, որը կարող էր լուծել Ռուբիկ Կուբիկի հանելուկը։

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենոնի մկնիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ստեղծված մագնիսական մկնիկը, որը վերահսկվում էր միջնորդ միացումով, նրան հնարավորություն էր տալիս շարժվել 25 քառակուսիների մեջ։ Այն սովորական մկնիկի չափ էր։[15]։ Նրա խճճված կոնֆիգուրացիան այնքան ճկուն էր, որ այն կարող էր փոփոխվել ցանկացած պահի։[15] Մկնիկը նախագծվեց, որպեսզի միջանցքների միջով նա փնտրի մինչև իր թիրախը գտնի։ Լաբիրինթով փնտրելով, մկնիկը կտեղադրվի ցանկացած տեղում, որտեղ եղել է նախկինում և իր բացառիկ փորձառության շնորհիվ այն ուղիղ կհասնի թիրախին, որը թեկուզ և գտնվի անծանոթ տարածքում։ Այն ծրագրավորված է հասնելու իրեն ծանոթ թիրախին, հետապնդել՝ ավելացնելով նոր տեղեկություններ իր հիշողության մեջ։[15]

Շենոնի համակարգչային շախմատային ծրագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Շենոնը տպագրեց հոդված՝ վերնագրելով «Ծրագրավորել համակարգիչը շախմատ խաղալու համար»։ Այն նկարագրում էր, թե ինչպես համակարգիչը կարելի է ծրագրավորել արդյունավետ շախմատ խաղալու համար։ Նա ասովորեցնում էր համակարգչին շատ կարճ ժամանակահատվածում մտածել։

Այն հիմնված է տրված շախմատային դիրքի գնահատման ֆունկցիայի վրա։ Շենոնը մի կոպիտ օրինակ ցուցադրեց, երբ սև դիրքի առավելությունը հանվում էր սպիտակ դիրքից։ Առավելությունը գրանցվում էր միավորներով(զինվորը 1 միավոր, փիղը`2, նավակը`5, թագուհին`9): Նա հաշվի էր առնում մի քանի դիրքային ֆակտորներ։ Հատելով ½ միավոր յուրաքանչյուր կրկնակի դարձած զինվորից։ Գնահատման ֆունկցիայի մյուս դիրքային ֆակտորը շարժունակությունն է` ավելացնելով 0,1 միավոր յուրաքանչյուր հնարավոր լեգալ քայլի համար։ Ի վերջո նա շախմատը համարում էր թագավորի կալանավորում և նրան տալիս էր 200 միավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119110792 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 KNAW Past Members
  6. 6,0 6,1 http://news.mit.edu/2001/shannon
  7. 7,0 7,1 7,2 7,3 The Idea Factory: Bell Labs and the Great Age of American Innovation — 2013.
  8. 8,0 8,1 8,2 Notable Names Database — 2002.
  9. http://www.dwc.knaw.nl/biografie/pmknaw/?pagetype=authorDetail&aId=PE00002971
  10. Notable Names Database — 2002.
  11. 11,0 11,1 James I. Claude Elwood Shannon 30 April 1916 -- 24 February 2001 // Biogr. Mem. Fellows R. Soc. / J. T. StuartThe Royal Society, 2009. — Vol. 55, Iss. 0. — P. 257–265. — ISSN 0080-4606; 1748-8494doi:10.1098/RSBM.2009.0015
  12. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  13. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  14. James, I. (2009). "Claude Elwood Shannon 30 April 1916 -- 24 February 2001". Biographical Memoirs of Fellows of the Royal Society 55: 257–265. doi:10.1098/rsbm.2009.0015
  15. 15,0 15,1 15,2 15,3 Bell Labs website: "For example, Claude Shannon, the father of Information Theory, had a passion..."
  16. MIT Professor Claude Shannon dies; was founder of digital communications , MIT — News office, Cambridge, Massachusetts, February 27, 2001
  17. CLAUDE ELWOOD SHANNON, Collected Papers, Edited by N.J.A Sloane and Aaron D. Wyner, IEEE press ISBN 0-7803-0434-9
  18. Poundstone (2010). Fortune's Formula: The Untold Story of the Scientific Betting System. Macmillan. p. 18. ISBN 9780374707088. "Shannon described himself as an atheist and was outwardly apolitical."
  19. Price (1982). "Claude E. Shannon, an oral history" . IEEE Global History Network. IEEE. Retrieved 14 July 2011.