Կարմրափոր հրադոդոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրափոր հրադոդոշ
Կարմրափոր հրադոդոշ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչներ
Ընտանիք Կլորալեզվավորներ
Ցեղ Հրադոդոշներ
Տեսակ Կարմրափոր
հրադոդոշ
Լատիներեն անվանում
Bombina bombina (Linnaeus, 1761)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կարմրափոր հրադոդոշ (լատին․՝ Bombina bombina), կլորալեզվավորների ընտանիքի հրադոդոշների ցեղին պատկանող դոդոշի տեսակ։

Ձմեռող տեսակ է։ Քուն է մտնում մոտ 150 օր և ձմեռում է ցամաքում՝ թաքստոցներում և կրծողների բներում։ Վտանգի դեպքում պառկում է մեջքի վրա և ցուցադրում սարսափ առաջացնող վառ գույնի փորը, որը նման է հրի։

Այստեղից էլ առաջացել է կարմրափոր հրդադոդոշ անվանումը։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայի կենտրոնական և հյուսիսային գոտիներում։ Ապրում է Գերմանիայի, Չեխիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Լեհաստանի, Հունգարիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելառուսի, Լիտվայի և Ռուսաստանի տարածքներում։

Որոշակի մեկուսացված պոպուլյացիաներ բնակվում են նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Ղազախստանի և Շվեդիայի տարածքներում։

Ընդունված է կարմրագլուխ հրադոդոշի բնակության վերջնասահմանը համարել Ուրալյան լեռները։

Ապրում է ջրերում և ճահիճներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրափոր հրային դոդոշի մարմնի երկարությունը կազմում է 4-6 սմ։ Մեջքն ունի սև, մոխրագույն կամ գորշ գույնի գունավորում, փորը վառ նարնջագույն է՝ կապտասև պուտերով։

Մաշկի վրա կան կոշտուկներ։ Սեռական դիմորֆիզմը լավ է արտահայտված։ Էգերը արուներից արտաքնապես շատ ավելի խոշոր են, սակայն նրանք ունեն միևնույն քաշը։

Սնվում է ջրային անողնաշարավորներով։ Ակտիվ է ցերեկային ժամերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 157 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրափոր հրադոդոշ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրափոր հրադոդոշ» հոդվածին։