Կարլ Կորենս գերմ.՝ Carl Erich Correns |
---|
 | Ծնվել է | սեպտեմբերի 19, 1864(1864-09-19)[1] Մյունխեն, Բավարիա[2] |
---|
Մահացել է | փետրվարի 14, 1933(1933-02-14)[3][4][5] (68 տարեկան) Բեռլին, Նացիստական Գերմանիա[2] |
---|
Գերեզման | Դալեմի անտառային գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն և Վայմարյան Հանրապետություն |
---|
Դավանանք | Գերմանիայի ավետարանչական եկեղեցի[1] |
---|
Մասնագիտություն | կենսաբան, գենետիկ, պտերիդոլոգ, պտերաբան, համալսարանի դասախոս, սնկաբան և բուսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Թյուբինգենի համալսարան, Լայպցիգի համալսարան[1], Մյունստերի համալսարան[1] և HU Berlin[1] |
---|
Գործունեության ոլորտ | բուսաբանություն[6], գենետիկա[6] և կենսաբանություն[6] |
---|
Պաշտոն(ներ) | Գաղտնի խորհուրդ |
---|
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա[7], Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Համբուրգի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Hans Kappert? |
---|
Պարգևներ | |
---|
Երեխա(ներ) | Erich Correns?[1] և Carl W. Correns? |
---|
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Correns |
---|
Carl Correns Վիքիպահեստում |
Կարլ Կորենս[10] կամ Կարլ Էրիխ Կորենս[11] (գերմ.՝ Carl Correns[12][13] կամ գերմ.՝ Carl Erich Correns[14][15], կամ գերմ.՝ Кarl Correns[16], կամ գերմ.՝ Carl Erich Franz Joseph Correns, կամ գերմ.՝ Carl Franz Joseph Erich Correns, սեպտեմբերի 19, 1864(1864-09-19)[1], Մյունխեն, Բավարիա[2] - փետրվարի 14, 1933(1933-02-14)[3][4][5], Բեռլին, Նացիստական Գերմանիա[2]), գերմանացի բուսաբան, սնկաբան, պրոֆեսոր, բուսաբանության պրոֆեսոր, Բեռլինի համալսարանի պատվավոր մասնագետ, կենսաբանության մասնագետ, Գերմանիայում գենետիկայի պիոներ, մեկը Մենդելի օրենքներից բացահայտողներից։
Կարկ Կորենսի գերեզմանը Դալեմայում, 25 հոկտեմբերի, 2010 թ.
Կարլ Կորենսը ծնվել է Մյունխենում սեպտեմբերի 19-ին 1864 թ.: Նրա հայրը եղել է նկարիչ։ Կորցնելով երկու ծնողներին վաղ հասակում, Կորենսին մեծացրել է իր մորաքույրը։ Նախնական կրթություն ստացել է Շվեյցարիայի Սանկտ-Գալեն դպրոցում։
1885 - 1888 թթ. նա բուսաբանություն սովորել է Գրացում, Բեռլինում և Լայպցիգում։ 1885 թվականին Կորենսը ընդունվել է Մյունխենի համալսարան։ Կարլ Վիլհելմ ֆոն Նեգելը դասավանդել է Կարլ Կորենսին բուսաբանություն. իմանալով, որ Կորենսը ծնողներ չի ունեցել, նա փորձել է օգնել նրան սովորել. Նեգելը եղել է այն մարդը, ով Կորենսին ներշնչել է հետաքրքրություն բույսերի ժառանգաբար ացնող հատկանիշների ուսումնասիրությանը, նա նաև ցուցաբերել օգնություն Կորենսին ատենախոսություն ըգրելու համար:1892 թ. Կառլ Կորենսը ամուսնացել է Էլիզաբեթի՝ Կարլ Վիլհելմ ֆոն Նեգելի թոռան զարմուհու հետ։ Կորենսի երկու որդիները նույնպես անվանի գիտնականներ են՝ հանքաբան Վիլհելմ Կարլ Կորենսը (1893-1980) և քիմիկոս Էրիխ Կորենսը (1896-1981)։
Մյունխենի համալսարանն ավարտելուց և ատենախոսության պաշտպանությունից հետո, Կարլ Կորենսը 1889 թ. ստացել է դոկտորի աստիճան և դասախոսել է Թյուբինգենի համալսարանում։ 1897 թ. նա եղել է Թյուբինգենի համալսարանի պրոֆեսոր։ 1899 թ. Կառլ Կորենսը դարձել է բուսաբանության պրոֆեսոր Թյուբինգենի համալսարանում։ 1902 թ. նա դարձել է բուսաբանության պրոֆեսոր Մյունստերի համալսարանում և Բուսաբանական ինստիտուտի ու Բուսաբանական այգու տնօրեն։ 1903—1907 թթ. Կարլ Կորենսը եղել է Լայպցիգի համալսարանի, իսկ 1909—1914 թթ. Մյունստերի համալսարանի պրոֆեսոր։ Նա եղել է նաև Բեռլինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
Կարլ Կորենսը գերմանացի բնագետների միության "Լեոպոլդինայի" անդամ էր։ 1914—1933 թթ. Կորենսը Բեռլինի կենսաբանության ինստիտուտի տնօրենն է եղել։ 1920 թ-ին նա դարձել է կենսաբանության պրոֆեսոր։ Նա եղել է Թագավորական Պրուսական գիտությունների Ակադեմիայի 1915-1919 թ. և Պրուսական գիտությունների Ակադեմիայի անդամ Բեռլինում 1919-1933 թթ։ 1932 թ. Կորենսը պարգևատրվել է Լոնդոնի թագավորական միությունում՝ ստանալով Դարվինի մեդալ[17]։ Նույն թվականին նա ստացել է Հարնակի մեդալ[18]։
Կարլ Կորենսը մահացել է Բեռլինում, 1933 թ. փետրվարի 14-ին։ Նա թաղված է Դալեմայի անտառային գերեզմանատանը, որ գտնվում է Բեռլինի հարավ-արևմուտքում, Շտելգից-Ցելենդորֆի շրջանում։ Կարլ Կորենսի բազմաթիվ աշխատանքներ այդպես էլ մնացել են չհրատարակված և 1945 թ. Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ ոչնչացվել են։
Կարլ Կորենսը մասնագիտացել է բարձրակարգ բույսերում, ջրիմուռներում, բույսերի սերմերում և սնկերում[19]։ Առաջին հետազոտության արդյունքները, որ վերաբերում էր բույսերի ժառանգմանը, Կորենսը հրապարակել է 1900 թվականին[20][21][22]։ Կորենսը բերեց պլազմային ժառանգման առաջին ապացույցները 1909 թ. աշխատությունում՝ Mirabilis jalapa հիման վրա[23]։ 1908 թվականին Կարլն առաջին անգամ նկարագրել է գենը, որը գտնում է գենոմում։
- G. Mendels regel-ը über das Verhalten der Nachkommenschaft der Rassenbastarde, Berichte der Deutschen Botanischen Gesellschaft 18 (1900), 158-168.
- Über Levkojenbastarde – Zur Kenntnis der Grenzen der Mendelschen Regeln, Botanisches Centralblatt 84 (1900), 1-16 (erstmalige Beschreibung der Genkopplung)
- Experimentelle Untersuchungen über die Entstehung der Arten auf botanischem Gebiet, Archiv für Rassen - und Gesellschafts-Biologie 1 (1904), 27-52.
- Die Bestimmung und Vererbung des Geschlechtes, nach Versuchen mit höheren Pflanzen, Verhandlungen der Gesellschaft Deutscher Naturforscher und Ärzte 1907, 794-802.
- Zur Kenntnis der Rolle von Kern und Plasma bei-ը der Vererbung, Zeitschrift für induktive Abstammungs - und Vererbungslehre 1 (1909), 291-328.
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 verschiedene Autoren Neue Deutsche Biographie (գերմ.) — Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 1953. — doi:10.1163/9789004337862_LGBO_COM_140215
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118676938 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 6,0 6,1 6,2 Czech National Authority Database
- ↑ http://research.uni-leipzig.de/catalogus-professorum-lipsiensium/leipzig/Correns_774/
- ↑ Deutsche Bibliothek — 1947.
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=216486814&single=true
- ↑ «Грегор Мендель (1822—1884)»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-27-ին։ Վերցված է 2017-02-15
- ↑ Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.
- ↑ DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: Carl Correns
- ↑ Virtual International Authority File: Carl Correns
- ↑ Carl Erich Correns
- ↑ Carl Erich Correns
- ↑ 169—170 (Nordisk familjebok / Uggleupplagan. 35.
- ↑ The Royal Society: Ceremonies of the Darwin Medal from 1890 to 1948
- ↑ Encyclopedia results for markl
- ↑ International Plant Names Index: Carl Franz Joseph Erich Correns (1864—1933)
- ↑ Большой Энциклопедический словарь. — 2000.
- ↑ Энциклопедический словарь. — 2009.
- ↑ Большая энциклопедия Кирилла и Мефодия. — «Кирилл и Мефодий», 1998—2011.
- ↑ Correns C. Vererbungsversuche mit blass (gelb) grünen und buntblättrigen Sippen bei Mirabilis, Urtica, und Lunaria.
- Մեծ Սովետական Հանրագիտարան «Սովետական Հանրագիտարան», 1969—1978 (ռուսերեն)
- Մեծ Հանրագիտարային բառարան— 2000 (ռուսերեն)
- Հանրագիտարանային բառարան — 2009 (ռուսերեն)
- Կիրիլի և Մեֆոդիայի Մեծ Հանրագիտարան «Կիրիլ և Մեֆոդի», 1998—2011. (ռուսերեն)
- Brummitt RK; Powell CE. (1992). Authors of Plant Names. Royal Botanic Gardens, Kew. ISBN 1-84246-085-4. (անգլերեն)
- Hagemann R (2000)։ «Erwin Baur or Carl Correns: who really created the theory of plastid inheritance?»։ J. Hered. 91 (6): 435–40։ PMID 11218080։ doi:10.1093/jhered/91.6.435 (անգլերեն)
- Saha M S (1981)։ «The Carl Correns papers»։ The Mendel newsletter; archival resources for the history of genetics & allied sciences 21: 1–6։ PMID 11615874 (անգլերեն)
- Rheinberger H J (2000)։ «[Carl Correns' experiments with Pisum, 1896–1899.]»։ History and philosophy of the life sciences 22 (2): 187–218։ PMID 11488142 (անգլերեն)
- Rheinberger H J (2000)։ «Mendelian inheritance in Germany between 1900 and 1910. The case of Carl Correns (1864–1933)»։ C. R. Acad. Sci. III, Sci. Vie 323 (12): 1089–96։ PMID 11147095 (անգլերեն)
- Corcos A F (1987)։ «Correns, an independent discoverer of Mendelism? I. An historical/critical note»։ J. Hered. 78 (5): 330։ PMID 3316376 (անգլերեն)
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|