Կարլ Բարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Բարքս
Carl barks.jpg
Ծնվել էմարտի 27, 1901(1901-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրMerrill, Քլամաթ շրջան, Օրեգոն, ԱՄՆ[2]
Վախճանվել էօգոստոսի 25, 2000(2000-08-25)[1][2][3][…] (99 տարեկան)
Մահվան վայրԳրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունսցենարիստ, գրող, նկարիչ, ագարակապան, լրագրող, սթորի-արտիստ, նկարազարդող, կոմիքսների արտիստ, comics writer, մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ և storyboard artist
Ուշագրավ աշխատանքներՍկրուջ Մակդաք, Gyro Gearloose?, Donald Duck Finds Pirate Gold?, Donald Duck and the Mummy's Ring?, Magica De Spell?, Gladstone Gander?, Beagle Boys? և Christmas on Bear Mountain?
Պարգևներ«Ինքփոթ» մրցանակաբաշխություն և Դիսնեյի լեգենդներ
ԱմուսինGaré Barks?
ստորագրություն
Carl barks signature.svg
Carl Barks Վիքիպահեստում

Կարլ Բարքս (անգլ.՝ Carl Barks, մարտի 27, 1901(1901-03-27)[1][2][3][…], Merrill, Քլամաթ շրջան, Օրեգոն, ԱՄՆ[2] - օգոստոսի 25, 2000(2000-08-25)[1][2][3][…], Գրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ[2]), Դիսնեյի նկարիչ-նկարազարդող և կոմիքսների հեղինակ: Նա երևակայական Դաքսբուրգ քաղաքի հեղինակն է​​, որը ծառայում էր որպես սետինգ «Բադային պատմություններ» մուլտ և կոմիքս սերիալների համար: Իր սցենարների և նկարազարդումների համար նա ստացել է Մարդ-բադիկ մականունը: Ժամանակակից կոմիքսների հայրը` Ուիլ Այսները, անվանել է նրան կոմիքսների Անդերսեն[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարքսը ծնվել է Օրեգոն նահանգի Մերիլլ քաղաքում: Խոսելով իր մանկության մասին` Կարլը նշել է, որ հաճախ է միայնակության զգացում ունեցել: Նրա ֆերմեր ծնողներին էր պատկանում մոտ մեկ քառակուսի մղոն (2.6 կմ²) հողատարածք: Շրջանի ամենամոտ հարևանը ապրում էր նրանցից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, բայց Բարկսի ծնողներին ավելի շատ ծանոթ էր, քան ընկեր: Մոտակա դպրոցը տնից երեք կմ հեռավորության վրա էր գտնվում, և փոքրիկ Կարլը դպրոց գնալիս ստիպված էր ամեն օր հաղթահարել այդ տարածությունը:

1908 թվականին Բարկսի հայրը, հույս ունենալով ավելացնել եկամուտը, իր ընտանիքին տեղափոխեց Օրեգոն նահանգի Միդլենդ քաղաք: Այստեղ նրանք հիմնեցին նոր անասնաբուծական ֆերմա և սկսեցին վաճառել իրենց արտադրանքը տեղական սպանդանոցում: 1911 թվականին նրանք տեղափոխվեցին Կալիֆոռնիայի Սանտա Ռոզա քաղաք, բայց Բարկսերի գործերը նոր վայրում բավականին վատ էին, և ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված էին վերադառնալ Մերիլլ:

1916 թվականը տասնհինգամյա Կարլի կյանքում դարձավ շրջադարձային: Նախ, այդ տարի մահացավ Կարլի մայրը: Երկրորդ, նրա մոտ առաջացան լսողության հետ կապված լուրջ խնդիրներ (հետագայում նա ստիպված կլինի ձեռք բերել լսողական ապարատ, որը նա կօգտագործի ամբողջ կյանքի ընթացքում): Երրորդ, լսողության հետ կապված խնդիրների պատճառով, որը բացասական ազդեցություն ունեցավ ուսման մեջ, նա ստիպված էր դադարեցնել ուսումը:

Աշխատանքի որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանից հետո Բարկսը սկսեց աշխատել: Նա հաճախ էր փոխում աշխատավայրը և ինքն իրեն փորձում էր տարբեր ոլորտներում (ֆերմեր, խառատ, փայտահատ, տպագրիչ և այլն), բայց այդպես էլ չկարողացավ հասնել էական հաջողությունների: Հետագայում կյանքի այս ժամանակահատվածը կազդի նրա ամենահայտնի կոմիքսների կերպարների վրա ՝ Դոնալդ բադ և Սկրուջ Մակդաք: Ինչպես ասում էր Կարլ Բարկսը, ինքն անձամբ է ծանոթ նման իրավիճակներին:

Այդ ժամանակ Բարկսը սկսեց մտածել այն մասին, թե ինչպես համատեղել աշխատանքը և սիրած հոբբին` նկարչությունը: Դեռ վաղ մանկությունից նա սիրում էր նկարել, պատճենելով իր սիրված կոմիքս ​​նկարիչների նկարները: Մինչև իր տասնվեց տարիները, նա հիմնականում սովորում էր ինքնուրույն նկարել, բայց հետագայում որոշեց մի քանի դասեր վերցնել: Սակայն առաջին չորս դասերից հետո նա ստիպված էր դադարեցնել ուսումը, քանի որ իր աշխատանքի պատճառով գրեթե ժամանակ չէր մնում նման դասերի: Սակայն հետագայում նա ասաց, որ այդ դասերը զգալիորեն օգնեցին նրան կատարելագործել իր ոճը:


1918 թվականի դեկտեմբերին Բարկսը հեռացավ հորից և գնաց Սան Ֆրանցիսկո աշխատանք փնտրելու: Այնտեղ նա աշխատանք ստացավ փոքր հրատարակչությունում՝ փորձելով վաճառել իր նկարները թերթերին և այլ լրատվամիջոցներին, բայց փոքր հաջողություններով:

Այդ ժամանակ նա հանդիպեց իր առաջին կնոջը՝ Փերլ Թըրներին, որի հետ ամուսնացավ 1921 թվականին. Նրանք ունեցան երկու դուստրեր` Պեգգին (1923) և Դորոթին (1924):

1923 թվականին Բարկսը վերադարձավ Մերիլլ, որտեղ որոշ ժամանակ կրկին աշխատեց որպես ֆերմեր: Շուտով նա հասցրեց իր նկարներից մի քանիսը վաճառել «Judge» ամսագրին, իսկ ավելի ուշ որպես խմբագիր աշխատանք ստանավ տղամարդկանց «Calgary-Eye-Opener»- ի ամսագրում : Միևնույն ժամանակ, նա շարունակում էր իր գրաֆիկական աշխատանքները վաճառել կողմնակի հրատարակությունների:

1930 թվականին Բարկսը բաժանվեց կնոջից և շուտով տեղափոխվեց Մինեապոլիս, որտեղ տեղակայված էր «Calgary-Eye-Opener»-ը : Այնտեղ նա հանդիպեց Կլարա Բելկենին, ով 1938 թվականին դարձավ նրա երկրորդ կինը:

Աշխատանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականի նոյեմբերին նա իմացավ, որ Ուոլթ Դիսնեյը փնտրում է նոր նկարիչների իր ստուդիայում: Բարկսը որոշեց փորձել բախտը: Նա հավանության արժանացավ փորձնական դիտումներին, որը շուտով հանգեցրեց տեղափոխության Լոս Անջելես: Կարլը դարձավ երկու վարձու աշխատող պրակտիկանտներից մեկը: Նրա նախնական աշխատավարձը շաբաթական 20 դոլար էր: Իր աշխատանքը Դիսնեյ ստուդիայում նա սկսեց 1935 թվականին՝ Դոնալդ Դաք դեբյուտից մեկ տարի անց, որը տեղի ունեցավ 1934 թվականի հունիսի 9-ին ՝ «Իմաստուն փոքրիկ հավիկը» («The Wise Little Hen») կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմում: Սկզբում նա ծառայում էր որպես մուլտիպլիկատորի օգնականներից մեկը, բայց 1937 թվականին նրան տեղափոխեցին սցենարիստների բաժին:

Աշխարհում աճող ռազմական լարվածությունը բացասաբար անդրադարձավ ստուդիայի աշխատանքի վրա, և 1942 թվականին Բարկսը ստիպված էր հեռանալ աշխատանքից: Մեկնելուց առաջ նա վաստակում էր որպես կոմիքսների նկարիչ ՝ ստեղծելով նկարազարդումների շուրջ կեսը ՝ «Դոնալդ Դաքը փնտրում է ծովահենների գանձերը(«Donald Duck Finds Pirate Gold»), որը թողարկվել է 1942 թվականի հոկտեմբերին: Այս պատմությունը առաջին բնօրինակ կոմիքսն է Դոնալդ Դաք մասին,հրատարակված հայտնի ամերիկյան կոմիքսների ամսագրում: Այնուամենայնիվ, սա կոմիքսների վերաբերյալ նրա առաջին գործը չէր, քանի որ նույն տարում ավելի վաղ նա աշխատել էր «Պլուտոն փրկում է նավը» («Pluto Saves the Ship») սցենարի վրա: Դիսնեյի ստուդիայից հեռանալուց հետո Բարկսը մեկնում է Կալիֆոռնիա, որտեղ մտադրվում է ստեղծել սեփական թռչնաֆաբրիկան:

Նա շուտով աշխատանք է ստանում Western Publishing հրատարակչությունում, որտեղ նա անուղղակիորեն աշխատում է Դոնալդ Դեքի մասին կոմիքսների վրա: 1943 թվականին լույս տեսավ նրա տաս էջանոց պատմությունը՝ «Հաղթանակի այգի»(«The Victory Garden»), որը առաջինն էր Բարկսի մոտ հինգ հարյուր աշխատություններից, որը լույս էր տեսել Western Publishing-ի համար, որի վրա աշխատել է առաջիկա երեք տասնամյակների ընթացքում:Իր կոմիքսների գլխավոր հերոսներին` Դոնալդն ու նրա եղբորորդիներին (Հուեյը, Դեյվին և Լուիը, որոնք նաև հայտնի են որպես Բիլլի, Վիլլի և Դիլլի)` նա շրջապատեց նոր էքսցենտրիկ կերպարներով: Դրանց թվում. Սկրուջ Մակդաք` աշխարհի ամենահարուստ բադը, Գլեդստոուն Գուսակ` Դոնալդի աներևակայելի երջանիկ զարմիկը, Գավս եղբայրներ` անհաջող հանցագործներ, Ֆլինտխարտ Գլոմգոլդ, Սկրուջ Մակդաքի հիմնական մրցակիցը; կախարդուհի Մագիկա դը Հիպնոսը և այլոք:

Ստեղծագործական հաջողությունները բացասաբար են անդրադարձել նրա ընտանեկան կյանքի վրա, և 1951 թվականին Բարկսը բաժանվում է Կլարայից: 1954 թվականին ամուսնանում է երրորդ անգամ: Նրա նոր կինը դարձավ նկարիչ Մարգարետ Ուիլյամսը, ում հետ նա ծանոթացել է կերպարվեստի ցուցահանդեսում:

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

շ 1966 թվականին Բարկսը թոշակի անցավ, բայց այնուամենայնիվ, որոշ ժամանակ շարունակեց գրել կոմիքսներ «Western Publishing»-ի համար: Շուտով նա սկսեց նկարել նկարներ, որոնք վաճառեց տեղական ցուցահանդեսներում: Նրանց վրա նա պատկերում էր ագարակի կյանքից հումորային տեսարաններ, ինչպես նաև բնիկ ամերիկացիների դիմանկարներ: 1975 թվականին Բարկսի առաջին նկարներից մեկը աճուրդում վաճառվեց 2,500 դոլարով: Այնուհետև գները և նրա աշխատանքի պահանջարկը անընդհատ աճում էին, և 1976 թվականին նրա «Հուլիսի չորսին Դուկբուրգում» նկարը վաճառվեց ռեկորդային գնով ՝ 6400դոլարով: 1981 թվականին Բարկսը ունեցավ մասնակցություն Սկրուջ Մակդաքի մասին կոմիքս ​​գրքի հրատարակմանը,որը թողարկվեց սահմանափակ քանակով: 1993 թվականից մինչև 1998 թվականը նա ղեկավարել է իր կողմից հիմնադրված «Կարլ Բակսի ստուդիա»ն, որը 1994 թվականին կազմակերպեց շրջագայություն եվրոպական 11 երկրներում՝ իր աշխատանքները խթանելու համար:

1994 թվականից մինչև 1998 թվականը Եվրոպական տասը թանգարաններում անցկացվեց ցուցահանդես-հետհայացք Բարկսի աշխատանքների, որին այցելեցին ավելի քան 400 000 մարդ[5]:

Կարլ Բարկսը մահացավ 2000 թվականի օգոստոսի 25-ին Գրանտս-Պասում գտնվող իր նոր տանը՝ հարյուրամյակից մի քանի ամիս առաջ:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան The Comics Journal ամսագիրը ներառեց Դոնալդ Դաքի կոմիքսները 20-րդ դարի հարյուրավոր լավագույն անգլալեզու կոմիքսների ցուցակում, որտեղ նա գրավեց 6-րդ տեղը:Այս ցուցակում Սկրուջ հորեղբոր մասին պատմող կոմիքսները զբաղեցրեցին 20-րդ տեղը[6].
  • Կարլ Բարկսը ստեղծեց Էնդի Պանդայի մասին կոմիքս ​​գրքերից մեկը, որը հրատարակվել է 1943թվականին): (New Funnies 76).
  • Կարլ Բակսի պատվին կոչվել է աստերոիդներից մեկը - 2730 Բարկս[7]
  • Տեսախաղ Donald Duck: Goin 'Quackers' նվիրված էր Կարլ Բարկսի հիշատակին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դոնալդ Դաք
  2. Սկրուջ Մակդաք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]