Jump to content

Ալեխանդրո Խոդորովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոդորովսկի Ալեխանդրոից)
Ալեխանդրո Խոդորովսկի
իսպ.՝ Alejandro Jodorowsky Prullansky
Ծնվել էփետրվարի 7, 1929 (95 տարեկան)
ԾննդավայրՏոպոկիյա, Չիլի
ԿրթությունՉիլիի համալսարան (1950)[1]
Քաղաքացիություն Չիլի և  Ֆրանսիա
ԱզգությունՉիլիացի, Մեքսիկացի, Ֆրանսիացի
Մասնագիտացումգրող, կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, մոնտաժող, գիտաֆանտաստիկ գրող, փիլիսոփա, բանաստեղծ, թատերական ռեժիսոր, միմոս, դերասան, կոմպոզիտոր, կոմիքսների սցենարիստ, արվեստագետ, տիկնիկագործ, քանդակագործ, ակնարկագիր, նկարիչ, գծանկարիչ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, comics creator, կոմիքսների արտիստ, penciller և tarotologist
Ոճ(եր)սյուրռեալիստ
ԱմուսինՎալերի Խոդորովսկի
Պարգևներ
IMDbID 0423524
clubcultura.com/clubliteratura/clubescritores/jodorowsky/index.htm

Ալեխանդրո Խոդորովսկի Պրուլանսկին (իսպաներեն՝ Alejandro Jodorowsky Prullansky, փետրվարի 17, 1929(1929-02-17)[4][5][6], Tocopilla, Անտոֆագաստա, Չիլի[1] և Իկիկե, Չիլի[7]), սյուրռեալիստ ռեժիսոր, համեմատական կրոնի գիտնական, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ է։ Նա ծնվել է Չիլիում մի ուկրաինացի հրեա ընտանիքում։ Ապագայում մեկնել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է ստեղծագործել[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1929 թ.փետրվարի 7-ին, Չիլիի հյուսիսի Տոպոկիյա խաղաղօվկիանոսյան քաղաքում, ուկրաինացի հրեա ընտանիքում։ Նրա ծնողներն էին Խեյմի և Սարա Խոդորովսկիները, որոնք փախչելով ցարական Ռուսաստանից, Օդեսայի հրեական ջարդերից, 1905 թ.-ին գաղթել էին Չիլի։ Նախքան իր խանութը՝ Տուն Ուկրաինան (իսպաներեն՝ Casa Ukrania) բացելը, նրա հայրն աշխատում էր կրկեսում։ Մայրը նրան խստությամբ է դաստիարակել[9][10]։

Հայրը երազում էր, որ նա բժշկությունը ընտրի որպես իր աշխատանքը։ Իսկ նա 1942 թվականին մեկնում է Սանտիագո, որտեղ համալսարան է մտնում։ 40-ականների սկզբին և 50-ականներին մշակութային շարժում է սկսվում Չիլիում, տաղանդավոր և ստեղծագործ երիտասարդների կողմից, որոնք ստեղծում են դիմախաղի թատրոնը և ներկայանում Չիլիի Համալսարանի Փորձնական Թատրոնում։ Նրա մեջ էին Խոզե Դոնոսոն, Էնրիքե Լիհնը, Խորխե Էդվարդսը, ինչպես նաև Ալեխանդրո Խոդորովսկին, ով իր համալսարանական տարիներին աշխատեց նաև որպես կրկեսի ծաղրածու և տիկնիկ խաղացնող[9][10]։

1953 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ սկսում է աշխատել նշանավոր մնջախաղաց Մարսել Մարսոյի հետ։ Փարիզ հասնելու հենց առաջին օրը, ավելի ճիշտ, գիշերը, նա ժամը երեքին զանգահարեց Անդրե Բրետոնին՝ պահանջելով անմիջապես իրեն ընդունել։ «Բայց դուք ո՞վ եք», - վրդովվեց սյուրռեալիզմի նահապետը։ «Իմ ազգանունը Խոդորովսկի է, - ներկայացավ նա, - քսանչորս տարեկան եմ, եկել եմ Չիլիից՝ սյուրռեալիզմին հարություն տալու համար»։ Նա այնտեղ աշխատեց Մորիս Շովալիեյի հետ, և ստեղծեց իր առաջին կինոնկարը՝ Շրջված Գլուխներ, որն այժմ կորած է համարվում[8][10]։

Փարիզում նա ընկերակցեց սյուրռեալիստներ Ռոլան Տոպոր և Ֆեռնանդո Արրաբալի հետ, ում հետ էլ 1962 ստեղծեցին Պանիկ շարժումը։ Դրա անունը գալիս է Պան հույն բնության հեթանոսական աստծուց, և կենտրոնանում է քաոսային գեղարվեստական ներկայացումների և սուրռեալ պարկերների վրա[8]։

Անարխիկ թատրոնից Խոդորովսկին անցավ կինո, իսկ հետագայում զբաղվեց կոմիքսների ստեղծմամբ ու վիպասանությամբ։ Ոմանց աչքին նա մնաց շառլատան, մինչդեռ մյուսները նրան պիտի կարգեին միստիցիզմի քուրմ և խռովարար ավանգարդի վարպետ[10]։

Խոդորովսկու կինը՝ Վալերին և նրա տղաները՝ Բրոնտիսը, Աքսելը և Ադանը հայտնվել են նրա ֆիլմերում[8]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Պանիկ շարժման անդամ՝ Խոդորովսկին գրեց քանի գրքեր և թատերական պիեսներ։ 1960-ականների վերջերում նա ավանգարդ թատրոնի ռեժիսոր դարձավ Փարիզում և Մեխիկոյում, ստեղծեց «Հրաշալի Պանիկականներ» կոմիքսը, և 1967 թվականին իր առաջին «իսկական» կինոնկարը սարքեց՝ Ֆանդո և Լիզը, մի սյուրռեալիստական սիրո պատմություն, Արրաբալի սցենարներից մեկի հիման վրա, որը նկարահանվեց Իսպանիայում։ Ֆանդո և Լիզը Ակապուլկոյի միջազգային կինոփառատոնին ցուցադրվելիս, այնպիսի թեժ սկանդալի տեղիք տվեց, որ փառատոնը մեկընդմիշտ փակեցին։ Ապա դա արգելվեց Մեքսիկայում, ամերիկյան էկրան բարձրացավ աղճատված տարբերակով և երեսուն տարի ֆիլմադարանում մնալուց հետո միայն 1999 թվականին թողարկվեց տեսաժապավենի վրա։ 1971 թվականին Խլուրդը լույս տեսավ, որը վերածվեց պաշտամունքային դասականի, ինչպես և Սրբազանց Լեռը 1973 թվականին[8][10]։

1975 թվականին նա վերադարձավ Ֆրանսիա, որտեղ և սկսեց գործել մի ֆիլմի վրա, որը երբեք չսարքվեց՝ Ֆրանկ Հերբերտի Ավազաթումբի մի հսկայական հարմարացում, որում պիտի նկարահանվեին՝ Օրսոն Ուելսը, Սալվադոր Դալին և այլներ, և իր երաժշտությունը պիտի լիներ Փինկ Ֆլոյդինը։ Նրա ֆինանսիստները հրաժարվեցին, և Ավազաթումբը նկարահանվեց Դեյվիդ Լինչի միջոցով[8]։

Նրա մյուս կինոնկարը նկարահանվեց 1979 թվականին՝ Փղաժանիքը, մի փոքրիկ աղջկա ընկերության պատմությունը մի փղի հետ, որն արագորեն խամրեց խավարի մեջ։ 1980-ականներին նա սկսեց գործել Մոբիոսի և այլ արվեստագետների հետ կոմիքսների, պատկերավոր վեպերի և մուլտֆիլմերի վրա, և մի քանի այլ գրքեր գրեց։ 1990 թվականին նա նկարահանեց մի այլ ֆիլմ՝ Ծիածանի Գողը ֆանտաստիկ ֆիլմը Օմար Շարիֆի և Պիտեր Օ'Թուլի հետ։ 1990-ականներին նա շարունակեց գծանկարիչների հետ մուլտֆիլմեր արտադրել, և պետք է որ որոշ ժամանակ սկսի գործել իր նոր ֆիլմի՝ Խլուրդի Զավակները ֆիլմը[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.britannica.com/biography/Alejandro-Jodorowsky
  2. https://www.comics.org/creator/254/
  3. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2015
  4. BD Gest' (ֆր.)
  5. Babelio (ֆր.) — 2007.
  6. CineChile
  7. 7,0 7,1 https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/1996/04/27/0100
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Ալեխանդրո Խոդորովսկու կենսագրությունը IMDB-ից (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
  9. 9,0 9,1 «Ալեխանդրո Խոդորովսկու պաշտոնական կայքի կենսագրություն (իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Սյուրռեալիզմի ուշացած գուրուն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Խոդորովսկի» հոդվածին։