Խմելնիցկու մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խմելնիցկիի մարզից)
Խմելնիցկու մարզ
Хмельницька область
flag of Khmelnytskyi Oblast? Զինանշան


ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Կարգավիճակմարզ
Մտնում էՈւկրաինա
Ներառում է20 շրջան, 13 քաղաք, 24 քաղաքատիպ ավան, 1415 գյուղ
ՎարչկենտրոնԽմելնիցկի
Խոշորագույն քաղաքԿամենեց-Պոդոլսկի
Մարզային պետական վարչության ղեկավարՎասիլ Ստեպանովիչ Յադուխա
Հիմնական լեզուուկրաիներեն
Բնակչություն (2012)
1 314 818 (2,93 %, 13 տեղ)
Խտություն64,2
Տարածք20,6 հազ.  (3,41 %, 5 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 401 մ
 121 մ
Հիմնադրված է1937 թ. սեպտեմբերի 22 թ.
Սահմանակցում էՏերնոպոլի մարզ, Ռովնոյի մարզ, Ժիտոմիրի մարզ, Վիննիցայի մարզ և Չեռնովցիի մարզ
Ժամային գոտիUTC+2
ՀապավումХмельницька область
ISO 3166-2 կոդUA-68
Հեռախոսային կոդ+380 38
Փոստային ինդեքսներ29xxx, 30xxx, 31xxx, 32xxx
Ինտերնետ-դոմենkhmelnitskiy.ua; km.ua
Ավտոմոբիլային կոդBX
adm-km.gov.ua

Խմելնիցկու մարզ (ուկրաիներեն՝ Хмельни́цька о́бласть), մարզ Ուկրաինայի կենտրոնական մասում։ Տեղաբաշխված է Արևմտյան Ուկրաինայում։ Ստեղծվել է 1937 թվականի սեպտեմբերի 22-ին։ Մինչև 1954 թվականի հունվարի 4-ը կոչվում էր Կամենեց-Պոդոլսկի մարզ։ Մինչև 1941 թվականը վարչական կենտրոնն է եղել Կամենեց-Պոդոլսկի քաղաքը։ Տարածությունը 20 600 Կմ2 է, բնակչությունը՝ 1 314 818 (2012)։ Բաժանվում է 20 վարչական շրջանի, ունի 11 քաղաք, 24 քտա։ Կենտրոնը՝ Խմելնիցկի։

Խմելնիցկու մարզը գտնվում է Վոլինո-Պոդոլյան բարձրության կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում՝ Ռովնոյի մարզի, հյուսիս-արևելքում՝ Ժիտոմիրի մարզի, հարավում-արևելքում՝ Վիննիցայի մարզի, հարավում՝ Չերնովցիի մարզի, և արևմուտքում՝ Տերնոպոլի մարզի հետ։ Մակերևույթը ալիքավոր հարթություն է՝ մասնատված գետահովիտներով, հեղեղատներով ու խանդակներով։

Մարզի վարչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմելնիցկիի մարզի վարչական կենտրոնն է Խմելնիցկի քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 20;
  • բնակավայրեր - 1452, այդ թվում՝
    • գյուղական - 1415;
    • քաղաքային - 37, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 24;
      • քաղաքներ - 13, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ - 6;
        • շրջանային նշանակության քաղաքներ - 7;
  • գյուղական խորհուրդներ - 568։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Խմելնիցկիի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմելնիցկիի մարզում 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակվում էր 1, 334 միլիոն մարդ, այդ թվում 726, 2 (54, 5%) հազար մարդ քաղաքային և 607, 8 (45, 5%) հազար մարդ գյուղական բնակչություն։

Բնակչության ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմելնիցկիի մարզի բնակչությունը ըստ ազգային պատկանելության[1]`

Ազգություն Քանակ Տոկոսը ընդհանուրից
1 Ուկրաինացիներ 1 339 331 93, 88%
2 Ռուսներ 50 686 3, 55%
3 Լեհեր 23 005 1, 61%
4 Բելառուսներ 2 750 0, 19%
5 Հրեաներ 1 410 0, 10%
6 Մոլդավացիներ 1 353 0, 09%
7 Հայեր 1 159 0, 08%
8 Գնչուներ 490 0, 03%
9 Թաթարներ 464 0, 03%
10 Գերմանացիներ 365 0, 03%
11 Այլ 5 636 0, 40%
Ընդհանուր 1 426 649 100%

Խոշոր բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 6 հազարը
2012 թվականի հունվարի 1-ի տվյալներով
Խմելնիցկի 263, 7 Իզյասլավ 17, 2
Կամենեց-Պոդոլսկի 103, 0 Գորոդոկ 16, 8
Շեպետովկա 43, 5 Դունաևցի 16, 2
Նետեշին 36, 5 Լետիչև 10, 5
Սլավուտա 35, 5 Դերաժնյա 10, 3
Ստարոկոնստանտինով 35, 0 Յարմոլնիցի 7, 8
Պոլոննոե 21, 9 Պոնինկա 7, 5
Կրասիլով 19, 8 Տեոֆիպոլ 6, 8
Վոլոչիսկ 19, 7 Վինկովիցի 6, 4

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կան շինանյութեր, ֆոսֆորիտներ, տորֆ, ինչպես նաև հանքային աղբյուրներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 5, 3 °C-ից - 5, 4 °C է, հուլիսինը՝ 18, 1 °C-ից 19, 2 °C։ Տարեկան տեղումները 550 - 600 մմ են։

Գետերը պատկանում են Դնեպրի, Հարավային Բուգի և Դնեստրի ավազաններին։ Տարածված են ճմապոդզոլային, թույլ հումուսային ու պոդզոլացված սևահողերը, մոխրագույն և պոդզոլացված ավազակավային հողերը, գետահովիտներում՝ ճմային և մարգագետնային հողերը։ Խմելնիցկու մարզը գտնվում է անտառատափաստանային գոտում։ Անտառները և թփուտները գրավում են մարզի տերիտորիայի 12%-ը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմելնիցկու մարզում զարգացած են սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, թեթև, սննդի և շինանյութերի արդյունաբերությունը, մեքենայացված գյուղատնտեսությունը։ Շաքարի արդյունաբերությունն ունի համամիութենական նշանակություն։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը հիմնված են բերովի հումքի վրա։ Խմելնիցկու մարզում էներգետիկ տնտեսությունը զարգանում է ներմուծվող ածխի, նավթամթերքների, բնական գազի, ինչպես նաև տեղական տորֆի և հիդրոէներգետիկ պաշարների հիմքի վրա։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմելնիցկու մարզի գյուղատնտեսության ճյուղերն են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությունը և կաթնամսատու անասնապահությունը։ Զարգացած է այգեգործությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղիների երկարությունը 732 Կմ է, ավտոճանապարհներինը՝ 8 400 Կմ (1975)։ Զարգացած է օդային տրանսպորտը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Խմելնիցկու մարզում գործում էին 1420 գրադարան, 3 թանգարան, 2 թատրոն։ Լույս են տեսնում «Ռադյանսկե Պոդիլյա» (Սովետական Պոդոլյա), «Կորչագինեց» մարզային լրագրերը (1980 թ-ի դրությամբ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Всеукраїнський перепис населення 2001 року». Վերցված է 21 вересня 2011-ին.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խմելնիցկու մարզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 58