Խատուտիկ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խատուտիկ սովորական
Oduvanchiki1024 768.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Ցեղ Խատուտիկ
Տեսակ Խատուտիկ սովորական
Լատիներեն անվանում
Taráxacum officinále


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 50225
EOL 578234


Խատուտիկ սովորական (լատ.՝ Taráxacum officinále), երկշաքիլավոր բազմամյա մոլախոտ։ Ունի վերին մասում խիստ հաստացած, միջին մասից լավ ճյուղավորվող առանցքային արմատ։ Հաստ և զգալի մակերես ունեցող արմատավզիկը գտնվում է հողի մակերեսից 1-2 սմ խորը, որի վրա էլ անմիջապես նստած է տերևային վարդակը։ Ծաղկակոթունի երկարությունը հասնում է մինչև 30 սմ։ Սերմերի երկար քթի վրա նստած են սպիտակ գույնի մազափնջերը՝ սերմին բարձր առագաստայնություն հաղորդող հարմարանքները։ Սերմերն օժտված են բարձր ծլունակությամբ, սակայն ձմեռումից հետո նրանց ծլունակությանը զգալիորեն պակասում է։ Նրանց արմատները 4 սմ-ից ավելի խորը թաղվելուց հետո չեն ծլում։

Հայկական տարանունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակլատիզ, խմբաբա, խտուտ, խատուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքի պատկանող, մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է: Տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ լեզվակաձև, վառ դեղին: Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պապանում 10-12 տարի: Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին: Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում. մոլախոտ է, աճում է այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրորում, մարգագետիններում, հաճախ տալով հոծ բուսուտներ: Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում: «Տարաքսակում» անունը ունի հունական ծագում, որը նշանակում է հանգստացնող: Ըստ Կլիմենտ Տիմիրյազևի, եթե խատուտիկի բոլոր սերմերն աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը:

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, B-սիտոստերին, մինչև 40% ինուլին, մինչև 3 % կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական աղեր: Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիներ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները՝ ճարպ, պարաքսաթին, կարոտինոիդներ, A, B¹ B² C, PP վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից՝ երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր[1][2][3][4]:

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով, ուշ աշնանը, երբ թառամում են տերևները, կամ վաղ գարնանը: Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արևի տակ մինչև կաթնահյութի կտրվելը: Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում կամ չորանոցում՝ միջանցուկ քամու տակ: Չոր հումքը կազմում է ելանյութի 33-35 %-ը: Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով՝ ծաղկման ընթացքում: Բույսը անհոտ է. դառը համով: Ռուսական ժողովրդականա բժշկության մեջ բուսահյութը համարվել է «կենսատու ըմպելիք», որը ընդունակ է «արյունը մաքրելու» ունի խուխամուղ, մարսողությանը կանոնավոր, դեղնուկ վերացնող և քունը կարգավորո հատկություն: Լեհաստանում դեղաբույսն օգտագործում են ընդհանուր թուլության, վատ ախորժակի և լեղուղիների որոշ հիվնդւթյունների ժամանակ: դեղաբույսը լայ ճանաչում ունի նաև ֆրանսիայում: Այստեղ այն կիրառվում է լեղուղինեի խրոնիկական բորբոքումների և աթերոսկլերոզի ժամանակ՝ որպես արյան մեջ խոլեստերինի քանակն իջեցնող միջոց: Առաջարկում են նաև օրվա մեջ ընդունել 50-100 գ թարմ բուսահյութ՝ որպես «արյունը մաքրող», օրգանիզմը տոնուսավորող, միզամուղ, ստամոքսի գործունեությունը ուժեղացնող միջոց, ինչպես նաև դեղնուկի, մաշկային ցանավորումների և պոդագրայի բուժման նպատակով:

Կիրառման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ մանր կտրտված հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1/4 բաժակ, օրը 3-4 անգամ՝ 30 րոպե ուտելուց առաջ, կամ 2 թեյի գդալ մանրացրած արմատը մութ տեղում թրմում 8 ժամ 1 բաժակ սառը ջրում, ապա ըմպում օրվա ընթացքում 3-4 անգամ: Ամբողջ բույսից ջրթուրմ պատրաստելու համար 6 գ չոր հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրոմ, ապա ընդունում մեկական ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Ախորժակաբեր № 3 թեյի մեջ պարունակում է օշինդր, հազարտերևուկ և խատուտիկի արմատ՝ 2:2:1 հարաբերությամբ: Այն ընդունում են թարմ ձևով, մեկական ճաշի գդալ, ուտելուց 10-15 րոպե առաջ՝ 1 ճաշ գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո: Միզամուղ № 6 թեյի մեջ հավասար չափերով մտնում են գիհու պտուղներ, կեչու տերև, խատուտիկի արմատ: Այն ընդունում են թուրմ ձևով, մեկական ճաշի գդալ, օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում 15 րոպե թրմելուց հետո: Ամբողջ բույսը վերածելով փոշու, միանվագ ընդունում են 2-3 գ, իսկ արմատափոշին՝ դանակի ծայրով՝ օրական 3 անգամ: Վերջինս, հավասար չափով խառնելով մեղրի հետ, օգտագործում են որպես քսուկ:

Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խատուտիկը շատ երկրներում համարվում է որպես սննդային բույս. հաճախ աճեցնում են բանջարանոցներում և տերևներից պատրաստում սալաթ: Այս նպատակով մատղաշ տերևները 30 րոպե թողնում են սառը աղաջրում՝ դառնությունը վերցնելու համար, ապա խառնում են քացախի և պղպեղի հետ և օգտագործում: Ավելի հասուն տերևները խաշում են սպանախի նման և տապակում: Աշնանը ուտում են արմատը, որը ինուլինի շնորհիվ բավականաչափ քաղցր է: Արմատը փոխարին է սուրճին և եղերդակին, վաղահաս նեղրատու բույսերից մեկն է: Խատուտիկը մեղրը ոսկեդեղնավուն է, թանձր, շուտ բյուրեղացող, բնորոշ հոտով և սուր համով, միաժամանակ համարվում է արժեքավոր կերախոտ, հատկապես ճագարների համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ.Ս.Կարապետյան - «Հայաստանում տարածված մոլախետերի ատլաս», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1980

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի դեղաբույսերը, Ա. Թորոսյան, «Հայաստան» հրատարալկություն, Երևան-1983

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тринус Ф. П. Фармакотерапевтический справочник. — 6-е изд. — Киев: Здоровья, 1989. — 640 с.
  2. Ивашин Д. С. и др. Лекарственные растения Украины (справочник для сборщика и заготовителя). — К.: Урожай, 1978. — 320 с.
  3. Телятьев В. В. Целебные клады Восточной Сибири. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1976.
  4. В. С. Ягодка. Лекарственные растения в дерматологии и косметологии. — Киев: Наукова думка, 1991. — 272 с.