Արշավիր Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Անդրանիկի Թորոսյան
Ծնվել է1932, օգոստոսի 24
ԾննդավայրՄեծ Պամաճ (գյուղ), Ախալցխա
Մահացել է2003, փետրվարի 2
Մահվան վայրԴիլիջան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունբուսաբույծ

Արշավիր Անդրանիկի Թորոսյան (օգոստոսի 24, 1932, Մեծ Պամաճ (գյուղ), Ախալցխա - փետրվարի 2, 2003, Դիլիջան), հայ բուսաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1997

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 թվականին ավարտել Է Երևանի պետական բժշկական համալսարանը:
  • 1960-1996 թվականներին՝ Դիլիջանի քաղաքային հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ բժշկական ուսումնարանի տնօրեն։
  • 1997 թվականից աշխատել է ԵՊԲՀ կլինիկական դեղաբանության, դեղագիտության և բուսաբանության ամբիոնում, միաժամանակ՝ Երևանի Հայբուսակ ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ[1]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ներքին հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերին։ Զբաղվել Է բուսաբուժությամբ, հավաքել, փորձարարական և կլինիկական հետազոտման է ենթարկել բազմաթիվ դեղաբույսեր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի դեղաբույսերը, Ե., 1983[2]։
  • Միզաքարային հիվանդություն, Ե., 1997։
  • Հիպերտոնիկ հիվանդություն, Ե., 1997[3]։
  • Քրոնիկական գաստրիտներ - խոցային հիվանդություն, Ե., 2001։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հայաստանի դեղաբույսերը
  3. Հիպերտոնիկ հիվանդություն