Ակլատիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Պահքի տիկնիկ

Ակլատիզ կամ Ախալոճ, Ախըլոճ, Ախլոճ, Ախըլոջ, Ախացել, Ախելուծ, Աքլատիզ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Պապի պուլուլ, Պապի պլոր, Որոջբեկ, Ֆռիկ, տիկնիկ Մեծ Պահքի, հայկական ծիսական տիկնիկներից մեկը։

Մեծ Պասի խորհրդանիշ է համարվում այս տիկնիկը։ Այն իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ, վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնոհայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ ու մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին[1].

-Ակլատիզ, չվանը վիզ,
Եկավ մեզ հյուր՝ կախվավ երդիս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրանուշ Խառատյան-Առաքելյան Հայ ժողովրդական տոները