Jump to content

Խաչափարախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատեղի
Խաչափարախ
39°16′0″N 45°29′0″E / 39.26667°N 45.48333°E / 39.26667; 45.48333
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՋուղայի շրջան
ՀամայնքՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Խաչափարախ (Ադրբեջան)##
Խաչափարախ (Ադրբեջան)

Խաչափարախ, նախկինում միջնադարյան հայաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Հանրապետության Ջուղայի շրջանի տարածքում։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչափարախ է անվանվել մոտակայքում գտնվող սուրբ Խաչ վանքի փարախատեղ լինելու պատճառով[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչափարախ գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում[2], Ապրակունիսից 6-7 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա, Երինջակ գետի ստորին հոսանքում, նրա աջ ափին, բարձրադիր վայրում[1]։

Հին գյուղը գտնվել է նոր գյուղից 2 կմ արևմուտք։

Պատմական գյուղի շրջակայքում պահպանվել են բնական և արհեստական կերպով ստեղծված քարայրեր, որոն վկայում են, որ գյուղը հինավուրց է։ Ընդգրկել է շուրջ 70-80 բնակելի և այլն շինություններ։ 19-րդ դարի սկիզբներին հայերը լքել են գյուղը, իսկ հետագայում մուսուլմաններն ավերել են այն[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին գյուղում բնակվում էին 726 հայ և ադրբեջանցի բնակիչներ։ 1970 թվականից գյուղը բնակեցված էր միայն ադրբեջանցիներով։

Գյուղում մինչև հայերի լքելը գործում էր տարրական դպրոց։

Տեղացիների հիմնականում զբաղվում էի անասնապահությամբ և այգեգործությամբ։

Գյուղից արևելք նրա սահմանին կից եղել էր Երնջակի սուրբ Կարապետ վանքը։ Գյուղը ուներ եկեղեցի, որը 1906 թվականը գտնվում էր արդեն ավերակներ վիճակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 663
  2. 1 2 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986  100-101, էջեր 100-101 — 224 էջ։