Լորենցո դա Պոնտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորենցո դա Պոնտե
իտալ.՝ Lorenzo Da Ponte
Lorenzo da Ponte.jpg
Ծննդյան անունիտալ.՝ Lorenzo Da Ponte
Ծնվել էմարտի 10, 1749(1749-03-10)[1][2][3][…]
ԾննդավայրCeneda, Վիտորիո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4] կամ Վիտորիո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[5]
Վախճանվել էօգոստոսի 17, 1838(1838-08-17)[1][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5]
ԳերեզմանՆյու Յորք
Մասնագիտությունլիբրետիստ, թարգմանիչ, դրամատուրգ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող և հեղինակ-կոմպոզիտոր
Լեզուիտալերեն և Venetian?
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
Lorenzo Da Ponte Վիքիպահեստում

Լորենցո դա Պոնտե (մարտի 10, 1749(1749-03-10)[1][2][3][…], Ceneda, Վիտորիո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4] և Վիտորիո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[5] - օգոստոսի 17, 1838(1838-08-17)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5]), իտալացի լիբրետիստ և թարգմանիչ։ Տասնմեկ երգահանների, այդ թվում՝ Մոցարտի և Անտոնիո Սալիերիի օպերաների համար քսանութ լիբրետոների հեղինակ է։

Կենսագրություն և ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենցո դա Պոնտեն (ծնյալ՝ Էմանուելե Կոմելյանո) ծնվել է Վենետիկի հանրապետության Չենեդո քաղաքամասում (այժմ՝ Վիտորիո Վենետո), հրեաների ընտանիքում։ Նրա մայրը վախճանվել է 1754 թվականին, և նրա մահից հետո հայրը կրկին ամուսնացել է, որի պատճառով երեխաների հետ կաթոլիկություն է ընդունել։ Մկրտվելիս Էմանուելեն ընդունել է արարողակարգն անցկացրած եպիսկոպոսի անունը՝ Լորենցո դա Պոնտե։ 1769 թվականից սովորել է Պորտոգրուարոյի հոգևոր սեմինարիայում (միջնակարգ հոգևոր ուսումնական հաստատություն), իսկ 1773 թվականին ընդունել վանականի աստիճան[7]։ 1774—1776 թվականներին աբբա դա Պոնտեն Տրևիզո սեմինարիայում դասավանդել է գրականություն և ճարտասանություն։ Սակայն արմատական հայացքների (դա Պոնտեն Ժան-Ժակ Ռուսոյի երկրպագուն էր[7]) և ցոփ ու շվայտ կենսակերպի պատճառով նրան արտաքսել են Տրևիզոյից, ապա նաև՝ Վենետիկից։ Այստեղ նրա մերձավոր ծանոթների շարքում էր Կազանովան։

1782 թվականին Լորենցո դա Պոնտեն ժամանել է Վիեննա և պալատական երգահան Անտոնիո Սալիերիի միջնորդությամբ ստանձնել պալատական լիբրետիստ բանաստեղծի պաշտոնը[7]։ Դա Պոնտեն այստեղ գրել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությանը նվիրված երեք առավել հայտնի լիբրետոները՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան » և «Այդպես են վարվում բոլորը»։ Նա լիբրետոներ է գրել նաև Սալիերիի («Թալիսման», «Մեկ օրով հարուստը», «Օրմուզի արքա Աքսուրը», «Հավատարիմ քահանան», «Թվանշան»), Յոզեֆ Վայգլի, Վիսենտե Մարտին ի Սոլերի և այլ երգահանների ստեղծագործությունների համար։

1790 թվականին դա Պոնտեն զրկվել է աշխատանքից՝ ֆինանսավորման կրճատման պատճառով։ Մեկնել է Տրիեստ, որտեղ և ծանոթացել է իր ապագա կնոջ՝ անգլուհի Նենսի Գրալի հետ։ Ապրել է Պրահայում և Դրեզդենում, Փարիզում և Լոնդոնում։ Տասներեք տարի շարունակ աշխատել է այժմ մոռացության մատնված երգահանների հետ։ Լորենցո դա Պոնտեն 1805 թվականին արտագաղթել է Ամերիկա։

ԱՄՆ-ում ապրած տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայում Լորենցո դա Պոնտեն իտալերենով թարգմանել է անգլերեն մի քանի ստեղծագործություններ, գրել «Չենեդոյի մասին Լորենցո դա Պոնտեի հիշողությունները՝ գրված նրա կողմից» հուշագրությունը (1823—1827 թվականներ, թարգմանիչ՝ գերմանացի Գոտա, 1861 թվական)։ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում դասավանդել է Իտալիայի բանահյուսություն և Համալսարանում եղել ամբիոնի առաջին կաթոլիկ քահանան։ 1826 թվականին Ամերիկայում «Դոն Ժուան» օպերայի առաջին ներկայացման կազմակերպիչն էր (Ցերլինայի դերում երգել է Մարիա Մալիբրանը)։ 1828 թվականին յոթանասունիննամյա Լորենցո դա Պոնտեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն է ստացել։

Լորենցո դա Պոնտեն վախճանվել է Նյու Յորքում, ութսունինը տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությանը հոծ բազմություն է հավաքվել։ Թաղված է Բրուքլինում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wurzbach D. C. v. Da Ponte, Lorenz (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 3. — S. 162.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 https://en.wikisource.org/wiki/Appletons%27_Cyclop%C3%A6dia_of_American_Biography/Da_Ponte,_Lorenzo
  7. 7,0 7,1 7,2 Штейнпресс, 1974

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լորենցո դա Պոնտե՝ Գումերի գրադարանում