Լորենցի ձևափոխություններ, որևէ պատահարի տարածաժամանակային կոորդինատների ձևափոխությունները՝ հաշվարկման մի իներցիալ համակարգից մյուսին անցնելիս։ Առաջինը ստացել է գերմանացի ֆիզիկոս Վոլդեմար Ֆոխտը (1850–1919) 1887 թվականին, իսկ հետագայում (1904), նրանից անկախ, արտածել է Հենդրիկ Անտոն Լորենցը՝ իբրև այնպիսի ձևափոխություններ, որոնց նկատմամբ դասական միկրոսկոպիկ էլեկտրադինամիկայի հավասարումները պահպանում են իրենց տեսքը։
Անրի Պուանկարեի առաջարկությամբ այդ ձևափոխությունները կոչվել են Լորենցի անունով։
Ժամանակի և տարածության գաղափարի ճշգրտումից հետո պարզվել է, որ մեխանիկայի հավասարումները նույնպես ինվարիանտ են Լորենցի ձևափոխությունների նկատմամբ։ 1905 թվականին Ալբերտ Այնշտայնը արտածել է Լորենցի ձևափոխությունները, ելնելով հարաբերականության հատուկ տեսության հիմքը կազմող երկու պոստուլատներից՝ հաշվարկման բոլոր իներցիալ համակարգերի հավասարազորությունից և լույսի աղբյուրի շարժման նկատմամբ լույսի տարածման (վակուումում) արագության անկախությունից։
Մասնավոր դեպքում, երբ հաշվարկման
և
իներցիալ համակարգերի համապատասխան առանցքները զուգահեռ են, և
-ը շարժվում է
-ի նկատմամբ հաստատուն
արագությամբ (
առանցքի ուղղությամբ), ապա
-ից
–ին անցնելիս Լորենցի ձևափոխություններն ունեն հետևյալ մատրիցական ներկայացումը․
(c-ն լույսի արագությունն է վակուումում)։
արագությունների դեպքում Լորենցի ձևափոխությունները վերածվում են Գալիլեյի ձևափոխությունների։
Ընդհանուր դեպքում, երբ համակարգը շարժվում է կամայապես, Լորենցի ձևափոխություններն ունեն հետևյալ մատրիցական տեսքը․

որտեղ β
|β|, իսկ
Լորենց-գործոնն է :
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 667)։
|