Էզրա Թեդ Նյումեն
Էզրա Թեդ Նյումեն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1929 (91 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Փիթսբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | հարաբերականության ընդհանուր տեսություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Սիրաքյուսի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Peter Bergmann? |
Պարգևներ | Այնշտայնի մրցանակ[1] և Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ |
Էզրա Թեդ Նյումեն (հոկտեմբերի 17, 1929, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, հայտնի է ընդհանուր հարաբերականության տեսության մեջ իր կատարած ներդրումով: Նա Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր է: Մյումենը պարգևատրվել է Էյնշտեյնի մրցանակով Ֆիզիկայի ամերիկյան ընկերության կողմից:
Հարաբերականության տեսության մեջ ակնառու ներդրման, ներառյալ Նյումեն-Պենրոզի ձևայնացման, Կեր-Նյումենի լուծման և դատարկ շերտավորման տեսության համար: Նրա մտավոր անցյալի, առատաձեռնության և ազնվության համար, որ ներկայացվեց սերունդներին որպես օրինակ և ոգեշնչեց նրանց:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյումենը ծնվել է Բրոնքս (Նյու Յորք)ում, Դեյվիդ և Ֆենի Նյումենների ընտանիքում[2]: Նա դեռ մանկուց հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության, ձգող մագնիսների, կրակի բռնկման և գիտական գրքերի հանդեպ[3]:
Նա սովորել է Բրոնքսի գիտությունների ավագ դպրոցում, որտեղ գերազանց սովորել է ֆիզիկա: Թեդի հայրը հույս ուներ, որ որդին կհետևի իրեն և կդառնա ատամնաբույժ, բայց փոխարենը նա անդամագրվեց Նյու Յորքի համալսարանում, հետագայում իր կրթությունը ֆիզիկայի ոլորտում շարունակելու համար և ավարտեց այն 1951 թվականին բակալավրի աստիճանով: Կրթությունը շարունակելու համար նա գնաց Սիրաքյուսի համալսարան, 1955 թվականին ձեռք բերեց մագիստրոսի աստիճան, իսկ հաջորդ տարի ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան:
Աշխատանքային գործունեությունը ֆիզիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյումենը միացել է Պիտսբուրգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետին 1956 թվականին և դարձել է ֆիզիկայի պրոֆեսոր 1966 թվականին: Նա եղել է շրջիկ պրոֆեսոր Սիրաքյուսի համալսարանում և Կինգսի քոլեջում 1960-1961 թվականներին և Լոնդոնի համալսարանում 1964-1965 թվականներին: 1957 թվականին նա ծառայել է որպես խորհրդատու Ռայթ-Պատերսոնի ռազմաօդային բազայում[2]:
1962 թվականին Ռոջեր Պենրոզի հետ միասին նա ներկայացրել է Նյումեն-Պենրոզի ձևայնացումը ընդհանուր հարաբերականության տեսության մեջ: Հաջորդ տարի նա համագործակցում է Աբրահամ Տաուբի հետ, աշխատելով Տաուբի լուծման ընդլայնման վրա[4]: Նա նաև ընդհանրացրել է Ռոյ Կերի կողմից ստեղծված Կերի չափանիշը, որը մի շարք փոփոխություններից հետո կոչվել է Կեր-Նյումենի չափանիշ:
1973 թվականին նա պարզաբանել է կոմպլեքս թվերի օգտագործումը հարաբերականության մեջ, քննարկեց կոմպլեքս ժամանակը[5]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյումենը ամուսնացել է Սելլի Ֆասկոուի հետ 1958 թվականի ապրիլի 20-ին[2]:
Նրա որդին՝ Դեյվիդ Մյումենը ներկայումս Ալյասկայի Ֆեյրբանկի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, իսկ նրա աղջիկը՝ Դարա Նյումենը ներկայումս Families First Missoula Archived 2017-07-02 at the Wayback Machine. կրթական տնօրենն է:
Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Frittelli, Simonetta, Kling, Thomas P., Newman, Ezra T. (2000)։ «Image distortion from optical scalars in non perturbative gravitational lensing»։ Physical Review D 63 (2)։ Bibcode:2001PhRvD..63b3007F։ arXiv:gr-qc/0011108։ doi:10.1103/PhysRevD.63.023007
- Newman, E. T., Couch, E., Chinnapared, K., Exton, A., Prakash, A., Torrence, R. J. (1965)։ «Metric of a rotating charged mass»։ J. Math. Phys. 6 (6): 918։ Bibcode:1965JMP.....6..918N։ doi:10.1063/1.1704351
- Newman, E. T., Penrose, R. (1962)։ «An approach to gravitational radiation by a method of spin coefficients»։ J. Math. Phys. 3 (3): 566։ Bibcode:1962JMP.....3..566N։ doi:10.1063/1.1724257
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.aps.org/programs/honors/prizes/prizerecipient.cfm?last_nm=Newman&first_nm=Ezra&year=2011
- ↑ 2,0 2,1 2,2 Allen G. Debus (1968) Who's Who in Science, page 1250, A. N. Marquis
- ↑ Paul Basken (February 13, 2011) A Humble Heavyweight in Physics Finally Gets His Due, Chronicle of Higher Education
- ↑ Newman, E. T., Tamburino, L. A.; & Unti, T. (1963)։ «Empty-space generalization of the Schwarzschild metric»։ J. Math. Phys. 4 (7): 915։ Bibcode:1963JMP.....4..915N։ doi:10.1063/1.1704018
- ↑ Newman E. T. (1973)։ «Maxwell's equations and complex Minkowski space»։ Journal of Mathematical Physics (The American Institute of Physics) 14 (1): 102։ Bibcode:1973JMP....14..102N։ doi:10.1063/1.1666160։ (subscription required (help))
== References ==
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ezra (Ted) Newman from University of Pittsburgh
- «2011 Einstein Prize Recipient»։ Վերցված է նոյեմբերի 21, 2010
- «Pitt Physicist Receives 2011 Einstein Prize for Lifetime Contributions To Understanding, Reshaping Einstein’s Theory of General Relativity»։ Վերցված է նոյեմբերի 21, 2010
|