Լիմպոպո (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիմպոպո
անգլ.՝ Limpopo
հս. սոթո՝ Limpopo
տսոնգա՝ Limpopo
վենդա՝ Limpopo
աֆրիկաանս՝ Limpopo

Զինանշան

Պոլոկվանե
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
Ներառում է5 գավառ
ՎարչկենտրոնՊոլոկվանե
ԲԾՄ1373 մետր
Օրենսդրական մարմինLimpopo Legislature?
ՆահանգապետՍթենլի Մաթաբաթա
ՀՆԱ (2018)7,4 %  (6 տեղ)
Հիմնական լեզուհյուսիսային սոթո՝ 52,9 %
տսոնգա՝ 17 %
վենդա՝ 16,7 %
աֆրիկանաս՝ 2,6 %
տսվանա՝ 2,0 %
հվ. նդեբելե՝ 2,0 %
անգլերեն՝ 1,5 %
Բնակչություն
6 572 720 մարդ (փետրվարի 2, 2022)[1] (5 տեղ)
Խտություն43 մարդ/կմ2 ( 5 տեղ)
Ազգային կազմսևամորթներ՝ 96,7 %
սպիտակամորթներ՝ 2,6 %
գունամորթներ՝ 0,3 %
հնդկական կամ ասիական այլ ծագմամբ՝ 0,3 %
Տարածք125 754 կմ²  (5 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 2 126 մ
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էՀյուսիսարևմտյան նահանգ, Մպումալանգա, Կգատլենգ, Կենտրոնական շրջան, Հարավային Մատաբելելենդ, Մասվինգո, Գազա և Գաուտենգ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցՏրանսվաալ, Venda?, Gazankulu? և Lebowa?
ISO 3166-2 կոդZA-LP
Անվանված էԼիմպոպո
limpopo.gov.za

Լիմպոպո (անգլ.՝ Limpopo), Հարավաֆրիկյան հանրապետության ամենահյուսիսային նահանգը։ Կրում է Լիմպոպո գետի անվանումը, որը կազմում է նահանգի արևմտյան և հյուսիսային սահմանները։ Գոյություն ունի 1994 թվականից, երբ Տրանսվաալից առանձնացվեց Հյուսիսային Տրանսվաալ անունով։ 1995 թվականից մինչև 2003 թվականը կոչվում էր պարզապես Հյուսիսային նահանգ[2], այնուհետև ստացավ այժմյան անունը։

Նահանգի վարչական կենտրոնն ու ամենամեծ քաղաքը Պոլոկվանեն է (նախկինում՝ Պիտերսբուրգ)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևամուտը Լիմպոպոյի լեռնաշղթաներից մեկի վրա

Լիմպոպոյի նահանգն ընդհանուր միջազգային սահմաններ ունի երեք երկրների նահանգների և շրջանների հետ. Բոտսվանայի Կենտրոնական (արևմուտքում) և Կգատլենգ (հս.-արևմուտքում) շրջանների, Զիմբաբվեի Հարավային Մատաբելելենդ (հյուսիսում) և Մասվինգո (հս.-արևմուտքում) նահանգների ու հարավում Մոզամբիկի Գազա նահանգի հետ[3]։ Լիմպոպոն Հարավային Աֆրիկայի և Սահարայից հարավ գտնվող երկրների միջև կապող օղակ է։ Հարավում սահմանակցում է ՀԱՀ֊ի Մպումալանգա, Գաուտենգ ևՀյուսիսարևմտյան նահանգներին։ Գաուտենգի հետ սահմանը ներառում է այդ նահանգի Յոհաննեսբուրգ֊Պրետորիա առանցքը, որը մայրցամաքի ամենաարդյունաբերական մեգապոլիսն է։ Նահանգը գտնվում է տարածաշրջանային, ազգային և միջազգային զարգացող շուկաների կենտրոնում։

Լիմպոպոյում գտնվում է Վատերբերգի կենսոլորտային արգելոցի մեծ մասը՝ մոտավորապես 15000 կմ2 ունեցող զանգված, որը Հարավային Աֆրիկայի հյուսիսային մասում առաջին տարածաշրջանն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ֊ի կողմից անվանվել է կենսոլորտային արգելոց[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խտությունը 1 կմ² վրա

Նահանգի բնակչության մեծ մասը կազմում են սևամորթները՝ 96,7 %։ Սպիտակամորթները կազմում են 2,6 %, գունամորթները՝ 0,3 %, հնդկական կամ ասիական այլ ծագում ունեցողները՝ 0,3 %։ Երկրի նահանգների միջև սպիտակամորթ բնակչության ամենափոքր բաժինը Լիմպոպոյում է, իսկ սևամորթների՝ ամենամեծը[5]։

Բնակչության մեծամասնության համար շփման առաջին լեզուն հյուսիսային սոթոն է (52,9 %), երկրորդ տեղը զբաղեցնում է տսոնգան (17 %), երրորդը՝ վենդան (16,7 %)։ Աֆրիկաանսը նախըտրում է բնակչության 2,6 %֊ը, իսկ անգլերենը՝ 1,5 %։ Ընդ որում հյուսիսային սոթոն գերակշռում է հինգ նահանգից երեքում (Վատերբերգ, Կապրիկորն, Սեկհուկհունե), իսկ ևս մեկում (Մոպանի) երկու հիմնական լեզուներից մեկն է (տսոնգայի հետ միասին)։ Հինգերորդ նահանգում (Վհեմբե) բնակչության մեծամասնությունը խոսում է վենդա լեզվով[5]։

ՄԻԱՎ-ՁԻԱՀ

Լիմպոպոյում, որտեղ ՄԻԱՎ-ով հիվանդացության մակարդակը կազմում է 18,5 տոկոս (2007 թվական), ՄԻԱՎ-ով հիվանդացության մակարդակը բավականին բարձր է Հարավաֆրիկյան այլ նահանգների համեմատությամբ։ 2001֊2005 թվականներին նման դեպքերի թիվը 14,5 %֊ից աճել է մինչև 21,5 %, իսկ 2005-2007 թվականներին՝ փոքր-ինչ նվազել[6]։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմպոպոն բաժանված է 5 գավառի, որոնք իր հերթին բաժանված են 22 համայնքի։

Լիմպոպոյի գավառները և համայնքները
Լեզուների տարածվածությունը Լիմպոպոյում

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը տիպիկ զարգացող տարածաշրջան է, որն արտահանում է առաջնային արտադրանք և ներմուծում արդյունաբերական ապրանքներ և ծառայություններ։ Լիմպոպոն երկրի ամենաաղքատ և թույլ զարգացած նահանգներից է։ Դա հատկապես նկատելի է գյուղական շրջաններում։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին լուրջ առաջընթաց է նկատվում տնտեսության և կյանքի մակարդակի բնագավառներում[7]։

Գյուղատնտեսության հիմքը խոշոր եղջերավոր անասունների բուծումն է։ Մշակվում է արևածաղիկ, բամբակ, եգիպտացորեն, գետնանուշ, բանան, արքայախնձոր, մանգո։ Կան թեյի և սրճի տնկադաշտեր։

Կան օգտակար հանածոների հանքակուտակներներ` երկաթի հանքաքարի, ծարիրի, ֆոսֆատների, ածուխի, քրոմիտների, ալմաստի, ոսկու, սիլիցիումի, փայլարի և այլն։ Արդյունահանող արդյունաբերությունը կազմում Լիմպոպոյի տնտեսության շուրջ մեկ հինգերորդը։ Մեծ նշանակություն ունի զբոսաշրջությունը, որի զարգացմանը նպաստում է տարածաշրջանի հարուստ բուսական և կենդանական աշխարհը և պահպանվող տարածքների առատությունը։

Լիմպոպոյի տարածքով անցնում է N1 ավտոմոբիլային մայրուղին, որն ամենաաշխույժներից է Աֆրիկայում, նահանգի միջով անցնում են նաև ճանապարհներ մայրցամաքի խորքից դեպի կարևոր նավահանգիստներ Դուրբանում, Ռիչարդս Բեյում, Մապուտուում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Census 2022 Statistical ReleasePretoria: Stats SA, 2023. — P. 3.
  2. Г. В. Поздняк (2010). Աշխարհի ատլաս։ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Սվազիլենդ, Լեսոթո. ПКО «Картография». էջ 157. ISBN 978-5-85120-295-7. {{cite book}}: Unknown parameter |ISBN2= ignored (օգնություն); Unknown parameter |publisher2= ignored (օգնություն)
  3. «Minister Dlamini to conduct two day Ministerial visit in Vhembe». www.limpopo.gov.za. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  4. C.Michael Hogan, Mark L. Cooke and Helen Murray, The Waterberg Biosphere, Lumina Technologies, 22 May 2006. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. 5,0 5,1 «Census 2011. Census in brief» (PDF). www.statssa.gov.za. Pretoria: Statistics South Africa. 2012. ISBN ISBN 978-0-621-41388-5. Վերցված է 20.07.22-ին. {{cite web}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  6. «HIV and AIDS in South Africa». Avert (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Project MUSE - Eastern Africa Social Science Research Review - A Profile of Poverty in the Limpopo Province of South Africa» (PDF). web.archive.org. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Լիմպոպոյին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմպոպո (նահանգ)» հոդվածին։