Լետիսիա
Լետիսիա իսպ.՝ Letizia de España | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1972[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Օվիեդո, Oviedo Province, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավարուհի և ազնվական |
Աշխատավայր | Televisión Española |
Ամուսին | Աստուրայի արքայազն Ֆելիպե VI |
Ծնողներ | հայր՝ Jesús José Ortiz Álvarez?[1], մայր՝ Paloma Rocasolano Rodríguez?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Consort of Spain? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Sheila Martínez barber.?[1] և Infanta Sofía of Spain?[1] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Լետիսիա (ծննդյամբ Լետիսիա Օրտիս Ռոկասոլանո, իսպ.՝ Letizia Ortiz Rocasolano սեպտեմբերի 15, 1972[1][2], Օվիեդո, Oviedo Province, Իսպանիա), Իսպանիայի կոնսորտ թագուհի, Ֆիլիպ VI թագավորի կինը։
Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիկին Լետիսիան լրագրող Խեսուս Խոսե Օրտիս Ալվարեսի և բուժքույր Մարիա Պալոմա Ռոկասոլանո Ռոդրիգեսի ավագ դուստրն է։ 1972 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Լետիսիայի մկրտությունը։ Շուտով լույս աշխարհ են եկել նրա երկու կրտսեր քույրերը՝ Թելաման և Էրիկան։ Նրանց ծնողները բաժանվել են 1987 թվականին։
Լետիսիան սովորել է Օվեդոյի La Gesta 1 պետական դպրոցում, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Մադրիդ։ Երբ նա եղել է ընդամենը 10 տարեկան, մասնակցել է Antena 3 ռադիոյի «El Columpio» հաղորդմանը։ Մադրիդում Լետիսիան ավարտել է Ramiro de Maeztu-ի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև նա ընդունվել է աշխարհի ամենահին համալսարաններից մեկը՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը, որտեղ նա ստացել է լրագրողության բակլավարի և մագիստրոսի կոչում։ Համալսարանում սովորելու ընթացքում եղել է ինտերն «La Nueva España», «ABC» թերթերում և EFE լրատվական գործակալությունում։ Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ անց Լետիսիան աշխատել է Մեքսիկայի «Siglo XXI» թերթում։ Վերադառնալով Իսպանիա՝ նա իր կարիերան շարունակել է Մայքլ Բլումբերգի տնտեսական հեռուստաալիքի իսպանական բաժանմունքում, որից հետո տեղափոխվել CNN+ հեռուստաընկերություն։
2000 թվականին Լետիսիան ստացել է Մադրիդի մամուլի ասոցիացիայի Premio Mariano José de Larra մրցանակը։ Այս մրցանակը շնորհվել է մինչև 30 տարեկան երիտասարդ լրագրողներին՝ բացառիկ մասնագիտական նվաճումների համար։
2003 թվականի օգոստոսին Լետիսիան դարձել է TVE հեռուստաալիքի «Telediario» ամենօրյա երեկոյան լրատվական ծրագրի հաղորդավարը, որտեղ նա 2000 թվականից աշխատել է որպես հեռուստալրագրող։
Առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի օգոստոսի 7-ին Լետիսիան ամուսնացել է Ալոնսո Գերերո Պերեսի՝ իր դպրոցական գրականության ուսուցչի հետ, որի հետ հանդիպել էր 10 տարի։ Ամուսնությունը գրանցվել է միայն քաղաքապետարանում և 2000 թվականին ավարտվել է ամուսնալուծությամբ։
Նշանադրություն և հարսանիք Աստուրիայի արքայազնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի նոյեմբերի 1-ին թագավորական պալատը բոլորի համար անսպասելիորեն հայտարարել է Աստուրիայի արքայազն Ֆիլիպ VI-ի և լրագրող Լետիսիա Օրտիս Ռոկասոլանոյի առաջիկա նշանադրության մասին։
2003 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 12։30-ին տեղի է ունեցել նրանց հանդիսավոր նշանադրությունը։ Ֆիլիպ VI-ը հարսնացուին նվիրել է սպիտակ ոսկուց պատրաստված ամուսնական մատանի, իսկ Լետիսիյան նրան հանձնել է սպիտակ ոսկուց պատրաստված շափյուղաներով ճարմանդներ և իսպանական գրականության դասական Մարիանո Խոսե դե Լարայի գիրքը։ Այնուհետև Ֆիլիպ VI-ը և Լետիսիյան մասնակցել են մամուլի ասուլիսին՝ աշխարհի ավելի քան 10 երկրներից 250 լրագրողների համար։ Նշանադրությունից հետո Լետիսիյան տեղափոխվել է Սարսուել պալատ։
Քանի որ Լետիսիայի առաջին ամուսնությունը եկեղեցական չէր, կաթոլիկ եկեղեցին դեմ չէր Աստուրիայի արքայազնի հետ նրա ամուսնությանը։
2004 թվականի մայիսի 22-ին Մադրիդի Ալմուդենա Մայր տաճարում տեղի է ունեցել նրանց ամուսնությունը։ Պսակադրությունը հեռարձակվել է բազմաթիվ երկրների հեռուստաալիքներով, որոնք էկրանների մոտ են հավաքել աշխարհի շուրջ 1,5 միլիարդ հեռուստադիտողի։ Հարսնացուն խորանի առջև հայտնվել է Մանուել Պերտեգասի սպիտակ հարսանեկան զգեստով՝ գրեթե 5 մետր երկայնափեշով և մետաքսյա հարսնաքողով։
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի հոկտեմբերի 31-ին Մադրիդի Ռուբեր կլինիկայում արքայադուստրը և Աստուրիայի արքայազնը ունեցել են դուստր՝ Նորին թագավորական մեծություն ինֆանտ Լեոնորը։ 2006 թվականի հունվարի 14-ին տեղի է ունեցել Լեոնորի մկրտությունը, նրա կնքահայրը եղել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնն և Իսպանիայի թագուհի Սոֆյան։
2006 թվականի սեպտեմբերի 25-ին Իսպանիայի թագավորական պալատը հայտնել էր, որ Աստուրիայի արքայազն ու արքայադուստրը սպասում են երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն (2007 թվականի մայիսին)։ Լետիսիայի երկրորդ հղիության ժամանակ Օրտիսի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել. արքայադստեր կրտսեր քույրը՝ 31-ամյա Էրիկ Օրտիս Ռոկասոլանոն, ընդունելով տրանկվիլիզատորների մեծ չափաբաժին մահացել է։ Շատ լրատվամիջոցներ նշում էին ինքնասպանությունը։
2007 թվականի ապրիլի 29-ին Մադրիդի Ռուբեր կլինիկայում արքայադուստր Լետիսիան և Աստուրիայի արքայազն ունեցել են երկրորդ դուստրը՝ Նորին թագավորական մեծություն՝ ինֆանտա Սոֆյան, որին անվանել են տատի՝ Իսպանիայի թագուհի Սոֆյայի պատվին։ Ինֆանտի մկրտությունն տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 15-ին։
Մրցանականեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի մրցանակներ
Երկիր | Հանձման ամսաթիվ | Մրցանակ | Լիտեր | |
---|---|---|---|---|
![]() |
2004 թվական մայիսի 21[4] | Կարլոս III խաչի շքանշանի Մեծ տիկին | ||
![]() |
2014 թվական հունիսի 19 | Մարիա Լուիզա թագուհու շքանշանի Մեծ մագիստրոս |
Օտարերկրյա պետությունների մրցանակներ
Երկիր | Հանձնման ամսաթիվ | Մրցանակ | Լիտեր | |
---|---|---|---|---|
![]() |
2004 թվական հուլիսի 5 | Արևի շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2004 թվական հոկտեմբերի 16[5] | Երեք աստղի շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2005 թվական հուվարի 31[6] | Արժանիքների շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2006 թվական սեպտեմբերի 25[7] | Քրիստոսի շքանշանի Մեծ խաչի տիկին | GCC | |
![]() |
2007 թվական հուլիսի 9[8] | Մարիամի երկրի խաչի շքանշան | ||
![]() |
2007 թվական նոյեմբերօ 26 | «Հավատարիմ ծառայության համար» շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2007 թվական դեկտեմբերի 3 | Ոսկե սրտի շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2008 թվական նոյեմբերի 24 | Վասկո Նունեսա դե Բալբոսա շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2009 թվական փետրվարի 9 | Սան-Մարտինը ազատագրողի շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2009 թվական ապրիլի 27 | «Արժանիքների համար» ազգային շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2009 թվական հոկտեմբերի 19 | Արժանիքների շքանշանի ժապավենի Մեծ տիկին | ||
![]() |
2011 թվական մարտի 7 | Արժանիքների շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2014 թվական հուլիսի 14 | Մուհամադիա շքանշանի հատուկ դասի տիկին | ||
![]() |
2014 թվական հոկտեմբերի 15 | Թագի շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2015 թվական հունիսի 26 | Հատուկ դասի Մեծ խաչի տիկին | Ացտեկական արծվի շքանշանի | |
2008-2015 թվականներ հունիսի 11-26 | Մեծ խաչի տիկին | |||
![]() |
2015 թվական հուլիսի 7[9] | Արժանիքների շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2017 թվական մարտի 31[10] | Թանկարժեք թագի 1 կարգի շքանշանի Մեծ խաչի տիկին | ||
![]() |
2018 թվական ապրիլի 15 | Ազատության շքանշանի Մեծ խաչի տիկին | GCL |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ El Gobierno concede la Gran Cruz de Carlos III a doña Letizia(իսպ.)
- ↑ Ar Triju Zvaigžņu ordeni apbalvoto personu reģistrs apbalvošanas secībā, sākot no 2004. gada 1.oktobra Archived 2013-05-12 at the Wayback Machine.(լատիշերեն)
- ↑ «Фото принцессы Летисии с венгерским орденом Заслуг»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2013-01-19
- ↑ Иностранцы — кавалеры Португальских орденов Archived 2010-08-03 at the Wayback Machine.(պորտ.)
- ↑ Указ Президента Эстонской Республики от 8 июля 2007 года № 168 // Сайт президента Эстонии(անգլ.)
- ↑ «Coronada por un Varela azul noche»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-13-ին։ Վերցված է 2015-10-06
- ↑ «外国人勲章受章者名簿(フェリペ6世スペイン国王陛下,レティシア王妃陛下ほか20名に対する相互儀礼叙勲)» (ճապոներեն)։ 外務省։ Վերցված է 2017-04-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|