Jump to content

Լեոնիդ Բրոնևոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Բրոնևոյ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1928(1928-12-17)[1][2]
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 9, 2017(2017-12-09)[3][1] (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1955) և Ուզբեկստանի արվեստի ինստիտուտ (1950)
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրMalaya Bronnaya Theatre?, Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն, Maxim Gorky State Drama Theatre?, Գրոզնի Մ. Յու. Լերմոնտովի անվան ռուսական դրամատիկական թատրոն, Voronezh State Academic Drama Theatre A. Koltsov? և Լենկոմ թատրոն
Ծնողներհայր՝ Q45191710?
Պարգևներ և
մրցանակներ
 Leonid Bronevoy Վիքիպահեստում

Լեոնիդ Սերգեևիչ Բրոնևոյ (ռուս.՝ Леони́д Серге́евич Бронево́й, դեկտեմբերի 17, 1928(1928-12-17)[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2017(2017-12-09)[3][1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1987)[8][9]։ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիր է, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի շքանշանակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Բրոնրոյը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 17-ին, Կիևում, հրեական ընտանիքում[10][11]։

Հայրը` Ս. Ի. Բրոնևոյը (իսկական ազգանունը` Ֆակտորովիչ), եղել է Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական անվտանգության մարմինների աշխատակից, որտեղ ծառայության էր անցել Լեոնիդի ծնվելուց կարճ ժամանակ առաջ։ Մայրը Բելլա Լվովնա Լանդաուն է։ Փոքր տարիքում սովորել է ջութակ նվագել։ Կիևում ընտանիքն ապրել է քաղաքի կենտրոնում գտնվող ընդարձակ ու լուսավոր բնակարանում[12]։ 1936 թվականին, հայրը, ով այդ ժամանակ աշխատում էր որպես Կիևի մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգու տնօրեն, ձերբակալվում է, իսկ 1937 թվականին հատուկ որոշմամբ 5 տարով աքսորվել է ուղղիչ աշխատանքային գաղութ։ Ինչպես հավաստում էր Լեոնիդ Բրոնևոյը, «նրան մեղադրել են տրոցկիզմի համար. նա 23 տարեկանում կոմսոմոլի հավաքում պաշտպանել է Տրոցկուն, 15 տարվա վաղեմության արխիվը մեջտեղ է հանվել և նրան հիշեցվել է այդ մասին»։ Մայրը բաժանվել է հորից, փոխել է տղայի հայրանունը` «Սոլոմոնովիչը» դարձնելով «Սերգեևիչ» և որդու հետ հեռացել է Կիրովի մարզի Մալմիժ քաղաք[13][14]։ Այնտեղից նրանք Կիև են վերադարձել միայն 1941 թվականին։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելու հետ նրանք տեղափոխվել են Ղազախական ԽՍՀ-ի Շիմկենտ քաղաք, որտեղ Լեոնիդը սովորել է տեղի համար 10 միջնակարգ դպրոցում և սկսել է ինքնուրույն աշխատել. եղել է հացթուխի աշակերտ, քարտուղար-մեքենագիր։ Դրանից հետո ընտանիքի հետ երբևէ չի ապրել։

Մասնագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Տաշքենդի Ա. Ն. Օստրովսկու անվան թատերագեղարվեստական ինստիտուտը (այժմ` Ուզբեկստանի արվեստների պետական ինստիտուտ)։ Ուսման ընթացքում ռադիոյում ուզբեկերեն լեզվով վարել է հաղորդումներ։ 1950-1951 թվականներին եղել է Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն դերասան։ Այդ օրերի մասին նա ասել է, որ աշխատած գումարը հազիվ բավականացրել է սննդի համար, նրան երկար ժամանակ դերեր չեն տվել[15]։ Այնուհետև աշխատել է Օրենբուրսկի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնում։ 1953 թվականին միանգամից ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի երրորդ կուրս, որն ավարտել է 1955 թվականին։ 1955 թվականին եղել է Մ. Յու. Լերմոնտովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Այստեղ աշխատել է իր առաջին կնոջ, դերասանուհի Վալենտիկա Բլինովայի հետ։ Այնուհետև եղել է Իրկուտսկի դրամատիկական թատրոնի դերասան։ Իրկուտսկում է ծնվել նրա աղջիկը` Վալյան։ 1958-1961 թվականներին եղել է Վորոնեժի Ա. Վ. Կոլցովի անվան դրամատիկական թատրոնի դերասան, որտեղ նրան հրավիրել էր թատրոնի տնօրեն Ֆ. Գուրսկին։ Վորոնեժում ընտանիքն ապրել է Պ. Ի. Չայկովսկու փողոցում գտնվող տանը։ 1961 թվականին, կնոջ մահից հետո տեղափոխվել է Մոսկվա, այն բնակարանը, որտեղ ապրում էր հանգուցյալ կնոջ ընտանիքը։ Փորձերը թատրոններում մեկը մյուսի հետևից անհաջողությամբ էին ավարտվում, գումար չկար, և Լեոնիդը գումար էր վաստակում դոմինո խաղալով։ 1962-1968 թվականներին եղել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի դերասան, 1988 թվականից` մոսկովյան «Լենկոմ» թատրոնի դերասան։

1964 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։ Հայտնի է դարձել «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմում Հենրիխ Մյուլլերի դերից հետո։ Նրա մարմնավորած գեստապոյի կերպարը ոչ թե պարզունակ սադիստ էր, ինչպես հաճախ պատկերում էին խորհրդային ֆիլմերում գետսապոներին, այլ արտաքինից բարեհոգի, յուրահատուկ հումորի զգացումով, զուրկ չէր մարդկային հատկանիշներից, պարզ վարվեցողություն ուներ, միևնույն ժամանակ` շատ չէր շողոքորթում ղեկավարներին, նաև խելացի էր, որակյալ մասնագետ ու վտանգավոր մրցակից։ Այս բոլոր հատկանիշները նրա կերպարը դարձնում էին հիշվող, հարգանք և անգամ` համակրանք ներշնչող։ Հեռուստատեսային Մյուլերի շատ ակնարկներ դարձել են թևավոր խոսքեր (Շտիրլից, ես Ձեզ կխնդրեմ մնալ...)[16]: Երկրորդ նույնքան հայտնի կերպարը դարձել է դերասանի բժիշկը «Սիրո բանաձև» հեռուստաֆիլմում. նա ծեր մարդ է, փորձով իմաստնացած, ում համար աշխարհում անսպասելի որևէ բան չկա, չկա որևէ բան, որ կարող է նրան ստիպել կասկածել սեփական ճշմարտացիության կամ ինքնավստահության մեջ։ Բրոնևոյի կողմից այս ֆիլմում արտասանվող շատ արտահայտություններ տարածում են գտել ժողովրդի մեջ։ Նույնը վերաբերվում է նաև «Պոկրովյան դարպասներ» ֆիլմի էստրադայի արտիստ Բելյուրովին։ Ոչ պակաս վառ է նաև հերցոգի դերը «Հենց նույն Մյունհաուզենը» ֆիլմում։ Այս դեպքում ևս հերոսի արտահայտությունները տարածվել են թևավոր խոսքերի տեսքով։ Հաջորդ տարիներին դերասանը խաղացել է ավելի քան 20 տարբեր դերեր կինոյում։ 2008 թվականին ստացել է «Նիկա» կինոմրցանակ «Պարզ բաներ» ֆիլմում ծերուկ դերասան Ժուրավլյովի դերի համար։

Հիվանդություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 17-ին, թատրոնի համերգների ժամանակ 83-ամյա դերասանը Կիևում հիվանդանոց է ընկնում միոկարդի ինֆարկտի պատճառով։ Քաղաքային սրտաբանական կենտրոնում նրան վիրահատել են[17][18]։ Դերասանը բեմ է վերադարձել 20 ամիս անց, 2014 թվականի մայիսի 28-ին, «Լենկոմ» թատրոնում[19]։ Ա. Չեխովի «Բալենու այգին» պիեսը եղել է նրա վերջին ներկայացումը վիրահատությունից առաջ և առաջինը վերականգնումից հետո։ Լեոնիդ Բրոնևոյը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 7:30, Մոսկվայի համար 51 հիվանդանոցում, ծանր հիվանդությունից[20][21]` չապրելով մինչև իր 89-ամյակը, որը նշվելու էր 8 օրից[22]։ Ի թիվս այլոց, հարազատներին ու մտերիմներին ցավակցություն են հղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը[23], Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն[24] և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը[25]։ Դերասանի հետ վերջին հրաժեշտը տեղի է ունեցել Մոսկվայի «Լենկոմ» թատրոնում, թաղված է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը[26][27], դերասան Վլադիմիր Միխայլովիչ Զելդինի և նկարիչ Իլյա Գլազունովի կողքին[28]։

  • Հայրը` Սոլոմոն Իոսիֆի Բրոնևոյը (իսկական ազգանունը` Ֆակտորովիչ, 1905-1995), ծագում էր օդեսացի հրուշակագործի ընտանիքից[29][30][31], մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, 1920-1923 թվականների աշխատել է Պետական քաղաքական վերահսկողության համակարգում, սակայն 1927 թվականին հեռացվել է կոմունիստական կուսակցությունից` տրոցկիզմի մեղադրանքով և հեռացվել է աշխատանքից։ 1928 թվականին, որդու ծնունդից կարճ ժամանակ առաջ ավագ եղբոր միջնորդությամբ սկսել է աշխատել Կիևի պետական վերահսկողության համակարգի տնտեսական բաժնում, այնուհետև գործուղվել է Իվանովո, 1933 թվականին պարգևատրվել է Կարմիր աստղ շքանշանով և 1934 թվականին ստացել է պետական անվտանգության մայորի կոչում և նշանակվել է ՈՒԽՍՀ ՆԳԺԿ 6-րդ բաժնի ղեկավար[32]։

1935 թվականին հեռացվել է ազգային անվտանգությունից և նշանակվել է Կիևի մշակույթի և հանգստի պարկի տնօրեն։ 1936 թվականի սեպտեմբերի 13-ին ձերբակալվել է և 1937 թվականի մարտի 9-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման[33]։

  • Մայրը Բելլա Լվովնա Լանդաուն է, հաշվապահ։
  • Առաջին կինը Վալենտինա Բլինովան է, դերասանուհի, մահացել է քաղցկեղից, երբ աղջիկը 4 տարեկան էր։
    • Աղջիկը` Վալենտինան, 27 տարի աշխատել է Հեռարձակման համաշխարհային ծառայությունում։
      • Թոռնուհի` Օլգա։
  • Երկրորդ կինը` Վիկտորիա Վալենտինովնա Բրոնևայան, ինժեներ էր։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, 2014 թվական, դեկտեմբերի 22
Պարգևատրում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2008 թվական, դեկտեմբերի 23
  • Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ (ՌՍՖՍՀ) (26 փետրվարի, 1971)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (22 փետրվարի, 1979)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (20 մայիսի, 1987)
  • Ուկրաինայի ժողովրդական արտիստ (30 նոյեմբերի, 2013), Ուկրաինա պետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-կրթական ոլորտների զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար[34]։
  • 1996 թվականի Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գրականության և արվեստի ոլորտում, ըստ Ա. Պ. Չեխովի «Ճայը» պիեսում, Մ. Անդերսոնի «Թագավորական խաղեր» պիեսում խաղացած գլխավոր դերերի համար[35]։
  • ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1976), «Գարնան տասնյոթ ակնթարթները» հեռուստաֆիլմում Մյուլերի դերի համար։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2013 թվական, սեպտեմբերի 13), հայրենական թատերական արվեստի զարգացման մեջ մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[36]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», երկրորդ աստիճանի շքանշան, (1 դեկտեմբերի, 2008), հայրենական թատերական և կինոարվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[37][38]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», երրորդ աստիճանի շքանշան, (17 դեկտեմբերի, 2003), հայրենական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[39]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», չորրորդ աստիճանի շքանշան, (25 օգոստոսի, 1997), թատերարվեստի զարգացման հարցում ունեցած մեծ ներդրումների համար[40]։
  • Հուշամեդալ Մոսկվայի 850-ամյակի առթիվ
  • «Աշխատանքի վետերան» հուշամեդալ
  • Ռուսաստանի Նախագահի Երախտագիտության մեդալ (16 սեպտեմբերի, 2002), թատերարվեստի զարգացման հարցում ունեցած մեծ ավանդի համար[41]։
  • «Եվրասիա» կինոփառատոն, Ալմա Աթա, 2007 թվական (մրցանակ լավագույն դերասան անվանակարգում, «Պարզ բաներ» ֆիլմի համար)
  • Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոն (2007, Ժյուրիի հատուկ մրցանակ, «Պարզ բաներ» ֆիլմի համար)
  • «Նիկա» կինոմրցանակ, երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, (2008, «Պարզ բաներ» ֆիլմի համար)
  • «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ (Մոսկվա, 2013), թատերարվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի համար
  • Չեչնիայի նախագահի երախտագիտության մեդալ (2005)
  • «Նիկա» կինեմատոգրաֆիստների ռուսական ակադեմիայի ակադեմիկ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսկբուրգի Մ. Գորկու անվան մարզային դրամատիկական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ի. Ֆ. Պոպով, «Ընտանիք», Վոլոդյա Ուլյանով

Մ. Յու. Լերմոնտովի անվան ռուսական դրամատիկական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ն. Ֆ. Պոգոդին, «Կրեմլի կուրանտները» Ստալին

Իրկուտսկի Ն. Պ. Օխլոպկովի անվան դրամատիկական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բ. Ի. Լևանտովսկի, «Դմիտրի Ստոյանով», Յաշա Դուբլովսկի
  • Էրիխ Մարիա Ռեմարկ «Վերջին կանգառ», Կոխ
  • Դ. Դոբրիչանինի «Երեք սոխակների փողոց, 17», գերը
  • «Բայկալի վրա», Սերգեյ

Վորոնեժի Ա. Վ. Կոլցովի անվան դրամատիկական ակադեմիական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի դրամատիկական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1962, «Անհայտների խռովությունը», Մորգան, ամերիկացի թղթակից
  • 1969, «Ոսկե կառք», Ֆակիր Ռախումա
  • 1970, «Ռոմեո և Ջուլիետ»,Կապուլետներ
  • 1970, «Հին Արբատի հեքիաթը»,Քրիստափոր Բլոխին
  • 1971, «Կողքի մարդը», Պոլուէկտով
  • 1973, «Իրավիճակ», Իգնատ Կաշին
  • 1975, «Ամուսնություն», Պավել Յաիչնիցա
  • 1975, «Նկարահանված և նշանակված», ակադեմիկոս Նիկոլսկի, Ծերուկ
  • 1977, «Մեկ ամիս գյուղում» Շպիգելսկի
  • 1979, «Լունին», երեք դեր. Ալեքսանդր, Նիկոլայ և Կոնստանտին արքայական եղբայրներ
  • 1984, «Թատրոնի տնօրեն», Չիմենդյաև
  • 1988, «Քսանտիպան, և այն մյուսը», Սոկրատ
  • «Դոն Ժուան», Դոն Լուիս
  • «Հավասար է չորս Ֆրանսիայի», Շախմատով, ռայկոմի քարտուղար
  • 1989, «Իմաստունը», Կրուտիցկի
  • 1994, «Ճայը», բժիշկ Դորն
  • 1995, «Թագավորական խաղեր»,Նորֆոլկ
  • 1997, «Բարբարոսն ու հերետիկոսը»,Պոտապիչ
  • 2003, «Դահիճի լացը»
  • 2007, «Ամուսնություն», Պավել Յաիչնիցա
  • 2009, «Բալենու այգին», Ֆիրս, լակեյ
  • 2016, «Օպրիչնիկի օրը», իշխան Սոբակին
  1. 1964, Ընկեր Արսենի, ժանդարմեայի գնդապետ
  2. 1965, Լեբեդևը Լեբեդևի դեմ, Եվգենի Վիկտորովիչ
  3. 1967, Քո ժամանակակիցը, նախարարի օգնական
  4. 1968, Եվ նորից մայիս, Եվգենի Սնեգուրովսկի Լվովիչ
  5. 1970, Վոդևիլ վոդևիլի մասին
  6. 1971, Գործը քննում են գիտակները (Գործ համար 4), Կուդրյաշով
  7. 1972, Գործը քննում են գիտակները (Գործ համար 6), Կուդրյաշովը բանտում
  8. 1973, Պարտականությունները կատարողը, Տուգոդաև, նախագծի պատվիրող
  9. 1973, «Գարնան 17 ակնթարթ», Հենրիխ Մյուլեր
  10. 1974, Բժիշկ կանչե՞լ եք, Լեոնիդ Սերգեևիչ Մեդվեդև, պրոֆեսոր
  11. 1974, Ամառվա համար` գերազանց, Ստեփան Պետրովիչ, խոհարար, որ խոսում է բանաստեղծություններով
  12. 1974, Տանյա, Սեմյոն Սեմյոնովիչ Վասին
  13. 1975, Համերգ երկու ջութակի համար, պրոֆեսոր
  14. 1975, Ագոնիա, Իվան Ֆյոդորովիչ Մանասևիչ-Մանույլով
  15. 1975, Մայակովսկին ծիծաղում է, Օլեգ Բայան
  16. 1975, Օլգա Սերգեևնա, Տյուտաև
  17. 1975, Խնդրում եմ ձայն, Պյոտոր Վասիլևիչ Ալտուխով
  18. 1977, Զինված է և շատ վտանգավոր, Պիտեր Դամֆի
  19. 1979, «Սավոյիի» առևանգումը, Ժան Շալո, կոմերսանտ
  20. 1979, Հենց այն նույն Մյունհաուզենը,Հանովերի հերցոգ
  21. 1980, Ինչպիսի տարիներ, Միխայիլ Միխայլովիչ Օստաշենկո, Մայի հայրը
  22. 1980, Կարլ Մարքս,Լիոն Ֆիլիպս
  23. 1982, Ռեզիդենտի վերադարձը, Յոհան Շտաուբե
  24. 1982, Պոկրովյան դարպասներ, Արկադի Վարլամովիչ Վելյուրով
  25. 1983, Եթե հավատանք Լոպոտուխինին, Յուրի Լեոնիդովիչ, դպրոցի տնօրեն
  26. 1984, Սիրո բանաձև, բժիշկ
  27. 1986, «Ռեզիդենտ» օպերացիայի ավարտը, Յոհան Շտաուբե
  28. 1986, Չիչերին, Մաքսիմ Լիտվինով
  29. 1986, Ի՞նչ է Եռալաշը «Եռալաշ»-ի խմբագիր
  30. 1987, Առեղծվածային ժառանգորդը, Ալեքսեյ Միրոնովիչ Լիզովսկի, նոտար
  31. 1988, Մեծ խաղ, Վերնյե
  32. 1988, Ֆիզիկոսներ, Ալեք Ջասփեր Քիլտոն
  33. 1990, Տնակը` ցանկապատի մոտ, Աֆանասի Նիկոլաևիչ
  34. 1991, Ավետյաց ամպեր, Սեմյոն Եֆրեմովիչ Բակուրին
  35. 1992, Ծեր երիտասարդ մարդիկ Վիկտոր Մաքսիմովիչ, պատգամավոր
  36. 1993, Իտալական հակադրություն, Դոն Լյուչինո
  37. 1997, Շիզոֆրենիա, դերձակ
  38. 1997, Երկվորյակների նավը, ԱԴԾ գեներալ
  39. 2007, Պարզ բաներ, Վլադիմիր Միխայլովիչ Ժուրավլյով
  40. 2008, Անմեղ մեղավորները, Մենդելսոն

Հեռուստաբեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1969 - Առաջին հայացքից- Դուշեվնիյ
  • 1970-ականների սկիզբ - Իզոլդա Կավալտինիի մահը - ոստիկանության կոմիսար
  • 1970 - Բորիս Գոդունով։ Տեսարաններ ողբերգությունից - Շույսկի
  • 1971 - Ի՞նչ անել - ընթերցող
  • 1971 - Ոսկե կառք - Ֆակիր Ռախումաа
  • 1972 - Պլատոն Կրեչետ- Արկադի Պավլովիչ
  • 1973 - Համարներում - ուղեկցորդ Տիչկին
  • 1973 - Միայն մի քանի բառ` ի պատիվ պարոն դե Մոլիերի - Լյուդվիգ XIV
  • 1973 - Կողքի մարդը - Գավրիլա Ռոմանովիչ Պոլուէկտով
  • 1974 - Սովորական հարսանիք - պատահական հյուր
  • 1975 - Պեչորինի ամսագրի էջ - Վերներ, բժիշկ
  • 1976 - Միևնույն թաղամասում - Նիկիտա Վլադիմիրովիչ Կարասև, լաբորատորիայի վարիչ
  • 1977 - «Կապույտ գրքի» էջերով - պատմող
  • 1979 - Սըր Վալտեր Սքոթ, ստեղծագործության և կյանքի էջէր - Վալտեր Սքոթ
  • 1981 - Որսորդ - Վիատլի Ֆյոդորովիչ Նեվիդիմսկի
  • 1983 - Մեկ ամսի գյուղում - Իգնատի Իլյիչ Շպիգելսկի
  • 1984 - Հանդիպումը նշանակել է Տատյանա Շմիգան - Լեոնիդ Բրոնևոյ
  • 1986 - Հավասար է չորս Ֆրանսիայի - Շախմատով (նաև ֆիլմ-ներկայացման ռեժիսորն է)
  • 1996 - Փոքրիկ թագուհին և ուրիշները
  • 2004 - Իմաստունը - Կրուտիցկի
  • 2005 - Բարբարոսը և հերետիկոսը - Պոտապիչ
  • 2005 - Արքայական խաղեր - հերցոգ Նորֆոլկ
  • 2005 - Ճայ - Եվգենի Սերգեևիչ Դորն
  • 1987 - Անանուն - Պավել Վասիլևիչ Տյոլկին, վիրաբույժ
  • 2009 - Ամուսնություն - Պավել Յաիչնիցա
  • 2011 - Բալենու այգին - Ֆիրս

Ռադիոբեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1979 - «Օբլոմով» - ռադիոներկայացում մեկ դերասանով
  • 1984 — «Հրամայված է ապրել» - Մյուլեր

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1976 - Տարի թռչնակը (անիմացիոն)
  • 1981 - Պլաստիլինե ագռավը («Խաղ» մասը) (անիմացիոն) - վոկալ
  • 1981 - Վտանգավոր տարիք - Սեմյոն Իլյիչ Բարշևսկի, Վ. Մ. Շեստակովի դերը
  • 1986 - Հետաքննությունը վարում են Կարկանդակները (1-2 սերիա) (անիմացիա) - Շեֆ

Մասնակցություն ֆիլմերին և հեռուստահաղորդումներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1998 - Նորագույն պատմություն։ Գարնան տասնյոթ ակնթարթները 25 տարի անց (վավերագրական)
  • 2008 - Լեոնիդ Բրոնևոյ։ Մյուլլերի տեղում (վավերագրական)
  • 2008 - Իմ խաբուսիկ մռայլությունը։ Մարկ Զախարով (վավերագրական)
  • 2008 - Տատյանա Պելտցեր («Վրեմյա» հեռուստաալիքի Մարդը կադրի մեջ վավերագրական շարքից)
  • 2009 - Իմ «Երկաթյա լեդին»։ Տատյանա Լիոզնովա (վավերագրական)
  • 2009 - Տատյանա Պելտցեր։ Զգուշացի՛ր, տատիկ (վավերագրական))
  • 2011 - Ռեժիսոր Ալեքսանդր Դունաև։ Խորհրդային թատրոնի ենթադրվող պայմանների տակ (վավերագրական)
  • 2015 - Համաշխարհային կինոյի լեգենդներ. Լեոնիդ Բրոնևոյ Արխիվացված 2017-12-12 Wayback Machine «Կուլտուրա» «հեռուստաալիք»
  • 2015 - Լեոնիդ Բրոնևոյը «Սպիտակ ստուդիա» հաղորդմանը Արխիվացված 2017-12-11 Wayback Machine «Կուլտուրա» «հեռուստաալիք»

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Բրոնևոյը «Своя игра» և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի երկրպագու էր, սակայն առաջին խաղը նա շուտով սկսել է այլևս չդիտել։ «Առաջ ես պարբերաբար դիտում էի «Своя игра» խաղը, սակայն երբ Վասերմանի հետ անարդար վարվեցին, և սուպեր-գիտակների երկրորդ 7-յակն իրավունք չունեցավ մասնակցել խաղին, ես կարծիքս փոխեցի և՛ խաղի, և՛ Կուշելովի հանդեպ, այլևս այն նայելու ցանկություն չունեմ»[42]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Марк Захаров, Борис Поюровский, Константин Рудницкий, Борис Львов-Анохин, Сергей Николаевич, Нинель Исмаилова, Татьяна Шах-Азизова, Галина Холодова, Любовь Лебедина, Ирина Корнеева, Екатерина Амирханова, Марина Коростылёва, Инна Чурикова, Людмила Баженова, Виктор Дубровский. Ленком. (статья «Леонид Броневой») — М.: Центрполиграф, 2000. — 416 с. — Тираж 5000 экз. — С. 192—202. — ISBN 5-227-00880-9
  • Г. П. Шалаева, Е. В. Коровкина. Кто есть кто в мире: 1500 имён. — М.: ОЛМА Медиа Групп, 2003. — 1678 с. — С. 188—189. — ISBN 5-8123-0088-7 ; 5-94849-441-1
  • Фёдор Раззаков Страсть. — М.: Эксмо, 2010. — ISBN 978-5-699-38918-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Умер Леонид Броневой
  4. http://www.kremlin.ru/acts/bank/37615/page/2
  5. http://www.kremlin.ru/acts/bank/28416
  6. http://docs.cntd.ru/document/901882939
  7. http://www.kremlin.ru/acts/bank/11395
  8. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 4. Большой Кавказ — Великий канал. — М.: Большая Российская энциклопедия, 2006. — 751 с.: ил.: карт.
  9. «БРОНЕВОЙ Леонид Сергеевич». // Большой Энциклопедический Словарь. Sky-Net-Eye. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  10. Дмитрий Быков. Леонид Броневой: Я бы не прочь вернуться к Мюллеру // Собеседник, 14 сентября 2011
  11. Леонид БРОНЕВОЙ: «Я, чье детство испоганено, чьё место рождения — прекраснейший Киев — отравлено и намертво с воспоминаниями о том связано, как разбросали нашу семью по всему Союзу (отец на Колыме лес валил, мать по городам и весям скиталась, я по миру пошёл голоштанником), всегда говорил и говорить буду: не смейте, не смейте тосковать по аду — помнить нужно добро, а не зло!» Արխիվացված 2016-10-16 Wayback Machine // «Бульвар Гордона», № 48 (500) 2014
  12. «Ссылка». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. Версия
  14. Нузов В. «Леонид Броневой: Провинциальный артист — это труженик». Люди: Peoples.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  15. https://www.gazeta.ru/culture/2017/12/09/a_11298962.shtml?utm_source=push
  16. 17 цитат из фильма «Семнадцать мгновений весны» — АиФ
  17. Леонид Броневой попал в реанимацию с инфарктом миокарда
  18. Состояние Леонида Броневого, перенёсшего инфаркт, остаётся тяжёлым
  19. «Леонид Броневой. Возвращение два года спустя». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. https://ren.tv/novosti/2017-12-09/voditel-rasskazal-o-poslednih-dnyah-zhizni-izvestnogo-aktera-bronevogo
  21. Умер актёр театра и кино Леонид Броневой: народному артисту было 88 лет
  22. https://www.gazeta.ru/culture/news/2017/12/09/n_10912754.shtml?utm_source=push
  23. Владимир Путин выразил глубокие соболезнования родным и близким народного артиста СССР Леонида Броневого в связи с его кончиной
  24. Соболезнование в связи со смертью народного артиста СССР Леонида Броневого
  25. Дмитрий Медведев выразил соболезнования в связи с кончиной народного артиста СССР
  26. Леонида Броневого похоронят на Новодевичьем кладбище
  27. Умер Леонид Броневой
  28. Леонида Броневого похоронят на Новодевичьем кладбище рядом с могилами Льва Дурова и Владимира Зельдина
  29. Иванова Е. «На съёмки «Семнадцати мгновений весны» Броневого увезли со свадьбы». Теленеделя. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  30. «Леонид Броневой. Мюллер с Крещатика». Кроссворд-кафе. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  31. Нетреский В. П. (2011 թ․ օգոստոսի 16). «Историческая справка». из книги «Прогулки по старой Одессе». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  32. Шуман Е. — Другой брат отца, токарь Абрам Иосифович Факторович, погиб в 1917 году в ходе уличных боёв в Одессе«Революция в Одессе, или Откуда взялась фамилия Леонида Броневого». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  33. «Броневой Соломон Иосифович». Красноярское общество «Мемориал». 2012 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  34. Указ Президента Украины № 655/2013 «О награждении государственными наградами Украины по случаю годовщины подтверждения всеукраинским референдумом Акта провозглашения независимости Украины 1 декабря 1991 года»
  35. Указ Президента Российской Федерации от 29 мая 1997 года № 532 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 1996 года»
  36. Указ Президента Российской Федерации от 13 сентября 2013 года № 718 «О награждении государственными наградами Российской Федерации»
  37. Указ Президента Российской Федерации от 1 декабря 2008 года № 1694 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ II степени Броневого Л. С.»
  38. Медведев поздравил Броневого с юбилеем и наградил орденом // Взгляд. — 17 декабря 2008
  39. Указ Президента Российской Федерации от 17 декабря 2003 года № 1492 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ III степени Броневого Л. С.»
  40. Указ Президента Российской Федерации от 25 августа 1997 года № 939 «О награждении государственными наградами работников Московского государственного театра „Ленком“»
  41. Распоряжение Президента Российской Федерации от 16 сентября 2002 года № 427-рп «О поощрении работников Московского государственного театра „Ленком“»
  42. Интервью Леонида Броневого газете Антенна-телесемь в 2002 году о факте несправедливого по его мнению поступка с Вассерманом

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Բրոնևոյ» հոդվածին։