Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
Магнитогорский драматический театр имени А. С. Пушкина
Տեսակթատրոն
տնօրենՄարիա Պետրովա
ԵրկիրՌուսաստան
Գտնվելու վայրըՌուսաստան, Ռուսաստան, Մագնիտոգորսկ
Մագնիտոգորսկ
Հիմնադրման ամսաթիվ1935
Անվանված էԱլեքսանդր Պուշկին
Գեղարվեստական ղեկավարԱլեքսեյ Ոտյակով
Գլխավոր ռեժիսորՄակսիմ Կալսին
ԿայքՊաշտոնական կայք

Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն, հին թատրոն, որը գտնվում է Մագնիտոգորսկում։ Թատրոնի պատմությունը հասնում է մինչև քաղաքի պատմության ամենասկզբնական հատվածը, երբ 1932 թվականին Մագնիտոգորսկի երիտասարդական թատրոնը հիմնվեց ագիտոգորսկի բրիգադի հիման վրա։ Փոքր թատրոնի օգնությամբ հրավիրված տաղանդաշատ երիտասարների օգնությամբ, արդեն 1933 թվականին բեմականացվեց առաջին խաղը՝ «Ուրախության փողոցը», իսկ ահա սեպտեմբերին՝ «Աշխարհի բանակը» բեմականացումները։

1935 թվականին Մագնիտոգորսկի երիտասարդական թատրոնը վերափոխվեց որպես Մագնիտոգորսկի Դրամատիկական թատրոն, իսկ ահա 1937 թվականին այն վերանվանվեց Ա. Ս. Պուշկինի անվանմամբ՝ Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն (1997 թվականին տեղի ունեցած նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որտեղ նշված էր, որ թատրոնի անվանումը մնում է նույնը և դիտարկվում որպես՝ «Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն» և դիտարկվեց որպես մշակույթի համայնքային օբյեկտ)[1]։

Ֆորբս հայտնի ամսագիրը այս թատրոնը ընդգրկել է այն տաս թատրոնների շարքը որտեղ մարդ անպայման պետք է այցելի[2][3]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930 թվական՝ Մագնիտոգորսկի լավագույն ինքնաստեղծ խմբից կազմվեց քարոզչական միությունը
  • 1930-1931 թվականներում քարոզչության երաժշտական մասի ղեկավար էր հանդիսանում՝ Մատվեյ Իսահակովիչ Բլանտերը
  • 1932 թվականին ՌԼԿԵՄ-ի որոշմամբ ագիտոգորսկի բրիգադի հիման վրա ստեղծվեց Մագնիտոգորսկի թատրոնը, որ գործում էր որպես աշխատավոր երիտասարդության թատորն՝ ԱԵԹ, այն համարվեց քաղաքի առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, առաջին ռեժիսորներն են եղել Վ․ Բերնսը և Եվգենի Պավլովիչ Վելիխովը մոսկովյան Փոքր թատրոնից
  • 1933 թվականին բեմականացվեց առաջին խաղը՝ «Ուրախության փողոցը», իսկ ահա սեպտեմբերին՝ «Աշխարհի բանակը»
  • 1934 թվականին Համամիութենական թատերական օլիմպիադայում (որը տեղի ունեցավ Մոսկվայում) Սերգո Օրջոնիկիձեի ջանքերով մրցույթում գրավեցին մրացանակային կարգ և որպես պարգև ստացան 50․000 ռուբլի և բեռնատար ավտոմեքենաներ
  • 1935 թվականին ԱԵԹ-ն վերափոխվեց և դարձավ դրամատիկական թատրոն
  • 1937 թվականին քաղկոմի որոշմամբ թատորն անվանվեց Ալեքսանդր Պուշկինի անվանմամբ
  • 1967 թվականին թատրոնը տեղափոխեցին Գագրինի փողոցի խաչմերուկ և Լենինի պողոտայում գտնվող նոր շենք
  • 1990 թվականին թատրոնը դարձավ քաղաքային և վերանվանվեց որպես՝ «Նոր փորձարարակն դրամատիկական թատրոն»
  • 1991 թվականին գլխավոր ռեժիսոր ճանաչվեց Վալերի Բակիևիչ Ախադովը
  • 1997 թվականին թատրոնը վերանվանվեց՝ «Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն»
  • 2008 թվականին «Ամպրոպ» ներկայացումը ստացավ «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակ
  • 2009 թվականին թատրոնը փոխեց իր կազմակերպչական տեսակը որպես ինքնավար-քաղաքական մշակույթի մի մաս և վերանվանվեց որպես՝ «Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն»

Խմբի նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիտոգորսկի դրամտիկական թատրոնում աշխատել են՝

  • Վալերի Բակիևիչ Ախադով (ռեժիսոր)
  • Տատյանա Ստեփանովնա Ալեքսանդրովիչ (դերասանուհի)
  • Լեոնիդ Սերգեևիչ Բրոնևոյ (դերասան)
  • Իվան Եֆրեմովիչ Դանիլին (դերասան)
  • Ֆյոդր Ալեկսեևիչ Իզյումով (դերասան)
  • Ելենա Վասիլևնա Կալինինա (դերասանուհի)
  • Դմիտրի Օրեստովիչ Կոզլովսկի (դերասան)
  • Իգոր Պետրովիչ Կրավչենկո (դերասան)
  • Վլադիմիր Ալեկսանդրովիչ Կուզմին (դերասան)
  • Ռոզա Կոնստանտինովնա Կուզմինա (դերասանուհի)
  • Սայդո Բոբոևիչ Կուրբանով (դերասան, ռեժիսոր)
  • Վիկտոր Իվանովիչ Մորոզով (դերասան)
  • Աննա Սերգեևնա Մարտինովա-Մորոզովա (դերասանուհի)
  • Ֆարիդա Շամիլևա Մումինովա (դերասանուհի)
  • Մարգարիտա Անտոլևա Օկոնեչնիկովա (դերասանուհի)
  • Միխայիլ Իսահակովիչ Պոլյակով (տնօրեն)
  • Անատոլի Անդրեևիչ Ռեզինին (ռեժիսոր)
  • Ժաննա Բորիսովա Ռուսինովա (դերասանուհի)
  • Բորիս Ալեկսանդրովիչ Սաբուրով (դերասան)
  • Լև Գրիգորևիչ Սամարջիդի (դերասան)
  • Ալեկսեյ Վիկտորովիչ Տելեշ (դերասան)
  • Վիտալի Լեոնիդովիչ Տիտով (դերասան)
  • Գալինա Վլադիմիրովնա Խրեննիկովա (դերասանուհի)
  • Սվետլանա Վիկտորովնա Շավրովա (դերասանուհի)
  • Նիկոլայ Գրիգորևիչ Շուրով (դերասան, ռեժիսոր)
  • Վիտալի Միխայլովիչ Յուֆերև (դերասան)

Նախկին տարիների լավագույն պրեմիերաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տնօրեն՝ Մարիա Վլադիմիրովնա Պետրովա
  • Գլխավոր բեմադրիչ՝ Ալեքսեյ Վասիլևիչ Ոտյակով
  • Թատրոնի նախկին տնօրեն՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Դոսաև
Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տատյանա Բաշտանովա
  • Անդրեյ Բերդնիկով
  • Վլադիմիր Բոգդանով
  • Եվգենի Բրաժենկով[4]
  • Տատյանա Բուսիգինա
  • Վալերի Ոյնով[5]
  • Ալլա Ոտյակով
  • Օլգա Գուշանսկայա
  • Լարիսա Գուշինա
  • Աննա Դաշուկ
  • Յուրի Դուվանով
  • Պյոտր Երմակով
  • Մարինա Կրյուկովա
  • Նադեժդա Լավրովա
  • Լիրա Լյամկինա
  • Մարիա Մավրինա
  • Անդրեյ Մայորով
  • Իգոր Պանով
  • Եվգենի Պետրոչենկո
  • Նիկոլայ Սավելևա
  • Ելենա Սավելևա
  • Բարի Սալիմով
  • Նինա Ֆիլոնովա
  • Ալյոնա Շաբլևա
  • Եվգենի Շեգլոխին
Ռեպերտուար[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարնաուխովի ու Բրաուսևիչի «Ալ ծաղիկը»
  • Նադեժդա Պտուշկինայի «Պահպանեք ձեզ»
  • Ալեքսեյ Սլապովսկու «Բլին 2»
  • Կուրեչիկայի «Մանկապարտեզ»
  • Լոպե դե Վեգայի «Հնարամիտ սիրահարվածը»
  • Կուրեչիկայի «Երազանքներ իրականացնողը»
  • Ուգո Բետտիի «Այծի կղզին»
  • Կոպիլովայի «Չեմ ասի»
  • Նիկոլայ Գոգոլի «Սուրբ Ծննդի նախորդ գիշերը»
  • Մարիա Լադոյի «Շատ հասարակ պատմություն»
  • Խրիստո Բոյչևի «Գնդապետ Թռչունը»
  • Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին»
  • Ռեյ Կունի «Շատ ամուսնացած տաքսիստ» մոտիվներով «Տաքսի։ Արագություն։ Երկու կանայք»
  • Լեոնարդ Գերշի «Այս ազատ թիթեռնիկները»
  • Դե Բոմարշեյի «Ֆիգարոյի ամուսնությունը»
  • Նիկոլայի Օստրովսկու «Ամպրոպ»
  • Մայքլ Ֆրեյնի «Աղմուկ բեմի հետևում», ռեժիսոր Անտոն Կովլենկո[6]
  • Միխայիլ Բուլգակովի մոտիվներից կազմված «Վազք», ռեժիսոր Մարինա Գլուխովսկայա, բեմադրող Ալեքսեյ Վոտյակով, պրեմիերան կայացել է 2010 թվականի մայիսի 12-ին[7]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վլադիսլավ Նիկոլաևիչ Արիստով՝ «Ամպրոպ»-ից հետո (ներկայացումի մասին)՝ «Մագնիտոգորսկի աշխատավորականները» 2007 թվական՝ Վեբ հղում(չաշխատող հղում)
  2. «Բեմ»-ը կօգնի Չելյաբինսկին թատերական մայրաքաղաքի կարգավիճակը Արխիվացված 2012-02-25 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թատրոնի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  2. «Այն 10 թատրոնների շարքը որտեղ մարդ անպայման պետք է այցելի». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  3. ««Բեմ»-ը կօգնի Չելյաբինսկին թատերական մայրաքաղաքի կարգավիճակը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  4. «Եվգենի Բրաժենվոկ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  5. «Վալերի Ոյնով». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  6. «Աղմուկ բեմի հետևում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  7. ««Վազք»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.