Առեղծվածային ժառանգորդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առեղծվածային ժառանգորդը
ռուս.՝ Загадочный наследник
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորԹամարա Լիսիցյան
ՊրոդյուսերԲորիս Կրիշտուլ
Սցենարի հեղինակՎյաչեսլավ Կոստիկով
ԴերակատարներԻնգեբորգա Դապկունայտե, Ինոկենտի Սմոկտունովսկի, Լեոնիդ Բրոնևոյ և Իգոր Լիվանով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն136 րոպե

«Առեղծվածային ժառանգորդը» (ռուս.՝ «Загадочный наследник»), խորհրդային երկսերիանոց կինոդրամա, որը նկարահանել է Թամարա Լիսիցյանը[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային երիտասարդ նկարիչ Բուրցևը Փարիզ է գնացել այն ժառանգության համար, որը թողել է իր հարազատ հորեղբայրը, որը Ֆրանսիա էր մեկնել գաղթականների առաջին ալիքի հետ։ Ժառանգությունը արվեստի նմուշների խոշոր հավաքածու է, և Բուրցևը նախատեսում է այն նվիրել Մցենսկ քաղաքին, որտեղ ծնվել է հանգուցյալը։ Ֆրանսիայում նա ստիպված է լինում բախվել էմիգրանտ շրջանակների հետ, որտեղ նրան սպասում է ժառանգությամբ հետաքրքրված և ԽՍՀՄ-ը ատում որոշ մարդկանց հակակրանքը և մյուսների բաց համակրանքը՝ ծերունի Երիխոնովին և նրա դուստր Ասյային, որը սիրում է Բուրցևին։ Հավաքածուն առևանգվում է, սակայն Բուրցևի վճռականության և ընկերների օգնության շնորհիվ ամեն ինչ ավարտվում է հաջողությամբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Իլյին – Ստեպան Նիկոլաևիչ Բուրցև
  • Ինգեբորգա ԴապկունայտեԱսյա Երիխոնովա
  • Ինոկենտի ՍմոկտունովսկիՎասիլի Գրիգորևիչ Երիխոնով, էմիգրանտ, Ասյայի հայրը
  • Իրինա ՍկոբցևաՊոլինա Անդրեևնա Բատիստովա
  • Լեոնիդ ԲրոնևոյԱլեքսեյ Միրոնովիչ Լիզովսկի, նոտար
  • Գենադի Գարբուկ – Պավել Անիսիմովիչ Կուզովկին
  • Ալեքսանդր Պաշուտին – Ռոման Դեմյանովիչ Ալիրով
  • Նիկոլայ Անենկով – Յակով Ստեպանովիչ Բուրցև
  • Թամարա Սյոմինա – Կլավդիա Երյոմինա
  • Յուրի Սոլոմին – Օլեգ Սերգեևիչ Զիկին, խորհրդային հյուպատոսության աշխատակից
  • Եվգենյա Խանաևա – Գլաշա
  • Վլադիմիր Սեդովպատմաբան, ուղեկից
  • Վիտաուտաս ՏոմկուսՖրենկ
  • Վլադիմիր Գոլովին – Սերգեյ Վիկտորովիչ Սկաբրժևսկի, քանդակագործ, գերեզմանատան արհեստավոր
  • Լիդիա Անդրեևա – Վերա Ալեքսեևնա Ստրոգովա
  • Իգոր Լիվանով – դոկտոր Պեգով, սիրահարված է Ասյային
  • Գալինա Պետրովա – Ռոզա
  • Օլեգ Վավիլով – Իլյա
  • Ալեքսանդր Սոկոլով – Բորիս Բալդին
  • Սերյոժա Գուսակ – Միշա, Ռոզայի և Իլյայի որդին
  • Վալերի Պոգորելցև – Իգոր Մասլով, նկարիչ
  • Ալեքսանդր Լենկով – Գրյազնով, էմիգրանտական թերթի ծախու լրագրող
  • Իլյա Ռուտբերգ – էմիգրանտական ծառայության աշխատակից, որն աշխատում է Ֆրենկի համար (լուսագրերում նշված է որպես Ի. Ռուդբերգ)
  • Սերգեյ Սիբել – դեսպանատան աշխատակից
  • Վլադիմիր Պիցեկ – գեղխորհրդի անդամ
  • Եվգենի Վոսկրեսենսկի – Ժորժ Բրիոն-Շերստոբիտով, սադրիչ (լուսագրերում նշված չէ)
  • Եվգենի Մարկով – գեղխորհրդի անդամ (լուսագրերում նշված չէ)
  • Վադիմ Ալեքսանդրով – Պերեխվատով, էմիգրանտական թերթի աշխատակից (լուսագրերում նշված չէ)
  • Գալինա Լևչենկո – Օլգա Դավիդովնա (լուսագրերում նշված չէ)
  • Դավիթ Վինիցկի (լուսագրերում նշված է որպես Դ. Վիննիցկի)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]