Թամարա Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թամարա Լիսիցյան
Թամարա Լիսիցյան.jpg
Ծնվել է1923 մարտի 3
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էնոյեմբերի 29, 2009(2009-11-29) (տարիքը 86)
Մահվան վայրՄոսկվա
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
Orden-otechestvennoy-voyny A0078505.jpg
IMDbID ID 0514072

Թամարա Նիկոլայի Լիսիցյան (մարտի 3, 1923(1923-03-03), Թիֆլիս, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2009(2009-11-29), Մոսկվա, Ռուսաստան), կինոռեժիսոր, սցենարիստ։ ՌԴ ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Լիսիցյանը ծնվել է 1923 թվականին Թբիլիսիում Նիկոլայ Պավելի Լիսիցյանի և Մարֆա Իվանովայի ընտանիքում։ Եղել է օպերային երգիչ Պավել Լիսիցյանի զարմուհին։ 1939 թվականին սովորել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1941, 1944-1946 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի քաղաքային թատերական ուսումնարանում։ Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ 1952-1954 թվականներին սովորել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Կոզինցևի արվեստանոց)։

Հետպատերազմյան տարիներին աշխատել է Իտալիայի «Սովէքսպորտֆիլմ»-ում։ Հեղինակել է մի շարք գիտահանրամատչելի, գովազդային, կարճամետրաժ ֆիլմեր, հոլովակներ, սցենարներ։ Եղել է մի շարք հին ֆիլմերի վերականգնման ռեժիսորը՝ «Պետրոս Մեծ», «Խաչակիրները» և այլն[1][2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սոմբրերո», 1959
  • «Տիեզերագնաց №…», 1961 (կարճամետրաժ)
  • «Նորը Արևելքում», 1962
  • «ԽՍՀՄ-ը իտալացիների աչքերով», 1964
  • «Ֆիթիլ», 1965
  • «Չիպոլինո», 1973
  • «Ջելսոմինոյի կախարդական ձայնը», 1977
  • «Նռների կղզում», 1981
  • «Գրետա» ամառանոցի գաղտնիքը», 1983
  • «Առեղծվածային ժառանգորդը», 1987

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]