Իսլամաֆաշիզմ

Իսլամաֆաշիզմ (անգլ.՝ Islamofascism), գաղափարական կլիշե, տերմին, որը ծառայում է ժամանակակից իսլամական ծայրահեղականության և ֆաշիզմի կամ 20-րդ դարի առաջին կեսի ազգային սոցիալիզմի միջև գաղափարական զուգահեռներ անցկացնելու համար[1]։
Տերմինը օգտագործվել է ֆրանսիացի պատմաբան Մաքսիմ Ռոդինսոնի կողմից (1915-2004) 1979 թվականից հետո Իրանում հեղափոխական Իսլամական բռնատիրությունը նշելու համար[2][3]։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ տերմինի հեղինակը իտալացի գրող Օրիանա Ֆալլաչին է[4]։
Որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմուտքի մի շարք արժեքների կտրականապես մերժումը և իսլամիստների հակվածությունը պայքարի արմատական մեթոդներին, այն բանի դեմ, որ Ուսամա բեն Լադենը և մյուս իսլամիստներն այսօր անվանում են «անհավատների ներխուժում» և «մուսուլմանական հողերի օկուպացիա», հիմք են տվել մի շարք գիտնականների, հրապարակախոսների և քաղաքական գործիչների շրջանառության մեջ դնել «իսլամաֆաշիզմ» եզրույթը[5][6][7]։ Այդ տերմինն առաջին անգամ օգտագործել է իսլամի ֆրանսիացի պատմաբան, մարքսիստ Մաքսիմ Ռոդինսոնը, որը 1979 թվականի իրադարձություններից հետո նշանակել էր Իրանում հեղափոխական իսլամական բռնապետության ռեժիմ[2]։ Ռոդինսոնը Լը Մոնդում գրել է, որ այնպիսի շարժումները, ինչպիսիք են Խոմեյնիի հետևորդները և «մուսուլման եղբայրները», «հնացած ֆաշիզմի» ձևերից են[3]։
Հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման 2002 թվականին պնդում էր, որ այսօրվա «քաղաքակրթությունների հակամարտությունը» ոչ միայն պայքար է ահաբեկչության դեմ և իսլամի՝ որպես կրոնի, կամ քաղաքակրթության դեմ, այլ ավելի շուտ «պայքար իսլամաֆաշիզմի դեմ», այսինքն արմատական անհանդուրժող և հակասահմանադրական դոկտրինի դեմ, որը ժխտում է արևմտյան քաղաքակրթության արժեքները, այն վերջերս տարածվել է իսլամական աշխարհի շատ մասերում[8][9]։
Իսլամական հետազոտությունների և Կալիֆոռնիայի համալսարանի համեմատական կրոնագիտության դասախոս դոկտոր Մայլզ Ռութվենը արդարացված է համարել այդ տերմինի կիրառումը արմատական իսլամի նկատմամբ։ Նա առաջին անգամ այդ տերմինը կիրառել է դեռևս 1990 թվականի սեպտեմբերի 8-ին The Independent թերթում[3][10]։
Մասսայականացում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Իսլամաֆաշիզմ» տերմինի տարածողները դրա կիրառումը հիմնավորում են հետեւյալ կերպ[11].
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ժամանակակից արմատական իսլամի տեսաբաններից եգիպտացի Սայիդ Կութուբը ճանաչել է ֆրանսիացի ֆաշիստ փիլիսոփա Ալեքսիս Կարելի ազդեցությունը[11]։
Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում խոշորամասշտաբ ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո «իսլամաֆաշիզմ» տերմինը ԱՄՆ-ում տարածել է լրագրող Քրիստոֆեր Հիթչենզը, իսկ հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից օգտագործվել է պաշտոնական հայտարարության մեջ[12][13]։
Այդ ելույթում ԱՄՆ նախագահը հարձակումների պատճառ է համարել «նրանց ատելությունը մեր ազատության պատճառով է»։ Սակայն ԿՀՎ նախկին աշխատակից Մայքլ Շեյերի կարծիքով՝ քաղաքական գործիչները մեծ մոլորության մեջ են։ Մենք հարձակման ենք ենթարկվել, այն բանի համար, ինչ արել ենք իսլամական աշխարհում, այլ ոչ թե այն պատճառով, որ մենք հավատում ենք, թե ինչպես ենք մենք ապրում»[14]։
The Washington Times պահպանողական թերթը «Այս ֆաշիզմը» խմբագրական հոդվածում հավասարության նշան է դրել Հիտլերի, Մուսոլինիի, իմպերիալիստական Ճապոնիայի և ֆաշիստական այլ ռեժիմների առաջնորդների փիլիսոփայական հայացքների, Ալ-Կաիդայի, Հեզբոլլահի, Համասի և աշխարհում իսլամիզմի բազմաթիվ այլ տեսակների փիլիսոփայության միջև։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուսամա բեն Լադենի գլխավորությամբ իսլամական ծայրահեղականների ծրագրերը անվանել է ֆաշիստական 2000 թվականի հուլիսի 6-ին «Paris Match»-ին տված հարցազրույցում։ «Ես նրանց անվանում եմ ֆաշիստական, քանի որ նրանք կոչ են անում ստեղծել հրեաների և խաչակիրների դեմ պայքարի միասնական ճակատ, ինչպես նրանք մեզ անվանում են», - ասել Է Պուտինը[15]։
2007 թվականի հոկտեմբերի 22-ից 26-ը ԱՄՆ առաջատար համալսարաններում տեղի է ունեցել «իսլամաֆաշիզմի դեմ շաբաթը» և ուղեկցվել է վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ, ծայրահեղական իսլամի, իսլամական ահաբեկչական կազմակերպությունների մասին գրականության տարածմամբ[16]։
2006 թվականին ամերիկացի պահպանողական քաղաքական գործիչներ՝ Ռեյգանա Դոկտրինայի հեղինակներից մեկը՝ Ջեք Ուիլերը եւ ազգային պաշտպանության խորհրդի գործադիր տնօրեն Սթիվ Բոլդուինը, որոշում է ընդունվել ստեղծել " Հակաիսլամոֆաշիստական շարժում»։ Իսլամաֆաշիզմ տերմինը իսլամական արմատականների նկատմամբ օգտագործել են նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը[11], ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Մայքլ Չերտոֆը, ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչ, Ռիչարդ Նիքսոնի նախկին խորհրդական Չակ Քոլսոնը[17], ամերիկյան մի շարք ԶԼՄ-ների քաղաքական մեկնաբաններ[18]։
Հոլանդացի ուլտրաաջ[19] քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը պնդել է, որ «գոյություն ունի մեկ իսլամ՝ տոտալիտար - ֆաշիստական» և Ղուրանը համեմատել է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրքի հետ[20]։
«Բազմաթիվ նման հատկություններ ունի իսլամիզմի դրսևորումները և նման տոտալիտար գաղափարախոսությունները, ինչպես նացիոնալ-սոցիալիզմն ու ստալինիզմը», ասել է ամերիկացի քաղաքագետ Մարկ Ալեքսանդերը[21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «a controversial term equating some modern Islamic movements with the European fascist movements of the early twentieth century». The New Oxford American Dictionary / Erin McKean. — 2. — Oxford University Press, May 2005. — 2096 p. — ISBN 0-19-517077-6
- ↑ 2,0 2,1 Roger Scruton (2006-08-18)։ «'Исламофашизм'»։ The Wall Street Journal։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-19-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ 3,0 3,1 3,2 Laqueur W.։ «The Origins of Fascism: Islamic Fascism, Islamophobia, Antisemitism» (անգլերեն)։ Oxford University Press։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ «Умерла Ореанна Фаллачи – журналист и писатель, автор термина «исламофашизм»»։ 2006-09-15։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-12-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ Исламизм. Фотодокументы
- ↑ «Исламский радикализм и его сущность»։ nasledie.ru։ 2001-10։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-04-ին։ Վերցված է 2010-02-05
- ↑ Ivan Eland։ «Предвестник того, что нас ждет»։ The Washington Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ Рашкофф Д. Медиавирус. Как поп-культура тайно воздействует на ваше сознание. — М.: Ультра. Культура, 2003. — С. 299—322. — 368 с. — ISBN 5-98042-012-6
- ↑ Дугин А. Г. Глава 4. Малый шайтан исламо-фашизма (рецензия на статью Ф. Фукуямы «Исламо-фашизм») // Геополитика постмодерна. — М.: Амфора, 2007. — 177 с.
- ↑ Ruthven M A Fury for God: The Islamist Attack on America. — London: Granta Books, 2002. — 355 p. — ISBN 1-86207-540-9
- ↑ 11,0 11,1 11,2 Феофанофф Г. (2006-08-28)։ «Исламофашизм: оскорбление или комплимент?»։ «Время новостей»։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-30-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ Николя Лебур.։ ««Исламофашизм»: новое заблуждение французских левых»։ Slate.fr։ Վերցված է 2015-09-19
- ↑ «Президент Буш о Ливане.»։ Голос Америки։ 2006-12-08։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-19-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ Пролетая над гнездом «Аль-Каиды»(չաշխատող հղում)
- ↑ «Интервью французскому еженедельнику «Пари-матч»»։ archive.kremlin.ru։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ «Мусульмане обеспокоены проведением в США «недели против исламофашизма»»։ NEWSru.com։ 2007-10-23։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-25-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ Чак Колсон (2007-06-13)։ ««Сто миллионов мусульман во всем мире находятся под влиянием исламо-фашизма»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-30-ին
- ↑ «National Review Online: Для такой характеристики радикального ислама, как «исламский фашизм», есть все основания»։ 2006-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-08-ին
- ↑ Герт Вилдерс (2011-06-23)։ ««К счастью, ислам позволено критиковать»»։ Euronews։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ «Голландский лидер признал Израиль форпостом Запада перед лицом джихада»։ 2010-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-19-ին։ Վերցված է 2015-09-19
- ↑ «Geert Wilders’ Speech In Berlin On 2 October 2010» (անգլերեն)։ 2010-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-24-ին։ Վերցված է 2015-09-19
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Norman Podhoretz. World War IV: the long struggle against Islamofascism. — New York: Doubleday, 2007. — 240 p. — ISBN 978-0385522212
- Mike Evans. The Final Move Beyond Iraq: The Final Solution While the World Sleeps. — FrontLine, 2007. — 360 p. — ISBN 978-1599791883
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шапиро Х. Исламофашизм – что это такое? // Заметки по еврейской истории : интернет-журнал. — Июнь 2005. — В. 6.
- Walter Laqueur։ «The Origins of Fascism: Islamic Fascism, Islamophobia, Antisemitism»։ Oxford University Press։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2010-07-19
- Christopher Hitchens (Oct. 22, 2007)։ ««Defending Islamofascism It’s a valid term. Here’s why.»»։ Slate.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2010-07-19
- David Ignatius (օգոստոսի 19, 2006)։ ««Toward a Definition of 'Islamic Fascism'»»։ DailyStar (ливанское издание)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2010-07-19
- Marty, Martin. (օգոստոսի 21, 2006.)։ ««Irony and Islamofascism»»։ Christian Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2010-07-19
- Nunberg, Geoffrey (օգոստոսի 17, 2006)։ ««Islamo-Creeps' Would Be More Accurate»»։ L.A. Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-03-ին։ Վերցված է 2010-07-19
- J.R. Nyquist «Islam and Fascism».
- Pollitt, Katha. «Wrong War, Wrong Word» Archived 2009-08-12 at the Wayback Machine., The Nation, August 24, 2006.
- Scardino, Albert. «1-0 in the propaganda war», The Guardian, February 4, 2005.
- Ali Sina. (April 2005)։ «Is Political Islam Fascism?» (անգլերեն)։ Jihad Watch։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2011-03-06
- Albert Scardino.։ «: 1-0 in the propaganda war» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին։ Վերցված է 2012-4-8