Օրիանա Ֆալլաչի
Օրիանա Ֆալլաչի իտալ.՝ Oriana Fallaci | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 15, 2006[2][3][4][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Գերեզման | Cimitero Evangelico agli Allori |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, քաղաքական գործիչ, գրող, լրագրող և պարտիզան |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Ֆլորենցիայի համալսարան և Liceo classico statale Galileo? |
Կուսակցություն | Գործողություն կուսակցություն |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Alexandros Panagoulis?[5] |
Oriana Fallaci Վիքիպահեստում |
Օրիանա Ֆալլաչի (իտալ.՝ Oriana Fallaci, հունիսի 29, 1929[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա - սեպտեմբերի 15, 2006[2][3][4][…], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի լրագրող, գրող և հրապարակախոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է իտալական դիմադրության մասնակից։ 1960-ական, 1970-ական և 1980-ական թվականներին հարցազրույցներ է վերցրել աշխարհի մի շարք առաջնորդներից։ Բազմամիլիոնանոց տպաքանակ ունեցող 12 գրքերի հեղինակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան անվանել են «Իտալիայի ամենահայտնի կին գրող»։ Նախկինում նրան անվանել են նաև «Լրագրող, ում աշխարհում ոչ ոք չի կարող մերժել»։ Կեսդարյա մասնագիտական գործունեության շրջանակներում, նա հարցազրույց է վերցրել այնպիսի մարդկանցից, ինչպիսիք են Հենրի Քիսինջերը, պարսից շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին, այաթոլլահ Խոմեինինն, Լեխ Վալենսան, Վիլի Բրանդտը, Զուլֆիկար Ալի Բհուտտոն, արքեպիսկոպոս Մակարիոս III-ը, Մուամար Քադաֆին, Ֆեդերիկո Ֆելինին, Դեն Սյաոպինը, Յասեր Արաֆաթը, Ինդիրա Գանդին, Գոլդա Մեիրը, Նգուեն Վան Տխիեուն, Շոն Քոններին և Խայլե Սելասսիեն։ 9 տարվա ընթացքում լուսաբանել է Վիետնամի պատերազմը, մասնավորապես, հարցազրույց վերցնելով Վիետնամի դեմոկրատական հանրապետության պաշտպանության նախարար Վո Նգուեն Զիապից։
Սկզբնական շրջանում լինելով իտալական դիմադրության շարքերում, որն ուներ ձախ հակաֆաշիստական կողմնորոշում, Ֆալլաչին կյանքի վերջին տարիններին ավելի պահպանողական գաղափարների կրող էր։ Լրագրողական կարիերան ավարտելուց հետո, 2001- 2004 թվականներին ապրել է Նյու Յորում և գրել մի քանի հոդվածներ և գիրք, որտեղ մանրամասն քննադատության էր ենթարկում իսլամը և արաբական մշակույթը։ Աշխատությունները մեծ ռեզոնանսի և վեճերի պատճառ են դարձել։
2005 թվականին արժանացել է «Իտալիայի Հանրապետության նախագահւ ոսկե մեդալի»՝ մշակույթի ոլորտում մեծ ներդրման համար։
2013 թվականին էկրան է բարձրացել լեհ ռեժիսոր Անջեյ Վայդայի «Վալենսա։ Հույսից ծնված մարդ» ֆիլմը, որը պատմում էր լեհ ականավոր քաղաքական գործիչ Լեխ Վալենսայի անձնական կյանքի մասին։ Ֆիլմում ցուցադրվում է Վալենսայի հարցազրույցը Ֆալլաչիին, որը տեղի է ունեցել 1981 թվականի մարտին։ Օրիանայի դերը մարմնավորել է իտալացի դերասանուհի Մարիա Ռոզարիա Օմաջիոն։
Հատընտիր գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 «Պենելոպան պատերազմում»
- 1975 «Նամակ չծնված երեխային»
- 1979 «Մարդ» (Ալեկոս Պանագուլիսի կենսագրական վեպը)
- 2001 «Կատաղություն և հպարտություն»
- 2004 «Բանականության ուժը»
- 2004 «Հարցազրույց ինքդ քեզ հետ։ Ապոկալիպսիս»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ http://www.oriana-fallaci.com/panagulis/intervista.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրիանա Ֆալլաչի» հոդվածին։ |
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Ֆլորենցիա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 15 մահեր
- 2006 մահեր
- Ֆլորենցիա քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Ֆլորենցիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Իտալացի կին գրողներ
- Իտալացի լրագրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի իտալացի կին գրողներ
- Ռազմական թղթակիցներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Իտալացի կին վիպասաններ
- 21-րդ դարի վիպասաններ
- Իտալացի ֆեմինիստներ