Ժան Ժակ Պրադյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Ժակ Պրադյե
ֆր.՝ James Pradier
JamesPradier.jpg
Ի ծնեֆր.՝ Jean-Jacques Pradier
Ծնվել էմայիսի 23, 1790(1790-05-23)[1][2][3][4][5]
ԾննդավայրԺնև, Ժնև, Շվեյցարիա[6]
Վախճանվել էհունիսի 4, 1852(1852-06-04)[7][1][2][3][4][5] (62 տարեկանում)
Մահվան վայրQ3452739?, Ռյուեյ-Մալմեզոն
ՔաղաքացիությունՖրանսիա[8]
Ժնևի հանրապետություն
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և French Academy in Rome[9]
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Ուշագրավ աշխատանքներChloris caressée par Zéphir, The Three Graces և statue of Augustin Pyramus de Candolle
ՈւսուցիչՖրանսուա Ֆրեդերիկ Լեմո
ԱշակերտներVictor Vilain և François Félix Roubaud
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա[7] և Հռոմեական մրցանակ
ԱմուսինLouise Pradier
Համատեղ ապրողJuliette Drouet[10]
ԶավակներJohn Pradier[10]
James Pradier Վիքիպահեստում

Ժան Ժակ Պրադյե (երբեմն անվանում են նաև Ջեյմս Պրադյե, ֆր.՝ Jean-Jacques Pradier, մայիսի 23, 1790(1790-05-23)[1][2][3][4][5], Ժնև, Ժնև, Շվեյցարիա[6] - հունիսի 4, 1852(1852-06-04)[7][1][2][3][4][5], Q3452739?, Ռյուեյ-Մալմեզոն), շվեյցարական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1807 թվականին Պրադյեն մեկնել է Փարիզ, Ֆրանսուա Ժերարի մոտ սովորել գեղանկարչություն, այնուհետև սովորել է քանդակագործություն Ֆրեդերիկ Լեմոյի մոտ: 1813 թվականին ստացել է Հռոմեական մրցանակ և հաջորդ հինգ տարիներն անցկացրել Հռոմում:

Փարիզ վերադառնալուց հետո Պրադյեն կարևոր դիրք գրավեց Ֆրանսիայի գեղարվեստի աշխարհում: 1827 թվականից Գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր էր, պարբերաբար մասնակցում էր փարիզյան Սալոններին[11]:

Պրադյեի ոճն ավելի շատ հակված էր կլասիցիզմին, այլ ոչ թե անընդհատ զարգացող ռոմանտիզմին։ 1846 թվականին Գյուստավ Ֆլոբերը Պրադյեի մասին ասել է.

Aquote1.png Նա մեծանուն նկարիչ էր, իսկական հույն: Aquote2.png

Նրա ընկերների ցանկում էին ռոմանտիկ ժանրի այնպիսի պոետներ, ինչպես Ալֆրեդ դը Մյուսեն, Վիկտոր Հյուգոն և Թեոֆիլ Գոթիեն:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք գեղուհի (1831)

Պրադյեի արվեստանոցում կազմակերպվող սալոնի ղեկավարը նրա ընկերուհին էր՝ դերասանուհի Ժյուլիետա Դրուեն, ով 1833 թվականից դարձավ Հյուգոյի երկարամյա մշտական ուղեկիցը[12]: Հաջորդ տարի Պրադյեն ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց «Սատիրը և քրմուհին» քանդակագործական խումբը: Այդ ստեղծագործությունը մեծ աղմուկ առաջացրեց, քանի որ շատերը դրանում նմանություներ գտան քանդակագործի և նրա նախկին սիրուհու միջև (Պրադյեն այլաբանորեն արդեն պատկերել էր Դրուեին՝ որպես Ստրասբուրգի արձան Համաձայնության հրապարակի արձանախմբում): Այս ստեղծագործությունը ձեռք է բերել Անատոլի Դեմիդովը Ֆլորենցիայում գտնվող իր առանձնատան համար: Նա քանդակագործին պատվիրել էր նաև հուշարձան իր մահացած եղբոր՝ Պավել Նիկոլաևիչի համար: Այդ քանդակը Քրիստոսի խաչելություն էր, որն ի սկզբանե տեղադրված էր Սանկտ Պետերբուրգի Դեմիդովների գերեզմանոցում, սակայն ավելի ուշ Պավել Նիկոլաևիչի որդին այն տեղափոխեց Նիժնի Տագիլ քաղաքի եկեղեցի[13]:

Պրադյեի այլ հայտնի ստեղծագործություների շարքում ներառված են թագավորների և Օռլեանի հերցոգների արձաններ և կիսանդրիներ (Լուի XVIII, Լուի Ֆիլիպ I), անտիկ թեմայով բազմաթիվ քանդակներ:

Պրադյեն մասնակցել է նաև Հաղթական կամար (Փարիզ) և Հաշմանդամների տուն (Փարիզ) հուշարձանների քանդակների ստեղծմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 James Pradier
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 James [Pradier, Jean-Jacques Pradier] — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #117695513 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Lavigne H. état civil d'artistes françaisParis: 1881. — P. 14.
  8. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  9. AGORHA
  10. 10,0 10,1 Geneanet — 2000.
  11. Kjellberg Pierre (1994)։ Bronzes of the 19th Century։ Atglen, Pennsylvania: Schiffer Publishing, Ltd.։ էջեր 554–558։ ISBN 0-88740-629-7 
  12. Louise d'Arcet. in' Édition des Lettres de Juliette Drouet à Victor Hugo.
  13. Исторический сайт Нижнего Тагила

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Прадье, Джемс»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Parrocel É.-A. Annales de la peinture. — Ch. Albessard et Bérard, 1862. — P. 507-516.
  • Fusco, Peter and H. W. Janson, editors, The Romantics to Rodin, Los Angeles County Museum of Art, 1980
  • Hargrove, June, The Statues of Paris: An Open-Air Pantheon – The Histories of Statues of famous Men, Vendrome Press, New York, 1989
  • Mackay, James, The Dictionary of Sculptors in Bronze, Antique Collectors Club, Woodbridge, Suffolk, 1977
  • Nineteenth Century French Sculpture: Monuments for the Middle Class, J.B. Speed Museum, Louisville Kentucky, 1971

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]